Jump to content

Ճիմի Պադլըր

Ճիմի Պադլըր
Ծննդեան անուն անգլերէն՝ Jimmy Butler III
Ծնած է 14 Սեպմտեմբեր 1989
Ծննդավայր Հիւսթըն
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Ամերիկացի
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Մարկետ համալսարան?[1]
Tyler Junior College?
Tomball High School?
Մասնագիտութիւն բասկետբոլիստ

Ճիմի Պադլըր Գ․ (անգլերէն՝ Jimmy Butler III, ծնած 14 Սեպտեմբեր, 1989), ամերիկացի մա��նագէտ պասքէթպոլիսդ։ Ներկայիս կը խաղայ Պասքէթպոլի ազգային ասոցիացիա (NBA) (NBA) «Չիգակօ Պուլզ» ակումբէն՝ որպէս յարձակող պաշտպան և թեթեւ յարձակող։

Ծնած է Հիւսթըն, պատանութիւնը անցուցած է Թօմպըլ բնակավայրը։ Յաճախած է Թօմպըլի աւագ դպրոցը՝ աւարտական տարիին ունենալով 19 միաւորի եւ 8 անդրադարձի միջին ցուցանիշ։ Դպրոցը աավարտելէ ետքNCAA ուսանողական առաջնութեան մէջ սկզբնապէս ներկայացած է Թայլըրի հասարակական համալսարանը, որմէ յետոյ տեղափոխուած է Մարքէթթի համալսարանը։ Ընտրուած է 2011 թ. NBA-ի 2011 թուականի տրէֆթի առաջին ռաունտի 30-րդ ընտրութեամբ՝ «Չիգակօ Պուլզի» կողմէ։

Ուսանողական ասպարէզը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Խաղի ընթացքին

Աւագ դպրոցն ավարտելէ ետք Պադլըրը 2007–08 մրցաշրջանն կ'անցնէ Թայլըրի միջնակարգ համալասրանին մէջ, այնուհետեւ կ'որոշէ ընտրել Մարքէթթ համալսարանի մարզական կրթաթոշակային ծրագիրը՝ համալսարանային հաւաքականին մէջ անցնելով 4 մրցաշրջան։

2008-09 մրցաշրջանին Պադլըր կ'անցնէ 35 հանդիպում՝ մանրահատակի վրայ միջինում անցնելով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 5 կէտ, 4 անդրադարձ, 2 խլում, 1 կորուստ և 2 արդեւնաւետ փոխանցում։

2009-10 մրցաշրջանին Պադըր կ'անցնէ 34 հանդիպում՝ մանրահատակի վրայ միջինում անցնելով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 15 կէտ, 7 արգելափակում, 2 խլում, 1 կորուստ և 2 արդեւնաւետ փոխանցում։

2010-11 մրցաշրջանին Պադլըր կ'անցնէ 37 հանդիպում՝ մէջը խաղալով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 16 կէտ, 6 արգելափակում, 2 խլում, 2 կորուստ և 3 արդեւնաւետ փոխանցում։

Պադլըր կ'ընտրուի 2011 թուականի NBA տրէֆթի առաջին ռաունտի 30-րդ ընտրութեամբ՝ «Չիգակօ Պուլզի» կողմէ։

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանոթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]