Ռոպըրթ Պրաունինկ
Ռոպըրթ Պրաունինկ | |
---|---|
| |
Ծնած է | 7 Մայիս 1812[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնտոն, Մեծն Բրիտանիոյ եւ Իրլանտայի Միացեալ Թագաւորութիւն[4] |
Մահացած է | 12 Դեկտեմբեր 1889[1][2][3][…] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Վենետիկ, Իտալիա[4] |
Քաղաքացիութիւն | Միացեալ Թագաւորութիւն |
Կրօնք | Աթէիզմ |
Ուսումնավայր | Լոնտոնի համալսարանական քոլեճ |
Երկեր/Գլխաւոր գործ | «Մատանին եւ Գիրքը» |
Մասնագիտութիւն | թատերագիր, բանաստեղծ, գրագէտ, Թատերագիր |
Աշխատավայր | Օքսֆորտի Համալսարան |
Ամուսին | Էլիզապէթ Պարեթ Պրաունինկ |
Երեխաներ | Ռոպըրթ Ուիտմէն Պրաունինկ[5] |
Ստորագրութիւն |
Ռոպըրթ Պրաունինկ (անգլերէն՝ Robert Browning), վիքթորիական դարաշրջանի անգլիացի բանաստեղծ եւ թատերագիր:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լոնտոնի Քամպերուէլ շրջանը, դրամատան պաշտօնեայի մը ընտանիքին մէջ: Մանուկ հասակէն հրապուրուած է խորհրդապաշտ սերունդի բանաստեղծութեամբ: Ամուսնացած է բանաստեղծուհի Էլիզապէթ Պարեթ Մոուլթոնին հետ[6], կնոջ հետ տեղափոխուած է Իտալիա, ապրած՝ Ֆլորանս: Ունեցած են մէկ որդի:
Պրաունինկ մահացած է Վենետիկ[7]:
Ստեղծագործութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրաունինկ անդամակցած է Չարլզ Տիքընզի եւ Ուիլիըմ Ուորթսուրթի գրական խմբակին:
Անոր սիրած գրական-գեղարուեստական ձեւը թատերական մենախօսութիւնն է՝ պատմական զանազան դրուագներու պատումով, փիլիսոփայական խոհերով, յուշերով եւ խոստովանութիւններով յագեցած:
Պրաունինկի բնորոշ է լարուած հետաքրքրութիւնը անհատական բարոյահոգեբանական ընդհարումներու նկատմամբ:
Անոր նշանաւոր գործերէն է՝ «Տարրալուծարանը» («The Laboratory») բանաստեղծութիւնը, որ կը պատմէ կնոջ մը մասին, որ թոյն կ'օգտագործէ իր սիրածին ընկերուհին սպաննելու համար:
Պրաունինկի ամէնէն ծաւալուն ստեղծագործութիւնը՝ «Մատանին եւ գիրքը» («The Ring and the Book») բանաստեղծութիւնն է[8], որ բաղկացած է աւելի քան քսան հազար տողէ։ Անիկա յօրինուած է իրական պատմութեան վրայ եւ կը պատմէ ԺԷ. դարու վերջին Իտալիոյ կատարուած իրական ոճրագործութեան մը մասին։ Անոր գլխաւոր հերոսը Փոմփիլիա Քոմփարինին է՝ երիտասարդ կին մը, որ մահացու դաշունահարուած է ամուսինին՝ կոմս Կուիտօ Ֆրանչեսկինիի կողմէ։
Գրողին լաւագոյն գիրքը՝ «Տղամարդիկ եւ կինը» խորագիրը կրող մենախօսութիւններու ժողովածուն է, որ առաջին անգամ լոյս տեսած է 1855-ին։
Պրաունինկի հրատարակած վերջին գիրքը «Ասոլանտօ»ն է, որ տպագրուած է 1889-ին[8]:
Ժիլպերթ Քիթ Չեսթերթոն Ռոպըրթ Պրաունինկի մասին գրած է կենսագրական գիրք մը, որ 1903-ին հրատարակուած է «Macmillan & Co.»-ի կողմէ[9]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 Drew P. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Браунинг Роберт // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ «Robert Browning - British poet»։ արտագրուած է՝ 1 October 2016
- ↑ «Robert Browning - Biography»։ արտագրուած է՝ 1 October 2016
- ↑ 8,0 8,1 «Robert Browning - British poet»։ արտագրուած է՝ 1 October 2016
- ↑ Ռոպըրթ Պրաունինկ