Miu Miu
Miu Miu | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և նորաձևության տուն |
Անվանված է ի պատիվ | Միուչիա Պրադա |
Հիմնադրված է | 1993 |
Հիմնադիր | Միուչիա Պրադա |
Վայր | Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Մայր ընկերություն | Պրադա |
Սեփականատեր | Պրադա |
Կայք | miumiu.com(անգլ.) |
Miu Miu Վիքիպահեստում |
«Miu Miu», իտալական բարձր նորաձևության կանացի հագուստ և աքսեսուարներ արտադրող ապրանքանիշ, որը ամբողջությամբ պատկանում է Պրադային։ Ապրանքանիշը գլխավորում է Միուչիա Պրադան։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Միլանում (Իտալիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Miu Miu»-ն հիմնադրվել է 1992 թվականին Միուչիա Պրադայի կողմից։ Ապրանքանիշի անվանումը ծագել է Միուչիա Պրադայի ընտանեկան մականունից[1]։ Այն հրապարակայնորեն թողարկվել է 1993 թվականին՝ կովերի թեմատիկայով թավշյա բաճկոնների և patchwork prairie-ի կիսաշրջազգեստների հավաքածույով[2]։ 1994 թվականից սկսած՝ ապրանքանիշն իր հավաքածուները ցուցադրել է ԱՄՆ-ում երեք սեզոնների համար։ Ապրանքանիշը առաջին անգամ ցուցադրել է կանացի հագուստի հավաքածու Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում 2006 թվականին[3]։
Մինչև 2005 թվականը Պրադան աշխատում էր «Miu Miu»-ի տարբերակման վրա՝ բրենդի համար առանձին ցուցասրահ ստեղծելով «Art Nouveau» ամառանոցում, որը ծառայում էր որպես Պրադա-ի առաջին կենտրոնակայանը Միլանում, և օգտագործեց այդ նույն վայրը տղամարդկանց աշուն-ձմեռ ցուցադրության համար 2006 թվականին[2]։
2020 թվականին «Miu Miu»-ն ներկայացրեց «Upcycled by Miu Miu» 1940 թվականից 1970 թվականների վինտաժ զգեստների վերափոխված,սահմանափակ քանակությամբ հավաքածուն[4]։
Այլ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրադա-ի հետ կնքված պայմանագրի համաձայն, 2003 թվականից «Luxottica» ընկերությունը ստացավ «Miu Miu» շրջանակների և արևային ակնոցների արտադրության և գլոբալ բաշխման լիցենզիա[5]։
2013 թվականին Պրադայի և «Coty Inc.»-ի միջև կնքված համաձայնագրով, 2015 թվականին «Miu Miu»-ն թողարկեց իր առաջին օծանելիքը, հռչակելով ապրանքանիշի մուտքը մեկ այլ շուկա[6]։
Բուտիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Miu Miu»-ի բուտիկները առկա են աշխարհի տարբեր վայրերում։ Ճարտարապետ Ռոբերտո Բաչոկին մշակել է նախագծեր արդեն իսկ առկա խանութներում բուտիկների բացաման համար, որոնցից առաջինը կիրառվել է Միլանի խանութ-սրահում՝ 2006 թվականին[7]։ Նա նաև նախագծել է Փարիզում, Հոնկոնգում, Ֆլորենցիայում, Լոնդոնում, Նյու Յորքում[8] և Թայպեյում գտնվող խանութ-սրահների ինտերիեր դիզայնը[9]։
«Miu Miu»-ն իր առաջին առանձին խանութ-սրահը բացել է Չինաստանում` 2009 թվականին[10]։
2017 թվականին «Miu Miu»-ն վերասարքավորեց իր Լոնդոնի խանութ-սրահը, որտեց հաճախորդնները ունեն հնարավորություն ստեցծելու բարձրակրունկ կոշիկների սեփական դիզայնը։ Սա «Miu Miu»-ի միակ խանութ-սրահն է, որ տալիս է այսպիսի հնարավորություն[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Constance C. R. White (1998 թ․ սեպտեմբերի 15). «Once a Private Club, Prada Opens Its Doors». The New York Times. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Amanda Kaiser (2006թ․ մարտի 3), Miu Miu Comes Into Its Own Women's Wear Daily.
- ↑ Miu Miu Moves Paris Venue Women's Wear Daily, 2011թ․ փետրվարի 16
- ↑ Vanessa Friedman (2020թ․ հոկտեմբերի 22), The Newest Thing in Fashion? Old Clothes New York Times.
- ↑ Luisa Zargani (2015թ․ մայիսի 14), Prada and Luxottica Renew Eyewear License Women's Wear Daily.
- ↑ Lisa Niven (2013 թ․ հոկտեմբերի 30). «The Scent Of Miu Miu». British Vogue.
- ↑ Miu Miu Takes It Uptown Women's Wear Daily, 2002թ․ հուլիսի 17
- ↑ Marc Karimzadeh ( 2007թ․ հուլիսի 10), Miu Miu Reopens in SoHo Women's Wear Daily.
- ↑ Alessandra Ilari (2008թ․ ապիլի 10), Miu Miu’s Sense of Style Women's Wear Daily.
- ↑ «miu miu – welcome to Shenzhen». Glass Magazine. 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «MIU MIU CHELSEA REOPENS WITH CUSTOMISATION SERVICE». AGLAIA Magazine. 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.