Jump to content

ծեծ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ծեծ

վանկեր՝ ծեծ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Քիչ հավանական է համեմատությունը հին հնդկերեն ĵaĵa «կռվող, պայքարող», ĵájati «կռվում է, պայքարում է» ձևերի հետ և հնդեվրոպական *g՛eg՛- արմատի վերականգնումը, ինչպես անում է Աճառյանը՝ ըստ Շեֆտելովիցի։ Թերևս կարելի է բխեցնել քարթվելական (վրացերեն) աղբյուրից՝ ceca «ծեծում, թեփահանում», եթե գոյություն չունի հակառակ շարժումը (հայերենից վրացերեն)։

Գոյական

«ծեծի ենթարկել» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
  1. մարմնին հասցվող ցավագին (երբեմն նայև խեղիչ) հարվածներ, գան
  2. օրանը կալսելը
  3. որևէ բան ծեծելը (մանրելու՝ թեփահան անելու և այլն համար)
  4. (փխբ․) ժամանակի՝ պայմանների և այլն բացասական ներգործունյուն

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. գանահարություն, գան, գանակոծ, գանակոծություն, գանածեծ, (հնց․)՝ ծեծք, ձաղկ, ձաղկանք, չարագան, (գվռ․)՝ քոթակ, գմփոց, տփոց, դնքսոց, դնքստոց, դրբոց, դմփոց, տուր, շփռթի, թակ, շնաթակ, ծեծ-փետ (սաստիկ)
  2. կալսում, (գյուղտնտ․) կալսույթ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ծեծ տալ՝ քաշել - ծեծել
  2. ծեծ ուտել
    1. ծեծվել
    2. հանդուրժվել, տանել, կուլ տալ

Աղբյուրներ

[խմբագրել]