Media Molecule
Media Molecule | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | հունվարի 4, 2006[1] |
Վայր | Գիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 47 մարդ (անհայտ) |
Մայր ընկերություն | PlayStation Studios?[2] |
Սեփականատեր | PlayStation Studios?[2] |
Կայք | mediamolecule.com(անգլ.) |
Media Molecule, անգլիական մասնավոր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակման ոլորտում։ Հիմնադրվել է 2006 թվականին։ 2013 թվականի փետրվարի 11-ին տվյալներով ընկերությունն ունի ավելի քան 45 աշխատակից[3]։
Ընկերությունը նախ և առաջ հայտնի է իր LittleBigPlanet խաղաշարքով, որն իրենից ներկայացնում է մի քանի ժանրերի խառնուրդ՝ գլուխկոտրուկներ և պլատֆորմեր։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Media Molecule-ը անգլիական մասնավոր ընկերություն է, որը համարվում է Sony Computer Entertainment ընկերությանը։ Ընկերությունը զբաղվում է համակարգչային խաղեի մշակմամբ։ Ընկերության գլխավոր գրասենայկը տեղակայված է Գիլֆորդ (Հարավարևելյան Անգլիա) քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Media Molecule ստուդիան հիմնադրվել է 2006 թվականին Lionhead Studios ստուդիայի նախկին աշխատակիցների կողմից՝ Ալեքս Էվանսի, Մարկ Հիլի, Դեյվ Սմիթիի և Կարիմ Էթթոնի կողմից։ Այդ ժամանակ նրանք աշխատում էին Rag Doll Kung Fu ինդի խաղի վրա, որի մշակման արդյունքում նրանք հասկացան, որ ի վիակի են մշակել ոչ մեծ նախագծեր[4]։ 2006 թվականի հուլիսի 1-ին, Media Molecule ստուդիան կնքեց պայմանագիր Sony Computer Entertainment-ի հետ, ըստ որի ստուդիան զբաղվելու էր PlayStation 3-ի համար նախատեսված խաղերի մշակմամբ[5]։
2010 թվականի մարտի 2-ին Sony Computer Entertainment-ը գնեց Media Molecule ստուդիան[6]։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսին GameLab միջոցառմանը ընդառաջ ստուդիայի ղեկավար Շիվոն Ռեդդին հայտարարեց, որ ստուդիան կենտրոնանալու է սեփական խաղերի մշակման վրա[7]։ Ավելի ուշ ստուդիան համեմատեց LittleBigPlanet խաղաշարքը երեխայի հետ, ով մեծացել էր հայրական տանը և լքել այն[8]։ 2011 թվականի հուլիսի վերջին պարզ դարձավ, LittleBigPlanet խաղի հաջորդ մասը մշակվելու է Double Eleven ստուդիայի կողմից[9]։
2012 թվականին կայացած gamescom միջոցառման ժամանակ Media Molecule ներկայացրեց Tearaway խաղը, որը նախատեսված է PS Vita-ի համար[10]։ Ստուդիայի ներակայացուցիչը հայտնեց նաև, որ ներկա պահին վերջինս միակ խաղը չէ, որ գտնվում է մշակման փուլում, սակայն երկրորդ նախագծի մասին խոսելը դեռ վաղ էր, քանի որ այն գտնվում էր մշակման սկզբնական փուլում[11]։
Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2005 | Rag Doll Kung Fu | PC, Steam |
2008 | LittleBigPlanet | PlayStation 3 |
2011 | LittleBigPlanet 2 | PlayStation 3 |
2013 | Tearaway | PlayStation Vita |
2015 | Tearaway: Unfolded | PlayStation 4 |
2020 | Dreams | PlayStation 4 |
2021 | LittleBigPlanet 3 | PlayStation 4, PlayStation 5 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Companies House — 1988.
- ↑ 2,0 2,1 『リトルビッグプラネット』の開発会社 Media Moleculeを買収 (яп.)
- ↑ «Big things from little beginnings - Media Molecule - We make games». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Media Molecule. «Media Molecule History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Media Molecule. «Media Molecule signs exclusive deal with Sony Computer Entertainment Europe». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Media Molecule. «Sony Computer Entertainment Acquires Media Molecule Studios». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Johnny Cullen. «Media Molecule "stepping away" from LittleBigPlanet». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Johnny Cullen. «Media Molecule: Moving from LBP was like a child wanting to "leave home"». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Johnny Cullen. «Sony signs LBP Vita developer Double Eleven to exclusivity deal». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ David Hinkle. «Tearaway is a new PS Vita game from Media Molecule». joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Nick Akerman. «Media Molecule working on "early stage" of second project». VG247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.