Jump to content

Մարի Վոլսթոնքրաֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Վոլսթոնքրաֆթ
անգլ.՝ Mary Wollstonecraft
Ծնվել էապրիլի 27, 1759(1759-04-27)[1][2][3][…]
ԾննդավայրSpitalfields, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]
Վախճանվել էսեպտեմբերի 10, 1797(1797-09-10)[1][2][3][…] (38 տարեկան)
Վախճանի վայրՍոմերս Թաուն, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]
ԳերեզմանSt Pancras Old Church, Camden[4] և St Peter's Church, Bournemouth[4]
Գրական անունMr. Cresswick[6]
Մասնագիտությունթարգմանչուհի, փիլիսոփա, պատմաբան, վիպասան, ակնարկագիր, տնային դաստիարակ, գործարար, գրող ճանապարհորդ, մանկագիր և գրող
Լեզուանգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԺանրերՖեմինիզմ
Ուշագրավ աշխատանքներԿանանց իրավունքների պաշտպանություն (աշխատություն) և Letters Written During a Short Residence in Sweden, Norway, and Denmark?
ԱմուսինՈւիլյամ Գոդվին[7] և Gilbert Imlay?[7]
Համատեղ ապրողՈւիլյամ Գոդվին[4]
ԶավակներՄերի Շելի[7][8] և Fanny Imlay?[7]
 Mary Wollstonecraft Վիքիպահեստում

Մարի Վոլսթոնքրաֆթ (անգլ.՝ Mary Wollstonecraft, /ˈwʊlstənkræft/, also UK: /-krɑːft/, ապրիլի 27, 1759(1759-04-27)[1][2][3][…], Spitalfields, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5] - սեպտեմբերի 10, 1797(1797-09-10)[1][2][3][…], Սոմերս Թաուն, Միդլեքս, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[5]), անգլիացի գրող, փիլիսոփա և կանանց իրավունքների պաշտպան։ Մինչև 20-րդ դարի վերջը, Վոլսթոնքրաֆթի կյանքը, որն իր մեջ ներառում էր որոշ ոչ ավանդական անձնական հարաբերություններ, ավելի շատ ուշադրության է արժանացել, քան նրա ստեղծագործությունները։ Այսօր Վոլֆսթոնքրաֆթը համարվում է ֆեմինիստ փիլիսոփաներից առաջիններից մեկը, և ֆեմինիստները հաճախ են հիշատակում, որ ինչպես նրա կյանքը, այնպես էլ նրա գործերը կարևոր ազդեցություն են ունեցել իրենց վրա։

Կարճ կարիերայի ընթացքում նա գրել է վեպեր, տրակտատներ, ճանապարհորդական պատմվածքներ, Ֆրանսիական հեղափոխության պատմության, վարվեցողության գիրք և մանկական գրքեր։ Վոլֆսթոնքրաֆթն առավել հայտնի է Կանանց իրավունքների պաշտպանություն (1792) էսսեով, որում նա պնդում է, որ կանայք տղամարդկանցից ավելի ցածր բնատուր ընդունակությամբ էակներ չեն, բայց այդպիսին են թվում ոչ բավարար կրթության պատճառով։ Նա առաջարկում է, որ տղամարդկանց և կանանց պետք է վերաբերվել որպես հավասարազոր խելացի էակների և պատկերացնում է բանականության վրա հիմնված հասարակական կարգը։

Վոլֆսթոնքրաֆթի մահից հետո ամուսինը հրապարակեց նրա կյանքի Հուշերը (1798)՝ բացահայտելով նրա ոչ ավանդական ապրելակերպը, որով անզգուշորեն ոչնչացրեց նրա հեղինակությունը գրեթե մեկ դար շարունակ։ Այնուամենայնիվ, քսաներորդ դարի վերջին ֆեմինիստական շարժման վերելքին զուգընթաց՝ Վոլֆսթոնքրաֆթի քարոզչությունը կանանց հավասարության և այսպես կոչված՝ կանացիության քննադատության վերաբերյալ առավել կարևոր նշանակության արժանացավ։

Հենրի Ֆուսելիի և Գիլբերտ Իմլայի հետ (ումից նա ուներ դուստր՝ Ֆենի Իմլեյ) երկու անհաջող գործեր ունենալուց հետո, Վոլսթոնքրաֆթն ամուսնացավ փիլիսոփա Վիլյամ Գոդվինի հետ, որն անարխիստական շարժման նախահայրերից մեկն է եղել։ Վոլսթոնգրաֆթը մահացել է 38 տարեկան հասակում՝ թողնելով մի քանի անավարտ ձեռագրեր։ Նա վախճանվեց իր երկրորդ դստեր՝ Մերի Շելլիին ծննդաբերելուց 11 օր անց, որը պետք է դառնար հաջողակ գրող և Ֆրանկենշտեյնի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆսթոնքրաֆթը ծնվել է 1759 թվականի ապրիլի 27-ին արևելյան Լոնդոնի Սպիտալֆիլդս (անգլ.՝ Spitalfields) շրջանում[9]։ Նա երկրորդն էր Էլիզաբեթ Դիքսոնի և Էդվարդ Ջոն Վոլսթոնքրաֆթի յոթ երեխաներից[10]։ Չնայած մանկության տարիներին ընտանիքն ապահովված էր կայուն եկամուտով, հայրը հետզհետե այն վատնեց սպեկուլյատիվ նպատակների վրա։ Հետևաբար, ընտանիքը դարձավ ֆինանսապես անկայուն, և նրանք հաճախ ստիպված էին տեղից տեղ տեղափոխվել Վոլսթոնքրաֆթի երիտասարդության տարիներին[11]։ Ընտանիքի ֆինանսական իրավիճակը, ի վերջո, այնքան ծանրացավ, որ Վոլսթոնքրաֆթի հայրը նրան ստիպեց իրեն փոխանցել այն գումարը, որն աղջիկը ժառանգելու էր իր չափահասության տարիքում։ Ավելին, նա, ըստ երևույթին, դաժան մարդ էր, ով հարբած ժամանակ մոլեգին ծեծում էր կնոջը։ Պատանեկության տարիներին Վոլֆսթոնքրֆը ստիպված էր պառկել մոր ննջասենյակի դռան տակ՝ վերջինիս պաշտպանելու համար[12]։ Վոլֆսթոնքրաֆթն իր ամբողջ կյանքի ընթացքում ուժեղ ազդեցությում է ունեցել իր քույրերի՝ Էվերինայի և Էլիզայի վրա։ Օրինակ՝ 1784 թվականին բախտորոշ իրավիճակում համոզեց Էլիզային, որը հավանաբար տառապում էր հետծննդաբերական դեպրեսիայով, հեռանալ ամուսնուց և թողնել նորածնին։ Վոլֆսթոնքրաֆթը բոլոր միջոցներով օգնեց, որպեսզի Էլիզան փախչի, ցույց տալով, որ պատրաստ է մարտահրավեր նետել սոցիալական նորմերին։ Մարդկանց արժեքները, այնուամենայնիվ, խիստ էին. նրա քույրն արժանացավ հասարակության պարսավանքին և, քանի որ չէր կարողանում նորից ամուսնանալ, դատապարտված էր աղքատության և քրտնաջան աշխատելուն[13]։

Վոլֆսթոնքրաֆթի կյանքի վաղ շրջանը ուղեկցվել է երկու կանանց հետ մտերմությամբ։ Առաջինը Ջեյն Արդենն (անգլ.՝ Jane Arden) էր Բևեռլիից (Մեծ Բրիտանիա)։ Նրանք հաճախ միասին գրքեր էին կարդում և հաճախում էին Արդենի հոր դասախոսություններին․ վերջինս ինքնուս փիլիսոփա և գիտնական էր։ Վոլֆսթոնքրաֆթը վայելում էր Արդենի ընտանիքի ինտելեկտուալ մթնոլորտը և մեծապես գնահատում էր իր բարեկամությունը Արդենի հետ, երբեմն էլ ընկերուհու նկատմամբ մինչև սեփականության աստիճանի հասնելով։ Վոլսթոնքրաֆթը գրել է նրան.

Ես ձևավորել եմ սիրո ռոմանտիկ պատկերացումներ ընկերության մասին... Ես մի փոքր եզակի եմ սերն ու բարեկամությունը պատկերացնում։ Ես պետք է լինեմ առաջին տեղում կամ ոչ մեկում[14]։

Արդենին ուղղված Վոլֆսթոնգրաֆթի մի քանի նամակներում նա բացահայտում է իր անկայուն և դեպրեսիվ հույզերը, որոնք հետապնդելու էին նրան ամբողջ կյանքի ընթացքում[15]։ Իսկ երկրորդ և ավելի կարևոր բարեկամությունը Ֆանի Բլադի (անգլ.՝ Fanny (Frances) Blood) և նրա եղբոր հետ էր, ում Վոլսթոնքրաֆթը ծանոթացել էր 1774 թվականին ընդհանուր ընկեր՝ Կլարի միջոցով, մի զույգ Հոքսթոնից (անգլ.՝ Hoxton), ովքեր ծնողի դեր ստանձնեցին նրա նկատմամբ։ Վոլֆսթոքրաֆթը Բլադին է վերագրել իր մտահորիզոնի ընդարձակումը[16]։

Դժգոհ լինելով իր ընտանեկան կյանքից, Վոլֆսթոնքրաֆթը հեռացավ հայրական տնից և 1778 թվականից սկսեց ապրել իր սեփական կյանքով և աշխատանքի անցավ Բաթում ապրող այրու՝ Սառա Դավսոնի (անգլ.՝ Sarah Dawson) ուղեկցորդուհի։ Այնուամենայնիվ, Վոլֆսթոնքրաֆթը խնդիրներ ունեցավ դյուրաբորբոք կնոջ հետ (այդ փորձառության մասին նա նկարագրել է այդպիսի դիրքի թերությունները Մտորումներ գրքում, 1787)։ 1780 թվականին նա վերադարձավ տուն այն բանից հետո, երբ կանչեցին իր մահացող մորը խնամելու[17]։ Մոր մահից հետո Դավսոնի աշխատանքին վերադառնալու փոխարեն՝ Վոլսթոնքրաֆթը տեղափոխվեց Բլադերի մոտ։ Այդ ընտանիքի հետ անցկացրած երկու տարիների ընթացքում նա հասկացավ, որ իդեալականացրել է Բլադին, որն ավելի շատ կանանց ավանդական արժեքների կողմնակից էր, քան Վոլֆսթեքրաֆթը։ Բայց Վոլֆսթեքրաֆթն ամբողջ կյանքի ընթացքում նվիրված մնաց Ֆանիին և նրա ընտանիքին (օրինակ, նա հաճախ ֆինանսական օգնություն էր ցուցաբերում Բլադի եղբորը)[18]։

Վոլֆսթոնքրաֆթն ակնկալում էր Բլադի հետ ապրել կանացի ուտոպիայում։ Նրանք մտադրություն ունեին միասին սենյակներ վարձակալել և միմյանց հուզական և ֆինանսական աջակցություն ցույց տալ, բայց այս երազանքը փլուզվեց տնտեսական իրականության մեջ։ Ապրուստի միջոցներ ունենալու նպատակով, Վոլֆսթոնքրաֆթը, նրա քույրերը և Ֆաննի Բլադը միասին դպրոց ստեղծեցին Նիվինգթոն Գրինում (անգլ.՝ Newington Greenաղանդավորների համայնքում։ Բլադը շուտով պսակադրվեց, և ամուսնությունից հետո նրա ամուսինը՝ Հյուջ Սքեյսը, Բլադին տարավ Լիսաբոն (Պորտուգալիա)` վերջինիս առողջական խնդիրները լուծելու համար, ինչը միշտ էլ վատ էր եղել[19]։ Չնայած բնակլիմայական փոփոխություններին՝ Բլադի առողջությունն ավելի վատացավ, երբ նա հղիացավ, և 1785 թվականին Վոլսթոնքրաֆթը թողեց դպրոցը և գնաց Բլադի մոտ նրան խնամելու համար, ինչն այնուամենայնիվ, օգուտ չտվեց[20]։ Դեռ ավելին, դպրոցից նրա հեռանալը հանգեցրեց դպրոցի փակմանը[21]։ Բլադի մահը վշտացրեց Վոլսթոնքրաֆթին և մասամբ դարձավ իր առաջին՝ «Մարի․ ֆիքշըն» (անգլ.՝ Mary: A Fiction, 1788) վեպը ստեղծելու ոգեշնչման աղբյուր[22]։

Նոր սեռի առաջինը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Engraving showing a female teacher holding her arms up in the shape of a cross. There is one female child on each side of her, both gazing up at her.
Յուրօրինակ պատմություններ իրական կյանքից (անգլ.՝ Original Stories from Real Life), ճակատանկար, 1791 հրատարակություն, նկարազարդումը՝ Ուիլյամ Բլեյքի
Մարի Վոլսթոնքրաֆթը 1790-1791 թվականներիին, նկարիչ՝ Ջոն Օպյե (անգլ.՝ John Opie)

1785 թվականին, Բլադի մահից հետո Վոլթոնքրաֆթի ընկերները նրան օգնեցին աշխատանքի անցնել Իռլանդիայում՝ որպես անգլո-իռլանդացի Կոմս Քինգսբորոյի դուստրերի դաստիարակչուհի։ Չնայած նա չէր կարողանում հարմարվել Լեդի Քինգսբորոյի հետ[23], բայց երեխաները հիացած էին, նրան համարում էին ոգեշնչող ուսուցչուհի։ Հետագայում Մարգարեթ Քինգը կասեր, որ Վոլսթոքրաֆթն «ազատեց իր միտքը բոլոր սնոտիապաշտություններից»[24]։ Այդ տարվա փորձառության մասին Վոլսթոնքրաֆթն անդրադարձել է իր միակ մանկական գրքում՝ Յուրօրինակ պատմություններ իրական կյանքից (անգլ.՝ Original Stories from Real Life, 1788)[25]:

