We Are the Champions
«We are the champions» | ||||
---|---|---|---|---|
Queen-ի սինգլը | ||||
«News of the World» ալբոմից | ||||
«Բ» կողմ | We are the champions | |||
Թողարկված | հոկտեմբերի 7, 1977 | |||
Ֆորմատ | 7” | |||
Ձայնագրված | 1977 | |||
Ժանր | գլեմ-ռոք հարդ ռոք | |||
Երգահան | Ֆրեդի Մերկուրի | |||
Տևողություն | 2:59 | |||
Լեյբլ | EMI Records (UK) Elektra Records (US) | |||
Պրոդյուսեր | Queen-ը Մայք Սթոունի հետ | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
We Are the Champions (հայերեն՝ Մենք չեմպիոններ ենք), բրիտանական Քուին ռոք խմբի երգ։ Զետեղված է «News of the World» ալբոմում։ Ձայնագրվել և թողարկվել է 1977 թ.։ Այս երգը համարվում է «Քուին» խմբի ամենահայտնի երգերից մեկը, մնում է ռոք ժանրում գրված ամենալայն ճանաչում ստացած օրհներգը։ Երգը դարձել է ամբողջ աշխարհում տարածված սպորտի միլիոնավոր երկրպագուների օրհներգը։ Երգը սինգլի կարգավիճակով թողարկվել է «We Will Rock You» երգի հետ, Բ կողմում։ 1977 թվականի կեսերից սկսած այս երկու կոմպոզիցիաների համար երկար ժամանակ արգելեցին խմբին համերգներ տալ։
Երգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգում հատուկ երաժշտական գործիք է համարվում Ֆրեդի Մերկուրիի դաշնամուրը, որն ուղեկցվում է Ջոն Դիքոնի բաս կիթառով և Ռոջեր Թեյլորի հարվածայիններով։ Համեմատած մնացած կոմպոզիցիաների հետ՝ Բրայան Մեյի կիթառը հազվադեպ է հնչում։ Երգում կարելի է մի կերպ լսել նրա՝ մի քանի անգամ ձայնագրված նվագը։ Նրա իրական նվագը հայնտվում է միայն վերջին կրկներգի ժամանակ։ Խմբի բազմաթիվ ելույթների ժամանակ բեք-վոկալի պարտիաները կատարում էր Ռոջեր Թեյլորը։ Նրա ձայնը փոխարինում էր ողջ երգչախմբին։
Օգտագործումը փոփ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Mighty Ducks» եռագրությունում երգը հնչել է «We Will Rock You» երգի հետ։
- Երգը օգտագործվել է «Սիմփսոնները» մուլտսերիայի երկու սերիաներում — «The War of the Simpsons»-ում Հոմերը երգում է «Ես եմ չեմպիոնները» (I Am the Champions)՝ հանրահայտ կատակերգը, որտեղ չեն համընկնում եզակի և հոգնակի թվերը, իսկ «Wild Barts Can’t Be Broken» սերիայում երգում են Հոմերը, Լեննի Լեոնարդը, Կառլ Կարլսոնը և Բարնի Համբլը այն բանից հետո, երբ տեղական բեյսբոլի ակումբը՝ «Իզոտոպները» հաղթում է մրցաշրջանը։
- Սովորույթի համաձայն՝ երգը հնչում է Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության եզրափակչից հետո պարգևների հանձման արարողության ժամանակ
- Այս երգը միշտ հնչում է, երբ գորգի վրա է բարձրանում ռեսլինիգ «The Kings of Wrestling» խումբը
- Երգը հնչում է «Revenge of the nerds» ֆիլմի վերջում
- Ֆանատիկոսը ֆիլմում դերասան Ջոն Քյուսաքը պարում է այս երգի տակ, երբ իմանում է, որ նրա ընկերուհին իրեն չի դավաճանել իր թշնամու հետ
- 2005 թվականին Չինաստանի Գրան-պրիին արժանանալուց հետո Ֆեռնանդո Ալոնսոն կատարեց այս երգը
- Երգը հնչում է Dance Dance Revolution EXTREME խաղի ճապոնական տարբերակում
- Երգը հնչում է «Kicking & Screaming» («Հարվածիր և գոռա») ֆիլմում
- «Մալքոմը ուշադրության կենտրոնում» սերիալում հնչում է այս երգը, երբ գլխավոր հերոսներից մեկը՝ Հելը, ցանկանում է ցույց տալ, որ կարողանում է սահել անվաչմուշկներով
- Ֆուտբոլային աշխարհում երգը ավանդաբար հնչում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթողներին պարգևատրելու ժամանակ։ Այն հնչել է նաև 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայում, երբ հաղթեց Իտալիայի հավաքականը, և 2008 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, երբ հաղթեց Իսպանիան։
- 1996 թվականին ընթացած կրիկետի առաջնությունում Շրի Լանկայի հաղթանակից հետո հեռուստատեսությամբ անմիջապես հեռարձակվեց այս երգը
