PinchukArtCentre
PinchukArtCentre, ժամանակակից արվեստի կենտրոն Կիևում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 2006 թվականի սեպտեմբերի 16-ին Վիկտոր Պինչուկի Ֆոնդի գործունեության արդյունքում[1]։
PinchukArtCentre-ը 21-րդ դարի ժամանակակից արվեստի միջազգային կենտրոն է, բաց պլատֆորմ նկարիչների, արվեստի ու հասարակության համար։ PinchukArtCentre գտնվում է Կիևի Բեսսարաբյան թաղամասի հին ճարտարապետական համալիրում, որը վերանորոգվել է 21-րդ դարի սկզբում։ Արվեստի կենտրոնի ճարտարապետական նախագիծն ու դիզայնը մշակվել են ֆրանսիացի ճարտարապետ Ֆիլիպ Կիամբարետտի կողմից։ Կենտրոնը գտնվում է 6 հարկերում և 4 հարկերում տեղավորում է ցուցասրահներ, video-lounge և սրճարան 6-րդ հարկում, ինչպես նաև` վարչական մաս։ Արվեստի կենտրոնի ընդհանուր տարածքը 300 քմ է։ Բացումից հետո արվեստի կենտրոնը դարձել է ուկրաինացի երիտասարդների սիրված վայրերից մեկը, ինչպես նաև` այստեղ են այցելում քաղաքի բազմաթիվ զբոսաշրջիկները։ Աշխատում է 12:00-21:00, ինչպե նաև` այցելուներն անվճար հնարավորություն ունեն ծանոթանալու ժամանակակից նկարիչների լավագույն ստեղծագործություններին։ PinchukArtCentre-ի շնորհիվ Կիևը հայտնի է դարձել ևս մեկ ժամանակակից արվեստի կենտրոնով։
Մասշտաբային նախագծերից բացի, արվեստի կենտրոնն անցկացնում է ժամանակավոր ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվում են բացառապես ուկրաինացի նկարիչների նոր աշխատանքները։ 2008-2009 թվականների ընթացքում արվեստի կենտրոնում ստեղծվել է հատուկ տարածք` երիտասարդ նկարիչների նկարների ցուցադրությունների համար։ Այդ ընթացքում ցուցադրվել են Քրիստինա Սոլոմուխայի «Pastime Paradise» (Ֆրանսիա-Ուկրաինա), IRWIN խմբի «Արևելյան Եվրոպայի գեղարվեստական քարտեզ» (Սլովենիա), Р.Е.П խմբի «Արվեստը որպես նվեր» (Ուկրաինա), SOSka խմբի «Երազողները» (Ուկրաինա) և Քեյթ Սիգիուրայի (Ճապոնիա) անհատական ցուցահանդեսները։
2007 և 2009 թվականներին PinchukArtCentre դարձել է Ուկրաինայի պավիլիոնի պաշտոնական կազմակերպիչը Վենետիկի 52 և 53-րդ բիենալլեներում` համապատասխանաբար ներկայացնելով «Պոեմ ներքին ծովի մասին» և «Երազողների տափաստանները» նախագծերը[2][3]։ 2011 թվականի արվեստի կենտրոնում ցուցահանդես ներկայացրեց Future Generation Art Prize @ Venice Վենետիկի 54-րդ բիեննալեի պաշտոնական զուգահեռ ծրագրի նախագիծ-մասնակիցը։ 2011 թվականի փետրվարին արվեստի կենտրոնը ներկայացրեց «Հավաքածուների պլատֆորմ. շրջանառություն» մշտական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին միջազգային և ուկրաինական լավագույն ժամանակակից նկարիչների աշխատանքները։ Հավաքածուն թարմացվում է տարեկան 2 անգամ։
PinchukArtCentre Prize
[խմբագրել | խմբագրել կոդը]PinchukArtCentre- մրցանակը ներկայացվում է որպես առաջին համազգային մրցանակ` մինչև 35 տարեկան նկարիչների համար։ Շնորհվում է տարեկան երկու անգամ։ Մրցույթին ներկայացվում են 20 հավակնորդ-մասնակիցների ցուցահանդեսներ, որոնցից միջազգային ժյուրին ընտրում է գլխավոր և երկու հատուկ մրցանակակիրների։ Ամեն անգամ կազմակերպիչներն ստանում են ավելի քան 1000 հայտ։ PinchukArtCentre մրցանակի դրամական պարգևը կազմում է 100.000 գրիվնա, դրանից բացի հաղթողը հնարավորություն է ստանում մեկամսյա կուրս անցնել աշխարհահռչակ որևէ նկարիչի արվեստանոցում։ Հաղթողը նաև հայտնվում է Future Generation արթ-մրցանակի հավակնորդների թվում։ Հատուկ մրցանակի հաղթողներն ստանում են 25.000 գրիվնա և հնարավորություն` մեկամսյա կուրս անցնելու հայտնի նկարիչների արվեստանոցում։ 2013 թվականին PinchukArtCentre մրցանակի ժյուրին սահմանել է նաև երրորդ հատուկ մրցանակը, քանի որ ներկայացված են եղել մեծ թվով որակյալ աշխատանքներ։ Այն ստացել է Դանիլ Գալկինը «Տուրնիկետ» աշխատանքի համար։ Երրորդ հատուկ մրցանակի համար դրամական պարգև չի նախատեսվել, արվեստագետը հնարավորություն է ունեցել փորձառություն անցնել հայտնի նկարիչներից մեկի արվեստանոցում։
2013 թվականի մրցույթի ժյուրին.
