Kamisama Hajimemashita
Kamisama Hajimemashita 神様はじめました, | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ,կատակերգություն,միստիկա |
Երկիր | Ճապոնիա |
Պրեմիերա | 2012 թվականի հոկտեմբերի 2 - 2012 թվականի դեկտեմբերի 25 |
Ռեժիսոր | Ակիտարո Դաիտի |
Սցենարիստ(ներ) | Սուձուկի Ջուլիետա |
Ընկերություն | TMS Entertainment |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Kamisama Hajimemashita (Ճապ.神様はじめました Կամիսամա Հաջիմեմաշիտա), մանգա, որը ստեղծվել է Սուձուկի Ջուլիետայի կողմից։ Գլխավոր մանգան հետագայում հրատարակվել է Hakusensha ընկերությունում տանկոբոն ձևաչափով։ Առաջին մասը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ռեժիսոր Դաիտի Ակիտարոն մանգայի հիման վրա ստեղծել է անիմե[1], ցույց է տվել 2012 թվականին։ Երկրորդ մասը լույս է տեսել 2015 թվականի հունվարին։ Մանգայի վերջին գլուխը դուրս է գալիս 2016 թվականի մայիսին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոմոձոնո Նանամիի հայրը մեծ գումար է պարտք վերցնում և գնում է անհայտ ուղղությամբ։ Դրանից հետո Նանամին հանդիպում է Միկագեին` տարօրինակ ակնոցներով մարդ, ով վախեցավ շնից։ Նանամին փրկում է նրան շնից և պատմում է նրան իր պատմությունը։ Օգնության դիմաց, նա թույլ է տալիս Նանամիին ապրել իր տանը։ Քանի որ նա բնակվելու տեղ չուներ, ստիպված նրա առաջարկը ընդունում է։ Միկագեն տալիս է այցեքարտ, որը նրան կուղեկցի դեպի սրբավայր։ Տաճարի օգնականները Օնիկիրին և Կոտեցուն դիմավորում են Մոմոձոնոուին, որպես երկրի տաճարի նոր աստվածուհի, որից հետո աղջիկը հանդիպում է ևս մեկ հրեշի` Տոմոյե-պահապանին։ Սակայն, Տոմոյեն չի ընդունում Նանամին և հեռանում է տաճարից, բայց հետագայում աղջկա հետ կնքում է համաձայնագիր, այնուամենայնիվ նա դառնում է նրա պահապանը։ Շուտով Նանամին սիրահարվում է Տոմոյեին, սխալմամբ նրա հավատարմությունը ընդունում է, որպես սեր։ Հետո նա նույնպես սիրահարվում է Մոմոձոնոին։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նանամի Մոմոձոնո (ճապ.桃園 奈々生) 17 տարեկան դպրոցական, որի հայրը պարտվել է մեծ գումար և նա մնում է անտուն։ Դրանից հետո, նա փրկում է անծանոթ տղային շնից և նա պատմում է իր պատմությունն այդ տղային, նա օգնության դիմաց առաջարկում է ապաստանել իր մոտ:Նանամին իմանում է, որ նա դարձել է երկրի աստվածուհին, բայց դրա հետ մեկտեղ նա մնում է մարդ, որը ստացել է աստծու կողմից շնորհ։ Նա համաձայնագիր է կնքում Տոմոյե աղվեսի պահապանի հետ, նա կարող է խոսքի ուժով ստիպել նրան կատարել հրամանները։ Հետո Նանամին սիրահարվում է Տոմոյեին, նրա հավատարմությունը սխալմամբ ընդունում է որպես սեր։ Հաճախ լսում է Տոմոյեի քննադատությունները, նրա հագուստի վերաբերյալ։ Մանգայում պարզվում է, որ Տոմոյեի նախկին սերը, որն անցյալում մահացել է, դա Նանամին է։ Երեք ճանապարհորդությունների ժամանակ, 500 տարի առաջ Նանամին, եղանակ է փնտրում, որպեսզի Տոմոյեին ազատի անեծքից։ Առաջին այցելության ժամանակ, նա փրկում է Տոմոյեին, երբ ծանր վիրավոր է եղել և խնդրում է ապաստարան Յուկիձիից, որի հետ նա զգում էր տարօրինակ հոգևոր կապ։ Նանամին շատ էր անհանգստանում պահապանի համար, բայց իրավունք չուներ խառնվելու նրա անցյալի մեջ, միշտ այցելում էր նրան գիշերները և ներկայանում էր Յուկիձիի անունով, նրա նախնին, որը պատմության սկզբում ներկայացել է ինչպես Տոմոյեի առաջին սերը։ Այդ օրը երբ Նանամին հեռանում է Յուկիձիի տնից, Տոմոյեն նույնպես հեռանում է նրա տնից։ Երկրորդ անգամ Նանամին այցելում է ավելի ուշ ժամ։ Յուկիձին պատրաստվում է հարսանիքի, բայց Տոմոեյի ընկեր Ակուրա-ոու հրեշը, որոշում է իմանալ, թե ում համար է աղվեսը թողել իր ապրելակերպը։ Յուկիձիի ընտանիքը իմանում է մահափորձի մասին և Մոմոձոնն առաջարկում է լինել կեղծ հարսնացուի դերում։ Ճանապարհին նրան հետապնդում էին, բայց Տոմոյեն փրկում է աղջկան լուրջ մտադրությամբ, որպեսզի նրան ընդմիշտ տանի իր հետ, քանի որ նա արդեն սիրահարված էր նրան։ Նանամիին հաջողվում է ազատվել նրանից միայն մի պայմանով, որ նա կդառնա նրա կինը։ Հետո պարզվում է, որ Նանամին Յուկիձիի ժառանգն է, ավելի ճիշտ նրա նախատատիկը։ Սեյու Սուձուկո Միմօրի
