Skytrax
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Skytrax | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1989 |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն և Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | ավիացիոն արդյունաբերություն |
Կայք | skytraxratings.com(անգլ.) |
Skytrax Վիքիպահեստում |
Skytrax-ը միջազգային ավիափոխադրումների վարկանշային հեղինակավոր գործակալություն է[1]։ Հիմնադրվել է 1989թ. Լոնդոնում, Միացյալ Թագավորություն[2]։ Ընկերությունը ունի առանձին գնահատման համակարգեր և սահմանված չափորոշիչներ[3] ավիաընկերությունների[4], օդանավակայանների[5] և 2020թ.-ին ներդրված նոր՝ COVID-19 Անվտանգության Գնահատման Համակարգ՝ թե ավիաընկերությունների[6], թե օդանավակայանների[7] համար։ Skytrax-ի կողմից Ավիաընկերություններին և Օդանավակայաններին շնորհվող աստղերը առաջատար միջազգային գնահատման համակարգեր են, որոնք դասակարգում են ավիաընկերություններն ու օդանավակայանները ըստ արտադրանքի և անձնակազմի սպասարկման որակի։ Skytrax-ը գործարկել է նաև COVID-19-ով պայմանավորված անվտանգության աստղային համակարգ, որը ներառում է աշխարհի ավիաընկերություններն ու օդանավակայանները՝ ապահովելով ավիաընկերությունների և օդանավակայանների COVID-19 հիգիենայի և անվտանգության միջոցների անկախ և փորձագիտական գնահատում, կորոնավիրուսային պանդեմիայի ընթացքում ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից ներդրված հիգիենայի բարելավման ընթացակարգերի և համակարգերի համալիր վերլուծությամբ. այն հիմնված է օդանավակայանում ավիաընկերության և ինքնաթիռի թռիչքների չափանիշների մասնագիտական և գիտական հետազոտության վրա։
Skytrax-ի Ավիաընկերությունների Աստղային Համակարգը[8] շնորհվում է ընկերության աուդիտորական գրասենյակի կողմից ավիաընկերության որակի չափանիշների մանրամասն, մասնագիտական վերլուծության արդյունքում։
Այն ներառում է ավիաընկերության ծառայությունները ավիաընկերության հանգույցում և ինքնաթիռի ստանդարտները բոլոր կիրառելի խցիկներում / օդանավերում[9]։ Վարկանշային համակարգում օգտագործվում է ավիաընկերության որակի սանդղակ 1-ից մինչև բացառիկ 5-աստղային համակարգ[10]։
Skytrax -ի Օդանավակայանների Աստղային Համակարգը[11] սահմանում է ապրանքների և ծառայությունների որակի գնահատում օդանավակայաններում։
Ապրանքի վարկանիշը ներառում է տերմինալների դասավորությունը, դիզայնը, հարմարավետությունը, սպասարկումը և մաքրությունը, ներառյալ այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են նստատեղերը, լվացարանները, WiFi-ի հասանելիությունը, գնումները, սնունդը և խմիչքները[12]։
Ծառայությունների վարկանիշը ներառում է օգնության ծառայություն, սպասարկող անձնակազմ, խանութների, ռեստորանների, սրճարանների աշխատակիցներ և պաշտոնական անձնակազմ, ինչպիսիք են ներգաղթի, ոստիկանության, անվտանգության և մաքսային ծառայությունները։ Ծառայության գնահատումը դիտարկում է արդյունավետությունը, հետևողականությունը, անձնակազմի վերաբերմունքը, սպասարկման հյուրընկալությունը, բարյացակամությունը և լեզվական հմտությունները[13]։
Skytrax-ի Օդանավակայանների Աստղային ��ամակարգում օգտագործվում է օդանավակայանի որակի սանդղակ՝ 1-ից մինչև բացառիկ 5-աստղային[14] համակարգ, որը իր մեջ ներառում է 30 տարբեր հաճախորդների հետ շփման կետեր, սկսած օդանավակայանի կայքից եւ վերջացրած տերմինալի հյուրանոցների որակով։
Skytrax-ի COVID-19 Ավիաընկերությունների Անվտանգության Աստղային համակարգը 3-ից մինչև 5-աստղանի համակարգ է։ Skytrax-ի աուդիտի է ենթարկում ավիաընկերության ինքնաթիռների մաքրման և ախտահանման ընթացակարգերը, սրահում օդափոխությունը, պարտադիր դիմակների կրումը, ձեռքի ախտահանիչ նյութերի տրամադրումը և օդանավակայանի սպասասրահներում և օդանավերում հարմարեցված սպասարկումը։
