ուշք
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [uʃkʰ]
Դասական ուղղագրութեամբ՝ ուշք
վանկեր՝ ուշք
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- ուշադրություն, մտածմունք, մտահոգություն ◆ Արևհատի ուշքը դեպի աղբյուրն է։ (Վահան Թոթովենց) ◆ Նրա ուշքը շամփուրների վրա էր։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Մեր ուշքն ինչու՞ ես կախարդում Սիրո անհոգ երգերով։ Հովհաննես Թումանյան
- ողջամտություն, ուշիմություն, առողջ դատողություն
- զգոնություն, սթափ վիճակ
- միտք, մտածողություն
- զգացողություն, զգայելու՝ շրջապատն ընկալելու կարողություն ◆ Հիվանդի դրությունը շատ վատ էր, ամենևին ուշք չկար գլխին։ (Նար-Դոս)
- (ժղ․) հիշողություն
Հոմանիշներ
[խմբագրել]- ուշադրություն, ուշքումիտք, (հզվդ․)՝ ուշավորություն, վերահասություն
- ողջամտություն, խելք, դատողություն
- տե՛ս գիտակցություն
- տե՛ս մտածողություն, միտք
- տե՛ս զգացողություն
- տե՛ս հիշողություն
Արտահայտություններ
[խմբագրել]- ուշք դարձնել - ուշադրություն դարձնել ◆ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա և նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռված։ Հովհաննես Թումանյան
- հոգալ, մտածել, հոգատարություն ցուցաբերել ◆ Կենդանիների վրա ուշք էլ չի դարձնում: Հովհաննես Թումանյան
- կարևորություն տալ, բանի տեղ դնել ◆ Ժխորի մեջ ոչ ոք ուշք չէր դարձնում նրա վրա։ (Ակսել Բակունց)
- ուշք դնել - ուշադրություն դարձնել, ուշադիր լինել ◆ Լավ ուշք դիր հրամաններիս։ Վրթանես Փափազյան
- ուշքը անցնել՝ գնալ՝ երթալ՝ վերանալ
- ուշագնաց լինել, ուշաթափվել ◆ Մինը անտես էնպես զարկեց՝ ուշքս անցավ: Հովհաննես Թումանյան ◆ Գլուխը պտտվեց, ուշքը գնաց: Սերո Խանզադյան
- չափազանց հավանելով տարվել, խելքը գնալ մի բանի համար
- հիանալ, սքանչանալ
- չափազանց շատ ձգտել՝ տենչալ
- ուշքը գրավել - ուշադրության արժանանալ ◆ Թիֆլիսի հայոց թատրոնի խնդիրը գրավել է մամուլի ու հասարակության ուշքը: Հովհաննես Թումանյան
- ուշքը դարձնել - ուշադրության առնել, նայել ◆ Դու անփորձ ապարանքին կհասնես, թե չէ եթե ուշք դարձնես ու ընկնես նրանց հետ - Քեզ կհաղթեն - ուշքդ կտիրեն։ Հովհաննես Թումանյան
- ուշքը թռնել - ուրախությունից՝ հիացմունքից՝ հոգեկան հուզմունքից իրեն կորցնել ◆ Երնեկ տվավ, խելքը թռավ, Ուշքը թռավ դեպի Սասուն։ Հովհաննես Թումանյան
- ուշքը խառնվել - նվաղելուն՝ ուշաթափվելուն մոտ լինել ◆ Հիշողության թելը կորավ, ուշքը խառնվեց, ուժ չկա։ Հովհաննես Թումանյան
- ուշքը խլել
- ուշադրությունը իր նպատակից շեղել ◆ Կուզեն հաղթեն, ուշքդ խլեն, կուզեն լինեն քեզ խափան։ Հովհաննես Թումանյան
- ուշաթափության հասցնել ◆ Ինքնամոռացությունը խլեց նրա ուշքը: Դերենիկ Դեմիրճյան
- ուշքը կորչել
- ուշագնաց լինել
- խելքը գնալ, տարվել
- շվարել, շշմել
- ուշքը կորցնել
- շվարել, շշմել, շփոթվել ◆ Ինչքան էլ ուզեն քեզ լեզվակոխ անեն` ուշքդ չկորցնես։
- խելքը թռցնել, տարվել
- ուշաթափվել, ուշակորույս լինել ◆ Երբ տաքությունը բարձրանում էր, նա կորցնում էր ուշքը և զառանցում։ (Նար-Դոս)
