XXXTentacion
Էքս-Էքս-Էքս Թենթասիոն | |
---|---|
Օնֆրոյի մագշոտը 2016թ. | |
Բնօրինակ անուն | XXXTentacion |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jahseh Dwayne Ricardo Onfroy |
Նաև հայտնի է որպես | XXXTentacion, XXX, Triple X, Young Dagger Dick[1] և X |
Ծնվել է | հունվարի 23, 1998[2] Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 18, 2018[2] (20 տարեկան) Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Բոկա Ռաթոն[3] |
Ժանրեր | Հիփ հոփ, ռեփ ռոք, թրեպ, R&B, ալտերնատիվ ռոք, էմո ռեփ[4] |
Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ, կիթառ, դաշնամուր և թմբուկ |
Գործունեություն | 2013–2018 |
Լեյբլ | Bad Vibes Forever, Caroline, Empire |
Կրթություն | Փայփեր ավագ դպրոց |
Անդամակցություն | Members Only? |
Պարգևներ | |
Կայք | xxxtentacion.com |
Ստորագրություն | |
XXXTentacion Վիքիպահեստում |
Ջասեյ Դուեյն Օնֆրոյ (անգլ.՝ Jahseh Dwayne Onfroy, հունվարի 23, 1998[2], Պլանտեշյն, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2] - հունիսի 18, 2018[2], Դիրֆիլդ բիչ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), առավել հայտնի Էքս-Էքս-Էքս Թենթասիոն (XXXTentacion)[6] բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ։ Չնայած նրան, որ Օնֆրոյը հակասական գործիչ էր` օրենքի հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառով, նա ունեցել է իր կարճ կարիերայի ընթացքում զգալի թվով երիտասարդ հետևորդներ և ժողովրդականության պոռթկումներ[7]։ Նրան հաճախ էին գովերգում քննադատներն ու երկրպագուները իր բազմակողմանիության, թրեպ, R&B, ռոք և էմո ոճի երաժշտության համար[8]։
XXXTentacion-ը ծնվել է Ֆլորիդա նահանգի Պլանտեշյն քաղաքում, սակայն իր մանկության մեծ մասն անցկացրել է Լաուդերհիլում։ Անչափահասների ուղղիչ կենտրոնից ազատվելուց հետո սկսել է զբաղվել ռեփ երաժշտությամբ՝ 2013 թվականի հունիսին «SoundCloud» հարթակում թողարկելով «News/Flock» անվամբ առաջին կատարումը։ Շուտով նա դարձել է հանրաճանաչ գործիչ SoundCloud ռեփում, թրեպ հարթակում, որը տարրեր է վերցնում lo-fi երաժշտությունից և խիստ 808-ականներից։ XXXTentacion-ը լայն ճանաչում է ստացել «Look at Me» սինգլից հետո։ «17» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 25-ին, որը զբաղեցրել է ԱՄՆ «Billboard 200» հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը, իսկ երկրորդ՝ «?» կոչվող ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին՝ առաջին տեղը գրավելով «Billboard 200»-ում։ Երկու ալբոմները հավաստագրվել են ամերիկյան ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիաի (RIAA) կողմից։ XXXTentacion-ի մահվանից մեկ շաբաթվա ընթացքում «Sad!» սինգլը Billboard Hot 100-ի 52-րդ հորիզոնականից բարձրացել է արաջին հորիզոնական` Ջեյսին դարձնելով առաջին կատարողը, որը գլխավորում է Billboard Hot 100-ը հետմահու՝ 1997 թվականին The Notorious B.I.G.-ից հետո։ «17» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկել է 2017 թվականի օգոստոսի 25-ին։ Օնֆրոյի երկրորդ՝ «?» կոչվող ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին՝ առաջին տեղը գրավելով «Billboard 200»-ում։
