Somebody to Love
«Somebody to Love» | ||||
---|---|---|---|---|
Քուինի երգը «A Day at the Races» ալբոմից | ||||
Թողարկված | 1976 թվականի նոյեմբերի 12 | |||
Ֆորմատ | 7" | |||
Ձայնագրված | 1976 | |||
Ժանր | գլամ ռոք, գոսպել | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 4:57 | |||
Լեյբլ | EMI, Elektra | |||
Հեղինակ | Ֆրեդի Մերկուրի | |||
Կոմպոզիտոր | Ֆրեդի Մերկուրի | |||
Պրոդյուսեր | Քուին | |||
A Day at the Races ալբոմի երգացանկ | ||||
|
Somebody to Love, երգ բրիտանական ռոք խումբ Քուինի կողմից։ Գրել է խմբի գլխավոր վոկալիստ, դաշնակահար Ֆրեդի Մերկուրին։ Առաջին անգամ ներառվել է 1976 թվականի «A Day at the Races» ալբոմում, ներառվել է նաև իրենց լավագույն երգերի հավաքածուի մեջ[1]։
Երգն առաջարկում է ունկնդրին Քուինի «Bohemian Rhapdosy» երգի նման մի բան՝ ամբողջական հարմոնիայով և կիթառի սոլոյով. ինչևէ, անգլիական երգչախմբին նմանակելու փոխարեն խումբը նմանվել է ավետարանային երգչախմբի։ Այն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և 13-րդը Բիլլբորդի հոթ 100 երգերի մեջ ԱՄՆ-ում[2]։
Երգը բարձրացնում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են աստծու դերը մարդու կյանքում, եթե չկա սեր։ Չնայած ձայնի շատացման տեխնիկային՝ խումբը կարող էր նաև ստեղծել ձայնա��ատ երգ, որ կարող էր համապատասխանել 100 հոգանոց երգչախմբին ընդամենը երեք ձայնով՝ Մերկուրի, Բրայան Մեյ և Ռոջեր Թեյլոր։ Ջոն Դրեկոնը չի երգել բեք վոկալում ձայնագրված ալբոմում, սակայն վոկալ է ավելացրել երգչախմբային հատվածում։ Մերկուրին երգի ստեղծման համար ոգեշնչություն է համարում Արետտա Ֆրանկլինին։
Քուինը Somebody to love երգը կենդանի կերպով կատարել է 1977-1985 թվականներին, իսկ երգի կենդանի կատարումը ձայնագրվել է Queen Rock Montreal ալբոմում[3]։ Ի հավելումս այս կենդանի կատարումներին՝ գործակցություն է եղել երգի հիման վրա Մերկուրիի մահվանից հետո։ Երգը կենդանի կատարվել է 1992 թվականի ապրիլի 20-ին Մերկուրիի մենահամերգի ընթացքում։
1976 թվականի թողարկումից հետո երգը հայտնվել է մի շարք հեռուստաշոուներում, ինչպիսիք են American Idol, The X Factor, Glee և Gossip Girl-ը։
Երգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և Bohemian Rhapdosy-ն, A night at the Opera ալբոմի հիմնական հիթ հանդիսացող այս երգը ունի բարդ մեղեդի և խորը, շերտային վոկալ։ Երգի բառերը, որ հիմնականում գրվել են երգչախմբի ազդեցությամբ, հիմնականում ոգու փնտրման, կռվի մասին է. երգիչը կարևորում է թե՛ իր կյանքում սիրային փորձի պակասը, թե՛ աստծո գոյության դերը։
Կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդի Մերկուրի՝ գլխավոր վոկալիստ, դաշնամուր
- Բրայան Մեյ՝ կիթառ, բեք վոկալ
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ
- Ջոն Դեկոն՝ բաս կիթառ, բեք վոկալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ allmusic.com
- ↑ Joel Whitburn, 2006
- ↑ allmusic