Վրդովված լինելով հարգարժան, բայց աղքատ կանանց համար կարիերայի սահմանափակ հնարավորություններից՝ մի խոչընդոտ, որը Վոլսթոգրաֆթը պերճախոսորեն նկարագրում է Մտորումներ գրքի Մոդայիկ դաստիարակված և հաջողություն չունեցած կանանց դժբախտ իրավիճակը վերնագրով գլխում։ Ընդամենը մեկ տարի դաստիարակչուհի աշխատելուց հետո նա սկսեց գրողի կարիերան։ Սա համարձակ քայլ էր, քանի որ այն ժամանակ սակավաթիվ կանայք կարող էին բավարար վաստակել ստեղծագործական աշխատանքով։ Ինչպես, 1787 թվականին, նա գրել էր իր քրոջը՝ Էվերինային, նա փորձում էր դառնալ «նոր սեռի առաջինը»[26]։ Նա տեղափոխվեց Լոնդոն և, ազատական հրատարակիչ Ջոզեֆ Ջոնսոնի (անգլ.՝ Joseph Johnson) աջակցությամբ, գտավ ապրելու և աշխատելու տեղ՝ միջոցներ հայթայթելու համար[27]։ Նա սովորեց ֆրանսերեն և գերմաներեն, և թարգմանեց տեքստեր[28]․ առավել կարևորներից էր Ժակ Նեկերի Կրոնական կարծիքների կարևորության և Քրիստիան Գոթհիլֆ Զալցմանի (անգլ.՝ Christian Gotthilf Salzmann) այն աշխատությունը, որը բրիտանական հասարակությանը հայտնի դարձավ «Բարոյականության տարրեր երեխաների օգտագործման համար» (անգլ.՝ Elements of Morality for the Use of Children, 1790-1791) անվամբ[29]։ Մարին նաև գրել է ակնարկներ, հիմնականում վեպերի, Ջոնսոնի Վերլուծական ակնարկ (անգլ.՝ Analytical Review) պարբերականի համար։ Վոլսթոնքրաֆթի մտահորիզոնն այս ընթացքում ընդլայնվեց, ոչ միայն այն ընթերցումներից, որը նա անում էր քննադատական ակնարկներ գրելու համար, այլև իր ստեղծած ընկերական կապերից։ Նա մասնակցում էր Ջոնսոնի հայտնի ընթրիքներին և հանդիպում այնպիսի լուսավոր մտավորականների, ինչպիսիք են արմատական պամֆլետիստ Թոմաս Փեյնը և փիլիսոփա Ուիլյամ Գոդվինը։ Առաջին անգամ, երբ Գոդվինը և Վոլսթոնքրաֆթը հանդիպեցին, նրանք հիասթափված էին միմյանցից։ Գոդվինը եկել էր լսելու Փեյինին, բայց Վոլսթոնքրաֆթն ամբողջ երեկոյի ընթացքում նրա հետ վիճում էր՝ չհամաձայնելով նրա հետ գրեթե յուրաքանչյուր թեմայի շուրջ։ Ինքը՝ Ջոնսոնն, այնուամենայնիվ, դարձավ շատ ավելին, քան ընկերը․ Վոլսթոնքրաֆթն իր նամակներում նրան նկարագրել է որպես հայր և եղբայր[30]։

Լոնդոնում գտնվելու ընթացքում Վոլսթոնքրաֆթը բարեկամական հարաբերություններ հաստատեց նկարիչ Հենրի Ֆուսելիի (անգլ.՝ Henry Fuseli) հետ, չնայած վերջինս արդեն ամուսնացած էր։ Վոլսթոնքրաֆթը, ինչպես գրել է, ոգևորված էր նրա հանճարով, «նրա հոգու վեհությամբ, ըմբռնելու արագությամբ և դուրեկան հմայքով»[31]։ Նա առաջարկեց պլատոնական եռյակ միություն՝ Ֆուսելիի և նրա կնոջ հետ, բայց Ֆուսելիի կինը դրանից ցնցված էր, և Ֆուսելին խզեց հարաբերությունները Վոլսթոնքրաֆթի հետ[32]։ Ֆուսելիի մերժումից հետո Վոլսթոնքրաֆթը որոշեց մեկնել Ֆրանսիա՝ տհաճ պատմությունից խուսափելու համար և մասնակցեց այն հեղափոխական իրադարձություններին, որոնք նա գովաբանել էր իր վերջերս հրապարակված՝ Մարդու իրավունքների պաշտպանություն տրակտատում (1790)։ Մարդու իրավունքները նա գրել էր ի պատասխան ֆրանսիական հեղափոխության մասին վիգ պատգամավոր Էդմունդ Բյորկեի Անդրադարձներում (անգլ.՝ Reflections on the Revolution in France, 1790) քաղաքական պահպանողական քննադատությանը, որն էլ Վոլսթոնքրաֆթին հայտնի դարձրեց մեկ գիշերվա ընթացքում։ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության մասին անդրադարձները տպագրվեցին 1790-ի նոյեմբերի 1-ին, և այնքան զայրացրեցին Վոլսթոնքրաֆթին, որ նա ամսվա մնացած մասն անցկացրեց իր հերքումը գրելով։ Մարդու իրավունքների պաշտպանության մասին հարգարժան Էդմունդ Բյորկին գրած նամակը լույս է տեսել 1790 թվականի նոյեմբերի 29-ին, սկզբում անանուն[33]։ Մարդու իրավունքների պաշտպանության երկրորդ հրատարակությունը լույս է տեսել դեկտեմբերի 18-ին, և այս անգամ հրատարակիչը բացահայտել է Վոլսթոնքրաֆթին որպես հեղինակ։

Վոլֆսթոնքրաֆթը Ֆրանսիական հեղափոխությունը համարում է «փառահեղ հնարավորություն ստանալ ավելի մեծ առաքինություն ու երջանկություն, քան մինչ օրս բախտ է վիճակվել մեր մոլորակին»[34]։ Հակադրվելով Բուրկեի՝ Երրորդ դասին որպես անպատասխանատու մարդկանց հեռացնելուն, Վոլսթոնքրաֆթը գրել է․ «ժամանակը կարող է ցույց տալ, որ այդ խառնամբոխն ավելին գիտեր մարդկային սրտի և օրենսդրության մասին, քան պաշտոնյաները, որոնք ամորձատված էին ժառանգական փափկասիրությամբ». 1789 թվականի հոկտեմբերի 5-6-ի իրադարձության մասին հիշատակելով, երբ թագավորական ընտանիքը Վերսալից Փարիզ էր շարժվում մի խումբ զայրացած տնտեսուհիների ուղեկցությամբ, Բյորկը թագուհի Մարիա Անտոանետին բնուրագրել է որպես «հին ռեժիմի վայելուչ նրբագեղության խորհրդանիշ, որը շրջապատված էր վիրավորական տեսքով նողկալի կանանցից կազմված դժոխքի ֆուրիաներով»։ Վոլսթոքրաֆթը հակառակն է գրել նույն իրադարձության մասին․ «հավանաբար, դուք [Բյորկե] նկատի ունեք կանանց, որոնք գոյության միջոցներ են հայթայթել բանջարեղեն կամ ձուկ վաճառելով, և ովքեր երբեք կրթություն ստանալու որևէ առավելություն չեն ունեցել»։

Վոլսթոնքրաֆթը համեմատվել է այնպիսի լուսավոր դեմքերի հետ, ինչպիսիք են աստվածաբան և բանավիճաբան Փրեսթլին և Փեյնը, ում Մարդու իրավունքները (անգլ.՝ Rights of Man, 1791 թ.) Բյորկեին ուղղված պատասխաններից ամենահայտնին է համարվում։ Փեյնի գաղափարները, որոնք ուրվագծել է Մարդու իրավունքներում Վոլֆսթոքրաֆթը զարգացրել է իր ամենահայտնի և ազդեցիկ աշխատությունում՝ «Կանանց իրավունքների պաշտպանություն» (անգլ.՝ A Vindication of the Rights of Woman, 1792)[35]։ Վոլսթոնքրաֆթի համբավը տարածվեց անգլիական ալիքներով, քանի որ այն ժամանակ, երբ 1792 թվականին ֆրանսիացի պետական գործիչ Չարլզ Մորիս դե Թալլեյրան-Պերիգորդը այցելեց Լոնդոն, նա այցելեց Վոլսթոնքրաֆթին, որի ընթացքում վերջինս խնդրեց, որ ֆրանսիացի աղջիկներին տրվի կրթության նույն իրավունքը, ինչը ֆրանսիացի տղաներին էր առաջարկում նոր ռեժիմը Ֆրանսիայում[36]։

Smoke is billowing throughout the top two-thirds of the picture, dead guards are scattered in the foreground, and a battle with hand-to-hand combat and a horse is in the bottom right.
1792 թվականի օգոստոսի 10-ի գրոհը Թյուիլրի պալատի վրա․ Ֆրանսիական հեղափոխական բռնությունը թափ է առնում

Վոկսթոնքրաֆթը Փարիզ մեկնեց 1792 թվականի դեկտեմբերին և ժամանեց Լուի XVIգիլիոտինով գլխատումից մոտ մեկ ամիս առաջ։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմի եզրին էին, երբ նա մեկնում էր Փարիզ, և շատերը նրան խորհուրդ էին տալիս չգնալ[37]։ Ֆրանսիան իրարանցման մեջ էր։ Վոլսթոնքրաֆթը միացավ բրիտանացի այլ հպատակներին, որոնցից մեկն էլ Մարիա Ուիլյամսն (անգլ.՝ Helen Maria Williams) էր և միացավ քաղաքում գտնվող արտագաղթողների շրջանակին[38]։ Փարիզում գտնվելու ընթացքում Վոլսթոնքրաֆթը առավելապես կապված էր չափավոր ժիրոնդականների հետ, քան ավելի արմատական՝ յակոբինների[39]։

1792 թվականի դեկտեմբերի 26-ին Վոլսթոնքրաֆթը տեսավ նախկին թագավոր՝ Լուի XVI-ին, որին դատում էին Ազգային ժողովի առջև, և, ի զարմանս իրեն, նկատեց, որ «աննկատելիորեն արցունքներ հոսեցին իմ աչքերից, երբ ես տեսա Լուիին, որը նստած էր ավելի մեծ արժանապատվությամբ, քան ես սպասում էի նրա կերպարից․ հեծյալը պատրաստվում էր հանդիպել մահվան հետ, որտեղ հաղթել էին իր ցեղի այդքան շատ մարդիկ»[39]։

1793 թվականի փետրվարին Ֆրանսիան պատերազմ սկսեց Բրիտանիայի դեմ։ Վոլսթոնքրաֆթը փորձեց Ֆրանսիայից մեկնել Շվեյցարիա, բայց նրան թույլտվություն չտրվեց[40]։ Մարտին իշխանության եկավ յակոբինյան գերակշռող հասարակական անվտանգության հանձնաժողովը՝ ստեղծելով ամբողջատիրական ռեժիմ, որը նպատակ ուներ մոբիլիզացնել Ֆրանսիան առաջիկա «տոտալ պատերազմի» համար։

Ֆրանսիայում կյանքը դժվարացավ օտարերկրացիների համար[41]։ Սկզբում նրանք ոստիկանության հսկողության տակ էին և, բնակության թույլտվություն ստանալու համար պետք է մարդն ունենար վեց ֆրանսիացիների կողմից ստորագրված հավաստիացնող գրավոր փաստաթուղթ, որոնք կվկայեին հանրապետության հանդեպ նրանց հավատարմության մասին։ Այնուհետև, 1793 թվականի ապրիլի 12-ին, բոլոր օտարերկրացիներին արգելվեց հեռանալ Ֆրանսիայից[42]։ Չնայած հեղափոխության հանդեպ ունեցած համակրանքին՝ Վոլսթոնքրաֆթի համար կյանքը շատ անհարմար էր դարձել, առավել ևս, որ Ժիրոնդականները պարտվեցին յակոբիններին։ Վոլսթոքրաֆթի ֆրանսիացի ընկերներից ոմանք գլխատվեցին գիլիոտինով, քանի որ յակոբինները ոչ մի բանի առջև կանգ չէին առնում և պատրաստ էին ոչնչացնել իրենց թշնամիներին։

Գիլբերտ Իմլեյ, ահաբեկչության թագավորություն և առաջին երեխա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլսթոնքրաֆթը դեռևս նոր էր գրել «Կանանց իրավունքները», երբ արդեն վճռականորեն որոշել էր կյանքի կոչել իր գաղափարները, ինչպես նաև Ֆրանսիական հեղափոխության միտքը խթանող մթնոլորտում նա փորձեց ունենալ ամենափորձարարական ռոմանտիկ կապվածությունը ևս։ Նա հանդիպեց և կրքոտ սիրահարվեց ամերիկացի արկածախնդիր Իմլեյին։ Վոլսթոնքրաֆթը գործնականորեն կիրառեց իր սկզբունքները՝ քնելով Իմիլի հետ, նրա հետ ամուսնացած չլինելով, ինչը չէր վայելում «հարգարժան» բրիտանուհուն[42]։ Ամենևին կարևոր չէր, թե Վոլսթոնքրաֆթը հետաքրքրված էր ամուսնությամբ, թե ոչ, քանի որ Գիլբերթը հետաքրքրված չէր, և, ըստ երևույթին, Վոլսթոնքրաֆթը սիրահարվել էր տղամարդու իդեալիզացված կերպարին։ Չնայած, որ Վոլսթոնքրաֆթը Կանանց իրավունքներում մերժում էր փոխհարաբերությունների սեռական բաղադրիչը, այնուամենայնիվ նրա համար պարզ դարձավ, որ Իմլեյն արթնացրել է սեռական հարաբերությունների հանդեպ իր հետաքրքրությունը[43]։

Վոլսթոնքրաֆթը որոշ չափով հիասթափված էր Ֆրանսիայում իր տեսածից՝ գրելով, որ Հանրապետության ժողովուրդը շարունակում էր ստրկամտորեն ենթարկվել նրանց, ովքեր իշխանության գլուխ էին, մինչդեռ կառավարությունը մնում էր «ծախու» և «վայրագ»[41]։ Չնայած իր դժգոհությանը՝ Վոլսթոնքրաֆթը գրել է.

