Հայերեն
Արտասանություն
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր ՝ ա•լե•վոր
Գոյական
ծեր մարդ, ծերունի ◆ Հայտնվեց մի պատկառելի ալևոր : (Րաֆֆի)
Ածական
ծեր, ծերացած ◆ Նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում։ Սերո Խանզադյան
սպիտակած, ճերմակած (մազերի մասին) ◆ Այս ճերմակ գլուխը շատ բան է տեսել…, - նա ձեռքը տարավ դեպի ալևոր մազերը։ (Րաֆֆի)
ալեհեր
(փխբ․) ճերմակափառ, ձյունափառ ◆ Գլուխդ ալևոր , քաջածի՛ն Մասիս, Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։ Հովհաննես Հովհաննիսյան
(փխբ․) փրփրադեզ, սպիտակ փրփուրով ծածկված ◆ Արյուն դարձած կոհակները ալևոր , Գնում-գալիս, զարնվում են ափերին։ Հովհաննես Հովհաննիսյան
(փխբ․) հնամենի, երկարամյա, հինավուրց
ծեր, ծերունի, ծերուկ, տարիքավոր, տարևոր, զառամ, զառամյալ
պառավ (կին)
ալեհեր, ալեվարս, ալեմազ, սպիտակահեր, սպիտակամազ, սպիտակավարս, ճերմակահեր, ճերմակամազ, ճերմակավարս, ալեգլուխ, (փխբ․) ալեզարդ, ալեպսակ, ալեփայլ, աղեբեկ (հնց․)
ձյունափառ, ճերմակափառ, ձյունափառ, ձյունաշող, ձյունացոլ, ձյունավառ, ձյունալույս, ձյունափառ, ձյունափարփառ, ալեփայլ, սպիտակափայլ, ճերմակափայլ
հնամենի, հին, դարավոր, հնամյա, հնօրյա, հնավանդ, վաղեմի, հնամի
Ի արտաքին հոլովում
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. ալևոր(ը) ալևորներ(ը)
Սեռ. ալևորի ալևորների
Տր. ալևորին ալևորներին
Հայց. ալևորի(ն) ալևորների(ն)
Բաց. ալևորից ալևորներից
Գործ. ալևորով ալևորներով
Ներգ. (ալևորում) (ալևորներում)
ալեհեր
անգլերեն ՝ grey-haired , grey with age , gray with age , old , grizzled
գերմաներեն ՝
դանիերեն ՝
թուրքերեն ՝
իսպաներեն ՝
իտալերեն ՝
հոլանդերեն ՝
հունարեն ՝
շվեդերեն ՝
պորտուգալերեն ՝
ռուսերեն ՝ седой (ru) (sedoj ), седоволосый (ru) (sedovolosyj ), седов��асый(высок) (ru) (sedovlasyj(vysok) ), старик (ru) (starik ), старец (ru) (starec ), древний (ru) (drevnij ), старинный (ru) (starinnyj )
վրացերեն ՝
ֆրանսերեն ՝
Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան , Երևան, «Հայաստան», 1976։
Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան , Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան , Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2 ։