- ուշքը հավաքել - խելքի գալ, զգաստանալ ◆ Աստված սիրես, Մանե, ուշքդ հավաքիր. այդպես չի կարելի։ (Նար-Դոս)
- ուշքը հետը (հետները) գնալ - ուշադրությունը բևեռվել հեռացողների վրա ◆ - Կանչի է՜, տո, ի՞նչ ես վերացել, ուշքդ հետները գնա՞ց…- ձեն տվին ներսից։ Հովհաննես Թումանյան
- ուշքը մաղել՝ մաղվել - նվաղել
- ուշքը մի տեղ գցել - ուշադրությունը մի բանի վրա կենտրոնացնել
- ուշքը վրան - գիտակցությունը տեղը ◆ -Դե գրիր, տեր հայր։ Ուշքս դեռ վրես, կտակ եմ անում իմ ազգիս այսպես։ Հովհաննես Թումանյան
- ուշքը վրան գալ
- սթափվել, գիտակցությունը վերականգնվել
- ուղղվել, զգոնանալ, վատ բանից՝ մոլորությունից հետ կանգնել
- ուշքը վրան պահել
- խելքը գլխին պահել, զգոն՝ սթափ՝ աչալուրջ լինել ◆ Ուշքդ վրադ պահիր, քնով չանցնես (Ակսել Բակունց)
- զգոն կերպով հետևել՝ հսկել
- հոգատար լինել, հետևել, խնամել
- ուշքը տանը պահել - հարազատներին չմոռանալ ◆ Ուշքդ տանը պահի, նամակ ուղարկի։ (Ակսել Բակունց)
- ուշքը տանել
- ուշաթափ լինել, ուշաթափվել ◆ Ուժը խլեց, ուշքը տարավ: Հովհաննես Թումանյան
- խելքահան անել, խելքից հանել
- ուշադրությունը շեղել, ուշադրությունը իր կողմը գրավել՝ նվաճել
- մի բանով տարվել
- չափազանց հավանել՝ ձգտել՝ սիրել
- շատ ծիծաղելուց նվաղել, թուլանալ, մարել ◆ Նրանք ճգնում էին իրանց հուժկու ձայներով խլացնել աղմուկն ու զուռնեն, բայց ծաղրածու Վազոն տանում էր բոլորի ուշքը: Հովհաննես Թումանյան
- ուրիշի ուշադրությունը այլ կողմ դարձնել ◆ Ջանացի զրույցի նյութը փոխել, որ Ամոյի ուշքը տանեի ուրիշ կողմ։ (Ավետիք Իսահակյան)
- ուշքը տեղը - նույնն է՝ ուշքը գլխին
- ուշքը տիրել - իրեն ենթարկել, նվաճել ◆ Եթե ուշք դարձնես ու ընկնես նրանց հետ, Քեզ կհաղթեն - ուշքդ կտիրեն։ Հովհաննես Թումանյան
- ուշքի բերել
- գիտակցությունը վերադարձնել, ուշաթափությունից հանել ◆ Ինձ ուշքի բերին և ուշաթափվելուս պատճառը հարցրին։ (Նար-Դոս) ◆ Եղբոր պորտն ոլորեց, ուշքի բերեց, հանեց վեր։ (Մկրտիչ Խերանյան)
- ինքնամոռացության վիճակից հանել, մտորումներից՝ երազանքներից կամ շշմած վիճակից սթափեցնել ◆ Ձայնը, որ երբեմն հնչում էր, ինձ ուշքի բերեց։ (Ավետիք Իսահակյան) ◆ Սանթրոսյանին ուշքի բերեց մի ճթոց և ֆոսֆորային մի լույս, որ վառվեց ու հանգավ։ (Ավետիք Իսահակյան)
- խելքի բերել, զգոնացնել, սթափեցնել ◆ Հոր մահն ուշքի է բերում նրան։ (Ակսել Բակունց) ◆ Կրակների միջով պիտի անցնենք, որ նա կարողանա ուշքի բերել ինքն իրեն։
- (փխբ․) գործի գցել, աշխատեցնել (որևէ փչացած բան) ◆ Նա աշխատում էր ուշքի բերել պապանձվաձ ռադիոընդունիչը։ Սերո Խանզադյան
- ուշքի գալ
- ուշաթափությունն անցնել ◆ Վաովառեին գրկած բերեցին խրճիթ. նա տակավին ուշքի չէր եկել: (Րաֆֆի)
- վախը՝ վտանգը անցնելուց հետո սթափվել, հանգստանալ ◆ Նազարը, որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է - Ափսո՛ս, ասում է, ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել։ Հովհաննես Թումանյան
- շշմած՝ ապշած վիճակից սթափվել, խելքը գլուխը գալ ◆ Կորյունը հանկարծական՝ անսպասելի թափով ետ շրջվեց, որ մինչև հետապնղողներր ուշքի եկան, նա սրարշավ թռավ նրանց միջից։ Դերենիկ Դեմիրճյան