Դեռևս չեմ հրաժարվում այն հույսից, որ ավելի արդար օր է բացվում Եվրոպայում, չնայած ես պետք է անվստահորեն նկատեմ, որ քիչ բան պետք է ակնկալել առևտրի նեղ սկզբունքից, որն ամենուր, կարծես թե դուրս է մղում ազնվականներին պատվավոր տեղից [ազնվականություն]։ Միևնույն հպարտությամբ իշխելու նույն ցանկությունը դեռևս նկատվում է. այս սրացմամբ՝ այն, որ վախենալով վերադառնալ խավարի մեջ, այն բանից հետո, երբ հենց նոր զգացել էին տարբերվելու հաճույքը, յուրաքանչյուր հերոս կամ փիլիսոփա, քանի որ բոլորն էլ նոր տիտղոսներ էին ստացել, ջանում են խոտ դիզել, քանի դեռ արևը փայլում է[41]։

Վոլսթոքրաֆթը վիրավորված էր կանանց նկատմամբ յակոբինների ցուցաբերած վերաբերմունքից։ Նրանք հրաժարվեցին կանանց հավասար իրավունքներ տրամադրել, դատապարտեցին «Ամազոնուհիներին» և հասկացրեցին, որ կանայք պետք է համապատասխանեն տղամարդկանց օգնականներ լինելու Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարին[44]։ 1793 թվականի հոկտեմբերի 16-ին Մարի Անտուանետը գիլիոտինով գլխատվեց։ Նրան հասցեագրված մեղադրանքների և դատապարտումների թվում նա մեղավոր էլ ճանաչվել որդու հետ հանցավոր արյունապղծության մեջ[45]։ Թեև Վոլսթոքրաֆթիը չէր համակրում նախկին թագուհուն, բայց մտավախություն ուներ, որ յակոբինները Մարի Անտուանետի ենթադրյալ այլասերված սեռական գործողությունները կդարձնեին ֆրանսիացիների՝ նրան ատելու հիմնական պատճառներից մեկը։

Երբ սկսվեցին «Ահաբեկչության թագավորության» ամենօրյա ձերբակալությունները և մահապատժի ենթարկումները, Վոլսթոնքրաֆթը կասկածի տակ ընկավ։ Նա, ի վերջո, Բրիտանիայի քաղաքացի էր և հայտնի էր որպես առաջատար ժիրոնդականների ընկեր։ 1793 թվականի հոկտեմբերի 31-ին, ժիրոնդական առաջնորդների մեծ մասը գիլիոտինի էր դատապարտվել։ Երբ Իմլեյը հայտնեց այդ լուրերը Վոլսթոնքրաֆթին, վերջինս ուշագնաց եկավ[45]։ Այս ընթացքում Իմլեյն օգտվեց Ֆրանսիայի բրիտանական շրջափակումից, որն առաջացրել էր դեֆիցիտ և վատթարացրել էր անընդհատ ավելացող սղաճը[44]։ Նա Ամերիկայից նավեր էր պատվիրում՝ սնունդ և օճառ բերելով և բրիտանական թագավորական նավատորմից խուսափելով բերում էր ապրանքներ, որոնք նա կարող էր հավելավճարով վաճառել այն ֆրանսիացիներին, որոնք դեռևս փող ունեին։ Իմլեյի՝ շրջափակմանը դիմակայելու այս վազքը որոշ յակոբինյանների հարգանքն ու աջակցությունը վայելեց՝ ապահովելով, ինչպես նա հույս ուներ, իր ազատությունը Ահաբեկչության ժամանակ[46]։ Վոլսթոնքրաֆթին ձերբակալությունից պաշտպանելու համար Իմլեյը Փարիզում ԱՄՆ դեսպանատան առջև կեղծ հայտարարություն արեց, որ ինքն ամուսնացել է նրա հետ, ինքնաբերաբար նրան դարձնելով Ամերիկայի քաղաքացի[47]։ Վոլսթոնքրաֆթի ընկերներից ոմանց բախտն այնքան էլ չբերեց․ շատերը, ինչպես Թոմաս Փեյնը, ձերբակալվեցին, իսկ ոմանք նույնիսկ գիլիոտինի ենթարկվեցին։ Վոլսթոնքրաֆթի քույրերը համարում էին, որ նա բանտարկված է։

Վոլսթոնքրաֆթը յակոբինների իշխանության ներքո կյանքն անվանել է «մղձավանջ»։ Լինում էին ցերեկային մեծ շքերթներ, որոնցում բոլորից պահանջում էին մասնակցել և ժպիտով ուրախացնել, որպեսզի նրանց չմեղադրեին հանրապետությանը ոչ ադեկվատ նվիրվածության մեջ։ Ինչպես նաև լինում էին գիշերային ոստիկանական ներխուժումներ՝ Հանրապետության թշնամիներին ձերբակալելու համար[42]։ 1794 թվականի մարտին իր քրոջ՝ Էվերինային ուղղված նամակում Վոլսթոնքրաֆթը գրել է.

Դու չես կարող որևէ կերպ պատկերացնել, թե ինչ տպավորություն են գործել իմ գիտակցության վրա այն տեսարանները, որոնց ականատեսն եմ եղել ես ... մահը և թշվառությունը, ամեն տեսակի ահաբեկչության ձևով, հետապնդում է այս նվիրական երկիրը։ Ես, անշուշտ, ուրախ եմ, որ եկա Ֆրանսիա, քանի որ ես այլևս երբեք չէի կարողանա իրական կարծիք ունենալ այն արտառոց իրադարձության մասին, որը երբևէ արձանագրվել է[42]։

Վոլսթոնքրաֆթը շուտով հղիացավ Իմլեյից, և 1794 թվականի մայիսի 14-ին նա ծննդաբերեց իր առաջին երեխային՝ Ֆաննիին, որին այդ անունն էր տվել ի պատիվ իր ամենամտերիմ ընկերուհու[48]։ Վոլսթոնքրաֆթը շատ երջանիկ էր. նա գրել է ընկերոջը. «Իմ փոքրիկ աղջիկը սկսում է այնքան քաջաբար ծծել, որ հայրն անամոթաբար մտածում է, որ նա սկսել է գրել Կանանց իրավունքների (R[igh]ts of Woman' - շեշտադրումը Վոլֆսթոնքրաֆթինն է) երկրորդ մասը»[49]։ Նա շարունակում էր անհագ գրել, չնայելով ոչ միայն իր հղիությանը և օտար երկրում միայնակ մայրանալու ծանրությանը, այլև Ֆրանսիական հեղափոխության խառնաշփոթի աճին։ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Հավր քաղաքում գտնվելու ընթացքում նա նկարագրել է հեղափոխության վաղ պատմությունը՝ «Ֆրանսիական հեղափոխության պատմական և բարոյական հայացքը» (անգլ.՝ An Historical and Moral View of the French Revolution) գրքում, որը լույս է տեսել Լոնդոնում 1794 թվականի դեկտեմբերին[50]։ Իմլեյը, որը դժգոհ էր կենցաղի և դստեր մասին հոգացող Վոլսթոքրաֆթից, ի վերջո թողեց նրան։ Նա խոստացել էր, որ կվերադառնա Հավր Վոլսթոնքրաֆթի և Ֆանիի մոտ, բայց նամակների ուշացումները և երկար բացակայությունները Վոլսթոնքրաֆթին համոզեցին, որ նա մեկ այլ կնոջ հետ է։ Իմլեյին հասցեագրված նամակները լի էին բացատրություն լսելու ցանկություններով, ինչը քննադատների մեծամասնությունը բացատրում է՝ որպես խորը ընկճված կնոջ արտահայտություններ, իսկ մյուսները ասում են, որ դրանք առաջացել են նրա նյութական դրությունից. նա արտասահմանցի մի կին էր, որը նորածնի հետ միայնակ էր մնացել հեղափոխական իրադարձությունների կենտրոնում, որը տեսել էր, թե ինչպես իր լավագույն ընկերները բանտարկվել կամ մահապատժի էին ենթարկվել[51]։

Յակոբինների անկումը և Ֆրանսիական հեղափոխության պատմական և բարոյական անդրադարձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1794 թվականի հուլիսին Վոլսթոնքրաֆթը ողջունեց յակոբինների անկումը՝ կանխատեսելով, որ այն կհետևի Ֆրանսիայում մամուլի ազատության վերականգնմանը, ինչը նրան ստիպեց վերադառնալ Փարիզ[42]։ 1794 թվականի օգոստոսին Իմլեյը մեկնեց Լոնդոն և խոստացավ շուտով վերադառնալ։ 1793 թվականին բրիտանական կառավարությունը բռնաճնշումներ սկսեց արմատականների դեմ՝ կասեցնելով նրանց քաղաքացիական ազատությունները, խիստ գրաքննության ենթարկելով և փորձելով մատնել ամեն մեկին, ով կասկածվում է հեղափոխության հանդեպ ունեցած համակրանքի մեջ, ինչը Վոլսթոնքրաֆթին ստիպեց վախենալ, որ վերադառնալուն պես կազատազրկվի[40]։

1794-1795 թվականների ձմեռը շուրջ մեկ դարի ընթացքում եղած ցրտագույն ձմեռն էր Եվրոպայում, ինչը Վոլսթոնքրաֆթին և նրա դուստր Ֆանիին հասցրեց հուսահատ վիճակի[52]։ Այդ ձմռանը Սեն գետը սառել էր, ինչն անհնարին էր դարձրել նավերով դեպի Փարիզ սնունդ և ածուխ տեղափոխելը, ինչի հետևանքով քաղաքում սով էր սկսվել և մարդիկ մահանում էին ցրտից[53]։ Վոլսթոնքրաֆթը շարունակեց գրել Իմլեյին՝ խնդրելով անհապաղ վերադառնալ Ֆրանսիա՝ հայտարարելով, որ նա դեռ հավատում է հեղափոխությանը և չի ցանկանում վերադառնալ Բրիտանիա[40]։ 1795 թվականի ապրիլի 7-ին, Ֆրանսիայից հեռանալուց հետո, ինչպես նախկինում, նա շարունակում էր իրեն անվանել «տիկին Իմլեյ», նույնիսկ իր քույրերի մոտ, որպեսզի ապահովի իր երեխայի օրինական լինելը[54]։

Բրիտանացի պատմաբան Թոմ Ֆուրնիսը Ֆրանսիական հեղափոխության պատմական և բարոյական անդրադարձն (անգլ.՝ An Historical and Moral View of the French Revolution) անվանել է Վոլսթոնքրաֆթի գրքերից առավել անտեսվածը։ Այն առաջին անգամ լույս է տեսել Լոնդոնում 1794 թվականին, բայց երկրորդ հրատարակությունը չի հայտնվել մինչև 1989 թվականը[40]։ Հետագա սերունդներին ավելի շատ հետաքրքրում էին Վոլսթոնքրաֆթի ֆեմինիստական գրվածքները, քան Ֆրանսիական հեղափոխության մասին նրա պատմությունը, որը Ֆուրնիսը անվանել է նրան «լավագույն աշխատանքը»։ Վոլսթոնքրաֆթը պատմաբանի կրթություն չուներ, բայց նա օգտագործում էր ամեն տեսակի ամսագրեր, նամակներ և փաստաթղթեր, որոնք վկայում էին, թե ինչպես էին ֆրանսիայի հասարակ մարդիկ արձագանքում հեղափոխությանը։ Վոլսթոնքրաֆթը փորձում էր հակահարված տալ, ըստ Ֆուրնիսի, «հիստերիկ» հակահեղափոխական տրամադրությանը, որը համակել էր Բրիտանիան, որտեղ ներկայացվում էր, որ հեղափոխությունը բռնկվել է ֆրանսիական ամբողջ ազգի խելագարության պատճառով։ Ի հակադրություն դրան, Վոլսթոնքրաֆթը պնդում էր, որ հեղափոխությունը ծագել է սոցիալական, տնտեսական և քաղաքական մի շարք պայմաններից, որոնք այլ ելք չէին թողել այն ճգնաժամից, որը համակել էր Ֆրանսիան 1789 թվականին։

Ֆրանսիական հեղափոխության պատմական և բարոյական անդրադարձը Վոլսթոնքրաֆթի համար դժվարին հավասարակշռող ակտ էր։ Նա դատապարտում էր յակոբինյան ռեժիմը և ահաբեկչության ռեժիմը, բայց միևնույն ժամանակ պնդում էր, որ հեղափոխությունը մեծ ձեռքբերում էր, և որպես հետևանք, նա ավարտեց իր պատմությունը 1789 թվականի վերջին, և չգրեց 1793-1794 թվականների Ահաբեկչության մասին[55]։ Էդմունդ Բուրկեն ավարտեց իր՝ Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության անդրադարձները (անգլ.՝ Reflections on the Revolution in France)՝ վկայակոչելով 1789 թվականի հոկտեմբերի 5-6-ը տեղի ունեցած իրադարձություններին, երբ Փարիզից մի խումբ կանայք ստիպեցին ֆրանսիական թագավորական ընտանիքին Վերսալյան պալատից Փարիզ գնալ[56]։ Բուրկեն կանանց անվանում էր «դժոխքի փերիներ», իսկ Վոլսթոնքրաֆթը նրանց պաշտպանում էր որպես սովորական տնային տնտեսուհիներ, որոնք զայրացած էին իրենց ընտանիքները կերակրելու համար հաց չունենալուց[40]։ Ի հակադրություն Բուրկեի իդեալիզացված Մարի Անտուանտի կերպարի՝ որպես ամբոխի վեհանձն զոհի, Վոլսթոնքրաֆթը թագուհուն պատկերեց որպես ճակատագրական (ֆր.՝ femme fatale), գայթակղիչ, խառնակիչ և վտանգավոր կին[57]։ Վոլսթոնքրաֆթը պնդում էր, որ միապետությունում արիստոկրատական արժեքներով կաշառում են կանանց, քանի որ նման հասարակության մեջ կանանց հիմնական նպատակը որդիներ ունենալն է՝ դինաստիան շարունակելու համար, ինչը, ըստ էության, ցածրացնում է կնոջ արժեքը նրա արգանդի մակարդակին։ Ավելին, Վոլսթոնքրաֆթը նշել է, որ եթե թագուհին թագավորող թագուհի (անգլ.՝ queen regnant) չլիներ, թագուհիների մեծ մասը կլինեին կենակցող թագուհիներ (անգլ.՝ queen consort), ինչը կնշանակեր, որ կինը ստիպված պետք է լիներ ազդեցություն ունենալ իր ամուսնու կամ որդու միջոցով, իս դա դրդելու էր կնոջը դառնալ ավելի ու ավելի է մանիպուլյատիվ։ Վոլսթոնքրաֆթը պնդում է, որ ազնվական արժեքները, շեշտը դնելով կնոջ մարմնի և նրա մտքի ու կերպարի հմայիչ լինելու կարողությանը, Մարի Անտուանտի նման կանանց քաջալերել են լինել մանիպուլյատիվ և անողոք, թագուհուն վերածելով հին ռեժիմի (ֆր.՝ ancien régime) կաշառված և կաշառակեր պրոդուկտ։

Անգլիա և Ուիլյամ Գոդվին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Half-length profile portrait of a man. His dark clothing blends into the background and his white face is in stark contrast.
Ուիլյամ Գոդվին, նկարիչ՝ ՋԵյմս Նորթկոտ (անգլ.՝ James Northcote), կտավ, յուղաներկ, 1802, Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահ

1795 թվականի ապրիլին Վոլսթոնքրաֆթը վերադարձավ Լոնդոն՝ Իմլեյին գտնելու նպատակով, բայց վերջինս մերժեց նրան։ 1795 թվականի մայիսին Վոլսթոնքրաֆթը փորձեց ինքնասպան լինել, հավանաբար օփիումի սպիրտային լուծույթով, բայց Իմլեյը փրկեց նրա կյանքը (չնայած դեռ պարզ չէ, թե հատկապես ինչպես)[58]։ Իմլեյին վերադարձնելու վերջին փորձն արեց Վոլսթոնքրաֆթը, երբ նրա համար որոշ գործարար բանակցություններ սկսեց Սկանդինավիայում՝ փորձելով փոխհատուցել Իմլեյի ունեցած կորուստների մի մասը։ Վոլսթոնքրաֆթն այս վտանգավոր ուղևորությունը ձեռնարկեց միայնակ՝ իր երիտասարդ դստեր և աղախնի հետ։ Նա իր ճանապարհորդությունների և մտորումների մասին պատմել է Իմլեյին ուղղված նամակներում, որոնցից շատերը վերջիվերջո հրատարակվեցին 1796 թվականին որպես՝ Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում կարճատև բնակության ընթացքում գրված նամակներ (անգլ.՝ Letters Written During a Short Residence in Sweden, Norway, and Denmark)[59]։ Երբ Վոլսթոնքրաֆթը վերադարձավ Անգլիա և վերջնականապես հասկացավ, որ Իմլեյի հետ իր հարաբերություններն ավարտված են, նա երկրորդ անգամ ինքնասպանության փորձ կատարեց՝ գրառում թողնելով Իմլեյին.

