Jump to content

բեջարել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ վանկեր՝ բե•ջա•րել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. Արարատյան, Ղարաբաղ, Մեղրի, Վան՝ մշակել, խնամել  Խնամի ջան․․․ բաղերդ մենակ ես բեջարում։ (Անահիտ Սահինյան)  Հենց կբեջարի, որ մարդի քեֆը կգա նրա հիքանոնց մատներին մտիկ տալով։ (Պերճ Պռոշյան)
  2. Արարատյան, Կարին, Համշեն՝ (փխբ․) կարողանալ, հաջողեցնել, գլուխ բերել  Կարաս էդ գործը բեջարել։ (Ձեռագիր)
  3. (փխբ․) խնամել, հոգ տանել  Էն տեր, մենքյ ծառա։ Ասին՝ կյնացին ծին բեջարելու։ Ժվ
  4. Ղարաբաղ՝ որևէ գործ կարողանալ հաջող կատարել, պատրաստել, գլուխ հանել  Նա լավ հաց ա բիջարում։
  5. Արարատյան, Նոր Նախիջևան՝ տնտեսությունը ղեկավարել՝ կառավարել  Օսանը տունը լավ ա բեջարում։ (Ձեռագիր)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս մշակել
  2. կարողանալ, հաջողեցնել

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]