Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/500

Վիքիդա��անից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կուլտուրաների աճեցման, զարգացման և հասունացման մասին կանխատեսում–ներ) բաժիններից։ Ս․ Շահինյան

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ, մթնոլոր–տային պրոցեսների զարգացման օրինա–չափությունների մասին եղած գիտելիք–ների հիման վրա եղանակի կանխագու–շակում։ Ե․ կ․ կատարվում է օդերևութա–բանական և աերոլոգիական կայանների, օդերևութաբանական արբանյակների դի–տումների տվյալներով կազմվող տարբեր ժամկետների և բարձրությունների հա–մար մեծ տարածություններ ընդգրկող քարտեզների (սինօպտիկական քարտեզ–ների), աերոլոգիական դիագրամների, ռադիոլոկացիոն դիտումների միջոցով4 մթնոլորտային պրոցեսների ընթացիկ և առաջիկա ևնարավոր փոփոխություննե–րի, այդ փոփոխությունների ընդհանուր բնույթի և գերակշռող ուղղությունների վերլուծության հիման վրա։ Առանձնա–պես ուշադրություն է դարձվում ցիկլոն–ների և անտիցիկլոնների, մթնոլորտային ճակատների առաջացման և զարգացման, դրանց շարժման արագությունների և ուղ–ղությունների, տարբեր ֆիզիկական հատ–կություններով օդային զանգվածների տե–ղաշարժերի, օդի ուղղաձիգ շարժումնե–րի, միջին և վերին տրոպոսֆերայի օդա–յին հոսանքների վերլուծմանը։ Երկարա–ժամկետ (3 օրից ավելի) կանխատեսու–թյուններում կիրառվում են մթնոլորտային պրոցեսների ըստ բարիկական համա–կարգությունների և տրոպոսֆերային օդային հոսանքների գերակշռող ուղղու–թյունների կատարված տիպավորումնե– րը, մթնոլորտի ռիթմիկ գործունեու–թյան ևետ կապված օրինաչափություն–ները, համանման պրոցեսների ընտրու–թյան մեթոդը, ինչպես նաև վիճակագրա–կան որոշ տվյալներ։ Տիդրո– և թերմո–դինամիկայի դրույթների հիման վրա բա–վական լայն հետազոտություններ են կա–տարվում մթնոլորտի վիճակի առաջիկա փոփոխությունների հաշվարկման ֆիզի– կամաթեմատիկական մեթոդների մշակ–ման ասպարեզում։

ԵՂԲԱՅՐԱՍԵՐ», քաղաքական, բանա–սիրական տասնօրյա լրագիր։ Տրատա– րակվել է (վիմատիպ) 1862–63-ին, Կալ– կաթայում։ խմբագիր՝ Ե․ Տեր–Տարություն– յան։ Լուսաբանել է քաղ․ իրադարձու–թյունները, ևայկ․ գաղութների առօրյան, Թուրքիայում կատարվող դեպքերը (Զեյ– թունի և Վանի շարժումներ)։ Լայն տեղ է հատկացրել Նոր Ջուղայի հայկ․ կյանքի իրադարձություններին։ Տայ ժողովրդի ազատագրության և գոյատևման հարցում ցույց է տվել Ռուսաստանի վճռական դե–րը։ Տնդկաստանում և այլուր հայերի ուծացման դեմ պայքարի հիմնական ուղին «Ե․» համարել է ազգային մշակույթի պահ–պանումն ու զարգացումը։ Արժեքավոր են հանդեսի տպագրած Ե․ Տեր–Տարություն– յանի «Գպրաւոունք ի Ջուղա» (1862, N* 8) ուսումնասիրությունը, հայ պարբե–րականներից կատարած արտատպումնե– ՐԸ, ինչպես նաև Կալկաթայի Տայոց Մարդասիրական ճեմարանի և Նոր Ջու–ղայի առաջին օրիորդաց վարժարանի մասին գրված նյութերը։ Ձախում՝ գլխավոր վարպետի մեդալիոն, աշում՝ Երևանի հյուս–ների եղբայրության դրոշակ

ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ, արհեստավորական կազմակերպություն։ Միավորել է միննույն (յփոքր բնակավայրերում՝ երբեմն նաև տարբերյ արհեստներով զբաղվող ար–հեստավորների։ Տայաստանում առաջին Ե–ներն առաջացել են X–XII դդ․ (Անի, Դվին, Երզնկա ևն), սակայն երկրի քաղ․ և տնտ․ անկայուն դրության հետևանքով մինչև XVII դ․ զարգացել ևն անհամաչափ։ Այդ ընթացքում շատ Ե–ներ կորցրել ևն իրենց դերը և վերացել։ Միջնադարյան Տայաստանում Ե–ները ղեկավարվել են սերնդե–սերունդ փոխանցվող սովորու–թյուններով և օրենքներով, որոնք հետա–գայում կանոնավոր ձևով արտահայտվել են արհեստավորական կանոնագրքերում։ Սկսած XVII դարից արհեստավորական և առևտրական մանր խմբերը միավոր–վել և կազմակերպել են նոր Ե–ներ։ Տես նաև Համքարություն։ Վ․ Աբրահամյան ԵՂԵԳ (Phragmites), հացազգիների ըն–տանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Զրա–սեր, կոճղարմատավոր, բարձր բույս Է։ Ցողունը հարթ է» սնամեջ, 3–5 մ և ավե–լի երկարությամբ, տերևները գծաձև են, կոշտ, ծաղկաբույլը հուրան է, պտուղը՝ հատիկ։ Տարածված է առավելապես արե– վադարձային երկրներում։ Տայտնի է 7 տեսակ, որից 3-ը՝ ՍՍՏՄ–ում։ Ամենա–տարածվածը Ե․ սովորականն է (Ph․ com–munis), աճում է գրեթե ամենուր՝ գետե–րի, լճերի, ջրամբարների ափերին, ճա–հիճներում, մարգագետիններում, աղուտ–ներում։ ՏՍՍՏ–ում որպես մոլախոտ տարածված է բանջարանոցներում, բազ–մամյա խոտաբույսերի հաճախակի ջրվող ցանքերում, երբեմն՝ խաղողի, պտղատու այգիներում։ Մատղաշ Ե․ լավ կեր Է, հա–րուստ է շաքարներով, պրոտեինով, խո–տը բավարար որակի է, սիլոսը՝ լավորակ։ «Եղբայրասեր» լրագրի գլխագիրը Արմատներն ունեն քրտնաբեր և միզա–մուղ հատկություն։ Ցողուններից հյու–սում են խսիր, զամբյուղ, ցանկապատ, օգտագործվում է որպես շինանյութ, վա–ռելիք։ Ե–ից ստանում են թուղթ, քացա–խաթթու, մեթիլ սպիրտ ևն։ Սխալմամբ երբեմն անվանում են շամբի։

ԵՂԵԳԻ, գյուղ Արնմտյան Տայաստանում, Խարբերդի վիլայեթում, Մեզիրե քաղաքի մոտ, բարեբեր ու գեղեցիկ դաշտում։ 1915-ին ուներ 180 տուն (մոտ 1800 հայ բնակիչ)։ Զբաղվում էիև երկրագործու–թյամբ և արհեստներով (երկաթագործու–թյամբ, կոշկակարությամբ, դերձակու–թյամբ, հյուսնությամբ)։ Ե–ի մի քանի ջրաղացներից օգտվում էին շրջակա գյու–ղերի բնակիչները։ Կար եկեղեցի (Ա․ Նշան) և դպրոց։ 1892-ին ստեղծված Ե–ի Ուսումնասիրաց ընկերությունը օժան դակում էր գյուղի կրթական և լուսավոր չական գործին։ Բնակիչները տեղահանվեւ և մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռ–նի ժամանակ։

ԵՂԵԳԻՍ, գետ Տայկական ՍՍՏ Եղեգ– նաձորի շրջանում։ Սկիզբ է առնում Վար–դենիսի լեռնաշղթայի Վարդենիս գագա թի հարավ–արևելքից, 2800 մ բարձրու–թյունից։ Լեռնային գեա Է։ Վերին հոսան–քում անցնում է Վարդենիսի և Տյուսիսա– յին Վայքի լեռնաշղթաներով պարփակ–ված նեղ ձորով։ Ընդունում է Սելիմ․ Գյուլիդուզ, Տորս վտակները և Եղեգնա– ձոր քտա–ից ևվ–արմ․ թափվում Արփա գետը։ Երկարությունը 47 կմ Է, ավազանը՝ 516 կմ2։ Սնվում է ձնաանձրևային ջրե–րով և աղբյուրներով։ Վարարում է գար–նանը և ամռան սկզբին։ Ջրի միջին ծախ–սը 7,96 մ3/վրկ Է։ Ե–ի վրա է Եղեգնաձորի ՏԷԿ–ը։ Ե–ից սկիզբ է առնում 54 մեծ ու փոքր ջրանցք։

ԵՂԵԳԻՍ, Ե ղ և կ ի ս, գյուղ Արևմտյան Տայաստանի Վանի վիլայեթի Կարճկան գավառում։ 1909-ին ուներ 90 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործու–թյամբ և ոչխարաբուծությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Թովմաս) և վարժարան։ Գյուղի միջով էր անցնում Տալեպից Բա– ղեշ և Վան տանող ճանապարհը։ Մոտա–կայքում կար կրաքարի հանքավայր։ Բնա–կիչները տեղաևանվևլ և զոևվել են առա–ջին համաշխարհային պատերազմի տա–րիներին։

ԵՂԵԳԻՍ, Ե ղ և կ ի ս, գյուղ Արևմտյան Տայաստանում, Վանի վիլայեթի Կար–կառ գավառում, գեղեցկադիր լեռնահով– տում։ 1909-ին ուներ 65 տուն հայ բնակիչ։