Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Lana Del Ray»[1] (ոճավորված է՝ որպես Lana Del Ray a.k.a. Lizzy Grant), ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի դեբյուտային ստուդիական ալբոմը[2], որը թողարկվել է «5 Points Record» անկախ լեյբլում 2010 թվականին։ Ձայնասկավառակը ձայնագրվել է 2008 թվականին։ Այս լեյբլում Դել Ռեյի ձայնագրված վերջին սկավառակն է։
Ալբոմը թողարկվել է թվային ֆորմատով iTunes-ում, սակայն մի քանի ամիս անց հեռացվել է օնլայն խանութից, քանի որ լեյբլն ի վիճակի չէր ֆինանսավորել սկավառակը[2]։ Լանա Դել Ռեյը գնել է ալբոմի իրավունքը, որի անվանումը տարբերվում է երգչուհու ներկայիս կեղծանունից. «Del Rey»-ը ոճավորված է՝ որպես «Del Ray»։ 2012 թվականին «Born To Die»-ի թողարկումից հետո «Lana Del Rey» բեմական անվան տակ նա հայտարարել է, որ ի վերջո կցանկանար վերահրատարակել ալբոմը և այն թողարկել 2012 թվականի ամռանը, սակայն վերահրատարակման թողարկումն այդպես էլ չի կայացել[2]։
Ալբոմի առաջին սինգլը՝ «Kill Kill», ձայնագրվել և հրապարակվել է 2008 թվականի հոկտեմբերին, երբ Դել Ռեյը հայտնի էր Լիզի Գրանտ անունով։ Դևիդ Մաքմյուրեյը Դել Ռեյի հետ ձայնասկավառակը ձայնագրել է մոտ երեք ամիս[3]։ Ալբոմում ընդգրկված «Yayo» երգն իր գոյության ողջ ընթացքում ձայնագրվել և թողարկվել է մոտ երեք անգամ[4]։ Ավելի ուշ Դել Ռեյը վերաձայնագրել է երգը երրորդ անգամ՝ իր երկրորդ ալբոմը՝ «The Paradise Edition»-ը վերահրատարակելու համար։ Դել Ռեյը հայտարարել է, որ ընտրել է Մաքմյուրեյին ալբոմի ձայնագրման համար, քանի որ նա, բացի փոփ երաժշտությունից, հետաքրքրված է նաև այլ ժանրերով[5]։ Լանայի հայրը՝ Ռոբերտ Գրանթը, օգնել է դստերը մարքեթինգի հարցերում[6][7]։ Մաքմյուրեյի խոսքով՝ Գրանթը 2010 թվականին գնել է ալբոմի և իր պայմանագրի իրավունքները լեյբլից՝ ալբոմի առաջխաղացման և դրա վաճառքի առումով դժգոհության պատճառով[8][9]։ Իր տված հարցազրույցում պրոդյուսերն ասել է. «Նրա նոր մենեջերը կապ է հաստատել մեզ հետ, առաջարկել գինը, և նրանք գնել են ալբոմի պայմանագիրն ու հեղինակային իրավունքը»[10]։ 2012 թվականի հունվարին՝ «Born To Die» երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, Դել Ռեյը BBC-ին հայտարարել է, որ վերջերս գնել է ալբոմի իրավունքները և պլանավորում է այն վերահրատարակել 2012 թվականի ամռանը[11]։ Նույն թվականի մայիսին նա հայտարարել է, որ վերահրատարակումը չի կայանա, բայց «Yayo» երգը, որը ներառվել է ալբոմի մեջ, կվերաձայնագրվի «Born To Die» ալբոմի վերահրատարակման համար, ��րը Դել Ռեյը թողարկել է 2012 թվականի նոյեմբերի 9-ին[12][13][14]։
Դել Ռեյը և պրոդյուսեր Դևիդ Մաքմյուրեյը 2008 թվականին գրանցել են 13 ձայնասկավառակ[15]։ Այս ալբոմի թողարկման փոխարեն 2008 թվականի հոկտեմբերի 21-ին Դել Ռեյի լեյբլը թողարկել է «Kill Kill» հավաքածուն[16]։ «Lana Del Ray» ալբոմը պաշտոնապես թողարկվել է 2010 թվականի հունվարի 4-ին, իսկ iTunes-ում թվային թողարկումը կայացել է հունվարի 24-ին, սակայն երեք ամիս անց հեռացվել է օնլայն ծառայությունից[17]։ Թողարկվել է նաև մի քանի պրոմո-CD[8]։
Ալբոմի բոլոր երգերը գրվել են Լանա Դել Ռեյի կողմից։ Ոմանք գրվել են Դեյվիդ Քեյնի համահեղինակությամբ։
Հեղինակ(ներ) |
1. |
«Kill Kill» | Լանա Դել Ռեյ |
3:26 |
2. |
«Queen of the Gas Station» | Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն |
3:06 |
3. |
«Oh Say Can You See» | |
3:55 |
4. |
«Gramma (Blue Ribbon Sparkler Trailer Heaven)» | Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն |
3:14 |
5. |
«For K, Pt. 2» | |
3:19 |
6. |
«Jump» | |
3:02 |
7. |
«Mermaid Motel» | |
3:13 |
8. |
«Raise Me Up (Mississippi South)» | |
3:33 |
9. |
«Pawn Shop Blues» | Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն |
4:28 |
10. |
«Brite Lites» | |
3:54 |
11. |
«Put Me in a Movie» | |
3:40 |
12. |
«Smarty» | Դել Ռեյ, Դեյվիդ Քեյն |
3:43 |
13. |
«Yayo» | |
3:22 |
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Դեմո ալբոմներ | |
---|
| Մինի ալբոմներ | |
---|
| Սաունդրեքներ | |
---|
| Համերգային շրջագայություններ | |
---|
| Ֆիլմեր | |
---|
| Գրքեր | |
---|
| |
|