Jump to content

աճյուն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աճիւն

վանկեր՝ աճ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Առաջացել է բնիկ հնդեվրոպական azgi(՞)` as- «վառ(վ)ել» արմատից։ Ձևով (-g- աճականով) և իմաստով մոտ են հ․ բ․ գ․ asca, թերևս նաև հին իսլանդերեն aska, հին անգլերեն aesce, գերմաներեն Asche՝ «մոխիր», այլև՝ հին հունարեն άσβολος (ασφ-βολος)՝ «մոխրաթափոն»։

Գոյական

  1. մարդու մարմնի փտելուց կամ այրելուց առաջացած մնացորդը ◆ Սուրբ աճյունիդ սափորն է այդ ծովն ահա։ (Դանիել Վարուժան)
  2. մարդու դիակ ◆ Քեզ, քեզ կընդունի այնպես հար Հայրենի հողը քո ջերմ Եվ քո աճյունը արդար Եվ սիրտը քո հրաջերմ։ Եղիշե Չարենց ◆ Մարմինը ո՞ւր ես թաքցրել, վերադարձրու ի տեր, վերադարձրու, որ աճյունի վրա ես լամ։ (Նաիրի Զարյան)
  3. (հնց․) մոխիր ◆ Պիտ մնա Հայաստան՝ մինչև արևը հանգչի և ցուրտ աճյունը նրա ձյունե համայն ազգերի հայրենիքների վրա։ (Ավետիք Իսահակյան)
  4. (փխբ․) շիրիմ, գերեզման ◆ Պապը գլխարկը հանեց, գլուխը խոնարհեց իր մեծ նախնիի աճյունին: Սերո Խանզադյան
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. դիակ, դի (գրք․)
  2. մեռելոտի (հզվդ․)
  3. մեռել (բրբ․) (խսկց․)
  4. մոխիր, անթեղ (կրակախառն), գազաղ (հողախառն) (հնց․)
  5. շլան (հզվդ․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. աճյուն կտրել - փոշիանալ, մոխրանալ ◆ Պերճ պալատներս ցնդեցին օդում, վեհապանծ լեռներն աճյուն կտրեցին: Հովհաննես Թումանյան

Աղբյուրներ

[խմբագրել]