- Երգը հնչում է «The Matrix: Path of Neo» խաղի վերջում
- «Հարավային այգ��» մուլտսերիալի «Սթենլիի գավաթը» սերիայի վերջում հնչում է երգը
- Ամերիկացի ռադիոհաղորդավար Ռենդի Ռոուդսը օգտագործել է այս երգը, որպեսզի նշի դեմոկրատների հաղթանակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և ԱՄՆ սենատի 2006 թվականին կայացած ընտրություններում
- «Chicken Little» մուլտֆիլմում գլխավոր հերոսը երգում է երգը՝ փոփոխելով «Մենք ենք չեմպիոնները» անվանումը «Ես եմ չեմպիոն»-ի («I Am the Champion»): Հենց նույն ձևով այս երգը երգել է Սթիվեն Օսթինը
- Նոր Զելանդիայի երգի պետական քննությունների ժամանակ պետք է կռահեն այս երգը
- Հոկեյսի աշխարհում երգը հնչել է Գագարինի գավաթի եզրափակչի ժամանակ (2009—2010): Այն նաև հնչել է 2008, 2009 (Ռուսաստան-Կանադա),2012 (Ռուսաստան-Սլովակիա) и 2014(Ռուսաստան-Ֆինլանդիա) եզրափակիչների ժամանակ
- Նոր Ալիք 2008 մրցույթի ժամանակ Մհերը (Հայաստան) 1-ին տուրում կատարել է այս երգը
- Բրազիլիայի 2009 թվականի Գրան-Պրիի ավարտից հետո Ջենսոն Բաթթոնը երգեց այս երգը
- 2010 թվականի MOTO GP աշխարհի չեմպիոն Խորխե Լորենցոն (Jorge Lorenzo) կատարեց այս երգը պրեսս-կոնֆերանսում
- Երգը հնչում է Մեծ պայթյունի տեսությունը սերիալի 1-ին եթերաշրջանի 13-րդ սերիայում, երբ «PMS» թիմը հաղթում է ֆիզիկայի գավաթը
- Երգը հնչում է նաև «Սովորական մուլտֆիլմ»-ի սերիաներից մեկի վերջում
- «Գրիֆինների ընտանիքը» սինթքոմում հայտնվում է ալբոմի շապիկը
- Ռուսական հայտնի «Смешарики» մուլտսերիալի «Մեծ մրցավազք» սերիայում հերոսները կատարում են երգի ռուսերեն տարբերակը՝ "Мы - победители! Мы - чемпионы"
Քավր-տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hollywood Records ընկերության համար Ռիք Ռուբինը ձայնագրել է երգի ռեմիքսը (We Will Rock You-ի հետ միասին)։ Միքը ներառում է նաև Ջեյմս Բրաունի «Funky Drummer» երգը։
- Գերմանական խումբ J.B.O.-ն թողարկեց երգի քավրը՝ անվանելով այն «Wir sind die Champignons» («Մենք շամպինիոններ ենք»)
- «Ասպետի պատմությունը» ֆիլմի համար Մեյը և Թեյլորը Ռոբբի Ուիլլիամսի հետ ձայնագրեցին երգի իրենց տարբերակը։ Վերջինիս համար նկարահանվեց նաև հոլովակ
- Ուիլիամ Հանգը իր «Hung for the Holidays» ալբոմի համար ստեղծեց երգի քավր-տարբերակը 2004 թվականին
- «Killer Queen: A Tribute to Queen» տրիբյուտ-ալբոմի համար երգը ձայնագրվեց Դեյվիդ ԴեԳիրոյի կատարմամբ
- Green Day խումբը երգը կատարել է Live 8 համերգի ժամանակ։ Այս քավր-տարբերակը նրանք կատարել են նաև իրենց այլ շոուների ժամանակ
- The Bad Plus ջազզ-տրիոն երգի ջազային տարբերակը կատարել է 2005 թվականին՝ Blunt Object: Live in Tokyo համերգի ժամանակ
- Crazy Frog ձայնագրել է երգի իր տարբերակը «Crazy Frog Presents More Crazy Hits» (2006) ալբոմի համար
- Սքաթմեն Ջոնը կատարել է երգի քավր-տարբերակը «The Invisible Man» երգի հետ միասին
- Era-ն կատարել է երգը նյու-էյջ ոճում
- Scorpions-ը 2004 թվականին թողարկել է You Are the Champion սինգլը
- 2012 թվականին երգի քավր-տարբերակը ստեղծեց «Երգչախումբը» սերիալի դերասանական կազմը
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակի ռեժիսորը Դերեք Բարբրիջն է։ Տեսահոլովակը ներկայացնում է խմբի ելույթը համերգային ֆորմատով, սակայն այն համերգային ձայնագրություն չէ։ Որպես հանդիսատես՝ խումբը հրավիրել է իր երկրպագուներին. սա երգարտադրության մեջ առաջին անգամն էր, երբ խումբը հրավիրում է իր երկրպագուներին տեսահոլովակի նկարահանման համար։ Նկարահանումները տեղի են ունեցել «New London Theatre Centre» թատրոնում։
