Jump to content

ախտ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ախտ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ Հայերեն բառ։

Գոյական

  1. հիվանդություն ◆ Ինքն ալ… հանկարծակի սրտի կաթվածեն, ժառանգական ախտեն մեռավ։ (Գրիգոր Զոհրապ)
  2. մասնավորապես՝ խրոնիկական հյուծող հիվանդություն
  3. վարակիչ և համաճարակային հիվանդություն՝ ցավ ◆ Մի ախտ հանկարծ կոտորում է նրա անասունը։ Հովհաննես Թումանյան
  4. Ախալցխա, Կիլիկիա, Զեյթուն՝ (փխբ․) ֆիզիկապես և բարոյապես վնասակար սովորություն, մոլություն, բարոյական պակասութ��ուն ◆ Մեր բոլոր ախտերը ցույց տուր աշխարհին։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Խաբել մտերիմ ընկերոջ և նրա պատվի գնով հաճույք վայելել - ահա ինչումն էր բուն ախտը Սմբատի հայացքներով։ (Շիրվանզադե)
  5. մոլության փոխարկված փափագ՝ ցանկություն
  6. անբնական սեռական հակում
  7. (փխբ․) բուռն կիրք ◆ Նա… անպատվել է այդ մաքուր զգացումը, անասնական ախտը սիրո տեղ շռայլելով։ (Շիրվանզադե)
  8. Կիլիկիա, Զեյթուն՝ վեներական հիվանդություն
  9. Արարատյան, Վան, Նոր Նախիջևան՝ տե՛ս ահտ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հիվանդություն, տկարություն, անառողջություն, վատառողջություն, ապառողջություն, ցավ, ախտաժետություն (հզվդ․), խոթություն (հնց․), հիվանդկախություն (ժղ․)
  2. մոլուցք, մոլություն, կիրք, հրայրք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ախտ անել - ուխտել, երդվել ◆ Սոսը, ղորթ ա, ջահել էր, համա ախտ արեց, որ ինքն էլ ծոմ կենա։ (Պերճ Պռոշյան) ◆ Կնիկմարթիքը… ախտ արել էին Սըփ Կեվորքին, օր ճաշակվեն։ (Խաթաբալա)

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]