գաղութ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɡɑˈʁutʰ]
Դասական ուղղագրութեամբ՝ գաղութ
վանկեր՝ գա•ղութ
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ արաբերեն gālūθā, ասորերեն gālūθā:
Գոյական
- իմպերիալիստական պետության կողմից բռնատիրված և շահագործվող երկիր ◆ [Նրանք] պահանջում էին գաղութների վերաբաժանում։ (Գարեգին Սևունց)
- գաղութային երկրի ժողովուրդը
- գաղթավայր, այն երկիրը՝ երկրամասը և այլն, որտեղ գաղթականությունը բնակություն է հաստատել
- նոր երկրում հաստատված գաղթականների ամբողջությունը, գաղթականություն ◆ Մինչդեռ մենք Մոսկվայում, ուր բազմահազար ու հարուստ գաղութ ունենք, չունենք գեթ մի փոքրիկ ընկերություն, մի հիմնարկություն, որի նպատակը լիներ հայոց լեզվի պահպանումն ու տարածումը։ (Վահան Տերյան)
- կալանավորներին՝ գերիներին պահելու տեղ
- (հվքկն․) (փխբ․) գաղութացված երկրի բնակչությունը
- (կենդբ․) իրար հետ միացած և մեկ զանգված կազմող առանձնյակների ամբողջությունը
- միատեսակ հիվանդությամբ տառապողների մեկուսացման ու բուժման առանձնացված հիվանդանոց
- անչափահաս հանցագործների, անտուն երեխաների հավաքավայր՝ ուղղման, դաստիարակության նպատակներով, մանկական գաղութ ◆ Նա վերադարձավ գաղութ, իսկ երեկոյան դաստիարակին ասաց․ - Վաղը ինձ մի՛ ուղարկեք։ (Մամուլ)
- գաղութում ապրողների ամբողջությունը ◆ Գաղութը քաղաքից դուրս… քարեր էր հավաքում։ (Մամուլ)
- նոր և նորագույն ժամանակաշրջանում որևէ օտար պետության իշխանության ներքո ��տնվող երկիր կամ տարածք, որը զրկված է քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունից և կառավարվում է մետրոպոլիայի (հուն. մայր քաղաք, այս դեպքում՝ մայր երկիր) կողմից պարտադրված հատուկ վարչաձևով
- որևէ ազգության ներկայացուցիչների համախմբված բնակեցումը (բնակավայրը) օտար երկրում
- ազատազրկման վայր
- (երկրբ․) կենդանի կամ բրածո օրգանիզմների խումբ, որը հայտնաբերվել է այն շրջանում կամ ապարներում, որոնց համար այդ օրգանիզմները բնորոշ չեն
Հոմանիշներ
[խմբագրել]- գաղթօջախ, գաղթավայր, գաղթաշխարհ, գաղթատեղի, գաղթարան, տարագրավայր, գաղթանոց, գաղթաշենք
- կալանավայր, կալանատեղի
- գաղթականություն
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | գաղութ(ը) | գաղութներ(ը) |
Սեռ. | գաղութի | գաղութների |
Տր. | գաղութի(ն) | գաղութների(ն) |
Հայց. | գաղութ(ը) | գաղութներ(ը) |
Բաց. | գաղութից | գաղութներից |
Գործ. | գաղութով | գաղութներով |
Ներգ. | գաղութում | գաղութներում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
- Ռ․ Ա․ Վարդանյան, Պատմական իրադարձությունների տերմինների համառոտ բառարան, Վանաձոր, 2007 — 113 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Գարեգին Սևունց
- Քաղվածք/Վահան Տերյան
- Հայերեն բառեր հավաքական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր կենդանաբանական իմաստով
- Քաղվածք/Մամուլ
- Հայերեն բառեր երկրաբանական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան» գրքից
- Բառեր «Պատմական իրադարձությունների տերմինների համառոտ բառարան» գրքից