2018 թվականի հունիսի 8-ին 20 տարեկանում XXXTentacion-ը մահացու վիրավորվել Էր Ֆլորիդայի նահանգի Դիրֆիլդ-Բիչքաղաքի Մոտոցիկլետների դիլերային կենտրոնի մոտ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ[9]։ Հարձակվողները դեպքի վայրից փախուստի են դիմել ամենագնացով այն բանից հետո, երբ Օնֆրոյից գողացել են Louis Vuitton պայուսակը, որը պարունակեր էր 50 հազար դոլար։ Չորս կասկածյալներ ձերբակալվել են և այժմ սպասում են դատին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջասեյ Դուեյն Օնֆրոյը ծնվել է 1998 թվականի հունվարի 23-ին ԱՄՆի Ֆլորիդա նահանգի Պլանտեյշն քաղաքում։ Նրա մայրը ամերիկացի է, հայրը՝ ճամայկացի[10]։ Մոր վատ ֆինանսական դրության պատճառով Օնֆրոյը մանկությունն անցկացրել է տատիկի հետ Պոմպանո Բիչում և Լոդերգիլում։ Ուներ եգիպտական, հնդկական, գերմանական, իտալական և ճամայկական արմատներ[11]։ Վեց տարեկանում դանակով հարձակվել է մի տղամարդու վրա, որը պատրաստվում էր նեղացնել իր մորը[12]։ Մինչև նրան ստիպելը՝ ապրել տատիկի հետ, Օնֆրոյը հայտնվել է խնդիրներ ունեցող երիտասարդների ծրագրում։
Օնֆրոյի հետաքրքրությունը դեպի երաժշտությունը առաջացել է այն ժամանակ, երբ նրա մորաքույրը համոզել է տղային գրանցվել դպրոցի երգչախմբում, ապա եկեղեցական երգչախմբում։ Շատ չանցած նրան հեռացրել են դպրոցի երգչախմբից մի շարք կռիվների պատճառով։ Շուտով մայրը Ջասեյին տեղավորել է Շերիդական տանը (քրիստոնեական կազմակերպության տուն, որը ապաստան և կրթություն է տրամադրել տասներկուսից տասնհինգամյա երեխաների համար), որտեղ անցկացրել է վեց ամիս և սկսել է լսել նու մետալ, հարդ ռոք, ռեփ, ինչպես նաև սովորել է նվագել կիթառ և դաշնամուր[13]։ Հետագայում սովորել է Փայփերի միջնակարգ դպրոցում, բայց թողել է դպրոցը տասներորդ դասարանում[14]։
Նա բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ և հայտնվել է ճաղերի հետևում՝ զենքի ապօրինի տիրապետման, կողոպուտի, ծեծի պատճառով[15][16][17]։ 2018 թվականի փետրվարին Օնֆրոյը Instagram-ում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ պատրաստվում է վերադառնալ դպրոց[18], իսկ 2018 թվականի մարտին հայտարարել էր, որ պատրաստվում է ընդունվել քոլեջ՝ միջնակարգ կրթության վկայական ստանալու համար[19][20][21]։ Օնֆրոյը նաև հրապարակավ պատմել է դեպրեսիայի դեմ իր պայքարի մասին[20][21]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեության սկիզբ և «Look at Me» (2013-2016 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջասեյի երաժշտական կարիերան սկսվել է 2013 թվականի հունիսին՝ նրա «News/Flock» երգի թողարկումից հետո։ Անչափահաս Օնֆրոյը հրազեն պահելու համար ձերբակալելության ժամանակ ծանոթացել է Stokeley Clevon Goulbourne-ի հետ[22], որն ավելի հայտնի է Ski Mask The Slump God կեղծանվամբ։ Միասին անցկացրած ժամանակի ընթացքում երկուսն էլ ընկերացան և սկսեցին զբաղվել ֆրիսթայլով[23]։ Հիշելով ձերբակալության մասին՝ ռեփերն ասել է, որ հարգանքով է վերաբերվել ոստիկանության սպաներին և անձնակազմին և փորձել է պաշտպանել այլ մարդկանց բանտարկյալներից, այդ թվում ՝ միասեռական բանտախցից, որին Օնֆրոյը ավելի ուշ ծեծել է այն բանի համար, որ նա հետևել է ռեփերին հագուստը փոխելու ժամանակ[24]։
