Յովհաննէս Գազանճեան
Յովհաննէս Գազանճեան | |
---|---|
| |
Ծնած է | 3 Ապրիլ 1870[1][2] |
Ծննդավայր | Եւդոկիա[1][2] |
Մահացած է | 15 Մարտ 1915[1][2] (44 տարեկանին) |
Մահուան վայր | Եւդոկիա[1][2] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1][2] |
Մասնագիտութիւն | լեզուաբան, գրականագէտ |
Ստորագրութիւն |
Յովհաննէս Գազանճեան (3 Ապրիլ 1870, Եւդոկիա, Սեբաստիոյ նահանգ, Օսմանեան կայսրութիւն - 15 Մարտ 1915, Եւդոկիա), հայ լեզուաբան, գրականագէտ, բժշկական գիտելիքներու քարոզիչ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1870 թուականի Ապրիլ 3-ին Սեբաստիոյ նահանգի Եւդոկիոյ գաւառի կեդրոն՝ Եւդոկիա քաղաքին մէջ։
Յովհաննէս Գազանճեան 1889 թուականին Յ. Գասարճեանի համահեղինակութեամբ կը գրէ «Գաղտնիք Եւ Արուեստ Մոգութեան» աշխատութիւնը։ 1909 թուականին, օգտուելով արտասահմանցի մասնագէտներու աշխատութիւններէ, գրած է «Մագնիսականութիւն Եւ Ոգեհարցութիւն» գիրքը, որուն մէջ արծարծուած են ենթագիտակցութեան, ինքնաթելադրութեան, հոգեբուժութեան, մագնիսականութեան, կամքի ոյժի, քնածութեան կամ մագնիսական ք��ւնի, յստակատեսութեան, մտածումներու փոխանցման, հեռակրութեան, ոգեհարցութեան եւ այլ հարցերը։
1915 թուականի Մարտ 15-ին Եւդոկիոյ մէջ զոհ դարձած է Մեծ Եղեռնին՝ սպանուելով 45 տարեկան հասակին։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գաղտնիք եւ արուեստ մոգութեան (համահեղ. Յ. Գասարճեան), 1889։
- Եւդոկիոյ հայոց գաւառաբարբառը, 1899 (արժանացած է Իզմիրեանց գրական մրցանակին)։
- Մագնիսականութիւն եւ ոգեհարցութիւն։ (Ենթագիտակցութիւն, ինքնաթածադրութիւն, հոգեբուժութիւն, մագնիսականութիւն, կամքի ոյժի, քնածութիւն կամ մագնիսական քուն, հստակատեսութիւն, մտածումների փոխանցում, հեռակրութիւն, ոգեհարցութիւն եւ այլն), Կ. Պոլիս, 1909, 144 էջ։
- Պատմութիւն Հայ Գրականութեան, Ա. Հատոր՝ Սկիզբէն Մինչեւ ԺԹ. Դար, Բ. Հատոր՝ ԺԹ. Դարու Կէսէն Մինչեւ Մեր Օրերը, հրտ. ՀՍԳՄ թիւ 2, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան, 1970, 265 էջ։
- Հայոց լեզուի դասագիրքեր։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մինասեան Յարութիւն, 100 հայ հոգեբոյժներ, Կենսագրական բառարան, գիրք Ե․, Երեւան, 2010, 304 էջ։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.