Jump to content

Thrill Pill

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Thrill Pill
Ի ծնե անունռուս.՝ Тимур Тофикович Самедов
Նաև հայտնի է որպեսThrill Pill
Ծնվել էհոկտեմբերի 22, 2000(2000-10-22) (24 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերռեփ, հիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ
ԼեյբլWarner Music Russia

Thrill Pill (ոճավորված՝ THRILL PILL, իսկական անունը՝ Տիմուր Տոֆիկի Սամեդով[1][2], հոկտեմբերի 22, 2000(2000-10-22), Մոսկվա, Ռուսաստան[3][4][5]), ռուս ռեփեր, երգերի հեղինակ։ «Закат 99.1» ռեփ խմբի նախկին անդամ է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ռեփերը ծնվել է Մոսկվայում 2000 թվականի հոկտեմբերի 22-ին։ Մանկությունն անցել է Մարյինոյի շրջանում[4][5]։ Տիմուրը պատմել է, որ ծնողները քիչ ուշադրություն են դարձրել իրեն և քրոջը. հայրը ընտանիքից հեռացել է 2008 թվականին, երբ Տիմուրն ընդամենը 8 տարեկան էր, իսկ մայրը մշտապես զբաղված էր այլ գործերով և գործնականում չի զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ինչի հետևանքով նրանց դաստիարակել է ռեփերի տատիկը[4]։ Տիմուրը նաև պատմել է, որ մանուկ հասակում շատ է շփվել իր հորեղբոր հետ, որն այն ժամանակ Next FM-ում աշխատում էր որպես դիջեյ[6]։

Դպրոցական տարիներին ռեփերը ստիպված էր վաճառել գողացած հեռախոսներ և թեթև թմրանյութեր տարածել, քանի որ այդ ժամանակ նա լրացուցիչ վաստակի կարիք ուներ[4]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից Տիմուրը սկսել է գրել իր առաջին երաժշտական ստեղծագործությունները[4]։ 2013 թվականին նա իր ընկերներին և դասընկերներին ցուցադրել է հիփ-հոփ ժանրի իր առաջին աշխատանքները, սակայն ոչ ոք չի աջակցել երիտասարդ կատարողին, ոմանք անգամ ծիծաղել են[4]։ Ռեփերը խոստովանել է, որ իր THRILL PILL կեղծանունը հորինել է 15 տարեկանում, երբ ալկոհոլի ազդեցության տակ գրում էր երգը[4]։

Դրանից կարճ ժամանակ անց ձայնագրել է իր առաջին լիարժեք երաժշտական ալբոմը՝ «WorldWideWar»-ը, որում ներառված է 4 երգ։ Հետագայում նա հաջողության է հասել, երբ ավելի հայտնի ռուս ռեփեր LIZER-ն ուշադրություն է դարձրել նրա ալբոմին։ Նա Տիմուրին առաջարկել է համագործակցել «Закат 99.1» ստեղծագործական խմբի հետ[4]։

Ավելի ուշ՝ 2016 թվականին, նա թողարկել է ևս մեկ հավաքածու, որը կոչվում է «Chelsea»։ Դրա որոշ երգեր նրան օգնել են ձայնագրել LIZER-ը, Flesh-ը և KRESTALL/Courier-ը[7]։

2017 թվականին ռեփերը որոշել է լքել «Закат 99.1»-ը, քանի որ նրա ստեղծագործական հայեցակարգը չէր համընկնում այդ խմբի մասնակիցների հայեցակարգին[4]։ Նույն թվականին լույս է տեսել «From Russia With Rage» հավաքածուն, որը բաղկացած է 4 ստեղծագործությունից։ Դրանցից մեկի ձայնագրությանը մասնակցել է Lil $ega-ն[8]։

2017 թվականի ապրիլի վերջին թողարկվել է «Trap Star» մինի ալբոմը, որի աջակցության համար կայացել է համերգային շրջագայություն[9]։ 2018 թվականին թողարկվել է «САМ ДАМБ ЩИТ (Volume 1)» մինի ալբոմը, իսկ 2019 թվականի հունվարին՝ «САМ ДАМБ ЩИТ, Vol. 2»[10][11]։

