Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Հայկաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՀայկաձոր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀարավային Ռուսաստանի թեմ
Հիմնական ամսաթվերը2016
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված2016
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի, Հայկաձոր գյուղում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքային շրջանի Հայկաձոր գյուղում։ Համակարգում է գյուղում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։

Անապայում հայերը սկսել են բնակվել 1862 թվականից: Գաղթելով Արևմտյան Հայաստանից՝ նրանք հիմնել են առաջին հայկական բնակավայրը Կովկասի սևծովյան ափին: 20-րդ դարի սկզբին Անապայում ստեղծվել են հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններ: 1905 թվականին Հնչակյան կուսակցության տեղական կազմակերպությունը հայերեն հրատարակելէ «Ի զեն» թերթը: 1920-ական թվականների կեսին քաղաքում ապրում էր մոտ 2 հազար հայ:

Հայերի թիվն Անապայում կտրուկ աճել է 1990-ական թվականների սկզբին՝ վրաց-աբխազական զինված հակամարտության և Արցախյան շարժման պատճառով Խորհրդային Ադրբեջանից հայ բնակչության արտագաղթի հետևանքով: 1990 թվականին Անապայում ստեղծվել է Հայ ազգային մշակույթի կենտրոն, որը տեղի հայկական համայնքի գլխավոր հավաքատեղին է (կազմակերպիչն ու առաջին նախագահը ձեռնարկատեր Նիկոլայ Իսպիրյանն է): Կենտրոնն ունի գրադարան, կապ է պահպանում Կրասնոդարի երկրամասի հայկական այլ համայնքների, Հայաստանի հետ: Եթեր է հեռարձակվում հայերեն հեռուստաժամ:

Անապայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հիմքը դրվել է 2009 թվականին Անապա քաղաքի մոտ գտնվող Գայ-Կոձոր համայնքում, և միայն 2016 թվականին շինարարական աշխատանքներն ավարտվել են և եկեղեցին օծել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը[1]: Եկեղեցին կառուցվել է տասնվեց մեկենասների հովանավորությամբ[2]։ Նախքան այդ Հայկաձորում կառուցվել է նաև մեկ այլ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կենտրոնագմբեթ շինություն է, կառուցված և երեսպատված Հայաստանից բերված վարդագույն տուֆով։ Խորանի կողքերին դրված են սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների պատկերները, իսկ կենտրոնում՝ Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ։ Եկեղեցու թմբուկը և պատերը պատկերազարդ չեն, սակայն քարերն ունեն նախշեր։

Եկեղեցու տարածքում 1990-ական թվականներին տեղադրվել է երկու փյունիկի պատկերով խաչքար, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամությունը[3], ինչպես նաև կառուցվել է նաև Սուրբ Սարգիս մատուռը[4]։ Եկեղեցին ոչ միայն կրոնական, այլև մշակութային կենտրոն է, որտեղ տեղի են ունենում տարաբնույթ իրադարձություններ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ - ACYOWorld, Անապայի Ս․ Գևորգ եկեղեցին». https://facebook.com. Հունվարի 30, 2021. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Армянская церковь в Анапе - «Сурб Геворг»». https://surbgevorganapa.ru/ (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «В Гай-Кодзоре открылась Армянская апостольская церковь Сурб Геворг». https://iravunk.com (ռուսերեն). Մայիսի 27, 2016. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «Անապայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին». https://alphanews.am. Սեպտեմբերի 6, 2023. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  5. «Անապայի գյուղերից մեկում կանցկացվի հայկական էթնիկ պարերի վարպետության դաս». https://alphanews.am. Հունիսի 28, 2024. {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]