Red Bull
Red Bull | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և մասնավոր ընկերություն |
Հիմնադրված է | ապրիլի 1, 1987[1] |
Հիմնադիր | Dietrich Mateschitz? և Չալեո Իյուվիդյա |
Վայր | Fuschl am See, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Տնօրեն | Dietrich Mateschitz? |
Արդյունաբերություն | ըմպելիքների արտադրություն և մեդիա արդյունաբերություն |
Հասույթ | ▲50,4 մլրդ € (2020) |
Աշխատողների թիվ | ▲17 848 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] |
Դուստր ընկերություններ | Red Bull Racing Team?, Red Bull Racing?, Scuderia AlphaTauri?, Thalheimer?, Red Bull Records?, Red Bull Advanced Technologies?, Red Bull Japan? և RB Omiya? |
Կայք | redbull.com(գերմ.)(անգլ.) |
Red Bull Վիքիպահեստում |
Red Bull GmbH (հայերեն՝ Կարմիր ցուլ), էներգետիկ ըմպելիք արտադրող ավստրիական ընկերություն (դրան��ից ամենահայտնին համանուն գազավորված «Ռեդ Բուլ» ըմպելիքն է)։ Այն բազմաթիվ սպորտային մրցումների (ավտոարշավ, հեծանվային սպորտ, սնոուբորդինգ, մոտոցիկլային սպորտ, կիբեռսպորտ և այլն) հովանավոր և կազմակերպիչ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին՝ Արևելյան Ասիայում գործուղման ժամանակ, Դիտրիխ Մատեշիցը հետաքրքրվել է այն ժամանակ արդեն բավականին հայտնի էներգետիկ ըմպելիքներով։ Նա գնել է Թաիլանդում հայտնի «Krating Daeng» (թարգմանաբար՝ «կարմիր ցուլ») ապրանքանիշի և ճապոնական «Taisho Pharmaceuticals» ընկերության բաղադրատոմսի օգտագործման արտոնագրային իրավունքները։ Ի դեպ, այդ ճապոնական ընկերությունը մինչ օրս Թաիլանդում արտադրում է ըմպելիքի սկզբնական տարբերակը։
1984 թվականին Մատեշիցը Ֆուշլ-ամ-Զեե ավստրիական քաղաքում հիմնել է «Red Bull GmbH» ընկերությունը։ Բաղադրատոմսի կատարելագործումից (ըմպելիքի հիմնական բաղադրիչներն են մնացել կոֆեինը և թաուրինը, քչացել է շաքարի քանակությունը, ավելացվել է գազը) և մարքեթինգային ծրագրի զարգացումից հետո,1987 թվականին ըմպելիքը հայտնվել է շուկայում[3]։ Այսօր «Red Bull»-ը վաճառվում է ավելի քան 160 երկրներում։
2001 թվականին Դանիայում և Ֆրանսիայում «Red Bull»-ի վաճառքը արգելվել է, քանի որ դրա հիմնական բաղադրիչներ կոֆեինի և թաուրինի համատեղ օգտագործման ազդեցությունը դեռևս ուսումնասիրված չի եղել[4]։
2008 թվականի ապրիլի 1-ին «Red Bull»-ի վաճառքը Ֆրանսիայում վերստին թույլատրվել է, քանի որ թաուրինը փոխարինել են մեկ այլ ամինաթթվով՝ արգինինով[5][6]։ Դա ընկերության կողմից՝ ըմպելիքի բաղադրությունը շտկելու առաջին քայլն է եղել։
2002 թվականին ընկերության կապիտալի շրջանառությունը կազմել է 626 մլն եվրո, 2004 թվականին՝ 1,668 մլրդ եվրո և 2006 թվականին՝ 2,6 մլրդ եվրո։ 2004 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է «Red Bull»-ի 1,9 մլրդ շիշ (ամեն վայրկյան՝ 60 հատ)։ 2006 թվականին այդ թիվը մեծացել է երեք անգամ։
Ռուսաստանում «Red Bull» ըմպելիքը շուկայում է հայտնվել 1998 թվականին։ 2007 թվականին նրան բաժին էր ընկնում շուկայի 23,9 % -ը (գրեթե երկու անգամ զիջում էր PepsiCo-ի Adrenaline Rush ըմպելիքին)[7]։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը Ֆորմուլա-1-ի «Red Bull Racing», «Alpha Tauri», ֆուտբոլային «Նյու Յորք Ռեդ Բուլ», «ՌԲ Լայպցիգ», «Ռեդ Բուլ Զալյցբուրգ» և «Ռեդ Բուլ Բրազիլ» թիմերի տերն է։ Բացի այդ «Red Bull Air Race World Series» աերոբատիկայի և ինքնաշեն թռչող «Red Bull Flugtag» սարքերի չեմպիոնատների կազմակերպիչն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Team Red Bull թիմի մրցարշավորդ Բրայան Վիկերսը՝ 2007 թվականին Տեքսասում NASCAR, Sprint Cup Series)