- շփոթվածությունից դուրս գալ, զգաստանալ ◆ Մինչ շփոթված նախարարական զորամասերը ուշքի կգային, Ատոմը իր զորագունդը հեռացրեց դեպի էջմիածին։ Դերենիկ Դեմիրճյան
- երազանքից՝ մտքերից գսւրս գալ ◆ -Հրամանդ ի կատար, - ցնցվեց Արտակը ուշքի գալով և ամաչելով իր երազանքից։ Դերենիկ Դեմիրճյան
- զգոնանալ, սթափվել, հարբեցությունն անցնել ◆ Վախթանգը սկսում էր ուշքի գալ իր գինովությունից։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Նա հիասթափվում էր, ինչպես մի արբած մարդ, որ հետզհետե ուշքի գալով, տեսնում է, որ յուր բոլոր փողերը հանել են գրպանից։ (Նար-Դոս)
- վշտից սթափվել ◆ Խորիշան դեռ ուշքի չէր եկել Արսենից բաժանվելու վշտից։ Դերենիկ Դեմիրճյան
- խելքը գլուխը ժողովել, մտքերը հավաքել, զգաստանալ ◆ -Ուշքի արի, - գոչեց Վասակը, - մտածիր արածդ։ Դերենիկ Դեմիրճյան
- վերահասու լինել, հասկանալ, ըմբռնել ◆ Փառանձեմը նոր-նոր ուշքի եկավ և մեծ խռովքի մեջ ընկած դարձավ Բաբիկին։ Դերենիկ Դեմիրճյան ◆ -Բրավո, բրավո, - հանկարծ գոռաց Զաքարյանր, կարծես նոր ուշքի գալով և սիրով նայելով կնոջը։ (Նար-Դոս)
- (փխբ․) հորդանալ, վարարել ◆ Առուն ուշքի է եկել և արդեն գետ է։ Համո Սահյան
- խելքի գալ, իր արարքի՝ վատ ընթացքի՝ սխալի և այլնի գիտակցումն ունենալ
- ուշադիր՝ զգաստ լինել
- ուշքի ընկնել - հասկանալ, գլխի ընկնել ◆ Սարգիսն ուշքի ընկավ, նա տեսավ, որ այդպես խոսելը ձեռնատու չէ իրեն։ (Նար-Դոս)
- ուշքից գնալ
- ուշաթափվել ◆ -Վայ իմ գլխին, - հառաչեց Սալոմեն և քիչ էր մնում, որ ուշքից գնա։ (Րաֆֆի)
- շատ ծիծաղելուց մարել՝ թուլանալ ◆ Այնքան զվարճալի բաներ պատմեց, որ ուշքից գնում էինք։
- ուշք ու միտքը - ամբողջ ուշադրությունը՝ մտահոգությունը ◆ Երեխաների ուշքն ու միտքը իրենց մոր մոտ էր։ Հովհաննես Թումանյան ◆ Նրա ուշքն ու միտքը նժույգներն էին։ Դերենիկ Դեմիրճյան
- ուշք ու միտքը գրավել - ամբողջ ուշադրությունը մի բանի վրա դարձնել ◆ Իմ բոլոր ուշքն ու միտքը գրավել էր երիտասարդ վարժապետը։ (Րաֆֆի)
- ուշք ու միտքը մի բանի տալ - մի բանով հետաքրքրվել՝ տարվել ◆ Ուշք ու միտքդ տվել երգին՝ մի չես նայում էս աշխարքին։ Հովհաննես Թումանյան
- ուշք ու միտքը տանել - ամբողջ ուշադրությունը իրեն գրավել ◆ Եվ քեզ հետ տարար ուշքս ու միտքս: Հովհաննես Թումանյան
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | ուշք(ը) | ուշքեր(ը) |
Սեռ. | ուշքի | ուշքերի |
Տր. | ուշքի(ն) | ուշքերի(ն) |
Հայց. | ուշք(ը) | ուշքեր(ը) |
Բաց. | ուշքից | ուշքերից |
Գործ. | ուշքով | ուշքերով |
Ներգ. | ուշքում | ուշքերում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Վահան Թոթովենց
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Նար-Դոս
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն հազվադեպ գործածությամբ բառեր
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Վրթանես Փափազյան
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Մկրտիչ Խերանյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Համո Սահյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից