Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/425

Վի��իդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները» (հ․ 1–3, 1910–1913) աշխատությունը։

Գրկ․ տես Մաթեմատիկական տրամաբանություն հոդվածի գրականությունը։ Ի․ Ջասլավսկի

ՊՐԵԴՆԻԶՈԼՈՆ, հորմոնային պատրաստուկների խմբի սինթետիկ դեղամիջոց, ունի հակաբորբոքային Ա հւսկաալերգիական ազդեցություն։ Օգտագործվում է հաբերի, լուծույթների և քսուքների ձեով, ռևմատիզմի, հոդաբորբերի, երիկամների որոշ, հիվանդությունների, բրոնխային հեղձուկի և այլ դեպքերում։

ՊՐԵԶԻԴԵՆՏ [լատ․ praesidens (praesi-dentis) – առջևում նստող], տես Պեաության գչուխ։

ՊՐԵԶՈՒՄՊՑԻԱ (լատ․ praesumptio), 1․ ենթադրություն, որը հենվում է հավանականության վրա։ 2․ Իրավունքում՝ փաստի ճանաչումը որպես հավաստի, քանի դեռ չի ապացուցվել հակառակը (տես Անմեղության պրեզումպցիա)։

ՊՐԵԼՅՈՒԴ (լատ․ prae – նախքան, 1սdus – խաղ, նվագ), նախանվագ, սկզբնապես՝ երաժշտ․ որևէ պիեսի նախորդող ներածական ստեղծագործություն, հետագայում՝ ոչ մեծ ծավալի գործիքային պիես։ Պ–ին բնորոշ են երաժշտ․ մտքի ագատ իմպրովիզացիոն ծավալումը և շարադրության միասնական բանվածքը։ Տարածում է գտել «Պրելյուդ և ֆուգա» երկմաս «փոքր շարքը»՝ որոշ դեպքերում (Ցո․ Ս․ Բախ, Դ․ Շոստակովիչ և ուրիշներ) ընդգրկվելով բոլոր 24 տոնայնություններում գրված Պ–ների և ֆուգաների «մեծ շարքում»։ XVIII դարից Պ․ հանդես է գալիս նաև իբրև ինքնուրույն գործիքային պիես։ Այդպիսի Պ–ները հաճախ միավորված են բոլոր տոնայնություններն ընդգրկող ամբողջական շարքերում կամ ժողովածուներում (Ֆ․ Շոպենի, Ա․ Ակրյաբինի, Ս․ Ռախմանինովի, Դ․ Շոստակովիչի, Դ․ Կաբալևսկու, է․ Բաղդասարյանի, է․ Աբրահամյանի, Գ․ Հովունցի դաշնամուրային Պ–ները ևն): Ա․ Բուղաղյան

ՊՐԵԼՈԴ (Prelog) Վլադիմիր (ծն․ 1906, Հարավսլավիա), շվեյցարական քիմիկոսօրգանիկ։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։ Ավարտել է Պրագայի տեխնոլոգիական ինստ–ը (1928), աշխատել տեղի նուրբ քիմ․ նյութերի սինթեզի լաբորատորիայում։ 1941-ից ապրում է Շվեյցարիայում։ Աշխատել է Ցյուրիխի ֆեդերալ բարձրագույն տեխ․ դպրոցում, 1957-ից՝ օրգ․ քիմիայի լաբորատորիայում։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են բարդ օրգ․ միացությունների հետազոտության ժամանակակից մեթոդների մշակմանը և ստերեոքիմիային։ Ստերեոքիմ․ անվանակարգման հեղինակներից է։ Ուսումնասիրել է մանրէների, այդ թվում և ռիֆոմիցին անտիբիոտիկի կենսագործունեության պրոցեսում առաջացող նյութերի կառուցվածքն ու ազդեցության բնույթը։ Նոբելյան մրցանակ (1975, Ջ․ Կորնֆորդի հևա համատեղ)։