-
BMW Mini ավտոմեքենան՝ Red Bull-ի կորպորատիվ տեսքով, որը փողոցային մարքեթինգի օրինակ է
-
Քրիստիան Կլինը՝ պրակտիկայի ժամանակ՝ 2005 թվականի ԱՄՆ Գրան-պրիի նախօրեին (Red Bull Racing)
-
Սքոթ Սփիդը՝ 2006 թվականի Գրան-պրի պրակտիկայի երրորդ շրջանի ժամանակ
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորմուլա-1
[խմբագրել | խմբագրել կոդը]- Red Bull Racing
- Alpha Tauri
Ռալիի աշխարհի չեմպիոնատ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Citroën Total WRT (թիմի հովանավոր)
Ռալիի-ռեյդի. Ռալլի «Դակար»
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿԱՄԱԶ-մաստեր (թիմի հովանավոր)
GP2
[խմբագրել | խմբագրել կոդը]- Arden International
- iSport
- ART Grand Prix
ՖԻԱ Ֆորմուլա-2
[խմբագրել | խմբագրել կոդը]- Red Bull
Եվրասիա Ֆորմուլա-3
[խմբագրել | խմբագրել կոդը]IndyCar
[խմբագրել | խմբագրել կոդը]NASCAR
[խմբագրել | խմբագրել կոդը]DTM
[խմբագրել | խմբագրել կոդը]Red Bull Audi A4 DTM
WTCC
[խմբագրել | խմբագրել կոդը]WTCC SEAT racing Red bull
[խմբագրել | խմբագրել կոդը]FIA GTк
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիատլոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի հավաքական
Օդային մրցարշավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Red Bull Air Race
Պարապլաներիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Red Bull X-Alps
Ֆուտբոլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեդ Բուլ (Բրագանսա Պաուլսիտա, Բրազիլիա)
- Ռեդ Բուլ (Զալյցբուրգ, Ավստրիա)
- Ռեդ Բուլ (Նյու Յորք, ԱՄՆ)
- Ռեդ Բուլ (Կամպինաս, Բրազիլիա)
- ՌԲ Լեյպցիգ (Լեյպցիգ, Գերմանիա)
Տափողակով հոկեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԿ Ռեդ Բուլ Զալյցբուրգ
- ՀԿ Ռեդ Բուլ Մյունխեն
Կլիֆֆ-դայվինգ (Red Bull Cliff Diving)
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիբերսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Red Bull ECL 2013 Grand Finals
- Startale SC2
- OPL[8]
- OG
Մոտոֆրիսթայլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Red Bull X-Fighters
Սքեյթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Red Bull Crashed Ice
MTB
[խմբագրել | խմբագրել կոդը]- Red Bull Rampage
- Red Bull Hardline
- Red Bull Joyride
Բրեյք-դենս
[խմբագրել | խմբագրել կոդը]Red Bull BC One
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20190903001031/https://www.redbull.com/us-en/energydrink/company-profile
- ↑ https://www.redbull.com/at-de/energydrink/red-bull-unternehmen
- ↑ RedBull.com Ингредиенты
- ↑ Дикая энергия. E-NEWS
- ↑ Red Bull легализовали во Франции. BrandNews, 01 апреля 2008(չաշխատող հղում)
- ↑ «RedBull.fr Ингредиенты». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Екатерина Трофимова. Живая вода // Журнал «Секрет Фирмы», № 10(242) от 17.03.2008, http://www.kommersant.ru/doc.aspx?fromsearch=bbea3c40-e392-44c9-bda1-51b76a253e72&docsid=866390
- ↑ Arvind Hickman (19 апреля, 2016). «The remarkable rise of eSports: A golden opportunity for brands - AdNews» (անգլերեն). adnews.com.au. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեդ Բուլի պաշտոնական էջը(անգլ.)
- Red Bull-ի ռուսական կայքը(ռուս.)
- Red Bull էներգետիկ ըմպելիք(ռուս.)