Ավիաընկերությունների համար COVID-19-ի անվտանգության միջոցառումների գնահատման ամենաբարձր չափանիշը 5-աստղն է։
Skytrax-ի COVID-19 Օդանավակայանների Անվտանգության Աստղային համակարգը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ օդանավակայանի հիգիենայի և անվտանգության միջոցառումների վստահելի գնահատման և որակավորման համակարգ է՝ հիմնված կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ օդանավակայանի կողմից ներդրված հիգիենայի բարելավման ընթացակարգերի և համակարգերի համալիր մասնագիտական հետազոտության և վերլուծության վրա։
COVID-19-ի անվտանգության աուդիտը ուսումնասիրում է ավելի քան 175 անվտանգության արձանագրություն, որոնք ներդրվել են օդանավակայանների կողմից COVID-19- ի ընթացքում` հաճախորդների և անձնակազմի անվտանգությունը բարձրացնելու համար, գնահատում է օդանավակայանի կողմից առողջության, հիգիենայի և անվտանգության միջոցառումների իրականացումը` համաձայն ICAO խորհրդի ավիացիոն վերականգնման աշխատանքային խմբի առաջարկությունների, Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) Ավիացիոն Անվտանգության արձանագրության համաձայն։
Skytrax-ի COVID-19 Օդանավակայանների Անվտանգության Աստղային համակարգը համակարգը իրենից ներկայացնում է 2-ից[16] մինչև 5-աստղանի[17] համակարգ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AIR FRANCE AWARDED 5-STAR COVID-19 SAFETY RATING BY SKYTRAX». airfrance.com (բրիտանական անգլերեն). Air France. July 27th, 2021. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Our Background». Skytrax (բրիտանական անգլերեն). skytraxresearch.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Singapore Airlines And Scoot Awarded Skytrax 5-Star Health And Safety Rating». www.singaporeair.com. Singapore Airlines. 2021 թ․ օգոստոսի 10.
- ↑ «Skytrax -ի Ավիաընկերությունների Գնահատման Համակարգը եւ Աստղային Կարգը (1*, 2*, 3*, 4*, 5*)». Magelline. Magelline (which owns "Magelline.com"). 04.03.2021.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Airport Star Rating Levels». Skytrax.
- ↑ «ANA Receives 5-Star COVID-19 Safety Rating from SKYTRAX». https://www.ana.co.jp/group/. ANA (全日空). Mar. 18, 2021.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Istanbul Airport: Leader of the Aviation Industry with "5-Star" Rating». www.istairport.com. Istambul Airport. 2020 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ «A-Z Index of World Airline Ratings». skytraxratings.com. Skytrax.
- ↑ «KLM». magelline.com. Magelline.
- ↑ «EVA Certified a SKYTRAX 5-Star Airline Fourth Year in a Row Also won World's Best Economy Class Catering and 1st Place for World's Best Airline Cabin Cleanliness». www.evaair.com. EVA Air. 18 June, 2019.
- ↑ «WORLD AIRPORT AWARDS 2021». www.centrair.jp. Center Air.
- ↑ «About the World Airport Awards». www.worldairportawards.com. The World Airport Awards.
- ↑ «Explaining Airport Star Rating Levels». skytraxratings.com.
- ↑ «Hong Kong International Airport». skytraxratings.com. Skytrax.
- ↑ «COVID-19 Airline Safety Rating of hygiene and safety standards». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Zanzibar Abeid Amani Karume Airport 2-Star COVID-19 Safety Rating». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Rome's Fiumicino Airport Receives World's First 'Covid-19 5-Star Rating' for Safety and Hygiene». www.news18.com.