Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/386

Վիքիդա��անից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վարչական բաժան ու մը Տարածու– Բնակչությու– Ֆյուլկեներ թյունը՝ հզ․ նը՝ հզ․ մարդ Վարչական կենտրոնը կմ2 (1973) Ակերսհուս (Akershus) 4,9 340 , Օսլո (Oslo) Բերգեն (Bergen, քաղաքը)1 0,050 213 – Բուսկերուդ (Buskerud) 14,9 202 Դրամմեն (Drammen) էստֆոլ (0stfold) 4,2 225 Մոս (Moss) էուստագդեր (Aust-Agder) 9,2 82 Արենդալ (Apendal) ՝Հեդմարկ (Hedmark) 27,3 180 Համար (Hamar) ^ուրալան (Hordaland) 15,6 379 Բերգեն (Bergen) Մյորե օգ П–тГ1щиц(М0ге ogRomsdal) 15,1 227 Մոլդե ((Molde) Նուր Տրյոննելագ (Nord-Tr^ndelag) 22,5 119 Սթեյնհիեր (Steinkjer) Նուրլան (Nordland) 38,3 241 Բուդյո (Bod0) Ռուգալան (Rogaland) 9,1 275 Սա ավան գեր (Stavanger) Սյոր Տրյոննելագ (Sjzfr Tr0ndelag) 18,9 237 Տրոնհեյմ (Trondheim) Սոգն օգ Ֆյուրանե (S0gn og Fjordane) 18,6 102 Լեյկանգեր (Leikanger) Վեսաագդեր (Vest-Agder) 7․3 127 Քրիստիանսան (Kristian- sand) Վեսաֆոլ (Vestfold) 2․2 179 Տյոնսբերգ (T^nsberg) Տելեմարկ (Telemark) 15,3 157 Շիեն (Skien) Տրոմս (Troms) 26,0 140 Տրոմսյո (Troms0 Օպլան (Opland) 25,3 175 Լիլլեհամմեր (Lillehammer) Օսլո (Oslo քաղաք)2 0,453 473 – Ֆինմարկ (Finnmark) 48,6 77,7 Վադսյո (Vads0) 1 Նոր վարչական բաժանումով մանում է ^ուրալան ֆյուլկեի մեջ։ 2 Նոր վարչական բաժանումով մանում է Ակերսհուս ֆյուլկեի մեջ։ րիան ձգվում է հվ–արմ–ից հս–արլ․ 1750 կմ երկարությամբ և 7–430 կմ լայնությամբ։ Տարածքի մոա 1/3-ը ընկած է Բևեռային շրջագծից ես․։ Ափերը ողողվում են Բա– րենցի, Նորվեգական և Հյուսիսային ծո– վերի ու Սկագերակ նեղուցի ջրերով։ Սահմանակից է Շվեդիային, Ֆինլանդիա– յին և ՍՍՀՄ–ին։ Տարածությունը 324,2 հգ․ կմ2 է, բնակչությունը՝ 4106 հզ․ (1982)։ Մայրաքաղաքը՝ Օսլո։ Վարչականորեն Ն․ բաժանվում է 20 ֆյուլկեի (մարզի)։ Ն–ի կազմի մեջ են մանում Ցան Մայեն, Բուվե կղզիները։ Վարչական հատուկ միավոր է կազմում Շպիցբերգեն արշի– պելագը։ Քարտեզները տես 416-րդ էջից հետո՝ ներդիրում։ II․ Պետական կարգը Ն․ սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդուն– վել է 1814-ին (էական լրացումներ և փո– փոխություններ են կատարվել 1905-ին, 1946-ին)։ Պետության գլուխը թագավորն է, որը ձեականորեն ունի ընդարձակ լիա– զորություններ․ նշանակում և ազատում է պրեմիեր մինիստրին, մինիստրներին և այլ պաշտոնյաների, հաստատում է օրենք– ներ, հայտարարում պատերազմ, կնքում հաշտություն ևն։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարն է և պետ․ եկեղեցու գլուխը։ Օրենսդրական բարձ– րագույն մարմինը սաորաինգն է (պառ– լամենտը), որի որոշումներն օրենքի ուժ են ստանում թագավորի ստորագրելուց հետո։ Ընտրական իրավունքից օգտվում են 20 տարին լրացրած բոլոր քաղաքա– ցիները։ Գործադիր իշխանության բարձ– րագույն մարմինը կառավարությունն է՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ։ Բոլոր մինիստրները թագավորի գլխավո– րությամբ կազմում են Պետ․ խորհուրդ, որը քննարկում է կարևորագույն օրինա– գծերն ու կառավարման հարցերը։ Ֆյուլ– կեում կառավարում է ֆյուլկեսմանը, որին կից գործում է գյուղական և քաղաքային կոմունաների խորհուրդների նախագահ– ներից կազմված ֆյուլկեստինգը (մարզա– յին խորհուրդ)։ Կոմունաներում գործում են տեղական ինքնավարության ընտրովի մարմիններ։ Դատական համակարգը կազմում են գե– րագույն դատարանը, I և II յստյանի դա– տարանները։ Դեպուտատների, մինիստր– ների և գերագույն դատարանի անդամնե– րի հանցավոր արարքների համար կա– րող է կազմվել հատուկ դատարան (պետ․ դատարան)։ III․ Բնությունը Ն․ լեռնային երկիր է, գտնվում է Ֆենաս– կանդինավիայում։ Տարածքի գրեթե 2/3-ը գտնվում է ավելի քան 500 մ բարձրության վրա։ Դաշտավայրերն զբաղեցնում են ծովամերձ նեղ (40–50 կմ) շերտը։ Հյու– սիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդերով (Սոգնե– Ֆիորդ ևն)։ Ափերին մոտ կան մեծ քանա– կությամբ խոշոր ու փոքր կղզիներ, շխեր– ներ։ Տարածքի մեծ մսան զբաղեցնում են Մկանդինավյան լեռները (ամենաբարձր կետը՝ 2470 մ, Գալհյոպիգեն լեռ)։ Հս–ում ցածրադիր (300–500 մ) Ֆինմարկեն սա– րահարթն է։ Երկրբ․ առումով Ն–ի հվ–արլ․ մասը պատկանում է Բալթիական վահա– նին, իսկ հս–արմ․ մեծ մասը՝ կալեդոնյան ծալքավոր մարզին։ Ն–ի տարածքը անթրո– պոգենում ծածկված է եղել սառույցով։ Օգ– տակար հանածոներից կան երկաթի, նի– կելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի, ար– ծաթի հանքանյութեր, Հյուսիսային ծովի շելֆում 1970-ին հայտնաբերվել են նավթ և գազ։ Կլիման չափավոր ծովային է։ Ծո– վերը չեն սառցակալում։ Ձմեռը մեղմ է, որը պայմանավորված է Մկանդինավյան թերակղզու ափերի մո– տով անցնող Հյուսիս–Ատլանտյան տաք հոսանքով։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը 2-ից մինչև – 12°Cէ, հուլիսինը՝ 10–19°С։ Տարեկան տեղումները արմ․ լանջերին 2000–3000 մմ են, արլ․ լանջե– րին և Ֆինմարկենում՝ 300–600 մմ։ Կան սառցադաշտեր (շուրջ 5 հզ․ կմ2)։ Գետային ցանցը խիտ է, գե– տերը լեռնային են, սահանքավոր, բազ– մաթիվ բարձր (մինչև 600 մ) ջրվեժներով, հարուստ հիդրոռեսուրսներով (1-իե տեղը Արևմտյան Եվրոպայում)։ Ամենախոշոր գետերն են Գլոմման, Լոգենը (Գուդ– բրանսդալ), Լոգենը (Նումեդալ)։ Լճերն զբաղեցնում են տարածքի մոտ 4% –ը։ խո– շոր լճերից է Մյոսան։ Ն–ի տարածքում լավ արտահայտված են տունդրայի և անտառների զոնաները։ Անտառները գրավում են տարածքի ավե– լի քան 1/4-ը։ Կենդանիներից կա աղվես, լուսան, կուղբ, կզաքիս, կնգում, որմըզ– դեղն, հս․ եղջերու, նապաստակ, մեծ թվով նորվեգական լեմինգ։ Շատ են թըռ– չունները։ Ջրերը հարուստ են ձկներով։ IV․ Բնակչությունը Բնակիչների 98%–ը նորվեգացիներ են։ Ազգային փոքրամասնություններից են սաամները և կվենները (նորվեգացի ֆին– ներ), բնակվում են նաև շվեդներ, դանիա– ցիներ և այլք։ Պաշտոնական լեզուն նոր– վեգերենն է, կրոնը՝ լութերականությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության մի– ջին խտությունը 1 կմ2 վրա 12,8 մարդ է։ Իփտ է բնակեցված Օսլո–Ֆիորդին հարող դաշտավայրը (1 կմ3 վրա 50 մարդ)։ Քա– ղաքային բնակչությունը 50% է։ Ւա?որ քաղաքներն են Օսլոն, Բերգենը, Տրոն– հեյմը, Ստավանգերը, Քրիսսփանսանը, Դրամմենը։ V․ Պատմական ակնարկ Ն–ի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել հավանաբար մ․ թ․ ա․ VI հազարամյակից։ Հետագայում բնիկները խառնվել են գերմ․ ցեղերին, որոնք եկել են Սկանդինավիայի հվ–ից մոտ մ․ թ․ ա․ XVII դ․։ Բնակիչները զբաղվել են որսոր– դությամբ ու ձկնորսությամբ, մ․ թ․ սկըզ– բին ապրել են նահապետ ակ ան–տոհմա– տիրական կարգով, որը քայքայվել է VIII–IX դդ․։ Հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ համայնական– ները (բոնդերը) և տոհմացեղային ավա– գանին (յառլերը), ռազմ, առաջնորդները՝ կոնունգները, իրենց նշանակությունը մե– ծապես պահպանել են ժող․ ժողովները (թինգի)։ IX–XI դդ․ մեծ չափերի են հա– սել նորմանների (վիկինգների) առևտրա– կողոպտչական արշավանքները Իսլան– դիա և այլ երկրներ։ IX–X դդ․ սահմանա– գծին սկսվել է Ն–ի քաղ․ միավորումը (կոնունգ Հարալդ Գեղեցկածամը իր իշ– խանությանն է ենթարկել մի շարք մար– զեր և ստեղծել թագավորություն), որն ավարտվել է XI դ․ Օլաֆ II (1016–28) թագավորի օրոք։ X դ․ վերջից սկսվել է Ն–ի քրիստոնեացումը։ Ստեղծված վաղ ֆեոդ, պետության պայմաններում ուժե– ղացել է շահագործումը, որի հետևանքն էին գյուղացիական ապստամբություննե– րը և ժողովրդական շարժումները XII ղ․ 2-րդ կեսին և XIII դ․։ Ն–ի գյուղացիներին հաջողվել է մնալ անձնապես ազատ։ 1262-ին Ն․ իրեն է ենթարկել Իսլանդիան։ 1319-ին կնքվել է Ն–ի անձնական ունիան Շվեդիայի հետ, 1380-ին՝ Դանիայի (տես Դանիա–Նորվեգական ունիա 1380–1814), որի հետևանքով Ն․ տնտեսապես և քաղա–