Jump to content

տեխնիկական

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տեխնիկական վանկեր՝ տեխ•նի•կա•կան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. տեխնիկային հատուկ՝ վերաբերող, տեխնիկայի օգտագործման հետ կապված  Տեխնիկական գրականություն։  Տեխնիկական պրոգրես՝ հագեցվածություն։
  2. տեխնիկայի ուսումնասիրություն կամ տեխնիկայի բնագավառում աշխատելու հետ կապված  Տեխնիկական խմբակ՝ մտավորականություն՝ կադրեր։
  3. մեքենաների և մեխանիզմների աշխատանքի հետ կապված, որևէ բանի արտադրության կամ հրատարակության պրոցեսի հետ կապված  Տեխնիկական հսկողություն՝ պահանջներ։
  4. որևէ գործի տեխնիկային ծառայելու՝ սպասարկելու հետ կապված  Տեխնիկական բաժին՝ ծառայություն։
  5. արդյունաբերության մեջ օգտագործելու հետ կապված  Տեխնիկական բույս՝ կուլտուրաներ։
  6. որևէ գործի կատարման մեթոդների՝ եղանակների հետ կապված  Երաժշտի՝ մարզիկի՝ վարորդի տեխնիկական պատրաստություն՝ հմտություն։
  7. որևէ գործի մեջ օժանդակ աշխատանքներ կատարող  Տեխնիկական քարտուղար։
  8. (փխբ․) մասնագիտական պատրաստություն և մտավոր բարձրորակ աշխատանք չպահանջող  Տեխնիկական աշխատանք։
  9. (պաշտանվ․) տեխնիկային հատուկ՝ առնչվող

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ճարտարագործական

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. տեխնիկական աշխատող
    1. որևէ կարգի տեխնիկական աշխատանք կատարող աշխատակից
    2. հավաքարար, հավաքարարուհի
  2. տեխնիկական խմբագիր - հրատարակվող գրքի՝ լրագրի և այլնի պոլիգրաֆիական ձևավորումը ղեկավարող խմբագիրը

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։