- Էլլեն Բլյումենշտայն- Kunst Werke (Գերմանիա) ժամանակակից արվեստի ինստիտուտի գլխավոր կուրատոր
- Քեթրին Վուդ-Ժամանակակից արվեստի բաժնի կուրատոր, Թեյթ Մոդեռն (Մեծ Բրիտանիա)
- Դմիտրի Օզերկով- Պետական Էրմիտաժ թանգարանի ժամանակակից արվեստի բաժնի ղեկավար (Ռուսաստան)
- Թիերրի Ռասպայ- Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն
- Լեան Սաքրամոնե- Cartier ֆոնդի կուրատոր (Ֆրանսիա)
- Իլյա Չիչկան- նկարիչ (Ուկրաինա)
- Էքհարդ Շնայդեր-PinchukArtCentre-ի գլխավոր տնօրեն (Ուկրաինա)
PinchukArtCentre մրցույթի հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր մրցանակ
- 2009 — Արտյոմ Վոլոկիտին,
- 2011 — Նիկիտա Կադան,
- 2013 — Ժաննա Կադիրովա։
Հատուկ մրցանակներ
- 2009 — Մաշա Շուբինա և Ալեքսեյ Սալմանով,
- 2011 — Ժաննա Կադիրովա և Սերգեկ Ռադկևիչ,
- 2013 — Բաց խումբ, Լադա Նակոնեչնայա և Դանիլ Գալկին։
Հանրության մրցանակ
2011 — Նիկիա Շալյոննի, 2013 — Անատոլի Բելով։
Future Generation Art Prize
[խմբագրել | խմբագրել կոդը]Future Generation Art Prize-ը միջազգային մրցույթ է մինչև 35 տարեկան նկարիչների համար։ Անց է կացվում տարեկան երկու անգամ։ Future Generation Art Prize-ի դրամական պարգևը 100.000 դոլար է, ինչպես նաև` հաղթողը հնարավորություն է ստանում անհատական ցուցահանդես ունենալ PinchukArtCentre-ում։ 2010 թվականին ընտրող հանձնաժողովն ստացել է 6000 հայտ 125 երկրից, իսկ 2012 թվականին՝ ավելի քան 4000 հայտ։ 2014 թվականին 5000 նկարիչներ աշխարհի 58 երկրներից դիմել են ծրագրին։ Նրանցից 20-ն են անցնում եզրափակիչ փուլ, իսկ 21-րդը լինում է ուկրաինացի նկարիչ, ով նախորդ տարի հաղթել է PinchukArtCentre-ի գլխավոր մրցանակը։
Future Generation Art Prize-ի հաղթողները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր մրցանակ
2010 — Սինտիա Մարչելլե (Բրազիլիա), 2012 — Լանետտ Յադոմ-Բոակիե (Մեծ Բրիտանիա), 2014 — Կառլոս Մոտտա (Կոլումբիա), Նաստիո Մոսկիտո (Անգոլա)։
Հատուկ մրցանակներ
2010 — Միրչե Նիկոլաե (Ռումինիա), 2012 — Ռայան Տաբեթ, Մարվա Արսանիոս Ահմեդ Օգյուտ, Նիկոլ Ասսաել և Ջանաթաս դե Անդրադե, 2014 — Ասլան Գայմուսով (Ռուսաստան), Նիկիտա Կադան (Ուկրաինա), Ժաննա Կադիրովա (Ուկրաինա)։
Կրթական ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հոկտեմբերին PinchukArtCentre-ն սկսեց «Կուրատորության պլատֆորմ» կրթական ծրագիրը։ Սա երկամյա կրթական-կիրառական ծրագիր է, որը նպատակ ունի պատրաստել ուկրաինացի նոր ս��րնդի կուրատորներ ու արթ-մասնագետներ։ Ծրագիր բացը է մինչև 30 տարեկան ուկրաինացիների համար։ Այն հնարավորություն է տալիս միջազգային մակարդակով մասնագիտական գիտելիք ստանալ` ցուցահանդեսներ կազմակերպելու, հրատարակչական գործում աշխատելու և ժամանակակից արվեստի մասնագետ դառնալու համար։ Առաջին նախագծի մասնակիցները հինգն էին. Լիզավետա Գերման (23 տարեկան, Կիև), Տատյանա Կոչուբինսկայա (26 տարեկան, Կիև), Ալեքսանդր Միհեդ (23 տարեկան, Կիև), Մարիա Լանկո (25 տարեկան, Կիև) և Եկատերինա Ռադչենկո (27 տարեկան, Օդեսսա), ում ընտրող հանձնաժողովն ընտրել էր ավելի քան 130 հավակնորդներից։ Ծրագրի մասնակիցները երկամյա ուսումնառությունն սկսեցին 2012 թվականի հունվարին։ 2012 թվականի փետրվարի դրությամբ PinchukArtCentre այցելել էր 1.475.000 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ PinchukArtCentre-ի պաշտոնական կայքը
- ↑ «Ուկրաինայի պավիլիոնը Վենետիկի 52-րդ բիեննալեում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Ուկրաինայի պավիլիոնը Վենետիկի 53-րդ բիեննալեում
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]PinchukArtCentre-ի մասին Արխիվացված 2016-05-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PinchukArtCentre» հոդվածին։ |
|