Այն բանից հետո, երբ Օնֆրոյը ազտվել է անչափահասների կալանավայրը, նրանք նորից հանդիպեցին Goulbourn-ի հետ՝ դրամական շահ ստանալու համար մի շարք տնային ներթափանցումներ կատարելու գաղափարով[25]։ Իսկ երիտասարդ ռեփերների ֆրիսթայլը հանգեցրել է նրան, որ Ջասեյը գնել է Blue Snowball միկրոֆոնը և սկսել է ակտիվորեն զբաղվել երաժշտությամբ։ Դա ստիպեց Stokely վարվել նույն կերպ։ Օնֆրոյի կողմից XXXTentacion կեղծանունը հայտարարելուց հետո (որտեղ իսպանական «tentación» նշանակում է գայթակղություն)[26][27]), նա SoundCloud-ում ներբեռնեց իր առաջին պաշտոնական երգը «Vice City»[28]։ Խոսելով քրեական կյանքից հրաժարվելու իր որոշման մասին՝ Ջասեյն ասել է, որ երաժշտությունն իր զգացմունքների լավագույն ելքն է համարում, ինչն իրեն օգնել է հասկանալ իր այն ժամանակվա ռնկերուհի Ժնևա Այալան։ Դրանից հետո ռեփերը սկսել է հրապարակել իր չթողարկված երգերի փոքր հատվածներ, որոնց պրեմիերան տեղի ունեցել մոտ ժամանակներս։ Նախքան Members Only-ի սեփական երաժշտական հիփ-հոփ խմբի կազմավորումը, Ջասեյը եղել է իր ընկերոջ՝ ռեփեր Ski Mask The Slump God-ի «Very Rare» խմբում[29][30]։
2014 թվականի նոյեմբերի 21-ին Օնֆրոյը թողարկել է իր պաշտոնական մինի ալբոմը՝ «The Fall» անվանումով[31]։ 2015 թվականի 2015 թվականին հայտնվել է Ski Mask The Slump Gold-ի հետ համատեղ, «Members Only Vol․ 1» միքսթեյփը, որում հայտնվել են նաև Members Only խմբի անդամները։ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին «Look at Me» երգի համապրոդյուսեր՝ Rojas’а-ի հաշվին ներբեռնվել է տվյալ կոմպոզիցիան[32]։
2016 թվականի ապրիլի 28-ին Ջասեյը թողարկել է ևս մեկ մինի ալբոմ՝ Willy Wonka Was a Child Murderer[33], որի ստեղծման համար ռեփերը ոգեշնչվել է հևի մետալով և ինդի երաժշտությամբ։ 2016 թվականին Օնֆրոյը թողեց բջջային օպերատորի իր աշխատանքը` զարգացող երաժշտական կարիերայի պատճառով և տեղափոխվել է ռեփեր Դենզել Քարրի հետ[34]։
2014 թվականի 21-ին Օնֆրոյը թողարկել է իր առաջին մինի ալբոմը «The Fall» անվանմամբ[35]։ 2015 թվականին Ջասեյը թողարկեց համատեղ միքստեյփ Ski Mask the Slump God-ի հետ՝ Members Only Vol. 1, որին հաջորդել է Members Only Vol. 2 թողարկումը, Members Only զարգացող խմբի որոշ անդամների հետ[32]։ 2016 թվականի հուլիսին Օնֆրոյը ձերբակալվել էր կողոպուտի և մահացու զենքով հարձեկման համար։ Թողնելով $10000 գրավ՝ Օնֆրոյն ազատ է արձակվել և շարունակել է աշխատել «Bad Vibes Forever» դեբյուտային ալբոմի վրա, որի թողարկման ամսաթիվը նշանակվել էր 2016 թվականի հոկտեմբերի 31-ին։ Սակայն «Bad Vibes Forever»-ն այդպես էլ ժամանակին չի թողարկվել և տեղափոխվել է հոկտեմբերի սկզբ՝ ռեփերի ձերբակալության պատճառով՝ վկաներին կաշառելու և հղի ընկերուհուն ֆիզիկական վնասվածքներ հասցնելու համար։
Բանտից ազատում, «Revenge», «17» և «A Ghetto Christmas Carol» (2017 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին «Look at Me» երգը ԱՄՆ-ի Billboard Hot 100 Թոփ-ում հասել է 34-ի և ընդգրկվել Canadian Hot 100-ի թոփ 40-ում[36]։ Օնֆրոյին մեծ ճանաչում են բերել կանադացի ռեփեր Դրեյքի մեղադրանքները «Look at Me» սինգլի «KMT» երգին նման ֆլոու օգտագործելու համար[37][38]։ Իր բանտարկության ժամանակ Օնֆրան պայմանագիր է կնքել Սոլոման Սոբեյնի հետ, որը պետք է նրա մենեջերը լիներ մինչև մահ, և չնայած նրան, որ «Look at Me» երգի առաջին ճեղքման ժամանակ Ջասեյը գտնվում էր անազատության մեջ, ձայնագրման լեյբլների ներկայացուցիչները սկսել են Ջասեյի մոտ վեցանիշ պայմանագրեր պատվիրել, սակայն արդյունքում նա պայմանագիր է կնքել Empire Distribution-ի հետ ավելի փոքր ռոյալթիի համար, լի ստեղծագործական հսկողությամբ և ավելի քիչ կանխավճարով[39][40]։