Այնուհետև Վոլսթոնքրաֆթը մի անձրևոտ գիշեր դուրս եկավ տնից, և «հագուստը ջրով ծանրացնելու համար, նա քայլում էր վեր ու վար մոտ կես ժամ շարունակ»՝ նախքան Թեմզա գետը ցատկելը, բայց մի պատահական անցորդ տեսավ, որ ցատկում է և փրկեց նրան[61]։ Վոլսթոնքրաֆթն իր ինքնասպանության փորձը համարում էր մտածված քայլ՝ փրկվելուց հետո գրելով․

Ես պետք է միայն ողբամ, որ երբ մահվան դառնությունն արդեն անցյալում էր, ես անմարդկայնորեն վերադարձա կյանք և թշվառություն։ Բայց հաստատ մտադրությունը չի կարող խանգարվել անհաջող փորձով․ ես թույլ չեմ տա, որ այն դիտվի անխոհեմ փորձ, ինչը ողջախոհ բանական գործողություններիցս մեկն է եղել։ Այս առումով ես պատասխանատու եմ միայն ինքս ինձ համար։ Եթե ինձ հետաքրքրեր այն, ինչը կոչվում է հեղինակություն, ես այլ հանգամանքներով անարգված կլինեի[62]։

Վոլսթոնքրաֆթն աստիճանաբար վերադարձավ գրական կյանքին՝ կրկին ներգրավվելով Ջոզեֆ Ջոնսոնի շրջապատի մեջ, մասնավորապես՝ Մերի Հեյսի (անգլ.՝ Mary Hays), Ինչբալդի (անգլ.՝ Elizabeth Inchbald) և Գոդվինի միջոցով Սառա Սիդոնսի հետ։ Գոդվինի և Վոլսթոքրաֆթի յուրահատուկ ընկերությունը սկսվեց աստիճանաբար, բայց այն ի վերջո դարձավ կրքոտ սիրային կապ[63]։ Գոդվինը կարդացել էր Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում գրված նրա նամակները, իսկ ավելի ուշ գրել էր. «Եթե երբևէ եղել է գիրք, որը հաշվարկված էր, որպեսզի տղամարդը սիրի դրա հեղինակին, ինձ թվում է, որ սա այդ գիրքն է։ Նա խոսում է իր վշտերի մասին այնպես, որ մեզ լցնի մելանխոլիզմով և հալեցնում է մեզ քնքշությամբ, միևնույն ժամանակ, նա ցուցադրում է հանճարեղություն, որն առաջացնում է մեր հիացմունքը»[64]։ Վոլսթոնքրաֆթը հղիացավ, նրանք որոշեցին ամուսնանալ, որպեսզի իրենց երեխան օրինական լինի։ Նրանց ամուսնությունը բացահայտեց այն փաստը, որ Վոլսթոնքրաֆթը երբեք էլ ամուսնացած չէր եղել Իմլեյի հետ, և այդ ամուսնության արդյունքում նա և Գոդվինը կորցրեցին շատ ընկերներ։ Գոդվինը հետագա քննադատության արժանացավ, քանի որ իր Քաղաքական արդարություն (անգլ.՝ Enquiry Concerning Political JusticeEnquiry Concerning Political Justice and its Influence on Morals and Happiness) փիլիսոփայական տրակտատում հանդես էր եկել ամուսնության վերացման օգտին[65]։ Նրանց ամուսնությունից հետո, 1797 թվականի մարտի 29-ին, Գոդվինը և Վոլսթոնքրաֆթը տեղափոխվեցին Լոնդոնի Սոմերս Թաուն, Պոլիգոն 29 հասցեում բնակվելու։ Գոդվինը որպես աշխատասենյակ վարձեց բնակարան Չալթոն փողոցում գտնվող Էվեշամ 17 շենքում՝ 20 դուռ հեռու Վոլսթոնքրաֆթից, որպեսզի նրանք երկուսն էլ կարողանան պահպանել իրենց անկախությունը․ նրանք հաճախ շփվում էին նամակով[66][67]։ Բոլոր տվյալներով, նրանք ունեցել են ուրախ և կայուն, թեև ողբերգականորեն ընդհատված հարաբերություններ[68]։

Մարիամի ծնունդ և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Title page reads "Memoirs of the Author of A Vindication of the Rights of Woman. By William Godwin. The Second Edition, Corrected. London: Printed for J. Johnson, No. 72, St. Paul's Church-yard. 1798.
Գոդվինի Կանանց իրավունքների պաշտպանության հեղինակի հուշագրություններ (անգլ.՝ Memoirs of the Author of A Vindication of the Rights of Woman) վերնագրի էջ (1798)

1797 թվականի օգոստոսի 30-ին Վոլսթոնքրաֆթը լույս աշխարհ բերեց իր երկրորդ դստերը՝ Մերիին։ Չնայած, որ ծննդաբերությունն ի սկզբանե լավ էր ընթանում, սակայն ընկերքի կտոր էր մնացել արգանդում, որն էլ առաջացրեց վարակ․ հետծննդյան տենդը (անգլ.՝ Puerperal (childbed) fever) XVII դարում տարածված և հաճախ ճակատագրական երևույթ էր[69]։ Մի քանի օր տանջվելուց հետո, սեպտեմբերի 10-ին, Վոլսթոնքրաֆթը սեպսիսից մահացավ[70]։ Գոդվինը խիստ վշտացած էր։ Նա գրել է իր ընկեր Թոմաս Հոլկրոֆթին (անգլ.՝ Thomas Holcroft)․ «Ես համոզված եմ, որ աշխարհում նրան հավասարը գոյություն չունի։ Ես փորձից գիտեմ, որ մենք ստեղծված էինք միմյանց երջանկացնելու համար։ Ես դյուզն իսկ ակնկալիք չունեմ, որ այսուհետ երբևէ կարող եմ երջանիկ լինել»[71]։ Վոլսթոնքրաֆթը թաղված է Սուրբ Պանկրաս հին եկեղեցում (անգլ.՝ St Pancras Old Church), որտեղ նրա շիրմաքարին գրված է. «Մարի Վոլսթոնքրաֆթ Գոդվին, Կնոջ իրավունքների պաշտպանություն գրքի հեղինակ․ ծնվել է 1759 թվականի ապրիլի 27-ին, մահացել է 1797 թվականի սեպտեմբերի 10-ին[72]։

Հետմահու․ Գոդվինի հուշերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1798 թվականի հունվարին Գոդվինը հ��ապարակեց իր՝ ««Կանանց իրավունքների պաշտպանություն» երկի հեղինակի հուշերը» (անգլ.՝ Memoirs of the Author of A Vindication of the Rights of Woman): Չնայած Գոդվինին թվում էր, թե իր կնոջը պատկերել է սիրով, կարեկցանքով և անկեղծությամբ, բայց շատ ընթերցողներ ցնցված էին, որ նա բացահայտել է Վոլսթոնքրաֆթի ապ��րինի երեխաների, սիրային գործերի և ինքնասպանության փորձերի մասին[73]։ Ռոմանտիկ բանաստեղծ Սաութին նրան մեղադրում էր «իր մահացած կնոջն ամբողջովին մերկացնելու մեծագույն ցանկության» մեջ, և տպագրվեցին այնպիսի թունոտ սատիրաներ, ինչպիսիք են Անսեռ կանայք (անգլ.՝ The Unsex'd Females)[74]։ Գոդվինի Հուշերը Վոլսթոնքրաֆթին ներկայացնում են որպես կին, որը խորապես ներդրվել է զգալով, ով հավասարակշռում էր իր գիտակցությամբ և, որպես շատ ավելի թերահավատ կրոնական էր, քան ենթադրում են նրա սեփական գրվածքները[75]։ Վոլսթոնքրաֆթի մասին Գոդվինի տեսակետները գերակայել են XIX դարի ողջ ընթացքում և հանգեցրել են այնպիսի բանաստեղծություններ գրելուն, ինչպիսիք են՝ բրիտանացի բանաստեղծ Ռոբերտ Բրաունինգի «Վոլսթոնքրաֆթ և Ֆուսելի», ինչպես նաև Ուիլյամ Ռոսկոյի բանաստեղծության, որն ընդգրկում է հետևյալ տողերը[76]

Hard was thy fate in all the scenes of life
As daughter, sister, mother, friend, and wife;
But harder still, thy fate in death we own,
Thus mourn'd by Godwin with a heart of stone.

1851 թվականին Վոլսթոնքրաֆթի մնացորդները նրա թոռ Փերսի Ֆլորենս Շելլին տեղափոխեց իրենց ընտանեկան գերեզմանը Բորնմուտում, Սբ Պետրոս եկեղեցի[77]։ Եկեղեցու բակում տեղադրված նրա հուշարձանը գտնվում է եկեղեցու հյուսիսարևելյան մասում՝ Ջոն Սոանի (անգլ.՝ Sir John Soane) գերեզմանից հյուսիս։ Վոլսթոնքրաֆթի ամուսինը մահանալուց հետո՝ 1836 թվականին, թաղվել է նրա հետ, ինչպես և նրա երկրորդ կինը՝ Մերի Ջեյն Գոդվինը (1766-1841)։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանաչ հուշատախտակ Կանաչ Նյուինգտոն հիմնական դպրոցում, որը հիմնադրել են Վոլսթոնքրաֆթը, նրա քույրերը (Էվերինա և Էլիզա) և Ֆանի Բլադը, հուշատախտակը բացվել է 2011 թվականին
Կապույտ հուշատախտակ, Կենտրոնական Լոնդոն, Սաութուորքի Դոլբեն 45 հասցեում, որտեղ նա ապրել է 1788 թվականից, հուշատախտակը բացվել է 2004 թվականին՝ Քլեր Թոմալինի (անգլ.՝ Claire Tomalin) կողմից[78]
Brown plaque for Wollstonecraft at her final home, in Camden
Հուշատախտակ Օքշոթի (անգլ.՝ Oakshott) դատարանում, իր վերջին տան մոտ՝ Լոնդոն, Սոմերս Թաուն, Պոլիգոն

Վոլսթոնքրաֆթի ժառանգությունը գիտնական Կորա Կապլանը 2002 թվականին անվանել է «կուրիոզ» ժառանգություն, որը ժամանակի ընթացքում զարգացել է «որպես հեղինակ-ակտիվիստ, որը գրել է տարբեր ժանրերում ... մինչև վերջին քառորդ դարը, բայց և այնպես, Վոլսթոնքրաֆթի կյանքը շատ ավելի է ընթերցվել, քան նրա ստեղծագործությունները»[79]։ Գոդվինի Հուշերի կործանարար ազդեցությունից հետո Վոլսթոնքրաֆթի հեղինակությունը գրեթե մեկ դար փոշով ծածկված մնաց. նրան անարգանքի սյունին էին գամում այնպիսի գրողներ, ինչպիսիք են իռլանդացի գրող Մարիա Էդգեվորթը (անգլ.՝ Maria Edgeworth), ով կերպավորել էր նրան ի դեմս իր Բելինդա վեպի (1801) հերոսներից «այլասերված» Հարիեթ Ֆրեկիի։ Մյուս վիպասանները, ինչպիսիք են Մերի Հեյզը, Շառլոթ Տուրներ Սմիթը (անգլ.՝ Charlotte Turner Smith), Ֆաննի Բերնին (անգլ.՝ Fanny Burney) և Ջեյն Վեսթը (անգլ.՝ Jane West) ստեղծեցին նմանատիպ կերպարներ, բոլորն էլ իրենց ընթերցողներին «բարոյական դաս» տալու նպատակով[80]։ Հեյզը Վոլսթոնքրաֆթի մտերիմներից էր և խնամում էր նրան՝ մահվան օրերին[81]։

Այնուամենայնիվ, Վոլսթոնքրաֆթից հետո եկած սերնդի գրող կար, որը, ըստ երևույթին, չէր կիսում իր ժամանակակիցների դատապարտող հայացքները։ Օսթինը ավելի վաղ երբեք չի նշել կնոջ անունը, բայց նրա վեպերից մի քանիսը պարունակում են դրական ակնարկներ Վոլսթոնքրաֆթի գործի վերաբերյալ[82]։ Ամերիկացի գրականագետ Անն Կ. Մելլորը (անգլ.՝ Anne K. Mellor) նշում է մի քանի օրինակ։ Հպարտություն և նախապաշարմունք վեպում պարոն Վիքհամը, կարծես, կերպավորում է այն տղամարդու տեսակը, որին Վոլսթոնքրաֆթը պիտակավորում էր կանոնավոր բանակների արտադրանք, մինչդեռ գլխավոր հերոս Էլիզաբեթ Բենեթի սարկաստիկ խոսքերը «կանանց նվաճումների» վերաբերյալ շատ մոտ արձագանքն են Վոլսթոնքրաֆթի այդ գործողությունների դատապարտմանը։ Բալանսը, որը կինը պետք է պահպանի զգացմունքների և բանականության միջև (Զգացմունք և բանականություն վեպում) բխեցրել է նրանից, ինչ Վոլսթոնքրաֆթը խորհուրդ է տվել իր «Մերի» վեպում, այն դեպքում, երբ Մանսֆիլդ պարկում Օսթինի պատկերած բարոյական համարժեքությունը ստրկության և բրիտանական հասարակության մեջ կանանց նկատմամբ վերաբերմունքի միջև, Վոլսթոնքրաֆթի սիրված փաստարկներից մեկն է։ Համոզմունք (անգլ.՝ Persuasion) վեպում Օսթինի բնորոշումը Անն Էլիոտին (ինչպես նաև նրա հանգուցյալ մորը) որպես ընտանեկան ունեցվածքը ղեկավարելու համար ավելի բարձր որակավորում ունեցող, քան նրա հայրը, նույնպես ընդօրինակումն է Վոլսթոնքրաֆթի թեզերի։

