Jump to content

կրունկ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կ(ը)•րունկ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *gu-ro-(+-ուկն)՝ *geu- «ծռել, կամար կազմել» արմատից. հմմտ. հայերեն կուռն, կուր «տաշտ, նավակ», այլև՝ լիտվերեն gurnas «կրունկ, կոճ»։

Գոյական

  1. մարդու ոտնաթաթի ետևի մի փոքր դուրս ընկած մասը, գարշապար
  2. ոտնամանի՝ գուլպայի այն մասը, որ ծածկում է գարշապարը
  3. կրունկի տեղում կոշկի ներբանի դուրս ցցված մասը
  4. ձին խթանելու մետաղյա խթան, որը հագցնում են կոշկի վրա, կոշկախթան
  5. դռան՝ պատուհանի ներքև բարակ բութ ծայրը, որ նստում է կրնկատակի վրա և իբրև հենարան ու առանց ծառայում, ծխնի
  6. (փխբ․)՝ իշխանություն, բռնություն, լուծ
  7. (գվռ․)՝ բոքոն հացի չոր բոլորաձև կեղևը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. գարշապար, կրնկամաս,
  2. տե՛ս կոշկախթան
  3. տե՛ս ծխնի
  4. տե՛ս բռնություն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կրնկին կանգնել
    1. ոտքի կանգնել
    2. դեմ առնել
  2. կրնկի վրա բացվել- լրիվ բացվել
  3. կրունկը դեսն անել- արագորեն հեռանալ, մեջքը ցույց տալ
  4. կրունկը ծակ- շատ նրբամիտ մարդ
  5. կրունկ(ներ)ը ցույց տալ- փախչել, փախուստի դիմել
  6. կրունկի տակ գտնվել մեկի- ենթարկվել, մեկի կամակատարը լինել
  7. կրունկ անել (այս՝ այն կողմ)-երեսով շրջվել հակառակ կողմը, փախչել
  8. կրունկների աղ անել- շտապել, հապճեպով գնալ
  9. աքիլեսյան կրունկ- տե՛ս աքիլեսյան գարշապար
  10. կրունկը լիզել- շողոքորթել
  11. կրունկ(ներ)ը կոխ տալ-հետապնդել, հետևել
  12. կրունկը դես անել- հեռանալ
  13. կրունկի տալ- ենթակա
  14. կրնկին կանգնել-համառել
  15. կրնկի վրա
    1. բաց
    2. իսկույն

Աղբյուրներ

[խմբագրել]