Այս հոլովակում շարունակվում է փոփոխվել խմբի իմիջը։ Անհետացել էին բասիստ Դիքոնի և թմբկահար Թեյլորի երկար մազերը։ Ի տարբերություն նախորդող ժամանակների՝ նրանք հագնված էին ավելի պարզ. մուգ վերնաշապիկներ։ Մեյի ոճը մնացել էր նույնը։ Մերկուրին հագել էր սևուսպիտակ տրիկո։
Հոլովակի սկզբում, երբ կատարվում է առաջին հատվածը, Մերկուրին միկրոֆոնը ձեռքին կքանստած է հարվածային գործիքների մոտ և երգում է իր պարտիան։ Չնայած նրան, որ երգում կա դաշնամուրի պարտիա, Մերկուրին չի նվագում։ Ասելով «I’ve had my share of sand kicked in my face» տողերը նա կանգնում է և մոտենում հանդիստատեսին, ովքեր գլխավերևում պահում էին ֆուտբոլի երկրպագուներին բնորոշ շարֆեր։ Լուսավորությունը ավելի պայծառ է դառնում և բեմը լցվում է չոր սառույցով։ Այդ ամենից հետո երևում են բոլոր երաժիշտները։ Երկրորդ հատվածից առաջ առաջին և վերջին անգամ կադրում մեծ պլանով հայտնվում է Թեյլորը։ Երկրորդ հատվածի կատարման ժամանակ կորչում է վառ լուսավորությունը և չոր սառույցը։ «I consider it a challenge before the whole human race» խոսքերի ժամանակ կրկնվում է նույնը. Մերկուրին մոտենում է երկրպագուներին և բեմը կենդանաում է։ Կրկներգերի ժամանակ ցուցադրվում է մեկ Մերկուրին, մեկ ողջ խումբը, մեկ անհատ երաժիշտները։
Նկարահանումներից հետո երաժիշտները որպես շնորհակալություն փոքր համերգ կազմակերպեցին երկրպագուների համար։
Հոլովակից կադրեր են օգտագործվել նաև «Radio Ga Ga» երգի տեսահոլովակում։ «Bicycle Race» երգի հոլովակում օգտագործվում են նկարներ «We Are the Champions» հոլովակի ոճի մեջ. այնտեղ երաժիշտները նույն հագուստով են, պարզապես չեն հայնվել հոլովակում։
Սա վերջին հոլովակն է, որտեղ Մերկուրին հայնտվում է տրիկոյով, չհաշված հոլովակները, որտեղ օգտագործվում են հին վիդեոները։
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Թագավորություն 1977 թվականի հոկտեմբերի 22-ի բրիտանական չարթերը а[1] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | ||||||||||||||||||
Հորիզոնական | 30 | 13 | 06 | 06 | 02 | 02 | 02 | 07 | 10 | 22 | 22 | 32 |
ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ Billboard Hot 100, 1977 թվականի հոկտեմբերի 22 | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |||
Հորիզոնական | 87 | 75 | 62 | 51 | 41 | 35 | 31 | 26 | 22 | 18 | 18 | 13 | 10 | 08 | 06 | 04 | 04 | 04 | 07 | 11 | 26 | 36 | 48 | 96 | 91 | 91 | 91 |
Նիդերլանդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդներ Նիդերլանդական չարթեր[2] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 | |||||||||||||||||
Հորիզոնական | 15 | 08 | 04 | 02 | 02 | 02 | 02 | 04 | 05 | 09 | 15 | 21 | 35 |
Ավստրիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիա 1978 թվականի հունվարի 15-ի ավստրիական չարթերը[3] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | ||||||||||||||||||||||||
Հորիզոնական | 16 | 15 | 14 | 12 | 17 | 25 |
Նորվեգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիա Նորվեգիական չարթեր, 1977 года[4] | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթ | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | |||||||||||||||||||||||
Հորիզոնական | 09 | 08 | 06 | 06 | 06 | 08 | 09 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chart Stats - UK Singles & Albums Chart Archive - Queen - We Are The Champions» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 28 июля 2007-ին.
- ↑ «We Are the Champions» (անգլերեն). Վերցված է 28 июля 2007-ին.
- ↑ «Queen - I Want to Break Free - austriancharts.at» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 17 июля 2007-ին.
- ↑ «norwegiancharts.com - Queen - I Want to Break Free» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 28 июля 2007-ին.