Jump to content

Vietnam Airlines

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Vietnam Airlines
ՕՏՄԱ
VN
ՔԱՄԿ
HVN
Պայմանականչ
VIETNAM AIRLINES
Հիմնադրվել է1956
ԿենտրոններNoi Bai International Airport?, Թանշոննյաթ օդանավակայան, Հոշիմին օդանավակայան և Դանանգի միջազգային օդանավակայան
ՄիությունSkyTeam[1]
ՄասնաճյուղերCambodia Angkor Air?
ԻնքնաթիռներAirbus A320, Airbus A330, Airbus A350, ATR 72, Բոինգ 777, Բոինգ 787 և Fokker 70?
Նավատորմ74
ԳլխամասLong Biên, Հանոյ, Վիետնամ
ՂեկավարությունՆգուեն Շի Խինգ
(գլխավոր տնօրեն)
vietnamairlines.com

Vietnam Airlines, խոշորագույն ավիաընկերություններից է Վիետնամում։ Ավիաընկերությունը դարձել է խոշորագույն ավիաընկերություն 1989 թվականի օգոստոսին։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Հանոյ քաղաքում[2]։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել SkyTeam-ի հետ 2010 թվականի հունիսին։

Ավիաընկերության երթուղին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին չվերթներ

  • Բինդին
  • Դալատ
  • Դանանգ
  • Պլեյկու
  • Ֆուկոկ
  • Խայֆոն
  • Շոնլա
  • Խանոյ

Չվերթներ դեպի ԱՊՀ երկրներ

Միջազգային չվերթներ

Vietnam Airlines-ը հիմնվել է 1956 թվականի հունվարին, երբ Վիետնամի կառավարությունը ստեղծեց քաղաքացիական ավիացիա։ Այդ ժամանակ, ավիաընկերության չվերթը փոքր էր, և բաղկացած էր հինգ օդանավից։ Առաջին երթուղին բացվել է 1956 թվականի սեպտեմբերին։ 2010 թվականի հունիսին ավիաընկերությունը պաշտոնական ձևով դաշինք կնքեց SkyTeam-ի հետ։

2010 թ��ականի դեկտեմբերին ավիաընկերությունը բաղկացած էր հետևյալ օդանավերից՝

Ինքնաթիռ Լուսանկար Գումար Պատվերված Ուղևորներ
(Բիզնես/Էկոնոմիկա)
Ուղղություններ Նշումներ
Airbus A320-200 10 0 160 (0/162) Միջազգային չվերթ
Վիետնամ և Չինաստան
Airbus A321-231 22 28 184 (16/168) Ներքին և տարածաշրջանային չվերթ Առաքման տարեթիվը։ 2008—2011
Airbus A330-200 9 0 266 (24/242) Տարածաշրջանային և երկարաժամկետ չվերթներ
Չինաստան, Հոնկոնգ, Ճապոնիա, Հարավային Կորեա, Մալայզիաя
Սինգապուր և Թաիլանդ
Airbus A350-900 0 12 Նախատեսվում է օգտագործել հետևյալ ուղղություններով՝ Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա. Առաքման տարեթիվը։ 2015
ATR 72-202 15 11 66 (-/66) Ներքին չվերթներ
ATR 72-500 5 15 68 (-/68) Ներքին չվերթներ, Կամբոջան, Լաոս
Boeing 777-200ER 10 0 282 (54/228)
295 (12/283)
325 (35/290)
338 (32/306)
Ներքին թռիչքներ և երկարաժամկետ չվերթներ
Տոկիո, Ֆրանկֆուրտ, ՄՈսկվա, Մելբուռն, Փարիզ, Սիդնեյ
Boeing 787-9 0 16 Նախատեսվում է օգտագործել թռիչքները դեպի՝ Ամերիկա և Եվրոպա. Առաքման տարեթիվը։ 2015
Fokker 70 2 0 79 (-/79) Ներքին և տարածաշրջանային թռիչքներ
  • 1992 թվականի նոյեմբերի 14-ին վթարի է ենթարկվել Յակ-40 օդանավը, երբ վայրէջքի ժամանակ օդանավակայանում տեղի ունեցավ փոթորիկ։ Օդանավում գտնվում էր 32 մարդ, իր անձնակազմով, 31 մահացել են, միայն ուղևորներից մեկն է փրկվել։
  • 1997 թվականի սեպտեմբերի 3-ին վթարի է ենթարկվել Տու-134Բ-3 օդանավը, ինքնաթիռը թռչում էր Կամբոջայից։ Օդանավը թռչել էր 2000 մ, այնուհետև բախվել էր ծառին։ Օդաչուները փորձել են ևս մի քանի մետր բարձրանալ, սակայն, շարժիչներից մեկը չի աշխատել, և ինքնաթիռը հարվածել է գետնին 300 մետր հեռավորության վրա, այնուհետև սկսել է այրվել։ Օդանավաում գտնվում էր 68 մարդ, իր անձնակազմով, 66 մահացել են, միայն ուղևորներից երկու տղաներ են փրկվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]