Գիտնական Վիրջինիա Սապիրոն ասում է, որ XIX դարի ընթացքում քչերն էին կարդում Վոլսթոնքրաֆթի գործերը, քանի որ «նրա վրա հարձակվողները ենթադրում էին կամ հայտարարում էին, որ ոչ մի ինքն իրեն հարգող կին չի կարդա նրա գործը»[83]։ (Համենայն դեպս, ինչպես նշում է Կրաչունը - Craciun, «Կանանց իրավունքների» նոր հրատարակությունները հայտնվել են Մեծ Բրիտանիայում 1840-ական թվականներին, իսկ ԱՄՆ-ում՝ 1830-ական թվականներին, 1840-ական թվականներին և 1850-ական թվականներին[84])։ Եթե ընթերցողները քիչ էլ էին, ապա շատերը ոգեշնչված էին. այդպիսի ընթերցողներից մեկը Եղիսաբեթ Բրաունինգն (անգլ.՝ Elizabeth Barrett Browning) էր, ով «Կանանց իրավունքները» կարդացել էր 12 տարեկանում, և որի Ավրորա Լի (անգլ.՝ Aurora Leigh) պոեմը արտացոլում էր Վոլսթոնքրաֆթի անվերապահ ուշադրությունը կրթության վրա[85]։ Առաջատար քվակեր Լուկրեթիա Մոթը (անգլ.՝ Lucretia Mott)[86] և սուֆրաժիստ Էլիզաբեթ Կադի Սթանտոնը (անգլ.՝ Elizabeth Cady Stanton), ամերիկացիներ, որոնք 1840 թվականին հանդիպեցին Լոնդոնի Ստրկության դեմ համաշխարհային համագումարում (անգլ.՝ World Anti-Slavery Convention), հայտնաբերեցին, որ երկուսն էլ կարդացել են Վոլսթոնքրաֆթին, և նրանք համաձայնության եկան Սենեկ Ֆոլսի կոնվենցիայի (անգլ.՝ Seneca Falls Convention) (ինչը կայացել է 1848 թվականի հուլիսի 19-20) անհրաժեշտության վերաբերյալ[87], որը՝ Կոնվենցիան, կանանց իրավունքների վերաբերյալ ազդեցիկ ժողով էր, որը տեղի ունեցավ 1848 թվականին։ Վոլսթոնքրաֆթին կարդացած մեկ այլ կին՝ Ջորջ Էլիոտը, ակնարկների, հոդվածների, վեպերի և թարգմանությունների բեղուն հեղինակ էր։ 1855 թվականին նա կանանց դերի և իրավունքների մասին ակնարկ է գրել, համեմատելով Վոլսթոնքրաֆթին և Մարգարետ Ֆուլերին։ Ֆուլերը ամերիկացի լրագրող, քննադատ և կանանց իրավունքների ակտիվիստ էր, որը, ինչպես Վոլսթոնքրաֆթը, ճանապարհորդում էր և մասնակցում էր բարեփոխումների համար պայքարին (այս դեպքում Հռոմեական հանրապետության), և նա երեխա ուներ առանց ամուսնանալու։ Վոլսթոնքրաֆթի մանկական հեքիաթները վերամշակել է Շարլոտ Մերի Յոնգը (անգլ.՝ Charlotte Mary Yonge) 1870 թվականին[88]։

Վոլսթոնքրաֆթի աշխատանքը «էքսհումացվեց»՝ խորը թաղված վիճակից հանվեց, կանանց քաղաքական ձայն տալու շարժման աճին զուգընթաց։ Ռեաբիլիտացիայի առաջին փորձը 1879 թվականին էր՝ Վոլսթոնքրաֆթի նամակները Իմլեյին Շառլ Կեգան Փոլի (անգլ.՝ Charles Kegan Paul) ներածական հուշագրությամբ հրատարակությամբ[89]։ Այնուհետև եղավ առաջին ամբողջական կենսագրությունը[84], որի հեղինակն էր Էլիզաբեթ Ռոբինզ Փենելը։ Այն հայտնվեց 1884 թվականին՝ որպես հայտնի կանանց մասին հրատարակիչներ Ռոբերտս եղբայրների (անգլ.՝ Roberts Brothers) մի շարք[81]։ Միլիսենթ Գարեթ Ֆոսեթ (անգլ.՝ Millicent Garrett Fawcett), սուֆրաժիստ, իսկ ավելի ուշ Կանանց ընտրական իրավունքի ընկերությունների ազգային միության նախագահ, գրել է Կանանց իրավունքներ գրքի հարյուրամյակի հրատարակության ներածականը (1892 թ.)։ Դրանով նա մաքրեց Վոլսթոնքրաֆթի հիշատակը և նրան հայտարարեց քվեարկության համար պայքարի նախամայր[90]։ Մինչև 1898 թվականը Վոլսթոնքրաֆթն առաջին դոկտորական թեզի առարկա էր և դրա արդյունքում առաջացած գրքերի թեման էր[91]։

Ժամանակակից ֆեմինիստական շարժման ի հայտ գալով՝ այնպիսի կանայք, որոնք քաղաքականապես տարբերվում էին միմյանցից, ինչպիսիք են՝ Վիրջինիա Վուլֆը և Էմմա Գոլդմանը, գրկաբաց ընդունեցին Վոլսթոնքրաֆթի կյանքի պատմությունը։ 1929 թվականին Վուլֆը այսպես է նկարագրել Վոլսթոնքրաֆթին. նրա գրածը, փաստարկները և «ապրելակերպի փորձարկումներ»-ը անմահ են. «Նա կենդանի է և ակտիվ, նա վիճում է և փորձարկումներ անում, մենք լսում ենք նրա ձայնը և նկատում ենք նրա ազդեցությանը նույնիսկ այժմ՝ ողջերի շրջանում»[92]։ Մյուսները, այնուամենայնիվ, շարունակում էին պարսավել Վոլսթոնքրաֆթի ապրելակերպը։ 1932 թվականին լույս տեսած կենսագրությունը վերաբերում է նրա ստեղծագործությունների վերջին տպագրություններին, ընդգրկելով նոր հետազոտություններ, ինչպես նաև 1911 թվականին «ուսումնասիրությունը», 1922 թվականի վեպը և 1924 թվականի կենսագրությունը ևս[93]։ Հետաքրքրությունը նրա հանդեպ երբեք ամբողջովին չի մարել՝ 1937 թվականի[94] և 1951 թվականի լիարժեք կենսագրությունների հետ միասին[95]։

1960-ական թվականներին և 1970-ական թվականներին Ակադեմիայում ֆեմինիստական քննադատության ի հայտ գալով՝ Վոլսթոնքրաֆթի գործերը կրկին ուշադրության արժանացան։ Նրանց բախտը արտացոլում էր Հյուսիսային Ամերիկայի ֆեմինիստական շարժման երկրորդ ալիքը։ Օրինակ, 1970-ական թվականների սկզբին հրապարակվեցին Վոլսթոնքրաֆթի վեց հիմնական կենսագրությունները, որը ներկայացնում էր նրա «կրքոտ կյանքը բացահայտելով [նրա] արմատական և ռացիոնալիստական օրակարգը»[96]։ Ճաշկերույթ (անգլ.՝ The Dinner Party) ֆեմինիստական գեղարվեստական ստեղծագործությունում, որն առաջին անգամ ցուցադրվել է 1979 թվականին, Վոլսթոնքրաֆթի համար էլ տեղ է նախատեսված[97][98]։ 1980-1990-ական թվականներին ի հայտ եկավ Վոլսթոնքրաֆթի ևս մեկ պատկեր, որը նկարագրեց նրան ավելի շատ իր ժամանակի կերպար. այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Կլաուդիա Ջոնսոնը, Գարի Քելլին և Վիրջինիա Սապիրոն, ցույց տվեցին Վոլսթոնքրաֆթի մտքի և տասնութերորդ դարի այլ կարևոր գաղափարների միջև անքակտելիությունը՝ կապված այնպիսի թեմաների, ինչպիսիք են զգացմունքայնությունը, տնտեսագիտությունը և քաղաքական տեսությունը։

Վերջին տարիներին Վոլսթոնքրաֆթի աշխատանքը ֆեմինիզմի վրա ազդեցություն ունեցավ նաև Ակադեմիայի սահմաններից դուրս։ Քաղաքական գրող և նախկին մուսուլման Հիրսի Ալին, ով քննադատում է իսլամն առհասարակ և նրա պահանջներին մասնավորապես կանանց վերաբերյալ, «Կնոջ իրավունքները» մեջբերել է իր՝ Անհավատը։ Իմ կյանքը (անգլ.՝ Infidel: My Life) ինքնակենսագրականում և գրել է, որ նա «ոգեշնչված էր Մերի Վոլսթոնքրաֆթով՝ նորարար-ֆեմինիստ մտածողով, ով կանանց ասում էր, որ նրանք տրամաբանելու նույն ունակությունն ունեն, ինչ տղամարդիկ, և արժանի են նույն իրավունքներին»[99]։ Բրիտանացի գրող Քեյթլին Մորանը, Ինչպես լինել կին անվանումով լավագույն վաճառվող գրքի հեղինակը, իրեն բնութագրել է որպես «կիսով չափ Վոլսթոնքրաֆթ» Նյու Յորքում[100]։ Նա դրանով նաև ավելի շատ ոգեշնչվում էր։ Նոբելյան դափնեկիր Ամարտյա Սենը, հնդիկ տնտեսագետ և փիլիսոփա, ով առաջին անգամ նույնականացրեց Ասիայի անհայտ կորած կանանց, բազմիցս մեջբերել է Վոլսթոնքրաֆթին՝ որպես քաղաքական փիլիսոփա, իր Արդարադատության գաղափարը (անգլ.՝ The Idea of Justice) գրքում[101]։

Վոլսթոնքրաֆթի հիշատակն անմահացնող մի քանի հուշատախտակներ են տեղադրվել[102][103][104]։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Page reads ""THOUGHTS ON THE EDUCATION OF DAUGHTERS. THE NURSERY. As I conceive it to be the duty of every rational creature to attend to its offspring, I am sorry to observe, that reason and duty together have not so powerful an influence over human"
«Դուստրերի կրթության մասին մտքեր» գրքի առաջին հրատարակության առաջին էջը (1787)

Վոլսթոնքրաֆթի վաղ աշխատանքների մեծ մասը վերաբերում է կրթությանը։ Նա հավաքեց գրական քաղվածքների անթոլոգիա ՝ «Երիտասարդ կանանց կատարելագործման համար» Կին ընթերցողի համար վերնագրով, նաև թարգմանեց երկու մանկական գործեր՝ Մարիա Գերտրուիդա վան դե Վերկեն դե Կամբոնի Երիտասարդ Գրանդիսոն և Քրիստիան Գոթհիլֆ Սալցմանի Բարոյականության տարրերը։ Նրա սեփական գործերն էլ են շոշափել այդ թեման։ Ինչպես իր Մտորումներ դուստրերի կրթության մասին (1787) վարվեցողության գրքում, այնպես էլ նրա Իրական պատմություններ իրական կյանքից (անգլ.՝ Original Stories from Real Life, 1788) մանկական գրքում, Վոլսթոնքրաֆթը հանդես է գալիս երեխաներին միջին դասի ոգուն հատուկ կրթություն տալու կողմնակից, որով կդաստիարակեն ինքնակարգապահություն, ազնվություն, խնայողություն և սոցիալական գոհունակություն[105]։ Երկու գրքերը նաև շեշտում են երեխաներին բանականություն ուսուցանելու կարևորությունը՝ վերհանելով Վոլսթոնքրաֆթի բանական պարտքը՝ կապված տասնյոթերորդ դարի կարևորագույն մանկավարժ փիլիսոփա Ջոն Լոկի հետ[106]։ Սակայն, բարձր կարևորությունը, որ նա ընձեռում էր կրոնական հավատին և բնատուր զգացմունքայնությանը տարբերում է նրա աշխատանքը Լոքի աշխատանքից և կապում է դա զգացմունքայնության դիսկուրսի հետ, որը հայտնի էր տասնութերորդ դարի վերջին[107]։ Երկու տեքստերն էլ պաշտպանում են կանանց դաստիարակությունը, որն այն ժամանակ վիճահարույց թեմա էր, և որին նա կվերադառնար իր հետագա ամբողջ կարիերայի ընթացքում, մասնավորապես Կանանց իրավունքների պաշտպանությունում։ Վոլսթոնքրաֆթը պնդում է, որ լավ կրթված կանայք լավ կին և լավ մայր են լինելու և, ի վերջո, կնպաստեն ազգի բարեկեցությանը[108]։

Պաշտպանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների պաշտպանություն (1790)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների պաշտպանությունը (անգլ.՝ Vindication of the Rights of Men) հրապարակվել է՝ ի պատասխան Էդմունդ Բյորկի Ֆրանսիայում հեղափոխության մասին մտորումներ» (անգլ.՝ Reflections on the Revolution in France, 1790) բրոշյուրի, որը պաշտպանում էր Սահմանադրական միապետությունը, ազնվականության և Անգլիկան եկեղեցուն և գրոհում էր Վոլսթոնքրաֆթի ընկերոջ՝ Նյուվինգթոնի կանաչ միաբանության եկեղեցու (անգլ.՝ Newington Green Unitarian Church) քարոզիչ Ռիչարդ Փրայսի (անգլ.՝ Rev Richard Price) վրա։ Վոլսթոնքրաֆթը Մարդու իրավունքների պաշտպանությունում (1790) գրոհում է արիստոկրատության վրա և պաշտպանում է հանրապետականությունը։ Սա պատերազմի մասին առաջին բրոշյուրային արձագանքն էր, որը հետագայում հայտնի դարձավ որպես Հեղափոխության բանավեճ (անգլ.՝ Revolution Controversy), որում Թոմաս Պեյնի Մարդու իրավունքները(անգլ.՝ Rights of Man, 1792) դարձավ բարեփոխիչների և արմատականների համախմբման կոչ։

