Thunder Lotus Games
Thunder Lotus Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 2014[1][2] |
Վայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[3][2] |
Երկիր | Կանադա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 16 մարդ |
Կայք | thunderlotusgames.com(անգլ.) |
Thunder Lotus Games, անկախ ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, և տեղակայված է Մոնրեալում (Կանադա)։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հայտնի խաղերից են՝ Jotun (2015), Sundered (2017) և Spiritfarer (2020)։ Thunder Lotus Games-ը մնացած անկախ ստուդիաներին տարբերվում է շնորհիվ այնտեղ աշխատող պրոֆեսսիոնալ անիմատորների, որոնք անիմացիան, որը նախատեսված է խաղերի համար նկարում են ծեռքով[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիան հիմնադրվել է Ուիլլ Դյուբեի կողմից, մինչև այդ նա զբաղվում էր բջջային խաղերի մշակմամբ։ Thunder Lotus Games-ը հիմնադրվեց, որպեսզի շարունակվի բջջային խաղերի մշակումը, սակայն արդեն խմբի օգնությամբ։ Ընկերության առաջին խաղը պետք է դառնար Jotun-ը, որը թողարկվեց Kickstarter-ի միջոցով հավաքված միջոցների շնորհիվ[5]։ Սկզբնական շրջանում ընկերությունը պետք է անվանվեր «Lotus Games», որը սակայն կարող էր շփոթմունք առաջացնել «Lotus Entertainment» անունը կրող այլ ընկերության հետ[6]։ Jotun խաղի համար մեկնարկած դրամահավաքի արդյունքում, հավաքված գումարը ավելի շատ էր սպասվածից, և ստուդիան որոշեց թողարկել խաղը նաև խաղային համակարգերի և անհատական համակարգիչների համար։ Խաղի թողարկումից հետո՝ 2015 թվականին խաղը գնվեց մեկ միլլիոն օրինակով[7]։ Ֆինանսական հաջողությունները դրդեցին թիմին մշակել նոր խաղ՝ Sundered։ Խաղի մշակման համար անհրաժեշտ միջոցները թիմը կարողացավ հավաքել մեկ օրում[8]։
Sundered խաղի թողարկումից հետո, ստուդիան կնքեց պայմանագիր Kowloon Nights ֆոնդի հետ հաջորդ խաղի՝ Spiritfarer մշակման համար։ Խաղը գրանցեց մեծ հաջողություններ և վաճառվեց մեկ միլլոնից ավել օրինակով[9]։ 2019 թվականի տվյալներով ստուդիան ուներ 16 աշխատակից։
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Պլատֆորմներ |
---|---|---|
2015 | Jotun | PlayStation 4, Wii U, Xbox One, Nintendo Switch, Stadia |
2017 | Sundered | PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, Stadia |
2020 | Spiritfarer | PlayStation 4, Xbox One, Nintendo Switch, Stadia |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://thunderlotusgames.com/august-18-2020/
- ↑ 2,0 2,1 https://www.backlogreviews.com/find-your-niche-thunder-lotus/
- ↑ https://www.reddit.com/r/Games/comments/hbh022/were_thunder_lotus_creators_of_spiritfarer_a_cozy/
- ↑ Nintendo Life (2016 թ․ հունիսի 14). «Thunder Lotus Games Dives Into Norse Mythology With Jotun: Valhalla Edition». Nintendo Life (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Billcliffe, James (2015 թ․ հունիսի 22). «Meet the Developer Behind Hand-Drawn Viking Adventure Jotun, Thunder Lotus Games». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Delvillano, Ron (2016 թ․ սեպտեմբերի 7). «Interview: Will Dubé on Mythology, Art and Big Bosses in Jotun: Valhalla Edition». Nintendo Life. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Valentine, Rebekah (2019 թ․ հուլիսի 11). «Spiritfarer wants to talk to you about death». Gameindustry.biz. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Chalk, Andy (2017 թ․ հունվարի 18). «Sundered, the eldritch horror Metroidvania, blows away its Kickstarter goal in six hours». PC Gamer. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Robinson, Martin (2019 թ․ սեպտեմբերի 27). «On love, death, sustaining an indie studio and following Keanu Reeves onstage». Eurogamer. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.