Renderforest
Renderforest | |
---|---|
Տեսակ | ծրագրային ապահովման ընկերություն |
Հիմնադրված է | 2013 |
Հիմնադիր | Նարեկ Սաֆարյան |
Վայր | Երևան, Գյումրի |
Երկիր | Հայաստան |
Արտադրանք | Վիդեոխմբագրման և անիմացիայի գործք, Լոգոների ստեղծման գործիք, Վեբ կայքերի ստեղծման գործիք, Մակետների ստեղծման գործիք, Գրաֆիկ դիզայնի գործիք, Բիզնես անունների ստեղծման գործիք |
Աշխատողների թիվ | 100+ |
Դուստր ընկերություններ | ԱՐԴԻ կրթական ակադեմիա, Ararat Box |
Կայք | renderforest.com |
Renderforest, ավտոմատացված դիզայնի և տեսանյութերի ստեղծման առցանց հարթակ, որն առաջարկում է թվային բովանդակություն ստեղծելու գործիքների փաթեթ՝ ներառյալ տեսանյութեր, անիմացիաներ, վեբ կայքեր, տարբերանշաններ, մակետներ, սոցիալական մեդիայի գրաֆիկներ, սահիկաշարեր և այլն։ Հարթակն ունի ավելի քան 20 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Renderforest-ը հիմնադրել է Նարեկ Սաֆարյանը Երևանում 2013 թվականին՝ մի քանի հոգուց բաղկացած փոքր թիմով, որի նպատակը առցանց տեսանյութերի ստեղծման ոլորտը հեղափոխելն էր։ 2015 թվականին թողարկվել է հարթակի բետա տարբերակը, որն ունեցել է միայն կաղապարների միջոցով անիմացիոն տեսանյութերը վեբ հարթակում խմբագրելու հնարավորություն[2]։
2015 թվականին բացվել է նաև կազմակերպության առաջին գրասենյակը Գյումրիում։ 2015-16 թվականներին հարթակից օգտվում էր շուրջ 50 000 օգտատեր։
2018 թվականին Լիսաբոն քաղաքում ընթացող Web Summit-ի ժամանակ ընկերությունը հայտարարել է նոր արտադրանքի՝ առցանց լոգո ստեղծող գործիքի թողարկման մասին, ինչպես նաև աշխարհում առաջին վիդեո ստեղծման գործիքի մասին, որն աշխատում էր մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ալգորիթմներով[3]։
2018 թվականին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունը թողարկել և անվճար հասանելի է դարձրել հայկական 5 տառատեսակներ[4]։
2019 թվականին ընկերությունը թողարկել է վեբ կայքեր ստեղծող գործիք և մակետներ ստեղծող գործիք[5][6]։ 2019 թվականին ընկերությունը ճանաչվել է տարվա լավագույն 100 ընկերություններից մեկը աշխարհում՝ ըստ հեղինակավոր G2 Crowd ընկերության[7]։ 2019 թվականին բացվել է նաև ընկերության նոր և կենտրոնական գրասենյակը Երևան քաղաքում՝ Պարույր Սևակ 11/1 հասցեում[8]։
2019 և 2021 թվականներին ընկերությունը Հայաստանում կազմակերպել է Reinvent by Renderforest-ը՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության մասնագիտություններին նվիրված առաջին և ամենամեծ կոնֆերանսը Հայաստանում[9]։
2020 թվականին հիմնադրվել է ընկերության դուստր ձեռնարկությունը՝ Ararat Box-ը[10], որը 2022 թվականին հրատարակել է «Չբացահայտված Հայաստան» եզակի լուսանկարչական ալբոմը[11]։
2021 թվականին ընկերությունը հայտարարել է իր նոր պրոդուկտի՝ առցանց գրաֆիկների խմբագրման գործիքի մասին և հասանելի դարձրել այն արդեն իսկ գործող 10 միլիոն օգտատերերի համար[12]։
2022 թվականին ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը հայտարարել է Renderforest-ի կրթական կենտրոնի՝ Արդի Ակադեմիայի հիմնադրման մասին[13][14]։
2023 թվականին ընկերության օգտատերերի թիվը հատել է 20 միլիոնը[15]։
2023 թվականին Renderforest-ը թողարկել է արհեստական բանականության վրա հիմնված բիզնես անուններ ստեղծող գործիք[16]։
2023 թվականին Google I/O կոնֆերանսի ժամանակ Renderforest-ի Android հավելվածը հիշատակվել է որպես Google Play-ի լավագույն որակ ունեցող հավելվածներից մեկը[17]։
Ընկերությունը ՀՀ խոշոր հարկատու է[18], ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) լիիրավ անդամ[19], WCIT 2019 գործընկեր[20]։ Ընկերությունում աշխատում են ավելի քան 100 մասնագետներ[21]։
Արտադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Renderforest ընկերությունը ստեղծել է 7 գործիքներ։
- Տեսանյութերի և անիմացիաների ստեղծման գործիք, 2015
- Տարբերանշանների ստեղծման գործիք, 2018
- Վեբ կայքերի ստեղծման գործիք, 2019
- Մակետների ստեղծման գործիք, 2019
- Գրաֆիկական դիզայնի գործիք, 2020
- Արհեստական բանականությամբ բիզնեսի անունների ստեղծման գործիք, 2023
- Android և iOS հեռախոսային վիդեոմոնտաժի գործիքներ, 2023
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Renderforest-ի օգտատերերի թիվն անցել է 20 միլիոնից».
- ↑ «Հաջողության պատմություն. RenderForest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյան».
- ↑ «AI Based Automated Video Creation Gets Possible: Featuring at Web Summit».
- ↑ «RenderForest-ն անվճար հասանելի է դարձրել 5 հայկական տառատեսակներ».
- ↑ «Renderforest-ը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ վեբ կայքեր ստեղծելու նոր գործիք».
- ↑ «Renderforest Online Website Builder Review – A Fast, Easy & Affordable Tool».
- ↑ «Best Global Sellers 2019».
- ↑ «Հայկական Renderforest-ը նոր գրասենյակ է բացել և հարթակում նոր գործիք ներդրել».
- ↑ ««Renderforest» ընկերությունը Երևանում անցկացնում է «ReInvent» միջոցառումը։».
- ↑ «All You Need To Know About Ararat Box».
- ↑ «Undiscovered Armenia - A Book of Rarely Seen Photographs by Ararat Box».
- ↑ «Renderforest Launches a Graphic Design Software».
- ↑ «Renderforest ՏՏ ընկերությունը կառուցում է տեխնոլոգիական համալսարան».
- ↑ «Արդի կրթության ակադեմիան Renderforest ընկերության կողմից հիմնադրված կրթական նախաձեռնություն է».
- ↑ «Number of Armenian Renderforest users reaches 20 million».
- ↑ «Renderforest's Business Name Generator in Action».
- ↑ «What great quality looks like on Google Play».
- ↑ «Հայաստանի խոշոր հարկատու տեխնոլոգիական ընկերությունները».
- ↑ «ԱՏՁՄ անդամ ընկերություններ».
- ↑ «WCIT 2019 to start accepting media accreditation requests as of September 3».
- ↑ «Renderforest: Milestones achieved».