Վոլսթոնքրաֆթը դատապարտում է ոչ միայն միապետությունն ու ժառանգական արտոնությունները, այլև արտահայտվելու այն լեզուն, որը Բյորկն օգտագործում էր դրանք պաշտպանելու և վեհացնելու համար։ Մտորումների հայտնի հատվածում Բյորկը գանգատվում է. «Ես կարծում էի, թե տասը հազար սուր պետք դուրս ցատկեին իրենց պատյաններից վրեժխնդիր լինելու նույնիսկ մի հայացքի համար, որը վիրավորանքի սպառնալիք կլիներ նրա [[[Մարի Անտուանետ|Անտուանետի]]] նկատմամբ։ Բայց ասպետների ժամանակներն անցել են»[109]։ Բյորկի ընդդիմադիրներից շատերին հուզում էր այն, ինչ նրանք համարում էին թատերական խղճահարություն ֆրանսիական թագուհու նկատմամբ. խղճահարություն, որը, ցավոք, ժողովրդի հաշվին էր։ Վոլսթոնքրաֆթը եզակի էր Բյորկին հակադրվելու լեզվով։ Վերադասավորելով վեհ (անգլ.՝ sublime) ու գեղեցիկ տերմինները, որոնք առաջին անգամ կիրառել էր Բյորկն իր Փիլիսոփայական ուսումնասիրություն վեհի և գեղեցիկի մեր գաղափարների ծագման մասին (անգլ.՝ A Philosophical Enquiry into the Origin of Our Ideas of the Sublime and Beautiful, 1756) տրակտատում, Վոլսթոնքրաֆթը խարխլեց նրա հռետորաբանությունը, ինչպես նաև փաստարկները։ Բյորկը գեղեցիկը կապում էր թուլության և կանացիության հետ, իսկ վեհը ուժի ու տղամարդկության։ Վոլսթոնքրաֆթը նրա դեմ է ուղղում այդ սահմանումները՝ պնդելով, որ նրա թատերական վառ պատկերները Բյորկի ընթերցողներին՝ քաղաքացիներին, վերածում է թույլ կանանց, որոնք ճոճվում են շոուով[110]։ Իր անկաշկանդ արված ֆեմինիստական քննադատության մեջ, որը ըստ Վոլսթոնքրաֆթի գործունեությունը ուսումնասիրող Կլաուդիա Լ․-ի (անգլ.՝ Claudia L. Johnson), անգերազանցելի է մնում իր փաստարկման ուժով, Վոլսթոնքրաֆթը Բյորկին մեղադրում է այն անհավասար հասարակության պաշտպանության մեջ, որը հիմնված է կանանց պասիվության վրա[111]։

Հանրապետական արժանիքների մասին իր փաստարկներում, Վոլսթոնքրաֆթը կոչ է անում զարգացնել միջին դասի բարոյական կերպարը՝ ի հակադրություն նրան, ինչը նա համարում է որպես ձևավորված փոխհարաբերությունների ազնվական ազդանշանային համակարգ[112]։ Լուսավորչական մտածողների ազդեցության տակ ընկնելով՝ նա հավատում էր առաջադիմությանը և ծաղրում էր Բյորկին՝ ավանդույթին և սովորույթին ապավինելու համար։ Նա շեշտադրում է բանականության վրա՝ նշելով, որ Բյորկի համակարգը կհանգեցնի ստրկության շարունակությանը, պարզապես այն պատճառով, որ դա եղել է ժառանգաբար եկո�� ավանդույթ[113]։ Նա նկարագրում է մի հովվերգական երկրի կյանք, որում յուրաքանչյուր ընտանիք կարող է ունենալ մի ֆերմա, որը պարզապես բավարարելու է իր կարիքները։ Վոլսթոնքրաֆթը հասարակության իր ուտոպիական պատկերը, որը ներկայացնում է որպես իսկական զգացում, հակադրում է Բյորկի կեղծ զգացմունքի հետ[114]։

Մարդու իրավունքները Վոլսթոնքրաֆթի առաջին բացահայտ քաղաքական գործն է, ինչպես նաև նրա առաջին ֆեմինիստական աշխատանքը։ Ինչպես պնդում է Ջոնսոնը․ «թվում է, որ Մարդու իրավունքների հետագա մասերը գրելու ընթացքում է նա հայտնաբերեցլայն թեման, որը նրան գրավելու էր իր հետագա կարիերայի ողջ ընթացքում»[115]։ Հենց այս տեքստն է նրան դարձրել հայտնի գրող։

Կանանց իրավունքների պաշտպանություն (1792)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց իրավունքների պաշտպանությունը (անգլ.՝ Vindication of the Rights of Woman) ֆեմինիստական փիլիսոփայության ամենավաղ գործերից մեկն է։ Դրանում Վոլսթոնքրաֆթը պնդում է, որ կանայք պետք է ունենան կրթություն՝ հասարակության մեջ իրենց դիրքին համապատասխան, և այնուհետև սկսում է վերանայել այդ դիրքորոշումը՝ պնդելով, որ կանայք կարևոր են ազգի համար, քանի որ նրանք ազգի երեխաներին են կրթում և, քանի որ նրանք կարող են իրենց ամուսինների «զուգընկերը» լինել՝ պարզապես կին լինելու փոխարեն[116]։ Փոխանակ կանանց դիտել, որպես հասարակության զարդարանք կամ սեփականություն, որը վաճառվում է ամուսնության դիմաց, Վոլսթոնքրաֆթը պնդում է, որ նրանք մարդիկ են, ովքեր արժանի են նույն հիմնական իրավունքներին, ինչպես տղամարդիկ։ Կանանց իրավունքների ծավալուն բաժինները կտրուկ արձագանքում են այնպիսի առաջատար գրողներին, ինչպիսիք են Ջեյմս Ֆորդիսը (անգլ.՝ James Fordyce) և Ջոն Գրեգորին (անգլ.՝ John Gregory) և դասավանդող փիլիսոփաներ, ինչպիսիք են Ժան-Ժակ Ռուսոն, ովքեր ցանկանում էին զրկել կանանց կրթությունից։ (Ռուսոսը դաժանորեն պնդում էր Էմիլիում (անգլ.՝ Emile: Or, On Education, 1762)), որ կանանց պետք է կրթել տղամարդկանց հաճույքի համար)[117]։

Title page reads "A VINDICATION OF THE RIGHTS OF WOMAN: WITH STRICUTRES ON POLITICAL AND MORAL SUBJECTS. BY MARY WOLLSTONECRAFT. PRINTED AT BOSTON, BY PETER EDES FOR THOMAS AND ANDREWS, Faust's Statue, No. 45, Newbury-Street, MDCCXCII."
Վերնագիր էջ, «Կանանց իրավունքների պաշտպանության» ամերիկյան առաջին հրատարակությունից (1792)

Վոլսթոնքրաֆթը նշում է, որ ներկայումս շատ կանայք հիմար և մակերեսային են (նա վերաբերում է նրանց, օրինակ, որպես «սպանիելներ» և «խաղալիքներ»[118] ), բայց պնդում է, որ դա ոչ թե մտքի բնածին անբավարարության պատճառով է, այլ այն պատճառով, որ տղամարդիկ նրանց զրկել են կրթության մատչելիությունից։ Վոլսթոնքրաֆթը մտադրություն ունի ցույց տալ կանանց սահմանափակությունը, որոնք կանայք ունեն անբավարար կրթության պատճառով։ Նա գրում է. «Իր մանկությունից սովորեցրել են, որ գեղեցկությունը կնոջ գավազանն է, խելքը համապատասխանում է մարմնին և շրջելով իր ոսկեզօծ վանդակի շուրջը, միայն ձգտում է զարդարել իր բանտը»[119]։ Նա ենթադրում է, որ առանց խրախուսման, որ երիտասարդ կանայք վաղ տարիքից իրենց ուշադրությունը սևեռեն գեղեցկության և արտաքին նվաճումների վրա, կանայք կարող էին շատ ավելիին հասնել[120]։

Թեև Վոլսթոնքրաֆթը կոչ է անում հավասարություն սեռերի միջև կյանքի հատուկ ոլորտներում, ինչպիսիք են բարոյականությունը, նա չի ասում հստակ, որ տղամարդիկ և կանայք հավասար են[121]։ Նա պնդում է, որ տղամարդիկ և կանայք Աստծո առջև հավասար են։ Այնուամենայնիվ, հավասարության նման պահանջները հակասում են նրա հայտարարություններին, որոնք հարգում են տղամարդկային ուժի և քաջության գերազանցությունը[122]։ Վոլսթոնքրաֆթը հանրահայտ և երկիմաստ կերպով գրում է. «Թող չստացվի, որ ես կցանկանայի շրջել իրերի կարգը։ Ես արդեն պնդել եմ, որ իրենց մարմինների կազմվածքից ելնելով, տղամարդիկ, կարծես, նախատեսված են Նախախնամությունից՝ ավելի բարձր աստիճանի առաքինություն ստանձնելու համար։ Ես հավաքականորեն խոսում եմ ամբողջ սեռի մասին, բայց ես հիմք չեմ տեսնում եզրակացնելու, որ իրենց առաքինությունները պետք է տարբերվեն իրենց բնույթից։ Իրականում, ինչպե՞ս կարող են նրանք, եթե բարեգութ Աստվածը միայն մեկ հավերժական չափանիշ ունի։ Եվ, հետևաբար, ես պետք է, եթե դատում եմ հետևողականորեն, նույն համառությամբ պնդեմ, որ նրանք ունեն նույն պարզ ուղղությունը, ինչպիսին Աստված ունի»[123]։ Նրա երկիմաստ հայտարարությունները սեռերի հավասարության վերաբերյալ սկսեցին դժվարացնել Վոլսթոնքրաֆթին՝ որպես ժամանակակից ֆեմինիստների շարքում դասելը, առավելապես, քանի որ այդ խոսքը գոյություն չուներ մինչև 1890-ական թվականները[124]։

Վոլսթոնքրաֆթի ամենասպանող քննադատություններից մեկը Կանանց իրավունքների մեջ կեղծ և ավելորդ զգայունությունն է, մասնավորապես կանանց մոտ։ Նա պնդում է, որ այն կանայք, ովքեր տրվում են գերզգայունությանը, «պայթում են ամեն զգացմունքային ակնթարթից», և քանի որ նրանք «իրենց զգացմունքայնության զոհն են», նրանք չեն կարող ռացիոնալ դատել[125]։ Ըստ էության, նա պնդում է, որ նրանք վնասում են ոչ միայն իրենց, այլև ամբողջ քաղաքակրթությանը։ Սրանք կանայք չեն, որոնք կարող են օգնել կատարելագործել քաղաքակրթությունը (տասնութերորդ դարի հանրաճանաչ գաղափար), այլ կանայք, ովքեր կկործանեն այն։ Վոլսթոնքրաֆթը չի պնդում, որ բանականությունն ու զգացումը պետք է գործեն միմյանցից անկախ. ավելի շուտ, նա հավատում է, որ նրանք պետք է իրազեկեն միմյանց[126]։

Բացի իր մեծագույն փիլիսոփայական փաստարկներից, Վոլսթոնքրաֆթը կազմել է նաև հատուկ կրթական ծրագիր։ Կանանց իրավունքների «Ազգային կրթության մասին» տասներկուերորդ գլխում նա պնդում է, որ բոլոր երեխաները պետք է ուղարկվեն «ցերեկային դպրոց», ինչպես նաև տանը որոշակի կրթություն ստանան՝ ներարկելով սեր տան և տնային հաճույքների նկատմամբ»։ Նա պնդում է, որ դպրոցը պետք է լինի երկսեռ կրթություն՝ պնդելով, որ տղամարդիկ և կանայք, որոնց իրար հետ ամուսնությունը «հասարակության ցեմենտն» է, պետք է «նույն մոդելով դաստիարակվեն»[127]։

Վոլսթոնքրաֆթն իր տեքստն ուղղում է միջին խավին, որին նա բ��ութագրում է որպես «ամենաբնական վիճակ», և շատ առումներով Կանանց իրավունքները մոդելավորված են աշխարհի բուրժուական տեսակետներով[128]։ Նա իր ընթերցողների մեջ խրախուսում է համեստությունն ու աշխատասիրությունը և գրոհում է արիստոկրատիայի անգործության վրա։ Բայց Վոլսթոնքրաֆթը պարտադիր չէ, որ աղքատների ընկեր լինի. օրինակ, կրթության իր ազգային ծրագրում նա առաջարկում է, որ ինը տարեկանից հետո աղքատները, բացառությամբ փայլուն տվյալներ ունեցողների, պետք է առանձնանան հարուստներից և դասավանդվեն մեկ այլ դպրոցում[129]։

Portrait of a girl reading a book with her shoulder and back exposed painted in a brown palette.
Օտտօ Շոլդերերի Երիտասարդ աղջիկը ընթերցում է (1883); և՛ Մերիում, և՛ Կնոջ սխալները վեպերում Վոլսթոնքրաֆթը քննադատում է կանանց, ովքեր իրենց պատկերացնում են որպես սենտիմենտալ հերոսուհիներ:

Վոլսթոնքրաֆթի երկու վեպերը քննադատում են այն, ինչ նա դիտում էր որպես ամուսնության հայրապետական ինստիտուտ և դրա վնասակար հետևանքները կանանց վրա։ Իր առաջին վեպում ՝ Mary: A Fiction (1788), համանուն հերոսուհին տնտեսական պատճառներով ստիպված է լինում ամուսնանալ առանց սիրո։ Նա սիրո և ջերմության իր ցանկությունը բավարարելու համար արտամուսնական կապ է ունենում երկու կրքոտ ռոմանտիկ ընկերության (անգլ.՝ romantic friendship) միջոցով, մեկը՝ կնոջ և մյուսը՝ տղամարդու հետ։ Maria: or, The Wrongs of Woman (1798), անավարտ վեպում, որը լույս տեսավ հետմահու և հաճախ համարվել է Վոլսթոնքրաֆթի առավել արմատական ֆեմինիստական գործը[130], զարգանում է մի կնոջ պատմության շուրջ, որին ամուսինը բանտարկել է հոգեբուժարանում․ ինչպես Մարիամը, Մարիան նույնպես արտամուսնական կապ է ունենում բանտախցի ընկերոջ հետ և բանտապաններից մեկի հետ ընկերանալով։ Վոլսթոնքրաֆթի վեպերից ոչ մեկը չի պատկերում հաջող ամուսնություններ, չնայած որ նա պնդում է նման հարաբերություններ ունենալ Կանանց իրավունքներում։ Մարիամի վերջում հերոսուհին հավատում է, որ գնում է «այն աշխարհ, որտեղ ոչ ամուսնանալ կա, ոչ էլ կնության առնել»[131], հավանաբար, որպես դրական վիճակ[132]։