ՊՐԵԼՈԳ (ֆրանս․ ргёсосе, լատ․ praecox; – վաղ, վաղահաս), մսաբրդատու նրբագեղմ ոչխարների ցեղ։ Ստացվել է XIX դ․ վերջին, Ֆրանսիայում՝ ռամբուլյեի մաքիների և լեյստերյան ցեղի խոյերի և Գերմանիայում՝ գերմ․ մերինոսների ու անգլ․ երկարաբուրդ ոչխարների ցեղի խոյերի տրամախաչումից։ Ոչխարները խոշոր են, պարանոցի և իրանի վրա, որպես կանոն, չունեն մաշկային ծալք։ Խոյերի միջին կենդանի զանգվածը 100–110 (երբեմն՝ 115 և ավելի) կգ է։ Խոյերի բրդատվությունը 8–10 (առավելագույնը՝ 14), իսկ մաքիներինը 3,8–4,2 (առավելագույնը 10) կգ է։ Բուրդը՝ 58–60 որակի, երկարությունը՝ 7–10 սմ։ Լվացած բրդի ելքը՝ 45–50%։ Պտղատվությունը՝ 100 մաքուց 150 գառ։ Կենդանիները վաղահաս են, պահանջկոտ կերակրման և խնամքի պայմանների նկատմամբ, չեն հարմարվում չորային կլիմայի պայմաններին։ Պ․ տարածված է Ֆրանսիայում, ԳՖՀ–ում, ԳԴՀ–ում, Հարավսլավիայում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Իտալիայում, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ ՍՍՀՄ ներմուծվել է Գերմանիայից 1926–31-ին, բուծվում է ՌՍՖՍՀ կենտրոնական շրջաններում, Բաշկիր, և Թաթար․ ԻՍՍՀ–ներում, ՈԻՍՍՀ–ում, ԲԱՍՀ–ում։

ՊՐԵՄԻԵՐ ՄԻՆԻՍՏՐ, բուրժ․ մի շարք երկրներում կառավարության գլուխը։ Պ․ մ․ ղեկավարում է կառավարության ամենօրյա գործունեությունը, գլխավորում վարչական ապարատը։ Որպես կանոն, Պ․ մ․ պառլամենտում ձայների մեծամասնությունը տնօրինող կուսակցության ղեկավարն է կամ կուսակցական կոալիցիայի ղեկավարը և ղեկավարում է մեծամասնության պառլամենտական ֆրակցիան։