«Откровения» ստուդիական դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին Warner Music Russia լեյբլում, ամենահաջողակն է Thrill Pill-ի գործունեությունում։ Ներքին հիթ շքերթներում այն հասել է բարձր դիրքերի, մեծաթիվ լսումներ է ունեցել նաև տարբեր հարթակներում[12]։

2020 թվականի մայիսի 19-ին «Грустная Песня» սինգլի տես��հոլովակը՝ MORGENSHTERN-ի և Եգոր Կրիդի մասնակցությամբ, ջնջվել է նրա լեյբլի հետ կոնֆլիկտի պատճառով, ինչի մասին նա պատմել Է Instagram-ում։ Սակայն ավելի ուշ լեյբլը հայտնել է, որ Thrill Pill նոր ալբոմը կթողարկվի Warner Music Russia ընկերության կողմից։ Տեսահոլովակը YouTube է վերադարձել մայիսի 20-ին[13][14][15][16][17][18][19]։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Thrill Pil-ը ստեղծում է հիփ հոփ, ռեփ և թրեպ ժանրի երաժշտություն[3]։ Շատերը մեղադրում են Տիմուրին երգերում գռեհկության և նենգության համար, բայց նա մեկնաբանել է, որ այդպիսով բողոք է հայտնում ժամանակակից ռեփ-ինդուստրիայի դեմ, որտեղ ամեն ինչ կեղծ է[4]։

Երիտասարդ ռեփերի երգերի հիմնական թեման զվարճանքն է, ալկոհոլը, աղջիկները, սեքսը և թմրանյութերը[5]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում
2019 «Откровения»
2020 «Московские Хроники»
2021 «Грустное»

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում
2015 «Atlanta»
2016 «WorldWideWar»
2016 «Kill Pill»
2016 «Chelsea»
2017 «From Russia With Rage»
2017 «Trap Star»
2017 «Chelsea 2»
2018 «САМ ДАМБ ЩИТ, Vol. 1»
2019 «САМ ДАМБ ЩИТ, Vol. 2»
2020 «BIRTHDAY MIX 2020»
2021 «BIRTHDAY MIX 2021»
2022 «ВЕСЁЛОЕ»
Տարի Անանում
2018 Fuelle Noir[20]
2020 «BIRTHDAY MIX 2020»
2021 «BIRTHDAY MIX 2021»