Վոլսթոնքրաֆթի նովելները երկուսն էլ քննադատել են նաև զգայունության, բարոյափիլիսոփայական և գեղագիտական զրույցները, որոնք ժողովրդականություն էին վայելում տասնութերորդ դարի վերջին։ Մերին ինքնին զգայական վեպ է, և Վոլսթոնքրաֆթը փորձում է օգտագործել այդ ժանրը՝ սենտիմենտալիզմի հիմքերն ինքնին խարխլելու համար, նրա կարծիքով դրա փիլիսոփայությունը վնասում էր կանանց, քանի որ այն խրախուսում էր նրանց հենվել շատ ավելի իրենց հույզերի վրա։ Կնոջ սխալները վեպում ներկայացված է, որ հերոսուհու՝ հատկապես ռոմանտիկ ֆանտազիաներին տուրք տալն ինքնին վնասակար է[133]։

Կանանց հետ ընկերությունը Վոլսթոնքրաֆթի երկու վեպերում էլ առանցքային նշանակություն ունեն, բայց առավել պատմականորեն կարևորվում է Մարիայի և Ջեմիմայի՝ սպասուհու, որին հանձնանրարված էր հետևել նրան հոգեբուժարանում, ընկերությունը։ Այս ընկերությունը, որը հիմնված է մայրական համակրական կապի վրա, բարձր դասի և ցածր դասի կնոջ միջև, ֆեմինիստական գրականության պատմության մեջ առաջին պահերից մեկն է, որը ակնարկում է միջդասային վեճը, այսինքն՝ այն որ տարբեր տնտեսական դիրքեր ունեցող կանայք նույն հետաքրքրություններն ունեն, քանի որ նրանք կին են[134]։

Նամակներ գրված Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում (1796)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլսթոնքրաֆթի Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում գրված նամակները (անգլ.՝ Letters Written in Sweden, Norway, and Denmark), խորապես անձնական ճանապարհորդական նոթեր են։ Քսանհինգ նամակներն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ՝ Սկանդինավիայի և նրա ժողովուրդների սոցիոլոգիական արտացոլումներից մինչև ինքնության հետ կապված փիլիսոփայական հարցեր, մինչև Իմլեյի հետ նրա հարաբերությունների մասին մղումներ (չնայած նրան, որ տեքստում անունով չի հիշատակվում)։ Օգտագործելով բարձրակարգ հռետորաբանությունը՝ Վոլսթոնքրաֆթը ուսումնասիրում է իր և հասարակության միջև փոխհարաբերությունները։ Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում գրված նամակները արտացոլում են Ռուսոյի ուժեղ ազդեցությունը, կիսելով ֆրանսիացի փիլիսոփայի Միայնակ մի թափառաշրջիկի անուրջներ (անգլ.՝ Reveries of a Solitar Walker, 1782) գրքի թեմաները․ «մարդկային երջանկության աղբյուրի որոնում, նյութական բարիքների ստոիկ մերժում, բնության էքստատիկ կամ հիացական (անգլ.՝ ecstatic) գրկախառնում, և փոխըմբռնման մեջ զգացմունքների էական նշանակություն»[135]։ Թեև Ռուսոն, ի վերջո, մերժում է հասարակությունը, Վոլսթոնքրաֆթն իր տեքստերում փառաբանում է ընտանեկան արժեքները և արդյունաբերական առաջընթացը[136]։

Painting of icebergs, with one white iceberg dominating the center of the work and dark blue and black icebergs framing the piece. The work is painted in a suggestive style rather than with precise detail.
Ֆրեդերիկ Էդվին․ Եկեղեցու Սառցաբեկորները (1861 թ.) Ցույց են տալիս վեհի գեղագիտությունը:

Վոլսթոնքրաֆթը խրախուսում է սուբյեկտիվ փորձը, մասնավորապես բնության հետ կապված՝ ուսումնասիրելով վեհի և զգացմունքայնության միջև կապերը։ Նամակներից շատերը նկարագրում են Սկանդինավիայի զարմանահրաշ տեսարանները և Վոլսթոնքրաֆթի՝ այդ բնական աշխարհի հետ հուզական կապ ստեղծելու ցանկությունը։ Դրանով նա ավելի մեծ կարևորություն է տալիս երևակայությանը, քան նախորդ գործերում[137]։ Ինչպես իր նախորդ գրվածքներում, նա պաշտպանում է կանանց ազատագրումն ու դաստիարակությունը[138]։ Սակայն ի տարբերություն իր ավելի վաղ գործերի, նա պատկերում է հասարակության վրա առևտրի վնասակար հետևանքները՝ հակադրելով գեղարվեստական կապը առևտրային և շահադիտական աշխարհի հետ, այնպիսի վերաբերմունք, որը նա կապում էր Իմլեյի հետ[139]։

Շվեդիայում, Նորվեգիայում և Դանիայում գրված նամակները Վոլսթոնքրաֆթի ամենահայտնի գիրքն էր 1790-ական թվականներին։ Այն լավ վաճառվել է, և քննադատների մեծամասնության կողմից դրական գնահատականի արժանացել։ Գոդվինը գրել է.

Եթե երբևէ կար մի գիրք, որը հաշվարկված էր, որպեսզի մարդը սիրի իր հեղինակին, ինձ թվում է, որ սա է այդ գիրքը»[64]։

Դա ազդել է այնպիսի ռոմանտիկ բանաստեղծների ստեղծագործության վրա, ինչպիսիք են Ուիլյամ Ուորդսվորթը և Սամուել Թեյլոր Կոլերիջը, որոնք պատկերել են նրա թեմաները և նրա գեղագիտությունը[140]։

Սա Մարիվոլսթոնքրաֆթի աշխատանքների ամբողջական ցուցակն է. բոլոր աշխատանքներն առաջին հրատարակությունն են, եթե այլ բան նշված չէ[141]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Thoughts on the Education of Daughters: With Reflections on Female Conduct, in the More Important Duties of Life. London: Joseph Johnson, 1787.
  • Mary: A Fiction. London: Joseph Johnson, 1788.
  • Original Stories from Real Life: With Conversations Calculated to Regulate the Affections and Form the Mind to Truth and Goodness. London: Joseph Johnson, 1788.
  • The Female Reader: Or, Miscellaneous Pieces, in Prose and Verse; selected from the best writers, and disposed under proper heads; for the improvement of young women. By Mr. Cresswick, teacher of elocution [Mary Wollstonecraft]. To which is prefixed a preface, containing some hints on female education. London: Joseph Johnson, 1789.
  • A Vindication of the Rights of Men, in a Letter to the Right Honourable Edmund Burke. London: Joseph Johnson, 1790.
  • A Vindication of the Rights of Woman with Strictures on Moral and Political Subjects. London: Joseph Johnson, 1792.
  • "On the Prevailing Opinion of a Sexual Character in Women, with Strictures on Dr. Gregory's Legacy to His Daughters". New Annual Register (1792): 457–466. [From Rights of Woman]
  • An Historical and Moral View of the French Revolution; and the Effect It Has produced in Europe. London: Joseph Johnson, 1794.
  • Letters Written during a Short Residence in Sweden, Norway, and Denmark. London: Joseph Johnson, 1796.
  • "On Poetry, and Our Relish for the Beauties of Nature". Monthly Magazine (April 1797).
  • The Wrongs of Woman, or Maria. Posthumous Works of the Author of A Vindication of the Rights of Woman. Ed. William Godwin. London: Joseph Johnson, 1798. [Published posthumously, անավարտ]
  • "The Cave of Fancy". Posthumous Works of the Author of A Vindication of the Rights of Woman. Ed. William Godwin. London: Joseph Johnson, 1798. [Published posthumously; fragment written in 1787]
  • "Letter on the Present Character of the French Nation". Posthumous Works of the Author of A Vindication of the Rights of Woman. Ed. William Godwin. London: Joseph Johnson, 1798. [Published posthumously; written in 1793]
  • "Fragment of Letters on the Management of Infants". Posthumous Works of the Author of A Vindication of the Rights of Woman. Ed. William Godwin. London: Joseph Johnson, 1798. [Published posthumously, անավարտ]
  • "Lessons". Posthumous Works of the Author of A Vindication of the Rights of Woman. Ed. William Godwin. London: Joseph Johnson, 1798. [Published posthumously, անավարտ]
  • "Hints". Posthumous Works of the Author of A Vindication of the Rights of Woman. Ed. William Godwin. London: Joseph Johnson, 1798. [Published posthumously; notes on the second volume of Rights of Woman, never written]
  • Contributions to the Analytical Review (1788–1797) [հրապարակված անանուն]

