Jump to content

տենդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տենդ

վանկեր՝ տենդ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. բարձր ջերմությամբ և դողով արտահայտվող հիվանդություն, դողէրոցք ◆ Բաղդադում պապեն ստացել էր տենդ, որից հյուծվել էր և դեղնել։ (Ակսել Բակունց)
  2. ջերմություն, տաքություն, հիվանդության ժամանակ մարմնի սովորականից բարձր ջերմաստիճան ◆ Հիվանդին վիճակը ծանրացավ ու տենդը ցնորանք բերավ։ (Գրիգոր Զոհրապ)
  3. (փխբ․) ներքին հուր՝ կրակ՝ ջերմություն ◆ Դեմքը գունատվել էր ու հոգևոր դարձել, աչքերը փայլում էին ոգևորության սրբազան տենդով: Եղիշե Չարենց
  4. (փխբ․) հուզված՝ գրգռված վիճակի ժամանակ առաջացած դող ◆ Բայց նա դողում էր, ջղային մի տենդ պաշարում էր ամբողջ օրգանիզմը։ Վրթանես Փափազյան
  5. մեծ հուզմունք, անհանգստություն, լարված՝ տենդային վիճակ ◆ Ծածանումիդ մոտալուտ հույսերովը մոլորուն, տենդով կը սպասեմ գալուդ, ցնծումին մեջ երգերուն։ (Միսաք Մեծարենց) ◆ Ու ներշնչման տենդի միջին բռնեց մարգի սիրուն երգչին։ Հովհաննես Թումանյան
  6. լարված՝ խանդավառ աշխատանք՝ գործունեություն, մոլեգին եռ ու զեռ ◆ -Քաղաքն է այն հազարամյա, ուր տագնապ ու տենդ կա հիմի։ Եղիշե Չարենց
  7. զառանցանք
  8. սաստիկ շոգ ◆ Կենսանորոգ շունչ կը բերե ըսթափանքի կազդույրն այս զով, բայց ցորեկին դեռ կը տևե բազմալեզու տենդն հրավառ։ (Միսաք Մեծարենց)
  9. մի բանով տարվելը, կրքոտ մոլի հափշտակություն, մոլուցք ◆ Սկսվում է «ռեկորդներ» հետևից ընկնելու տենդը: ՊԼ
  10. (անասն․) օրգանիզմի ընդհանուր հակազդեցություն ախտածին ազդակների հանդեպ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (բժշկ․) տենդախտ, դողէրոցք, ջերմատենդ, ճահճատենդ, տենդացավ, այրոց, (ժղ․) դող, դողոցք, (գվռ․) էրոցք, էրուցք, տաքոց, տաքցոց, տաքցուց, շնկեր, շող ու դող, ջերմ ու տենդ
  2. տե՛ս ջերմություն
  3. տե՛ս հուր
  4. տե՛ս հուզմունք
  5. տե՛ս եռուզեռ
  6. տե՛ս զառանցանք
  7. տե՛ս շոգ
  8. տե՛ս մոլուցք

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։