Որպես հիմնական արտիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Ալբոմ
2017 «Thrill Pill» Внеальбомные синглы
2017 «Смерть комментатора»
2017 «Rest in Pussy» (Lil $ega-ի մասնակցությամբ)
2017 «Молодой трилл»
2017 «Гламурный подонок»
2017 «Как достать соседа» Fuelle Noir
2018 «Деньги» (Yung Trappa-ի մասնակցությամբ) Внеальбомный сингл
2019 «Сука Раздевайся» САМ ДАМБ ЩИТ, Vol.2
2019 «Boss Freestyle!» Внеальбомный сингл
2019 «Грустная песня» (Եգոր Կրիդի և Մորգենշտերնի մասնակցությամբ) «Откровения»
2020 «Бентли» Внеальбомный сингл
Տարի Անվանում Ալբոմ
2016 «Subaru» (LIZER, THRILL PILL-ի մասնակցությամբ) Frozen
2016 «Sci-Fi Weapons» (FLESH & LIZER, THRILL PILL-ի մասնակցությամբ) Sci-Fi
2017 «High Technologies» (LIZER-ի, FLESH-ի & THRILL PILL-ի մասնակցությամբ) Audiopunk
2018 «GOLF» (FLESH, THRILL PILL-ի մասնակցությամբ) AUDIOPUNK 3: ARCHITECTOR
2019 «Lifestyle Magnifique» (Playboidaddi, THRILL PILL-ի մասնակցությամբ) Loft 2
2019 «ВОКРУГ» (SHOOVAL, THRILL PILL-ի մասնակցությամբ) «Граф»
2020 «Cybertruck» (FLESH, THRILL PILL-ի մասնակցությամբ) COSMOPOLITRAP[21]
2020 «Stein» (NULLZWEIZWEI, THRILL PILL-ի մասնակցությամբ) Stein
2020 «Чипсы» (MAYOT-ի, FEDUK-ի, BLAGO WHITE-ի, SEEMEE-ի, THRILL PILL-ի մասնակցությամբ) GHETTO GARDEN
2020 «Orange Bands» (SAVAGE RED, THRILL PILL-ի մասնակցությամբ) SIDE EFFECT
2020 «ОКЕЙ» (ПЛАМЛИ & СПОТИ, THRILL PILL-ի մասնակցությամբ) Внеальбомные синглы
2021 «Yung Trappa» (D.masta-ի, THRILL PILL-ի, Yung Trappa-ի մասնակցությամբ)
2021 «Око за око» (G4OUR, THRILL PILL-ի մասնակցությամբ)
Տարի Անվանում Ալբոմ
2016 «High Technologies» (LIZER-ի, FLESH-ի & THRILL PILL-ի մասնակցությամբ) (ջնջված տեսահոլովակ) Audiopunk
2017 «Я ебал рэп» Chelsea 2
«Я не ребёнок»
2018 «Аптека 2» (ջնջված տեսահոլովակ)[22]
«Как достать соседа» Fuelle Noir
«Фотографии»
2019 «Грустная песня» (Եգոր Կրիդի և Մորգենշտերնի մասնակցությամբ) «Откровения»
2020 «Аристократ флоу»
«Cybertruck» (FLESH, THRILL PILL-ի մասնակցությամբ) Cosmopolitrap

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Реестр произведений российских правообладателей». rao.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  2. «ИП Самедов Тимур Тофикович».
  3. 3,0 3,1 «THRILL PILL» (անգլերեն). Genius. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Андрей Недашковский. «"Бабушке нравится песня "Аптека", она думает это про корвалол" — кто такой Thrill Pill, самый свежий рэп-мем» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 Андрей Никитин. «Вместо Фейса — кто такой Трилл Пилл, новый рэп-мем интернета». Афиша. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  6. Thrill Pill. Как стать рэп-звездой в России ՅուԹյուբում
  7. «CHELSEA by THRILL PILL» (անգլերեն). Genius. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  8. «THRILL PILL – FROM RUSSIA WITH RAGE» (անգլերեն). Rhyme. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  9. THRILL PILL – Trap Star / Премьера Релиза
  10. «Thrill Pill "Сам дамб щит, Vol. 1"». The-Flow. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  11. «Thrill Pill выпустил альбом "Сам Дамб Щит, Vol.2"» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  12. «THRILL PILL «ОТКРОВЕНИЯ»». Fast Food Music. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  13. «Thrill Pill удалил "Грустную песню" с YouTube-канал WOW TV, скандалит с лейблом». The Flow. Վերցված է 20-05-20-ին.
  14. «Рэпер Thrill Pill со скандалом удалил клип с Егором Кридом и Моргенштерном». Lenta. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  15. ««Я могу повоевать»: Thrill Pill продолжает конфликтовать с лейблом и требовать деньги». Rap.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  16. «Рэпер Thrill Pill со скандалом удалил клип с Егором Кридом и Моргенштерном». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  17. «Рэпер Thrill Pill удалил клип с участием Моргенштерна и Егора Крида: собрали всю информацию о скандале». PEOPLETALK (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  18. «Thrill Pill и Шарлот поссорились с лейблами. Что происходит?». Афиша. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  19. «Рэпер Thrill Pill психанул и удалил свой клип с Моргенштерном. В итоге пришлось извиняться с помощью Minecraft». MediaLeaks (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  20. «Fuelle Noir микстейп». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  21. «Флэш анонсировал альбом Cosmopolitrap». Վերցված է 20-03-17-ին.
  22. «Перезалив удаленного клипа THRILL PILL - Аптека 2» (Русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)