YouTube-յան ալիք և «?» ալբոմ (2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 22-ին Օնֆրոյը սկսել է օգտագործել իր վաղեմի YouTube-յան ալիքը՝ «Xxxtentacion»-ը (այժմ ստիլացված է գլխավոր տառերով), որն ավելի վաղ օգտագործվում էր երաժշտությունը ներբեռնելու համար, խաղային տեսանյութերն ու վլոգները ներբեռնելու համար[41]։ Ալիքն 2021 թվականի ապրիլի վերջի դրությամբ ունի ավելի քան 33 մլն բաժանորդ և 8.1 մլրդ դիտում[42]։ 2018 թվականի հունվարի 22-ին Օնֆրոյը Instagram-ում հայտնել է, որ2018 թվականի հունվարի 22-ին Օնֆրոյը Instagram-ում հայտարարել է, որ ինքը Նյու Յորքի ռեփեր Joey Badass-ի հետ համատեղ նախագիծ է ստեղծում, և նրանք թողարկել են արձակել Soundcloud-ի «King' s Dead» երգի ֆրիսթայլը 2018 թվականի մարտի 9-ին՝ համագործակցության նախապատրաստման շրջանակներում[43][44]։ YouTube-ի «xxxtentacion» ալիքում նույն օրը ներբեռնել է «#THEHELPINGHANDCHALLENGE» տեսանյութը։ Տեսանյութում Օնֆրոյը երաժշտական գործիքներ, խաղային կոնսուլներ և այլ նվերներ է նվիրում խնամակալ ընտանիքին[45]։ Դրանից կարճ ժամանակ անց Օնֆրոյը հայտարարել է, որ իր ալբոմը ավարտված է, և նա պատրաստվում է թողարկել այն, բայց դա կանի միայն այն ժամանակ, երբ #HELPINGHANDCHALLENGE հեշթեգը Instagram-ում մեկ միլիոն հիշատակում կունենա[46]։
2018 թվականի փետրվարի 21-ին Օնֆրոյը SoundCloud-ի իր էջում թողարկել է «Hope» երգը, որը նվիրված է Սթոունման Դուգլասի միջնակարգ դպրոցում հրաձգության զոհերին։ Դա տեղի է ունեցել Պարկլենդում, Օնֆրոյի հայրենի քաղաքից մի քանի մղոն դեպի հյուսիս[47]։ ? ալբոմի առաջատար սինգլը՝ «Sad!»-ը թողարկվել է մի քանի ժամ ուշ՝ «Changes» երգի հետ համատեղ[48]։ «Sad!» երգի դեբյուտը կատարել է 17-րդ տեղում՝ դառնալով ԱՄՆ-ի հիթ-շքերթներում Օնֆրոյի ամենահայտնի երգը, և ի վերջո հասնելով 1-ին հորիզոնականին Ջասեյի մահից հետո։ Պաշտոնական երաժշտական տեսահոլովակը թողարկվել է հունիսի 28-ին[49]։ «Moonlight»-ը և «Hope»-ը նույնպես հայտնվել են հիթ-շքերթում նրա մահից հետո՝ հասնելով ամենաբարձր հորիզոնականին 13 և 70 համարների ներքո։
Օնֆրոյըը հայտարարել է իր երկրորդ «?» ստուդիական ալբոմի թողարկման ամսաթիվը՝ 2018 թվականի մարտի 12-ին։ Նա հրապարակել է 18 երգից բաղկացած թրեքերի ցուցակը, որում ընդգրկված էին Joey Bada$$, Թրևիս Բարքեր և PnB Rock[50]։ ? թողարկվել է 2018 թվականի մարտի 16-ին[51] և առաջին տեղն Է զբաղեցրել ամերիկյան Billboard 200 չարթում՝ դառնալով Օնֆրոյի թիվ մեկ ալբոմը ԱՄՆ-ում[52]։ «?» ալբոմի թողարկումից կարճ ժամանակ անց Օնֆրոյը նոր տասը միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Empire Distribution- ի հետ` իր երրորդ մենակատար ալբոմի համար[53]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնֆրոյի մահվանից մեկ շաբաթ անց նրա մայրը հայտարարել է, որ ռեփերը հայր է դառնալու։ Նա հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը ու գրել.
