Raiven
Raiven | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | սլովեն.՝ Sara Briški Cirman |
Ծնվել է | ապրիլի 26, 1996 (28 տարեկան) Լյուբլյանա, Սլովենիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երաժիշտ, տավղահար և երգչուհի |
Գործիքներ | տավիղ և վոկալ |
Կրթություն | Glasbena matica Ljubljana? |
![]() |
Սառա Բրիշկի Չիրման (սլովեն.՝ Sara Briški Cirman, ապրիլի 26, 1996, Լյուբլյանա, Սլովենիա), առավել հայտնի է իր բեմական անունով՝ Raiven, սլովենացի երգչուհի, երգահան և տավիղահար[1]։ Սլովենիայի ազգային ընտրության մասնակից Evrovizijska Melodija (EMA) 2016, 2017 և 2019 թվականներին Եվրատեսիլ երգի մրցույթի համար։ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Սլովենիայի ներկայացուցիչը «Veronika» երգով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Բրիշկի Չիրմանը իր երաժշտական կարիերան սկսել է չորս տարեկանում, երբ ընդունվել է Ljubljana Music Matica։ 2002-2011 թվականներին հաճախել է Լյուբլյանայի երաժշտական դպրոցում տավիղի դասերի[3]: Շարունակել է իր ուսումը Մարիբորի երաժշտության և բալետի կոնսերվատորիայի Գեղարվեստական գիմնազիայի ծրագրում՝ մասնագիտանալով տավիղահարի, ջազային և մեներգչության մեջ[4]։
2015 թվականին երգչուհին ավարտել է մեներգեցողության ֆակուլտետը և երաժշտական կրթությունը շարունակել Լյուբլյանայի երաժշտական ակադեմիայում, որտեղ 2018 թվականին ավարտել է պրոֆեսոր Ալենկա Դեռնակ Բունտայի դասարանը և ընդունվել մագիստրատուրա։ 2021 թվականին ստացել է մեներգչության մագիստրոսի կոչում[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Ռեյվենը թողարկել է իր դեբյուտային «Magenta» ալբոմը և ավելի ուշ ստացել է Սլովենիայի մշակութային և գեղարվեստական ասոցիացիայի մրցանակը սլովենական երաժշտության զարգացման գործում նվաճումների համար «Zlata piščal» հանրահայտ երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա ձայնագրություն» անվանակարգում[6]:
2019 թվականի հուլիսի 4-ին ելույթ է ունեցել Ֆյուժն բեմում Նովի Սադի Exit փառատոնում։ 2020 թվականի փետրվարին Լյուբլյանայի Սլովենիայի օպերայի և բալետի ազգային թատրոնում նույն նվագախմբի հետ կատարել է իր սեփական «T» ստեղծագործությունը։
2021 թվականի սեպտեմբերին Պոպևկա 2021 փառատոնում կատարել է իր սեփական «Vokovi» երգը[7], որով արժանացել է «Հանդիսատեսի ընտրության գլխավոր մրցանակին»։
Զուգահեռաբար երգչուհին 2016, 2017 և 2019 թվականներին երեք անգամ մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի Սլովենիայի ազգային ընտրությանը, որտեղ զբաղեցրել է համապատասխանաբար երկրորդ, երրորդ և երկրորդ տեղերը։
2024 թվականի հունվարին RTVSLO ազգային հեռարձակողն ընտրել է երգչին ներքին ընտրության միջոցով՝ մասնակցելու Եվրատեսիլ 2024 երգի մրցույթին «Veronika» երգով[8]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Մանրամասներ |
---|---|
Magenta |
|
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Մանրամասներ |
---|---|
R.E.M. |
|
Siren, Pt. 1 |
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիր | Տարի | Լավագույ դիրքը չարթերում | Ալբոմներ |
---|---|---|---|
[11] | |||
«Jadra» | 2014 | - | Magenta |
«Bežim» | 2015 | - | |
«Črno bel» | 2016 | 42 | |
«Nov planet» | - | ||
«Zažarim» | 2017 | - | |
«Nisem kriva» | 2018 | - | Առանց ալբոմ |
«Каоs» | 2019 | - | REM |
«Širni ocean» | - | ||
«Kralj Babilona» | - | ||
«Ti» | - | Առանց ալբոմ | |
«Volkovi» | 2021 | - | Առանց ալբոմ |
«Habanera» | 2022 | - | Sirene, Pt. 1 |
«Ikona» | 2023 | - | |
«Veronika» | 2024 | - | |
«Ofelija» | - | Առանց ալբոմ | |
«Elektrino scre» | - | Առանց ալբոմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Raiven s harfo na pop sceni». primorske.si (սլովեներեն). 2015-01-22. Արխիվացված օրիգինալից 2016-01-27-ին. Վերցված է 2016-01-22-ին.
- ↑ «Raiven brings her ethereal symphony from Slovenia». eurovision.tv (անգլերեն). 2023-12-12. Արխիվացված օրիգինալից 2023-12-12-ին. Վերցված է 2024-01-21-ին.
- ↑ «Raiven predstavlja novo glasbo». www.delo.si (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-19-ին. Վերցված է 2024-01-21-ին.
- ↑ Gril, Patricija. «Pa jo imamo: Raiven predstavila evrovizijsko skladbo Veronika | Družina – vsak dan s teboj». Pa jo imamo: Raiven predstavila evrovizijsko skladbo Veronika | Družina – vsak dan s teboj (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2024-01-22-ին. Վերցված է 2024-01-21-ին.
- ↑ «Sara Briški Cirman - Raiven: "Študij psihoterapije mi širi obzorja"». SFU Ljubljana (սլովեներեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-19-ին. Վերցված է 2024-01-21-ին.
- ↑ «Nagrajenci in nominiranci 2018». Zlata piščal. Արխիվացված օրիգինալից 2024-02-19-ին. Վերցված է 2024-01-20-ին.
- ↑ J, A. P. «Glas ljudstva je izbral – zmagovalka Popevke 2021 je Raiven s skladbo Volkovi». rtvslo.si (սլովեներեն). Վերցված է 2023-09-09-ին.
- ↑ «Raiven brings her ethereal symphony from Slovenia». eurovision.tv (անգլերեն). 2023-12-12. Արխիվացված օրիգինալից 2023-12-12-ին. Վերցված է 2024-01-21-ին.
- ↑ «Magenta - Album by Raiven». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023-12-12-ին. Վերցված է 2023-12-12-ին.
- ↑ 10,0 10,1 «REM - EP by Raiven». Spotify. Արխիվացված օրիգինալից 2023-03-28-ին. Վերցված է 2023-12-12-ին.
- ↑ Пиковые позиции синглом в Словении:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Raiven» հոդվածին։ |
|