ունենալ
Արտաքին տեսք
Հայերեն
Բայ
- ՄՀԱ՝ [unɛˈnɑl]
վանկեր՝ ու•նե•նալ
- որևէ բանի տեր լինել, սեպականատիրական իրավունքով տիրություն անել, տիրել ◆ Հայրապետական տունը ուներ այնքան կալվածներ, որքան չուներ մի մեծ նախարար։ (Րաֆֆի)
- օժտված լինել ◆ Նա այնքան ընդունակություն չունի, որ կարողանա ինքնուրույն կերպով սովորել։
- ձեռք բերած լինել, տիրապետել ◆ Գիտելիքներ, հմտեւթյուն, վարժություն ունենալ:
- որոշակի տարածություն, չափ և այլն կազմել, տարածվել ◆ Նրանցից մեկը կես արշին բերան ուներ: (Ակսել Բակունց) ◆ Ճանապարհը տասնութ կմ երկրություն ունի:
- բաղկացած լինել, կազմված լինել ◆ Տնակը ունենում է երկու սենյակ։ Հովհաննես Թումանյան
- օժտված, հավելված, լրացված լինել ◆ Սենյակներն ունեն իրենց գաղտնի անցքերը։ (Րաֆֆի)
- որոշ հատկությամն բնորոշվել, որոշ հատկությամն բնորոշվել, որոշ հատկություն բնույթ կրել ◆ Հյուլեները ունեն իրար ներհակ զորություններ։ Հովհաննես Թումանյան
- որպես մաս բաղադրիչ և այլն պարունակել, ներառել, ամփոփել ◆ Կլոր բլուրը մի լերկ տափարակ ուներ իր գագաթի վրա։ Վրթանես Փափազյան
- հարաբաերության, առնչության մեջ լինել, կապված, առնչված լինել ◆ Նա լավ ընկերներ ունի:
- մի շարք գոյականների հետ նշանակոմ է գոյականի ցոււյց տվող գործողությոանը ենթարկվել, արժանանալ
- նույնպիսի գոյականների հետ ցույց է տալիս գոյականի նշանակած գործողությունը և կրավորական-չեզոք, և ներգործական սեռով
- լավ հարաբերության մեջ լինել, համերաշխ լինել ◆ Ճիշտ ասած, խելքն ու սիրտն էնքան էլ իրաի հետ չունեն մոր օրերում։ (Շիրվանզադե)
- վիճակ, հատկություն բնավորություն և այլն ցույց տվող գոյականների կապակցությամբ և հաջորդող անորոշ դերբայով դրված բայ հետ ցույց է տալիս այդ բայով արտահայտված գործողության կատարումը, որպես գոյականի ցույց տված հատկանիշի (հատկություն, վիճակ և այլն), արդյունք, հետևանք ◆ Նա քաջություն ունեցավ ճշմարտությունը երեսին ասելու։ ◆ Խիզախություն չունեցավ նրա հետ վիճելու։, ◆ Համարձակություն չունեցավ խոսելու։ ◆ Հիմարություն ուենցավ հավատալու։
- բազմաթիվ գոյականների հետ կապակցությամբ ցույց է տալիս գոյականի ցույց տված գործողությանը, երևույթի կատարումը ◆ Մի հաճախորդ հարսանիք ունի: (Ակսել Բակունց), ◆ Փոթորիկ չունենա Վրթանես Փափազյան, ◆ Նվագահանդեսից հետո կունենաք պարահանդես (Մուրացան)
- բազմաթիվ գոյականների կապակցությամբ նշանակում է դրսևորել, արտահայտել գոյականի ցույց տված վերաբերմունքը, մտայնությունը, տրամդրությունը և ալյն ◆ Այդ գործիչները բարյացական վերաբերմունք ունեն դեպի սոցիալիստական երկները։ (ՍՀ) ◆ Մասնակցություն, առնչություն, հակառակություն, ատելություն, սեր ունենալ։
- որևէ բանի հետ կապավծ լինել, որևէ բանի հետևել, պատկանել, դավանել ◆ Ես կրոն չունեմ։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Դժվար բան է հայրենիք ունենալ, ամեն մարդ չի կարող ունենալ։ Դերենիկ Դեմիրճյան
- տիրապետել, տիրել, իր ենթակայության, տիրապետության լինել ◆ Ուրեմն ունենք զորական ուժեր և ռազմական նյութեղեն։ Դերենիկ Դեմիրճյան
- ստացած, ձեռք բերած լինել, ընկալել, ընդունել ◆ Քեզենից նամակ չունեմ այս 5-6 օր է։ Վրթանես Փափազյան
Հոմանիշներ
[խմբագրել]- ստանալ, տիրանալ, տիրել, ձեռք բերել, ձեռք գցել
- տե՛ս ծնել
- տե՛ս պարունակել
Արտահայտություններ
[խմբագրել]- ամոթ ունենալ - ամաչել
- պատիվ ունենալ - պատվված լինել
- հարգանքի զգացում ունենալ - հարգված լինել
- պատկառանք ունենալ - պատիվ ունենալ
Խոնարհում
[խմբագրել]Խոնարհում | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։