Սուրբ Գևորգ եկեղեցի (Հայկաձոր)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Հայկաձոր |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2016 |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 2016 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայկաձոր գյուղում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքային շրջանի Հայկաձոր գյուղում։ Համակարգում է գյուղում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անապայում հայերը սկսել են բնակվել 1862 թվականից: Գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ նրանք հիմնել են առաջին հայկական բնակավայրը Կովկասի սևծովյան ափին: 20-րդ դարի սկզբին Անապայում ստեղծվել են հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններ: 1905 թվականին Հնչակյան կուսակցության տեղական կազմակերպությունը հայերեն հրատարակելէ «Ի զեն» թերթը: 1920-ական թվականների կեսին քաղաքում ապրում էր մոտ 2 հազար հայ:
Հայերի թիվն Անապայում կտրուկ աճել է 1990-ական թվականների սկզբին՝ վրաց-աբխազական զինված հակամարտության և Արցախյան շարժման պատճառով Խորհրդային Ադրբեջանից հայ բնակչության արտագաղթի հետևանքով: 1990 թվականին Անապայում ստեղծվել է Հայ ազգային մշակույթի կենտրոն, որը տեղի հայկական համայնքի գլխավոր հավաքատեղին է (կազմակերպիչն ու առաջին նախագահը ձեռնարկատեր Նիկոլայ Իսպիրյանն է): Կենտրոնն ունի գրադարան, կապ է պահպանում Կրասնոդարի երկրամասի հայկական այլ համայնքների, Հայաստանի հետ: Եթեր է հեռարձակվում հայերեն հեռուստաժամ:
Անապայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հիմքը դրվել է 2009 թվականին Անապա քաղաքի մոտ գտնվող Գայ-Կոձոր համայնքում, և միայն 2016 թվականին շինարարական աշխատանքներն ավարտվել են և եկեղեցին օծել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը[1]: Եկեղեցին կառուցվել է տասնվեց մեկենասների հովանավորությամբ[2]։ Նախքան այդ Հայկաձորում կառուցվել է նաև մեկ այլ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված և երեսպատված Հայաստանից բերված վարդագույն տուֆով։ Խորանի կողքերին դրված են սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների պատկերները, իսկ կենտրոնում՝ Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ։ Եկեղեցու թմբուկը և պատերը պատկերազարդ չեն, սակայն քարերն ունեն նախշեր։
Եկեղեցու տարածքում 1990-ական թվականներին տեղադրվել է երկու փյունիկի պատկերով խաչքար, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը[3], ինչպես նաև կառուցվել է նաև Սուրբ Սարգիս մատուռը[4]։ Եկեղեցին ոչ միայն կրոնական, այլև մշակութային կենտրոն է, որտեղ տեղի են ունենում տարաբնույթ իրադարձություններ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ - ACYOWorld, Անապայի Ս․ Գևորգ եկեղեցին». https://facebook.com. Հունվարի 30, 2021.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Армянская церковь в Анапе - «Сурб Геворг»». https://surbgevorganapa.ru/ (ռուսերեն).
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «В Гай-Кодзоре открылась Армянская апостольская церковь Сурб Геворг». https://iravunk.com (ռուսերեն). Մայիսի 27, 2016.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Անապայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին». https://alphanews.am. Սեպտեմբերի 6, 2023.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Անապայի գյուղերից մեկում կանցկացվի հայկական էթնի�� պարերի վարպետության դաս». https://alphanews.am. Հունիսի 28, 2024.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Գևորգ եկեղեցու պաշտոնական կայք