Teach For America
Teach For America | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1989 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, ԱՄՆ |
Հիմնադիր | Ուենդի Կոպ |
Կայք | teachforamerica.org(անգլ.) |
Teach For America (Դասավանդիր, Ամերիկա), ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն, որը հավաքագրում է նորավարտ մանկավարժներին` ԱՄՆ-ի ցածր եկամուտ ունեցող բնակավայրերում որպես ուսուցիչ աշխատելու համար[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպությունը հիմնադրվել է 1989 թվականին, Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ Ուենդի Կոպի կողմից։ 1990 թվականին ներդրումների շնորհիվ TFA-յում սկսել են աշխատել 384 երիտասարդ ուսուցիչներ[2]։ 2012 թվականին կազմակերությունն ստացել է 48.000 դիմում, արդյունքում 5800 նոր ուսուցիչներ են ընտրվել` 48 շրջանների համար։ Նրանցից 38%-ը եղել են եվրոպոիդ ռասայից, 13%-ը` աֆրոամերիկացիներ, իսկ 10%-ը` լատինոամերկյան ծագման[3]։
Կազմակերպության գործունեության առաջին 10 տարիների պատմությունն արտացոլված է Կոպի One Day, All Children: The Unlikely Triumph of Teach For America and What I Learned Along the Way գրքում։ 2011 թվականի հունվարին Ուենդի Կոպը լույս է ընծայել իր երկրորդ` A Chance To Make History գիրքը, որում նկարագրել է ամերիկյան կրթության հանդեպ իր հայացքները` այդ համակարգում 20 տարի աշխատելուց հետո[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Teach For America-ն առաջարկում է քոլեջների և համալսարանների շրջանավարտներին երկու տարի աշխատել ԱՄՆ-ի ամբողջ տարածքի գյուղական կամ քաղաքային համայնքների դպրոցներում` որպես ուսուցիչ։ Այդպիսով շրջանավարտները հնարավորություն են ստանում դասավանդելու կարևոր փորձ ձեռք բերել և ուսուցանում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին։ Միևնույն ժամանակ, նորավարտների գործունեությունը դեպքերի մեծամասնությունում հավաստագրված չէ, սակայն TFA-յում նրանք կարող են դպրոցում աշխատանքն ավարտելիս կուրսային աշխատանք պաշտպանել և հավաստագիր ստանալ։
Դասավանդումն սկսելուց առաջ ուսուցիչներն անցնում են 5 շաբաթյա ամառային վերապատրաստում դպորցական ծրագրերի համար[5]։ Teach For America-ն մասնակցում է երեխաների կրթական գործընթացին ինչպես քաղաքային համայնքներում, օրինակ, Նյու Յորքում կամ Հյուսթոնում, այնպես էլ` գյուղական բնակավայրերում։
2014 թվականին Teach For America-ն հայտարարել է, որ ծրագրին մասնակցած ուսուցիչների 64%-ը շարունակում են դասավանդել[6]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Teach For America-ն բազմիցս ենթարկվել է քննադատության։ Շատ ընդդիմախոսներ պնդում են, որ ծրագիրը փորձառու ուսուցիչներին փոխարինում է երիտասարդներով, որոնք սովորում են ընդամենը 5 ամիս, սակայն աշխատում են փորձառուներին հավասար պայմաններում և նույն աշխատավարձով[7]։
Յու-Ես-Եյ Թուդեյ-ի հոդվածներից մեկում լրագրողը գրել է, որ շատերն անհանգստացած են այն փաստով, որ TFA-ն խլում է մասնագետների աշխատատեղերը` զրկելով նրանց աշխատանքից։ Հոդվածում հիշատակվում է նաև որոշ երիտասարդ ուսուցիչների` ոչ պրոֆեսիոնալ լինելը։ TFA-յի մամուլի քարտուղար Քերսի Մարսելլոն հայտարարել է, որ նորավարտները հիմնականում դասավանդում են ցածր զարգացած շրջաններում և աշխատանքի ընդունվելիս անցնում են նույն հարցազրույցը, ինչ որ մյուս ուսուցիչները[8]։
TFA-յի քննադատները որպես փաստարկ ներկայացնում են նաև Mathematica Policy Research-ի` 2004 թվականին անցկացված հետազոտության արդյունքները, որը ցույց է տվել, թե ծրագրի մասնակից ուսուցիչների` մաթեմատիկա առարկայից երեխային փոխանցած գիտելիքն աննշան է` համեմատած դասական ուսուցիչների հետ։ Միևնույն ժամանակ` որևէ տարբերություն չկա երկու խմբերի ընթերցանության արդյունքներ��ւմ[8][9]։
2010 թվականին թողարկված Campus Progress-ի հոդվածում կասկածի տակ է դրվում այն փաստը, թե երիտասարդ ուսուցիչները պատրաստ են ծայրահեղ պայմաններում աշխատելուն, երբ կարճ դասընթացից հետո նրանք հայտնվում են ԱՄՆ-ի ամենաանբարենպաստ դպրոցներում[10]։
2011 թվականին Կոպը Սիեթլի ռադիոյով ասել է, որ ամերիկացիները հաճախ չեն հասկանում TFA-յի գործառույթը։ «Մենք առաջնորդության զարգացման կազմակերպություն ենք, ոչ թե կրթական։ Կարծում եմ, որ եթե սա չի ընկալվում, ամեն ինչ կարելի է հեշտորեն ավերել»։ Ըստ քննադատների, Կոպի այս միտքը ցույց է տալիս, որ ծրագիրը գոյություն ունի ավելի շատ նորավարտների կարիերայի աճի, այլ ոչ թե` այն աշակերտների համար, ում այն կոչված է օժանդակել[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tenney, Garrett (10 января 2010). «Obama pal Bill Ayers calls Teach for America 'a fraud'». Fox News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Our History» (անգլերեն). Teach For America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Gaby Barahona (5 сентября 2012). «Teach For America Announces The Schools Contributing The Most Graduates To Its 2012 Teaching Corps» (անգլերեն). Teach For America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «About the book» (անգլերեն). Achancetomakehistory.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ TFA (2006). «Summer Institute». TFA. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
- ↑ «Teach For America 2014 Annual REPORT» (անգլերեն). Teach For America. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Olivia Blanchard (2013 թ․ սեպտեմբերի 23). «I Quit Teach for America». The Atlantic. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 8,0 8,1 Greg Toppo (29 июля 2009). «Teach for America: Elite corps or costing older teachers jobs?». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Decker, Paul; Mayer, Daniel; Glazerman, Steven: Mathematica Policy Research, Inc. (2004). «The Effects of Teach For America on Students: Findings from a National Evaluation» (PDF). MPR. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)|work=
- ↑ Kristi Eaton (5 января 2010). «Teach for America Dropouts» (անգլերեն). Campus Progress. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Alexandra Hootnick (15 апреля 2014). «Teachers Are Losing Their Jobs, but Teach for America's Expanding. What's Wrong With That?» (անգլերեն). The Nation. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
|