«Նա (XXXTentacion) մեզ վերջին նվեր է թողել»։
[խմբագրել | խմբագրել կոդը]Օնֆրոյի ծննդյան 21-րդ տարեդարձից երեք օր անց՝ հուվարի 26-ին Ջենեզիս Սանչեսը լույս աշխարհ բերեց ռեփերի որդուն՝ Գեկյումի(Gekyume) Օնֆրոյին։ Երեխայի անվանումը ստեղծվել էր հոր կողմից, որ նշանակում է գիտակցության այլ մակարդակ։
Ապագա հայրիկը նույնիսկ չի հասցրել որդուն ներառել կտակի մեջ՝ ժառանգությունը փոխանցելով մայրիկին ու եղբորը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 18-ին Օնֆրոյը դուրս է եկել Մայամիի իր մոտոցիկլետային սրահից։ Անծանոթը կրակել է նրա վրա և թաքնվել[54][55]։ Օնֆրոյը ընկել է կոմայի մեջ և հետո մահացել է հիվանդանոցում՝ այդպես էլ չարթնանալով[56][57]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.youtube.com/watch?v=qZkEdPAqOEM
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.nytimes.com/2018/06/18/arts/music/xxxtentacion-dead.html
- ↑ https://theblast.com/xxxtentacion-private-funeral-featured-police-protection/
- ↑ «All the Young Sadboys: XXXTentacion, Lil Peep, and the Future of Emo». The Ringer. 2017 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 https://socialblade.com/youtube/channel/UCM9r1xn6s30OnlJWb-jc3Sw/monthly
- ↑ «How To Correctly Pronounce XXXTentacion». Genius.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Christopher R. Weingarten, Christopher R. Weingarten (2018 թ․ հունիսի 19). «We've Only Begun to Understand XXXTentacion's Musical Legacy» (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «What's the Appeal of XXXTentacion's Music?» (անգլերեն). Complex. Արխիվացված է օրիգինալից 2019-08-28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Amir Vera CNN. «Rapper XXXTentacion shot dead in Florida, police say». CNN. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ TheNuMiami, LLC (2016 թ․ սեպտեմբերի 29), The Mars Files (EP. 25) XXXTENTACION [Powered MiamiSoundWav]
- ↑ «Are you a mixed child?». ... (անգլերեն).
- ↑ Burford, Коринна. «The Complete History (So Far) of XXXTentacion's Controversial Career». Vulture (անգլերեն).
