Jump to content

MSDN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Microsoft Developer Network (MSDN, Մայքրոսոֆտ Դիվելոփըր Նեթվորք, ՄՍԴՆ), Մայքրոսոֆթ ընկերության ստորաբաժանումն է, որը պատասխանատու է զարգացող անհատների հետ ընկերության փոխահարաբերությունների համար։ Այս պարագայում զարգացող անհատները հասկանում են ծրագրի ապարատային ապահովումը, հետաքրքրվում օպերացիոն համակարգով, ինչպես նաև օգտագործում են ծրագրային ինտերֆեյսներ օպերացիոն համակարգում և ձեռագիր լեզվի տարբեր ծրագրեր, ծրագրավորված Մայքրոսոֆթի կողմից։ Այս զարգացող անհատների փոխհարաբերությունները ունի մի քանի ձևեր՝ վեբ-կայքեր, տեղեկագրեր, բլոգներ և այլն։

Վերջին ժամանակներում ուշադրության կենտրոնում է Microsoft.Net պլատֆորմը, բայց կան հոդվածներ, որտեղ լուսաբանվել է այնպիսի բնագավառ, ինչպիսին է ծրագրային պրակտիկան և շաբլոնի կառուցվածքը։ Շատ ռեսուրսներ անվճար հասանելի են առցանց։ Կան նաև ռեսուրսներ, որոնք հասանելի են միայն վճարովի բաժանորդագրության դեպքում։ Անկախ բաժանորդագրության մակարդակից բաժանորդները վաղ կարող են ստանալ խմբագրական նոր տարբերակներ օպերացիոն համակարգերի կամ Մայքրոսոֆթի այլ պրոդուկտներից (Microsoft Office, Visual Studio և այլն)։ Որոշ համալսարանների ծրագրերում ընդգրկված է MSDN Academic Alliance (MSDNAA) ծրագիրը, որը ուսանողներին հնարավորություն է տալիս քաղել MSDN բաժանորդագրության առավելությունները։

2004 թ. նոյեմբերին բացվել է MSDN2 կայքը որպես Visual Studio 2005-ի ինֆորմացիայի աղբյուր։ Բացի բովանդակությունից հին MSDN-ը տարբերվում է վեբ կայքի թարմացվող կոդից, որը թույլ է տալիս վեբ ստանդարտները օգտագործել ոչ միայն Internet Explorer-ում, այլ նաև այլ վեբ դիտարկիչնեչում։

2008 թ. մայիսին բացվել է ռուսական MSDN կայքը, որտեղ կարելի է գտնել փաստաթղթեր Visual Studio 2008,Windows Embedded, SharePoint Services 3.0, SQL Server 2008 ռուսերեն լեզվով։ Այստեղ բաժանորդագրված անձինք կարող են տեղեկանալ նաև IT իրադարձություններին և դասընթացներին, որոնք անցկացվում են Ռուսաստանի տարածքում։