Jump to content

վիճել

Վիքիբառարան-ից

Հայերեն

«վիճել» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ վի•ճել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. (նորբ․) վեճ վարել, հակաճառել, վիճաբանել
  2. առարկել, ընդդիմանալ, դիմադրել, ընդդիմախոսել
  3. խոսքակռիվ տալ, խոսքով կռիվ տալ
  4. (փխբ․) մրցել
  5. (փխբ․) կռվել, պայքարել, բախվել

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. վիճաբանել, վիճարկել, հակաճառել, կագել, հիճել, խոպտալ, խոսպրտալ, խեսք խոսքի բռնվել, խոսք խոսքի գալ, խոսք կռվեցնել, վեճ բանալ, վեճ բացել, վեճ բաց անել, վեճ վարել, վեճի բռնվել, վեճի նստել, վեճի մեջ մտնել, գլուխ դնել, իրար հետ տալ-առնել, չրար օձիք բաց չթողնել, լեզվակռիվ տալ, խելք դնել, իրար կոկորդ կրծել, իրար հետ ընկնել, գզվռտվել, գզվտել, գզվել, գլուխ դնել, գզվռտել, (ժղ․)՝ անձնական հաշիվներ մաքրել, խոսքի բռնկվել, իրար զարնվել, իրար դիպչել, իրար բկից բռնել, իրար բռնվել, իրար գալ
  2. առարկել, ընդդիմանալ, ընդդիմախոսել, դիմադրել, երեսը թռնել
  3. կռիվ անել, խոսքակռիվ տալ, խոսքը խոսք տալ, խոսքը խոսք բերել
  4. տե՛ս կռվել
  5. տե՛ս մրցել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ալիքներն են հորդ՝ վիճում քամու հետ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։