Rusline
Rusline | ||||
---|---|---|---|---|
| ||||
Հիմնադրվել է | 1999 | |||
Գործունեության սկիզբ | 1997 — այժմ | |||
Կենտրոններ | Tambov Donskoye Airport?, Voronezh International Airport?, Koltsovo Airport? և Պուլկովո միջազգային օդանավակայան | |||
Գլխամաս | Շերեմետևո, Մոսկվայի մարզ, Ռուսաստան և Մոսկվա, Ռուսաստան | |||
rusline.aero |
«Ռուսլայն» (իրավաբանական անվանումը — «Ռուսլայն» ավիացիոն ընկերություն ԲԸ), ռուսական ավիաընկերություն, իրականացնում է կանոնավոր, չարտերային փոխադրումներ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Ռուսաստանի այլ քաղաքներ, ԱՊՀ և հեռավոր արտասահմանի երկրներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռուսլայն» ավիաընկերության պատմությունը սկսվել է հունիսի 1997 թվականի հունիսի 2-ից, որպես չարտերային ավիափոխադրումների օպերատորի՝ սեփական օդանավերի պարկով և ամբողջությամբ համալրվող անձնակազմի հետ, որին հաջորդում է տուր-օպերատորի սեփական վկայականի ստացումը։ (2003 թ.):
2007-ին ընկերությունը առաջինը Ռուսաստանում թույլտվություն է ստացել և սկսել է շահագործել Bombardier CRJ 100/200 տարածաշրջանային ինքնաթիռը։ 2009 թվականին սկսել է իրականացնել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն՝ տարածաշրջանային փոխադրումների համար։ 2010 թվականին «Վոլգա-Ավիաէքսպրեսս» ավիաընկերության ձեռքբերումների հիման վրա սկսում են չվերթներ իրականացնել Եկատերինբուրգ, ստեղծվում են 2 լրացուցիչ հանգույց Եկատերինբուրգում եւ Վոլգոգրադում։
2010-ին «Ռուսլայն» ավիաընկերությունը սկսել է ինտեգրվել «Amadeus» վաճառքի միջազգային համակարգին։ Փոխադրողին շնորհվել է կոդ՝ 7R Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի համակարգում (IATA): Կնքվել կոդ-փոխանակման համաձայնագրեր, որոնցով գործընկեր ընկերություններ են դարձել «Ուրալյան ավիաուղիներ»-ը և «Սարատովի ավիաուղիներ»-ը։
SkyService 2017 միջազգային մասնագիտական մրցանակաբաշխության արդյունքներով՝ 21 թիմերի մասնակցությամբ, «Ռուսլայն»-ի թիմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[1]։
2018 թվականի մարտի 21-ից ավիաընկերությունը տեղափոխում է իր չվերթները «Դոմոդեդովո»-ից «Վնուկովո»[2]
Երթուղային ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերության երթուղային ցանցը 2014 թվականի մարտի դրությամբ ունի 49 ուղղություններ։
Ավիաընկերությունը բազավորված Է Վնուկովո օդանավակայանում։ Բացի այդ ՝ ավիաընկերության օդանավերը բազավորված են նաև օդանավակայաններում Վորոնեժի, Եկատերինբուրգի (Կոլցովո), Տյումենի (Ռոշչինո), Սանկտ Պետերբուրգի (Պուլկովո) օդանավակայաններում, որը թույլ է տալիս կատարել թռիչքներ դեպի տարածաշրջանային օդանավակայաններ. Բելգորոդ, Վորկուտա, Իվանովո, Իժևսկ, Յոշկար-Օլա, Կազան, Կուրգան, Կուրսկ, Լիպեցկ, Մախաչկալա, Օրենբուրգ, Պերմ, Պենզա, Սարատով, Սամարա, Սարանսկ, Սիկտիվկար, Թեհրան, Ուլյանովսկ, Ուֆա, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Օդեսա։
2016 թվականի փետրվարի 1-ից Տյումեն քաղաքից մեկնարկում է տասներկու կանոնավոր ուղղություններ՝ Գոռնո-Ալտայսկ, Մոսկվա, Կրասնոդար, Կրասնոյարսկ, Միներալնիե Վոդի, Նադիմ, Նովոսիբիրսկ, Օմսկ, Դոնի Ռոստով, Պյատիգորսկ, Տոմսկ, Ուֆա[3]։
Աշնանային և ձմեռային ժամանակահատվածում (2016-2017 թթ) ավիաընկերությունը առաջարկում է տրանսֆերային չվերթներ՝ Եկատերինբուրգի կամ Տյումենի միջոցով[4]։
Նավատորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերության նախնական օդանավերն էին Տու-134 և Յակ-40 օդանավերը։ 2012 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի ապրիլը շահագործվել է նաև Airbus A319 տեսակի օդանավեր։ (Օդանավեր АН-24 Ուլան-ՈՒդե - Իրկուտսկ)։ 2018 թվականի հունիսի դրությամբ ավիաընկերության նավատորմը բաղկացած է հետևյալ օդանավի տեսակներից.
Տեսակ | Շահագորվող | Պատվիրված | Տեղերի քանակ | Հաշվառում | ||
---|---|---|---|---|---|---|
C | Y | Ամբողջը | ||||
CRJ-100ER | 14 | 0 | — | 50 | 50 | VQ-BNL VQ-BNY VP-BNO VP-BVB VP-BNM VP-BNK VQ-BNB VP-BNH VP-BVK VP-BVD VP-BVC VQ-BNA VQ-BNE VQ-BND |
CRJ-200 | 1 | 0 | — | 50 | 50 | VQ-BOV |
CRJ-200ER | 5 | 0 | — | 50 | 50 | VP-BMN VQ-BFF VQ-BIX VQ-BFB VQ-BFI |
Embraer 120RT | 1 | 0 | — | 30 | 30 | VQ-BCB |
АН-24 | 2 | 0 | — | 48 | 48 | |
Ընդամենը | 21 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Авиакомпания РусЛайн (RusLine): официальный сайт, отзывы». Авиакомпании и авиалинии России и мира. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Авиакомпания "РусЛайн" переводит рейсы из Домодедово во Внуково». Интерфакс. 2018 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Из Тюмени в 11 городов России». Авиакомпания «РусЛайн». Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Трансферная программа». Авиакомпания «РусЛайн». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.