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Necker, Jacques. Of the Importance of Religious Opinions. Trans. Mary Wollstonecraft. London: Joseph Johnson, 1788.
  • de Cambon, Maria Geertruida van de Werken. Young Grandison. A Series of Letters from Young Persons to Their Friends. Trans. Mary Wollstonecraft. London: Joseph Johnson, 1790.
  • Salzmann, Christian Gotthilf. Elements of Morality, for the Use of Children; with an introductory address to parents. Trans. Mary Wollstonecraft. London: Joseph Johnson, 1790.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. https://www.wwp.northeastern.edu/review/authors/mwollston.hoi
  7. 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
  8. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  9. Franklin, Caroline (2004). Mary Wollstonecraft: A Literary Life (անգլերեն). Springer. էջեր xiv. ISBN 9780230510050.
  10. Rossi, Alice S. (1988). The Feminist papers: from Adams to de Beauvoir. Northeastern. էջեր 25. ISBN 9781555530280.
  11. Tomalin, 9, 17, 24, 27; Sunstein, 11.
  12. Todd, 11; Tomalin, 19; Wardle, 6; Sunstein, 16.
  13. Todd, 45–57; Tomalin, 34–43; Wardle, 27–30; Sunstein, 80–91.
  14. Quoted in Todd, 16.
  15. See, for example, Todd, 72–75; Tomalin, 18–21; Sunstein, 22–33.
  16. Todd, 22–24; Tomalin, 25–27; Wardle, 10–11; Sunstein, 39–42.
  17. Wardle, 12–18; Sunstein 51–57.
  18. Wardle, 20; Sunstein, 73–76.
  19. Todd, 62; Wardle, 30–32; Sunstein, 92–102.
  20. Todd, 68–69; Tomalin, 52ff; Wardle, 43–45; Sunstein, 103–06.
  21. Tomalin, 54–57.
  22. See Wardle, chapter 2, for autobiographical elements of Mary; see Sunstein, chapter 7.
  23. See, for example, Todd, 106–07; Tomalin, 66, 79–80; Sunstein, 127–28.
  24. Todd, 116.
  25. Tomalin, 64–88; Wardle, 60ff; Sunstein, 160–61.
  26. Wollstonecraft, The Collected Letters, 139; see also Sunstein, 154.
  27. Todd, 123; Tomalin, 91–92; Wardle, 80–82; Sunstein, 151–55.
  28. Todd, 134–35.
  29. Todd, Janet (1976). Mary Wollstonecraft: An Annotated Bibliography. ISBN 978-0415752664.
  30. Tomalin, 89–109; Wardle, 92–94, 128; Sunstein, 171–75.
  31. Quoted in Todd, 153.
  32. Todd, 197–98; Tomalin 151–52; Wardle, 171–73, 76–77; Sunstein, 220–22.
  33. Furniss 60
  34. Furniss 61
  35. Tomalin, 144–55; Wardle, 115ff; Sunstein, 192–202.
  36. Furniss 63
  37. Furniss 64.
  38. Todd, 214–15; Tomalin, 156–82; Wardle, 179–84.
  39. 39,0 39,1 Furniss 65.
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 Furniss 68.
  41. 41,0 41,1 41,2 Furniss 66.
  42. 42,0 42,1 42,2 42,3 42,4 Furniss 67.
  43. Todd, 232–36; Tomalin, 185–86; Wardle, 185–88; Sunstein, 235–45.
  44. 44,0 44,1 Gordon 215.
  45. 45,0 45,1 Gordon 214–15.
  46. Gordon 215, 224.
  47. St Clair, 160; Furniss, 67; Sunstein, 262–63; Wardle, 192–93.
  48. Tomalin, 218; Wardle, 202–03; Sunstein, 256–57.
  49. Quoted in Wardle, 202.
  50. Tomalin, 211–19; Wardle, 206–14; Sunstein, 254–55.
  51. Todd, Chapter 25; Tomalin, 220–31; Wardle, 215ff; Sunstein, 262ff.
  52. Furniss 67–68.
  53. Gordon 243.
  54. Tomalin, 225.
  55. Furniss 68–69.
  56. Furniss 72.
  57. Callender 384
  58. Todd, 286–87; Wardle, 225.
  59. Tomalin, 225–31; Wardle, 226–44; Sunstein, 277–90.
  60. Wollstonecraft, The Collected Letters, 326–27.
  61. Todd, 355–56; Tomalin, 232–36; Wardle, 245–46.
  62. Todd, 357.
  63. St. Clair, 164–69; Tomalin, 245–70; Wardle, 268ff; Sunstein, 314–20.
  64. 64,0 64,1 Godwin, 95.
  65. St. Clair, 172–74; Tomalin, 271–73; Sunstein, 330–35.
  66. Carl Pforzheimer Library (1961). «The Death of Mary Wollstonecraft». In Cameron, Kenneth Neill; Reiman, Donald H. (eds.). Shelley and His Circle, 1773–1822, Volume 1. Harvard University Press. էջ 185. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  67. Sunstein has printed several of these letters in order so that the reader can follow Wollstonecraft and Godwin's conversation (321ff.)
  68. St. Clair, 173; Wardle, 286–92; Sunstein, 335–40.
  69. Gordon, 356
  70. Todd, 450–56; Tomalin, 275–83; Wardle, 302–06; Sunstein, 342–47.
  71. Quoted in C. Kegan Paul, William Godwin: His Friends and Contemporaries, London: Henry S. King and Co. (1876). Retrieved 11 March 2007.
  72. Todd, 457.
  73. St. Clair, 182–88; Tomalin, 289–97; Sunstein, 349–51; Sapiro, 272.
  74. Robert Southey to William Taylor, 1 July 1804. A Memoir of the Life and Writings of William Taylor of Norwich. Ed. J.W. Robberds. 2 vols. London: John Murray (1824) 1:504.
  75. Sapiro, 273–74.
  76. Quoted in Sapiro, 273.
  77. Gordon, 446.
  78. team, London SE1 website. «Mary Wollstonecraft blue plaque unveiled». London SE1 (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  79. Kaplan, "Wollstonecraft's reception", 247.
  80. Favret, 131–32.
  81. 81,0 81,1 Pennell, Elizabeth Robins. Life of Mary Wollstonecraft (Boston: Roberts Brothers, 1884), 351. Full text.
  82. Mellor 156.
  83. Sapiro, 274.
  84. 84,0 84,1 A Routledge literary sourcebook on Mary Wollstonecraft's A vindication of the rights of woman. Adriana Craciun, 2002, p. 36
  85. Gordon, 449
  86. Sapiro, 276–77.
  87. Lasser & Robertson (2013). Antebellum Women: Private, Public, Partisan. Rowman & Littlefield. էջեր 46–47.
  88. Hewins, C.M. (Caroline M. Hewins, 1846–1926) "The History of Children's Books", in The Atlantic Monthly. January 1888.
  89. Wollstonecraft, Mary. Letters to Imlay, with prefatory memoir by C. Kegan Paul. London: C. Kegan Paul, 1879. Full text.
  90. Gordon, 521.
  91. James, H.R. "Mary Wollstonecraft: A Sketch." Oxford University Press, 1932. Appendix B: Books about Mary Wollstonecraft. Miss Emma Rauschenbusch-Clough, "thesis for doctorate at Berne University", then Longmans.
  92. Kaplan, Cora. "Mary Wollstonecraft's reception and legacies." The Cambridge Companion to Mary Wollstonecraft. Ed. Claudia L. Johnson. Cambridge University Press, 2002. Cambridge Collections Online. Cambridge University Press. 21 September 2010 doi:10.1017/CCOL0521783437.014
  93. James, H.R. "Mary Wollstonecraft: A Sketch." Oxford University Press 1932. Preface.
  94. Preedy, George R., pseudonym of Marjorie Bowen. The Shining Woman: Mary Wollstonecraft Godwin. Collins, London, 1937.
  95. Wardle, Ralph M. Mary Wollstonecraft: A Critical Biography. University of Kansas. The Richards Press, St James's Square, 1951.
  96. Kaplan, "Wollstonecraft's reception", 254; Sapiro, 278–79.
  97. Place Settings. Brooklyn Museum. Retrieved 6 August 2015.
  98. «Tour and Home». Brooklyn Museum. 1979 թ․ մարտի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  99. Hirsi Ali, Ayaan. Infidel. New York: Free Press (2007), 295.
  100. Interview by Sally Errico. "Half Wollstonecraft, Half LOLcats: Talking with Caitlin Moran", in The New Yorker, 15 November 2012.
  101. «BBC Radio 4 series Letters to Mary: Episode 2». BBC. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  102. «Mary Wollstonecraft brown plaque». Open Plaques. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  103. «Blue Plaques in Borough». Williamslynch.co.uk. 2017 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  104. «Mary Wollstonecraft gets a green plaque at Newington Green Primary... will statue be next?». Islington Tribune. Archive.islingtontribune.com. 2011 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  105. Jones, "Literature of advice", 122–26; Kelly, 58–59.
  106. Richardson, 24–27; Myers, "Impeccable Governesses", 38.
  107. Jones, "Literature of advice", 124–29; Richardson, 24–27.
  108. Richardson, 25–27; Jones, "Literature of advice", 124; Myers, "Impeccable Governesses", 37–39.
  109. Qtd. in Butler, 44.
  110. Wollstonecraft, Vindications, 45; Johnson, 26; Sapiro, 121–22; Kelly, 90, 97–98.
  111. Johnson, 27; see also, Todd, 165.
  112. Sapiro, 83; Kelly, 94–95; Todd, 164.
  113. Wollstonecraft, Vindications, 44.
  114. Jones, "Political tradition", 44–46; Sapiro, 216.
  115. Johnson, 29.
  116. Wollstonecraft, Vindications, 192.
  117. Kelly, 123, 126; Taylor, 14–15; Sapiro, 27–28, 13–31, 243–44.
  118. Wollstonecraft, Vindications, 144.
  119. Wollstonecraft, Vindications, 157.
  120. Kelly, 124–26; Taylor, 14–15.
  121. See, for example Wollstonecraft, Vindications, 126, 146.
  122. Wollstonecraft, Vindications, 110.
  123. Wollstonecraft, Vindications, 135.
  124. The words feminist and feminism were coined in the 1890s. Oxford English Dictionary. Retrieved 17 September 2007; see Taylor, 12, 55–57, 105–06, 118–20; Sapiro, 257–59.
  125. Wollstonecraft, Vindications, 177.
  126. Jones, 46.
  127. Wollstonecraft, Vindications, Chapter 12; see also Kelly, 124–25, 133–34; Sapiro, 237ff.
  128. Kelly, 128ff; Taylor, 167–68; Sapiro, 27.
  129. Wollstonecraft, Vindications, 311; see also Taylor, 159–61; Sapiro, 91–92.
  130. Taylor, Chapter 9.
  131. Wollstonecraft, Mary, 68.
  132. Poovey, 100–01; Taylor, 232–33.
  133. Johnson, 60, 65–66; Kelly, 44; Poovey, 89; Taylor, 135; Todd, Women's Friendship, 210–11.
  134. Todd, Women's Friendship, 208, 221–22; Johnson, 67–68; Taylor, 233, 243–44; Sapiro, 155.
  135. Favret, 104; Sapiro, 286–87.
  136. Favret, 105–06.
  137. Myers, "Wollstonecraft's Letters", 167, 180; Poovey, 83–84, 106; Kelly, 189–90.
  138. Myers, "Wollstonecraft's Letters", 174; Favret, 96, 120, 127.
  139. Favret, 119ff; Poovey, 93; Myers, "Wollstonecraft's Letters", 177; Kelly, 179–81.
  140. Todd, 367; Kaplan, "Mary Wollstonecraft's reception", 262; Sapiro, 35; Favret, 128.
  141. Sapiro, 341ff.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Marilyn Butler, խմբագրությունը՝. Burke, Paine, Godwin, and the Revolution Controversy. Cambridge: Cambridge University Press, 2002. 0-521-28656-5.
  • Wollstonecraft, Mary. The Collected Letters of Mary Wollstonecraft. Ed. Janet Todd. New York: Columbia University Press, 2003. 0-231-13142-9.
  • Wollstonecraft, Mary. The Complete Works of Mary Wollstonecraft. Ed. Janet Todd and Marilyn Butler. 7 vols. London: William Pickering, 1989. 0-8147-9225-1.
  • Wollstonecraft, Mary. The Vindications: The Rights of Men and The Rights of Woman. Eds. D.L. Macdonald and Kathleen Scherf. Toronto: Broadview Press, 1997. 1-55111-088-1.
  • Wollstonecraft, Mary (2005), «On the pernicious effects which arise from the unnatural distinctions established in society», in Cudd, Ann E.; Andreasen, Robin O. (eds.), Feminist theory: a philosophical anthology, Oxford, UK; Malden, Massachusetts: Blackwell Publishing, էջեր 11–16, ISBN 978-1-4051-1661-9. {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)

Կենսագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Eleanor Flexner. Mary Wollstonecraft: A Biography. New York: Coward, McCann and Geoghegan, 1972. 0-698-10447-1.
  • William Godwin. Memoirs of the Author of a Vindication of the Rights of Woman. 1798. Eds. Pamela Clemit and Gina Luria Walker. Peterborough: Broadview Press Ltd., 2001. 1-55111-259-0.
  • Charlotte Gordon. Romantic Outlaws: The Extraordinary Lives of Mary Wollstonecraft and Mary Shelley. Great Britain: Random House, 2015. 978-0-8129-9651-7. The book's website.
  • Lyndall Gordon. Vindication: A Life of Mary Wollstonecraft. Great Britain: Virago, 2005. 1-84408-141-9.
  • Mary Hays. "Memoirs of Mary Wollstonecraft". Annual Necrology (1797–98): 411–60.
  • Jacobs, Diane. Her Own Woman: The Life of Mary Wollstonecraft. US: Simon & Schuster, 2001. 0-349-11461-7.
  • Charles Kegan Paul. Letters to Imlay, with prefatory memoir by C. Kegan Paul. London: C. Kegan Paul, 1879. Full text
  • Elizabeth Robins Pennell. Life of Mary Wollstonecraft (Boston: Roberts Brothers, 1884). Full text
  • William St Clair. The Godwins and the Shelleys: The biography of a family. New York: W.W. Norton and Co., 1989. 0-8018-4233-6.
  • Emily W. Sunstein. A Different Face: the Life of Mary Wollstonecraft. Boston: Little, Brown and Co., 1975. 0-06-014201-4.
  • Janet Todd. Mary Wollstonecraft: A Revolutionary Life. London: Weidenfeld & Nicolson, 2000. 0-231-12184-9.
  • Claire Tomalin. The Life and Death of Mary Wollstonecraft. Rev. ed. 1974. New York: Penguin, 1992. 0-14-016761-7.
  • Wardle, Ralph M. Mary Wollstonecraft: A Critical Biography. Lincoln: University of Nebraska Press, 1951.

Այլ երկրորդական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Callender, Michelle "The grand theatre of political changes ": Marie Antoinette, the republic, and the politics of spectacle in Mary Wollstonecraft's An historical and moral view of the French revolution" pp. 375–92 from European Romantic Review, Volume 11, Issue 4, Fall 2000.
  • Conger, Syndy McMillen. Mary Wollstonecraft and the Language of Sensibility. Rutherford: Fairleigh Dickinson University Press, 1994. 0-8386-3553-9ISBN 0-8386-3553-9.
  • Detre, Jean. A most extraordinary pair: Mary Wollstonecraft and William Godwin, Garden City : Doubleday, 1975
  • Falco, Maria J., ed. Feminist Interpretations of Mary Wollstonecraft. University Park: Penn State Press, 1996. 0-271-01493-8ISBN 0-271-01493-8.
  • Favret, Mary. Romantic Correspondence: Women, politics and the fiction of letters. Cambridge: Cambridge University Press, 1993. 0-521-41096-7ISBN 0-521-41096-7.
  • Furniss, Tom. "Mary Wollstonecraft's French Revolution". The Cambridge Companion to Mary Wollstonecraft. Ed. Claudia L. Johnson. Cambridge: Cambridge University Press, 2002. pp. 59–81. 0-521-78952-4ISBN 0-521-78952-4
  • Halldenius, Lena. Mary Wollstonecraft and Feminist Republicanism: Independence, Rights and the Experience of Unfreedom, London: Pickering & Chatto, 2015. 978-1-84893-536-5ISBN 978-1-84893-536-5.
  • Holmes, Richard. "1968: Revolutions", in Footsteps: Adventures of a Romantic Biographer. Hodder & Stoughton, 1985. 0-00-720453-1ISBN 0-00-720453-1.
  • Janes, R.M. "On the Reception of Mary Wollstonecraft's A Vindication of the Rights of Woman". Journal of the History of Ideas 39 (1978): 293–302.
  • Johnson, Claudia L. Equivocal Beings: Politics, Gender, and Sentimentality in the 1790s. Chicago: University of Chicago Press, 1995. 0-226-40184-7ISBN 0-226-40184-7.
  • Jones, Chris. "Mary Wollstonecraft's Vindications and Their Political Tradition". The Cambridge Companion to Mary Wollstonecraft. Ed. Claudia L. Johnson. Cambridge: Cambridge University Press, 2002. 0-521-78952-4ISBN 0-521-78952-4.
  • Jones, Vivien. "Mary Wollstonecraft and the literature of advice and instruction". The Cambridge Companion to Mary Wollstonecraft. Ed. Claudia Johnson. Cambridge: Cambridge University Press, 2002. 0-521-78952-4ISBN 0-521-78952-4.
  • Kaplan, Cora. "Mary Wollstonecraft's reception and legacies". The Cambridge Companion to Mary Wollstonecraft Ed. Claudia L. Johnson. Cambridge: Cambridge University Press, 2002. 0-521-78952-4ISBN 0-521-78952-4.
  • —. "Pandora's Box: Subjectivity, Class and Sexuality in Socialist Feminist Criticism". Sea Changes: Essays on Culture and Feminism. London: Verso, 1986. 0-86091-151-9ISBN 0-86091-151-9.
  • —. "Wild Nights: Pleasure/Sexuality/Feminism". Sea Changes: Essays on Culture and Feminism. London: Verso, 1986. 0-86091-151-9ISBN 0-86091-151-9.
  • Kelly, Gary. Revolutionary Feminism: The Mind and Career of Mary Wollstonecraft. New York: St. Martin's, 1992. 0-312-12904-1ISBN 0-312-12904-1.
  • Mellor, Anne K. "Mary Wollstonecraft's A Vindication of the Rights of Woman and the Women Writers of Her Day." In The Cambridge Companion to Mary Wollstonecraft, edited by Claudia L. Johnson, 141–59. Cambridge: Cambridge University Press, 2002. doi:10.1017/CCOL0521783437.009.
  • Myers, Mitzi. "Impeccable Governess, Rational Dames, and Moral Mothers: Mary Wollstonecraft and the Female Tradition in Georgian Children's Books". Children's Literature 14 (1986):31–59.
  • —. "Sensibility and the 'Walk of Reason': Mary Wollstonecraft's Literary Reviews as Cultural Critique". Sensibility in Transformation: Creative Resistance to Sentiment from the Augustans to the Romantics. Ed. Syndy McMillen Conger. Rutherford: Fairleigh Dickinson University Press, 1990. 0-8386-3352-8ISBN 0-8386-3352-8.
  • —. "Wollstonecraft's Letters Written ... in Sweden: Towards Romantic Autobiography". Studies in Eighteenth-Century Culture 8 (1979): 165–85.
  • Orr, Clarissa Campbell, ed. Wollstonecraft's daughters: womanhood in England and France, 1780–1920. Manchester: Manchester University Press ND, 1996.
  • Poovey, Mary. The Proper Lady and the Woman Writer: Ideology as Style in the Works of Mary Wollstonecraft, Mary Shelley and Jane Austen. Chicago: University of Chicago Press, 1984. 0-226-67528-9ISBN 0-226-67528-9.
  • Richardson, Alan. "Mary Wollstonecraft on education". The Cambridge Companion to Mary Wollstonecraft. Ed. Claudia Johnson. Cambridge: Cambridge University Press, 2002. 0-521-78952-4ISBN 0-521-78952-4.
  • Sapiro, Virginia. A Vindication of Political Virtue: The Political Theory of Mary Wollstonecraft. Chicago: University of Chicago Press, 1992. 0-226-73491-9ISBN 0-226-73491-9.
  • Taylor, Barbara. Mary Wollstonecraft and the Feminist Imagination. Cambridge: Cambridge University Press, 2003. 0-521-66144-7ISBN 0-521-66144-7.
  • Todd, Janet. Women's Friendship in Literature. New York: Columbia University Press, 1980. 0-231-04562-XISBN 0-231-04562-X

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Վոլսթոնքրաֆթ» հոդվածին։