NTT Docomo Yoyogi Building
![]() | |
Տեսակ | բազմահարկ շենք, communication tower? և ժամաշտարակ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Sendagaya?, Սիբույա և Տոկիո |
Վայր | Yoyogi? |
Հասցե | 151-8520 |
Ճարտարապետական ոճ | ճարտարապետական մոդեռն |
Բարձրություն | 272 մետր և 240 մետր |
Հարկեր | 27 |
Ստորգետնյա հարկեր | 3 |
Վերելակներ | 11 |
Մակերես | 51 122 քառակուսի մետր |
Սեփականատեր | NTT DoCoMo? |
Հիմնադրված է | ��եպտեմբեր 2000 |
Բացված | սեպտեմբեր 2000 |
Ճարտարապետ | Kajima Corporation? և NTT Facilities? |
Իրադարձություններ | Շինարարություն և ժամացույց |
![]() | |
![]() | |
NTT Docomo Yoyogi Building (ճապ.՝ NTTドコモ代々木ビル էնուտիտի դոկոմո յոյոգի բիրու), երկնաքեր՝ տեղակայված Տոկիոյի Սիբույա հատուկ շրջանում։ Երկնաքերի կառուցումն ավարտվել է 2000 թվականին, բարձրությունը 240 մետր է։ Տոկիոյի ամենաբարձր շենքերի ցանկում այս կառույցն զբաղեցնում է 3-րդ տեղը։ 2002 թվականին՝ ժամացույցի տեղադրումից հետո, այս երկնաքերը դարձավ ժամացույց ունեցող ամենաբարձր աշտարակն աշխարհում[1][2]։
Երկնաքերի գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]NTT Docomo Yoyogi Building-ը պատկանում է հեռախոսային օպերատոր NTT docomo-ին։ Չնայած շենքի անվանմանը՝ սա ընկերության գլխավոր գրասենյակը չէ։ Գլխավոր գրասենյակի շտաբ-բնակարանը գտնվում է Sanno Park Tower-ում։ Շենքն ունի որոշ գրասենյակներ, բայց հիմնականում օգտագործվում է տեխնիկան պահելու, հեռահաղորդակցության և ընկերության՝ բջջային կապի ոլորտում սարքավորումների ապահովման համար։
NTT docomo-ի հիմնադրման 10-ամյակի առթիվ 2002 թվականի նոյեմբերին աշտարակի վրա ավելացվեց ժամացույց, որն ունի 15 մետր տրամագիծ։ Ժամացույցի տեղադրումը աշտարակը դարձրեց աշխարհում ամենաբարձր աշտարակը, որն ունի ժամացույց՝ ետևում թողնելով Վարշավայի Մշակույթի և գիտության պալատը, որի վրա ժամացույցը տեղադրվել էր 2000 թվականին[3][4]։
Շենքի ջեռուցման համար օգտագործվում է արևային էներգիան։ Գրասենյակներում գործում է աղբի տարանջատման համակարգ, որն օգնում է նվազեցնել թափոնների քանակը և մեծացնել վերամշակման արագությունը։ Անձրևից հետո հոսող ջրերը հավաքվում և կիրառվում են շենքի զուգարանների համար[2]։
Շենքում չկան ռեստորաններ և զբոսաշրջային այլ տեսարժան վայրեր, զբոսաշրջիկների մուտքն այս շենք արգելված է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գիշերային տեսարան Յոյոգայից
-
Աշտարակը Shinjuku Gyoen National Garden-ից
-
Ժամացույցի տեսքը Shinjuku station-ից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Clock Tower». Amazines.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 «NTT DoCoMo Yoyogi Building». Emporis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «NTT DoCoMo Yoyogi Building». Emporis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «NTT DoCoMo Yoyogi Building». SkyscraperPage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NTT 도코모 요요기 빌딩의 개요 - NTT 도코모 홈페이지
- 가지마 건설(실적 소개: NTT 도코모 요요기 빌딩) - 가지마 건설
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NTT Docomo Yoyogi Building» հոդվածին։ |
|