Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/369

Վի��իդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է Սիսը, գերեվարվել է Հալեպ, ապա՝ Կահիրե։ Նույն տարվա վերջին վերադարձել է Սիս և աթոռակալել Հալեպի ամիրայի իշխանության ներքո։

Գրկ․ Հովհաննես Դար դել, ժամանակագրություն Հայոց, ՍՊԲ, 1891։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։

ՊՈՂՈՍ Բ ԳԱՌՆԵՑԻ (ծն․ թ․ անհտ․, Գառնի –1430, Սիս), Հայոց կաթողիկոս 1418-ից։ Կրթությունն ստացել է Տաթևի վանքում։ 1413-ից եղել է Երուսաղեմի պատրիարք։ 1418-ին գալով Սիս, գահնկեց է արել Գրիգոր Ը Խանձողատին և դարձել կաթողիկոս։ Կառուցել է Ս․ Աննա կաթողիկոսանիստ վանքը։ Թունավորվել է կաթողիկոսական աթոռը Աղթամար տեղափոխել ցանկացողների ձեռքով։

Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2․ ԿՊ, 1914։

ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ, Պողոս փաշ․ ա Նուբարյան (2․8․1851, Կ․ Պոլիս – 26․6․1930, Փարիզ), եգիպտահայ հասարակական–քաղաքական գործիչ։ Նուբար փաշայի որդին։ Շվեյցարիայում միջնակարգ կրթություն ստանալուց հետո ավարտել է Փարիզի էքոլ սանտրալի ինժեներաարդ․ ֆակուլտետը։ 1878–79-ին և 1891–98-ին եղել է Եգիպտոսի երկաթուղիների վարչության տնօրեն, 1880–91-ին՝ Բեհերայի երկրագործական ընկերության նախագահ։ Մասնակցել է Կահիրեի ջրի հայթայթման և Ալեքսանդրիայի էլեկտրաքարշի ընկերությունների հիմնադրմանը, Հելիոպոլիս քաղաքի կառուցապատմանը։ Երկար տարիներ գլխավորել է Կահիրեի և Ալեքսանդրիայի հայկ․ համայնքների ներքին կյանքը։ Նրա նախաձեռնությամբ 1906-ին հիմնադրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ 1912–13-ի Բալկանյան պատերազմների ժամանակ հայկ․ բարենորոգումների հարցը եվրոպ․ տերությունների առջե վերստին արծարծելու նպատակով (տես Հայկական բարենորոգոււէներ 1913–14) կաթողիկոս Գեորգ Ե–ի կողմից նշանակվել է ազգ․ պատվիրակության նախագահ, և որպես այդպիսին, իր գործունեությունը շարունակել համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) ու հետո՝ ապարդյուն փորձելով Անտանտի օգնությամբ իրականացնել «անկախ» Հայաստան ստեղծելու գաղափարը։ Պ․ Ն–ի տրամադրած միջոցներով հայկ․ տարբեր գաղթավայրերում բացվել են հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ են, հրատարակվել մի շարք հայագիտական աշխատություններ, նպաստել հայրենադարձությանը Սովետական Հայաստան։

Գրկ․ Ալպոյաճյան Ա․, Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նա հանգը և հայերը, Կահիրե, 1960։ Արզումանյան Մ․ Վ․, Արհավիրքից վերածնունդ, Ե․, 1973։ Թոփուզյան Հ․ 1ս․, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805– 1952), Ե․, 1978։ Հ․ Թոփուզյան

ՊՈՂՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ, Պողոս Վարդապետ (ծն․ թ․ անհտ․–1123), հայ փիլիսոփա, Մշո Առաքելոց վանքի առաջնորդ։ Մաս ունի իշխանի՝ Թոռնիկ Մամիկոնյանի որդի Չորդվանելի (1073 –մոտ 1120) պատվերով, ի պատասխան հույն փիլիսոփա և թարգմանիչ Թեոփիստեի հունադավան (երկաբնակ) բովանդակությամբ ուղերձի, 1101-ին գրել է «Թաղթ ընդդեմ Թեովւիստեայ հոռոմ փիլիսոփային» երկը (1122-ին ընդարձակել և դարձրել է գիրք), որով վայելել է հայ միաբնակ եկեղեցու ջատագովի համբավ։ Մատթեոս Ուռհայեցին նրան անվանում է «երկրորդ լուսաւորիչ երեւեալ տանս Հայոց»։ Հայ հռոմեադավան հոգեորականությունը հետագայում (հատկապես XIV դ․) մերժողական վերաբերմունք է ունեցել Պ․ Տ–ի երկի նկատմամբ։ Պ․ Տ․ գրել է նաև այլ գործեր («Վերլուծութիւն կարգաց եկեղեցւոյ․․․», «Ցաղագս քառասնորդաց պահոց», «Ցաղագս առաջաւորաց պահոց), որոնք ձեռագիր վիճակում են։

Երկ․ Թուղթ ընդդէմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփային, ԿՊ, 1752։

Գրկ․ Զարբհանալյան Գ․, Պատմություն հայ հին դպրության, Վնտ․, 1932։ Ալիշան Ղ–, Հայապատում, Վնտ․, 1901։ է․ Դանիեյյան

