RAI - Radiotelevisione Italiana, Իտալիայի Հանրային-իրավական հեռուստաընկերություն Իտալիայում։ Մինչ 1954 թվականը անվանվել է «Radio Audizioni Italiane»[4]։
Rai 4 - հեռարձակվում է 2008 թվականի հուլիսի 14-ից. հեռուստաալիքը ուղղված է 15-35 տարիքային կատեգորիայի լսարանի համար.[5]
Rai 5 - հեռարձակվում է 2010 թվականի նոյեմբերի 26-ից. ներկայացվում են մշակութային և վավերագրական բնույթի հաղորդումներ.
Rai News 24 - հեռարձակվում է 1999 թվականի ապրիլի 26-ից.[6] շուրջօրյա լրատվական հեռուստաալիք.
Rai Premium - հեռարձակվում է 2003 թվականի հուլիսի 31-ից. հեռուստաալիքը ցուցադրում է RAI սեփական արտադրության հեռուստասերիալներ.
Rai Gulp - հեռարձակվում է 2007 թվականի հունիսի 1-ից. մանկական և պատանեկան հեռուստաալիք
Rai Yoyo - հեռարձակվում է 2007 թվականի նոյեմբերի 1-ից. հեռուստաալիքը հիմնականում ցուցադրում է մինչև 8 տարեկան երեխաներին ուղղված հաղորդումներ, մուլտֆիլմեր, հեքիաթներ.
Rai Sport - մարզական արբանյակային հեռուստաալիք, հիմնվել է 1999 թվականի փետրվարի 1-ին[7]։ Հեռարձակվում է 16։9 ֆորմատով.
Rai Storia - հեռարձակվում է 2009 թվականի փետրվարի 2-ից, փոխարինելով 2000 թվականից հեռարձակվող Rai Edu Lab 2 հեռուստաալիքին. Ներկայացնում է ուսուցողական և մշակութային բնույթի հաղորդումներ։
Rai Movie - հեռարձակվում է 1999 թվականի հուլիսի 1-ից։ Հեռուստաալիքը շուրջօրյա ցուցադրում է իտալական և արտասահմանյան ֆիլմեր։
Rai Scuola - հեռարձակվում է 2009 թվականի հոկտեմբերի 2-ից, փոխարինելով 2000 թվականից գործող Rai Edu Lab 1 հեռուստաալիքին. Բնութագրվում է որպես ուսուցողական հեռուստաալիք.