- ↑ «No Jumper – The Xxxtentacion Interview». YouTube. 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Fresh Out Of Jail, XXXTentacion Calls Out Drake». 1035 The Beat. 2017 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Николай Чумаков (2017 թ․ օգոստոսի 25). «Преступник или музыкант: чем рэпер XXXTentacion заслужил внимание слушателей по всему миру». TJ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Александр Филимонов (2018 թ․ հունիսի 19). «В Майами застрелили рэпера XXXTentacion — одну из главных звезд нового поколения американского хип-хопа». Истории. Meduza. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Александр Горбачев (2018 թ․ հունիսի 19). «Насильник, грабитель, поп-звезда. Убит XXXTentacion. Он был самым парадоксальным молодым рэпером Америки». Истории. Meduza. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Zidel, Alex (2018 թ․ փետրվարի 14). «XXXTentacion Planning To Go Back To School». Music. HotNewHipHop. Urbanlinx Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ A., Aron (2018 թ․ մարտի 13). «XXXTENTACION Announces That He's Going To College». Music. HotNewHipHop. Urbanlinx Media. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 20,0 20,1 Chaput, Madeline (2018 թ․ փետրվարի 7). «Not all rap has to be art: Response to 'Lil pump, big problem'». The Trinitonian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին. «Asserting that rappers like XXXTentacion and Lil Pump are a lyrical disease on the genre because their songs aren't about serious topics is ridiculous—never mind the fact that XXXTentacion's album was about his struggle with depression, which I suppose wasn't deep enough when compared with J. Cole's 'Wet Dreamz.' »
- ↑ 21,0 21,1 Wilson, Khristen (2017 թ․ օգոստոսի 1). «From Biggie to XXXTentacion: Rap's Grim Relationship with Depression». Archive. Mass Appeal. Mass Appeal. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Stokeley Goulbourne Mugshot | 08/02/16 Florida Arrest». florida.arrests.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Ski Mask The Slump God Talks Meeting xxxTENTACION in Jail + Wanting to Die at 27?». YouTube. 2017 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «The Internet Is Outraged Over New Interview Exposing This Rapper's Horrific History Of Abuse». Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Ski Mask The Slump God 🎤 Karaoke Performs "Catch Me Outside" & "Life Is Short" 👑». YouTube. 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Chart-topping rapper XXXTentacion is shot dead at 20». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Hamilton, Jack. «XXXTentacion's Death Deserves More Than Indifference». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «XXXTENTACION bursts on the scene with the release of "Vice City"». Underground Flux. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Chart-topping rapper XXXTentacion is shot dead at 20». South China Morning Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Hamilton, Jack. «XXXTentacion's Death Deserves More Than Indifference». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «The Fall». Soundcloud.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 32,0 32,1 «XXXTENTACION - Look At Me! (Prod. ROJAS & Jimmy Duval)». soundcloud.com.
- ↑ «Daily Chiefers – xxxtentacion – Willy Wonka Was an Child Murderer [EP]».
- ↑ «Denzel Curry Talks Living With XXXTentacion, Love Of Goku & More». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «The Fall». Soundcloud.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Chart Search – Billboard». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «The Internet Thinks Drake Is Biting XXXTENTACION's Flow On His New Track». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Did Drake Jack XXXTENTACION On His New 'More Life' Track?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «XXXTentacion Signed $10 Million Album Deal Before His Death» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «XXXTentacion's Manager on Discovering the Late SoundCloud Star & His New Label Sounds Music Group». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Nick Mojica. «Here's the First Look at XXXTentacion's New Gaming Channel - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Канал XXXTANTACION» (Английский). YouTube. 2015 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Joey Badass Announces A Project With XXXTentacion» (անգլերեն). The Latest Hip-Hop News, Music and Media | Hip-Hop Wired. 2018 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Nick Mojica. «Joey Badass and XXXTentacion Drop King's Dead (Freestyle) - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Twitter Reacts To XXXTentacion Giving Out PS4's, Toys At Foster Homes» (անգլերեն). HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «XXXTentacion Offers Up Cash And Prizes In Challenge To Fans» (անգլերեն). Maven. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «XXXTentacion Dropping Two Songs Tonight From Album» (անգլերեն). Urban Islandz. 2018 թ․ մարտի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Sad! – Single by XXXTENTACION on Apple Music». Itunes.apple.com.
- ↑ «XXXTentacion death certificate» (PDF). TMZ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ Nick Mojica. «XXXTentacion Shares the Tracklist for His Forthcoming Album '?' - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ C. Vernon Coleman II. «XXXTentacion Delivers '?' Album Featuring Joey Badass and More - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «XXXTentacion's '?' Debuts at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Sisario, Ben (2018 թ․ հուլիսի 8). «XXXTentacion Signed $10 Million Album Deal Before His Death». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «XXXTentacion Shot in Miami: TMZ». Spin. 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Двадцатилетний рэпер XXXTentacion впал в кому после выстрела неизвестного». Lenta.ru. 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «20-Year-Old Rapper XXXTentacion Pronounced Dead After Shooting in Miami». In Touch Weekly. 2018 թ․ հունիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Рэпера XXXTentacion застрелили в 20 лет». Lenta.ru. 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Շիրիմը Find a Grave կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «XXXTentacion» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 23 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 18 մահեր
- 2018 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեփերներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- XXXTentacion
- Սպանված ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգահաններ
- Բեմական կեղծանուններ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի ինդի ռոք երաժիշտներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