ՊՈՂՈՍԱԳՈՄԵՐ, գյուղ նեոնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 46 կմ արմ․։ Միավորված է Չչդրանի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, փոստ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Պ–ում է Մ․ Ամենափրկիչ եկեղեցին (XIII դ․)։ Շրջակայքում պահպանվել է Թխախոռ գյուղատեղին։

ՊՈՂՈՍՅԱՆ Արամայիս Մարգսի [1914, գ․ Բայանդուր (այժմ՝ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում) –29․9․1943], Սովետական Միության հերոս (20․12․1943, ետմահու), ավագ սերժանտ։ 1939-ին զորակոչվել է կարմիր բանակ, մասնակցել Բեսարաբիայի ազատագրմանը (1940)։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից եղել է կամրջակառույց առանձին գումարտակի ջոկի հրամանատար, մասնակցել Ստալինգրադի պաշտպանությանը և Զարկովի ազատագրմանը։ Հերոսի կոչման արժանացել է Դնեպրի գետանցման ժամանակ (1943-ի սեպտեմբեր) ցուցաբերած խիզախության համար։ Զոհվել է Ուկր․ ՍՍՀ Դերնյովկա գյուղի մոտ մղված մարտում։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։

ՊՈՂՈՍՅԱՆ Արտաշես Ալեքսանդրի [ծն․ 14․3․1922, գ․ Խծաբերդ (ԼՂԻՄ–ի Հադրութի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ, թարգմանիչ։ ՄՄԿԿ անդամ 1943-ից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1953-ին ավարտել է Երեանի համալսարանի բանասիրական ֆակ–ը, 1960-ին՝ Մ․ Գորկու անվ․ համաշխարհային գրականության ինստ–ին կից երկամյա բարձրագույն գրական դասընթացները։ Լույս են տեսել Պ–ի բանաստեղծությունների «Փոթորկից հետո» (1955), «Պոեմներ» (1958), «Բախտը դժվար է տրվում» (1967), «Արյունոտ լուսաբաց» (1969), «Կապույտ հանգրվան» (1972) և այլ ժողովածուներ, որոնց բնորոշ են քնարականությունը, հայրենասիրական–քաղաքացիական շունչը։ Պ․ գրել է «Հրաժեշտ անցյալին» (1978) վեպը, թարգմանել Պ․ Ներուդայի («Թող զարթնի անտառահատը», 1952, պոեմ), Ա․ Տվարդովսկու («Վասիլի Տյորկին», 1953, «Հեռաստանից–հեռասաան», 1965), Ա․ Բլոկի («Լիրիկա», 1968, ժող․) և այլ հեղինակների գործեր, նրա ստեղծագոր ծություններից թարգմանվել են ռուսերեն։

Երկ․ Հորովել, Ե․, 1980։

ՊՈՂՈՍՅԱՆ Գալուստ Մնացականի (ծն․1․5․1923, գ․ Թովուգ, ՀՄՄՀ Շամշադինի շրջանում), հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1973), պրոֆ․ (1981)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Ավարտել է Երեանի համալսարանի քիմ․ ֆակուլտետը (1951)։ 1952-ից աշխատում է ՀՄՄՀ ԳԱ օրգ․ քիմ․ ինստ–ում, 1977-ից՝ հատուկ նշանակության պոլիմերների լաբորատորիայի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են օրգ․ սինթեզին։ Մշակել է ստիրոլային և սիմ–եռազինային միացությունների սինթեզի նոր եղանակներ, սինթեզել օքսի, ացիլօքսի, էսթերային, ամիդային, կետոնային, ամինամեթիլային, կարբօքսիլային և այլ խմբեր պարունակող դժվար մատչելի մոնոմերներ։ Սիմեռազինային մոնոմերներից ստացել է բարձր հաճախականային ռադիոտեխնիկայի և մեքենաշինության համար կարևոր բարձր ջերմաստիճանային պոլիմերներ, որոնց մեխանիկական կայունությունը պահպանվում է մինչև 500°C տաքացնելիս։ Ակրիլամիդի հիմքի վրա ստեղծել է մոնոմեր–պոլիմեր բաղադրամասերով համակարգեր, որոնցով ներծծված հողը դառնում է ջրանթափանց։

ՊՈՂՈՍՅԱՆ Դավիթ Միքայելի [ծն․ 9(22)․9․1911, Թիֆլիս], հայ սովետական երգիչ (բաս)։ ՀՄՄՀ ժող․ արտիստ (1947)։ 1932–1934-ին՝ Երևանի օպերային թատրոնի խմբերգիչ։ 1937-ին ավարտել է Մոսկվայի հայ կուլտուրայի տանը կից վոկալ–դրամատիկական ստուդիան, 1972-ին, էքստեռն՝ Երևանի կոնսերվատորիան։ 1937-ից Երեվանի օպերայի և բալետի թատրոնի մեն երգիչ․։ Ձայնածավալի լայնությունն ու ձայնի ճկունությունը հնարավորություն են տվել կատարելու ինչպես բասի, այնպես էլ բարիտոնի որոշ, դերերգեր։ Ստեղծել է վառ, բնութագրական, կեր–