ՊՐԵՌԱՖԱՅԵԼԻՏՆԵՐ (< լատ․ prae – նախա և Ռաֆայել), նախառաֆայելականներ, XIX դ․ 2-րդ կեսի անգլիացի նկարիչներ և գրողներ, որոնց նպատակն էր վերածնել միջին դարերի և Վաղ Վերածննդի («մինչև Ռաֆայելը») արվեստի «անկեղծությունն» ու «միամիտ կրոնականությունը»։ «Պրեռաֆայելիտների եղբայրությունը» (անգլ․ Pre-Raphaelite Brotherhood) 1848-ին հիմնադրել են բանաստեղծ և գեղանկարիչ Դ․ Գ․ Ռոս-սետտին, գեղանկարիչներ Զ․ է․ Միլլեսը և Հ․ Հանտը, որոնք կրել են Ֆ․ Մ․ Բրաունի (նրա միջոցով գերմ․ նազովրեցիների) ազդեցությունը, վայելել Զ․ Ռասկինի աջակցությունը։ Հանդես գալով բուրժ․ մշակույթի ռոմանտիկ, քննադատությամբ՝ Պ․ սառը ակադեմիզմին (որի արմատները տեսնում էին Բարձր Վերածննդի արվեստում) հակադրել են նոր ժամանակների գեղագիտության կողմից մերժված, այսպես կոչված՝ «սրբազան հուրը», «կենդանի հավատը»։ Միջին դարերի ոչ պատմ․ ջատագովությունը և սրա հետ կապված ժամանակակից կյանքի էսթետիգացիայի պահանջը Պ–ին հանգեցրել է ստեղծագործության մեջ ոճավորման և չափազանցված դեկորատիվության գերակշռության։ Պ–ի պոեզիան (մասնավորապես Ռոսետտիի) աչքի է ընկնում գեղեցկի նկատմամբ զգայական վերաբերմունքով (որով բանաստեղծներ Ա․ Թեննիսոնը և Ռ․ Բրաունինգը, իսկ հետագայում՝ Ա․ Չ․ Սուինբեռնը մերձենում են Պ–ին) և միջնադարյան իտալ․ գրականությամբ պայմանավորված սիրո սպիրիտուալիստական պաշտամունքով։ «Եղբայրության» կազմալուծումից (1853) հետո, Պ–ի շարժման նոր վերելքը սկսվել է 1850-ական թթ․ վերջից, երբ Ռոսսետտիի շուրջ թարմ ուժեր են համախմբվել (նկարիչներ Ու․ Մոռիս, է․ Բյոռն–Ջոնս, Ու․ Կրեյն, Զ․ Ֆ․ Ուոտս և ուրիշներ)։ Պ–ի գեղանկարչության կերպարային կառուցվածքը դարձել է բարդ միստիկական, զարդապատկերով պաճուճված (Ռոսսետտի, Բյոռն–Ջոնս)։ Առավել լայն գործունեություն է ծավալել համոզված սոցիալիստ Մոռիսը, որը, հակադրվելով մեքենայական անդեմությանը, ձգտել է վերականգնել ձեռքի «ոգեշունչ» արտադրությունը, գեղեցկացնել առօրյա կենցաղը։ Անգլ․ դեկորատիվ–կիրառական արվեստը վերածնելու նպատակով նա իր շուրջն է միավորել բազմաթիվ արվեստագետների (դրանց թվում՝ Ֆ․ Մ․ Բրաունին, Ա․ Հյուգսին, ճարտ․ Ֆ․ Ուեբբին)։ Պ–ի գաղափարներն ու կենսափորձը գրականության մեջ (Ու․ Պատեր, Օ․ Ուայլդ) մեծապես ազդել են «դարավերջի» սիմվոլիզմի և էսթետիզմի զարգացման վրա, կերպարվեստում (Օ․ Բյորդսլի և ուրիշներ) ու դեկորատիվ արվեստում նպաստել «մոդեռն» ոճի հաստատմանը, դրվել սոցիալական պրոցեսում արվեստի «կենսաշինարար» ակտիվ դերի մասին տեսության հիմքում։

Գրկ․ Венгерова З․А․, Литературные характеристики [т․ 1] –Прерафаэлитское движение в Англии, СПБ, 1897․ ՊՐԵՍԲԻՏԵՐԱԿԱՆՆԵՐ (< հուն, лресг0a3xEpog – ավագ երեց), երիցականներ, կաչվինականության հետևորդներ, առաջացած Շոտլանդիայում, XVI դ․, կուսակցություն XVII դ․ անգլ․ հեղափոխության (տես Անգչիական բուրժուական հեղափոխություն 1640–1660) շրջանում։ Հիմնադիրը ժ․ Կալվինի աշակերտ Զ․ Նոքսն է։ Պրեսբիտերական եկեղեցին պետ․ եկեղեցի է դարձել Շոտլանդիայում (1592), Անգլիայում (1644)։ Որպես կուսակցություն Պ․ XVII դ․ 60-ական թթ․ վերջին հեռացել են քաղ․ ասպարեզից։ Պ․ ինղեպենղենաների (կոնգրեգացիոնալիստներ) հետ միասին կազմել են պուրիւոանության միմյանց թշնամի՝ չափավոր և արմատական խմբավորումները։ Պ–ի բարձրագույն մարմինը պրեսբիտերիումն է, որն ունի օրենսդիր, գործադիր և դատական ֆունկցիաներ։ Պ․ կան Մեծ Բրիտանիայում, Հս․ և Հվ․ Ամերիկայի որոշ երկրներում ևն։ Պ․ և ռեֆորմաաականները 1875-ին ստեղծել են իրենց միավորումը,