Jump to content

Արգանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կնոջ արգանդից)
Արգանդ
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
ԵնթադասՄարդու վերարտադրողական համակարգ, organ with organ cavity?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էԻգական սեռական համակարգ
Անատոմիական տեղայնացումկոնքի խոռոչ[2]
Լատիներեն անվանումUterus (Greek: Hystera)
ԶարկերակՁվարանային զարկերակ, Արգանդային զարկերակ
ԵրակԱրգանդային երակներ
Ավշային հանգույցներքին զստային ավշահանգույց
Լիմֆատիկ դրենաժներքին զստային ավշահանգույց
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
uterus development?
MeSHA05.360.319.679
Foundational Model of Anatomy17558
Terminologia Anatomica 98A09.1.03.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], «Օտտո» գիտական հանրագիտարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 1, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան
 Uterus Վիքիպահեստում

Արգանդ (լատին․՝ uterus, հուն․՝ ὑστέρα), կենտ խոռոչավոր մկանային իգական սեռական ներքին օրգան։ Հասուն արգանդի երկարությունը 6-7,5 սմ է։ Գտնվում է փոքր կոնքի խոռոչում միզապարկից հետ, ուղիղ աղիքից առաջ։ Հղիության ժամանակ արգանդում զարգանում է պտուղը։

Արգանդ տանձաձև է, վերին հատվածը հատակն է, մարմնի խոռոչի կտրվածքը եռանկյունաձև է, որի վերին անկյուններում բացվում են արգանդափողերը, ներքևում՝ արգանդի վզիկի խողովակի ներքին բացվածքը։ արգանդի պատը կազմված է 3 շերտից՝ լորձաթաղանթ՝ ներարգանդենի (էնդոմետրիում), մկանային՝ արգանդամկան (միոմետրիում) և շճային՝ արգանդամիզ (պերիմետրիում

Հղիության ժամանակ արգանդի մեծությունը և ձևը փոփոխվում են մկանաթելիկների քանակի և մեծության փոփոխման շնորհիվ։ Ծննդաբերությունից հետո արգանդ աստիճանաբար փոքրանում է՝ համարյա հասնելով նախկին չափերին։ Տարեցների, հատկապես դաշտանադադարից հետո, արգանդի չափերը փոքրանում են։ Արգանդի լորձաթաղանթը փոփոխվում է դաշտանային փուլին համապատասխան և անցնում է իրար հաջորդող 3 փուլ։ Փուլային փոփոխությունների ռիթմն արգանդում կարգավորվում է կենտրոնական նյարդային համակարգի, ձվարանների և հիպոֆիզի առաջային բլթի արտադրած հորմոնների փոխգործողությամբ։

Կոնքում արգանդ ամրացած է որովայնամզի, կապանների, փակեղների և կոնքի հատակի մկանների օգնությամբ։ Որովայնամիզը, արգանդի առաջային և հետին մակերևույթները ծածկելով, աջ և ձախ եզրերից ձգվում է մինչև կոնքի կողմնային պատը և կազմում արգանդի լայն կապանը, որի 2 թերթիկների միջև գտնվում են արգանդի կլոր կապանները, արյունատար անոթները և արգանդափողերը։

Արգանդի վզիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի վզիկը բաժանվում է հետևյալ հատվածների, հեշտոցային, որը դուրս է ցցված հեշտոցի լուսանցքում և հայելու օգնությամբ մատչելի է գինեկոլոգի զննման համար, և վերհեշտոցային՝ որն անմատչելի է։

Վզիկի խողովակը հովհարաձև է, ներքին մակերևույթը ծածկված է բազմաթիվ ծալքեր ունեցող լորձաթաղանթով։ Վզիկի լորձաթաղանթն արտազատում է հիմնային ռեակցիայով լորձային արտազատուկ, որն օժտված է բակտերիասպան հատկություններով և կանխում է վարակի թափանցումը հեշտոցից արգանդ։ Արտազատուկի հիմնային ռեակցիան որոշակի նշանակություն ունի բեղմնավորման ժամանակ, քանի որ ակտիվացնում է սերմնաբջիջների շարժումները։ Արգանդի վզիկի կողքերին և հեշտոցի վերին հատվածում տեղադրված են ճարպաբջջանքի կուտակումներ՝ հարարգանդային բջջանք (պարամետրիում)։

Բնականոն պայմաններում արգանդ գտնվում է կոնքի կենտրոնում։ Միզապարկը դատարկվելիս արգանդի հատակը և մարմինը թեքված են առաջ, առաջային մակերևույթը նայում է առաջ և ներքև, այդ դեպքում արգանդի մարմինը վզիկի հետ գոյացնում է դեպի առաջ բացված անկյուն՝ առաջծալում։ Արգանդի դիրքը կոնքում փոխվում է հղիության ժամանակ, միզապարկը և ուղիղ աղիքը լցվելիս, ինչպես նաև ֆիզիոլոգիական այլ պայմաններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 706