Տոմոյե Միկագե (ճապ.巴御影)-հրեշ-աղվես է։ Երկրի աստվածուհու պահապանն է (իսկական ժամանակով Նանամի), Միկագեն։ Նանամիին չէր ընդունում, որպես Երկրի Աստվածուհի և հրաժարավում էր նրան օգնելուց, բայց դրանից հետո, Նանամին կնքում է համաձայնագիրը համբույրով, և նա ստիպված նրան հնազանդվում է։ Միկագեն և Նանամին կապված էին միմյանց հետ։ Երկար ժամանակ նա չէր կարողանում կողմնորոշվել իր զգացմունքներում Մոմոձոնի հանդեպ, բայց հետո նա սիրահարվում է նրան։ Հետո նա իմանում է, որ նա 500 տարի առաջ ևս սիրահարվել է Նանամիին։ Նրա մազերը արծաթագույն էին և սպիտակ։ Անիմեյում աչքերի գույնը մանուշակագույն է։ Սեյու Սիննոսուկե Տատիբանա
Միկագե (ճապ. ミカゲ)-նախկին Երկրի Աստված, 20 տարի առաջ նա փախել է և տաճարը թողել է Տոմոյեի հսկողության տակ։ Մոմոձոնոն իր պարտականությունը և տաճարը հանձնում է Նանամիին, դնելով նրա ճակատին Աստծո կնիքը։ Բայց ամբողջ պատմության ժամանակ մեկ-մեկ է իր գոյության մասին իմաց տալիս։ Նա շիկահեր էր, կրում էր ակնոց, գլխարկ և թիկնոց։ Նա վախենում է շներից։ Վերադառնում է տաճար այն ժամանակ, երբ Տոմոյեին վտանգ էր սպառնում։ Սեյու Ակիրա Իսիսդա
Օնիկիրի-Միկագեի տաճարի երկու օգնականներից մեկն է։ Հայտնվում է երեխայի դիմակով, յոկայ։ Սպիտակ ժպտացող դիմակ է, սև նեղ աչքերով և կարմիր շրթունքներով։ Նա շատ է սիրում Նանամիին և Տոմոյեին։
Կոտեցու- Տաճարի երկրորդ օգնականն է։ Նա նման է Օնիկիրիին,միայն տարբերվում է դիմակով։ Դիմակի վրա պատկերված էր ծռմռված դեմք։ Նա նույնպես սիրում է Նանամիին և Տոմոյեին։
Սինձիրո Կուրամա (ճապ.鞍馬)-հանրաճանաչ կուռք «ընկնող հրեշտակ» կերպարով, գոթական դիմահարդարմամբ և «վատ տղայի» պահվածքով։ Բայց նա իրականում գող-տենգուն է, 17 տարի առաջ նա հեռացել է Կուրամայի լեռներից և մինչև հիմա ապրում է մարդկային աշխարհում։ Ցանակնում էր դառնալ Երկրի Աստվածը, ուտելով Նանամիի սիրտը։ Բայց նրա մոտ չստացվեց դառնալ Երկրի Աստված և նա ուղղակի դարձավ նրա ընկերը։ Ամիի հանդեպ զգացմունքներ ուներ:Տոմոյեի հանդեպ ուներ փոխադարձ թշնամանք։
Միձուկի (ճապ.瑞希)-Յենոմորի տաճարի օձ պահապանն է ։ Նանամին փրկել է նրան դաժան դասընկերներից, որից հետո նա սիրահարվում է նրան, թողնելով նրա դաստակի վրա հետք և հմայելով տարել է իր տաճար, ցանականալով, որ նա ընդմիշտ մնա իր տաճարում։ Պարզվում է, որ տաճարի Աստվածուհին անհետացել է այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են դադարել այցելել նրա մոտ, որից հետո տաճարը վառվել է։ Բացի դրանից նա հայտնի է որպես Նանամիի պահապան։ Ապրում է Միկագեի տաճարում։ Ամիին փրկելու ժամանակ, նա դառնում է Ունարիի ամուսինը, քանի որ նա նրա մեջ տեսնում է մենակություն, ինչպես որ նա է։ Վերադառնալով ընկերների մոտ, խոստանում է նրանց այցելել տարին մեկ անգամ։
Օտոխակի (ճապ.乙比古)- քամու Աստված:Միկագեյի ընկերն է, ունի իր յուրահատուկ ոճը։ Փորձելով Նանամիին, թե արդյոք կարող է լինեն Աստվածուհի, նա զվարճանում էր։
Ամի Նեկոտա- Նանամիի ընկերուհին է, նման է երեխայի։ Սովորում է 2-1 դասարանում։ Ամին միշտ լավատես և ուրախ աղջիկ է, սիրահարված է Կուրամային։ Ներկայացված է ինչպես Իդձանամի։ Երբ Ունարին նրան սխալմամբ առևանգում է, նա գործնականորեն դառնում է դյուգոնե, իմանում է Նանամիի իրական էության և մնացածի մասին, բայց շարունակում է նրանց հավատալ և սիրել Կուրամային։ Երբ նրան փրկում են, նա կրկին մարդ է դառնում։
Քեյ- Նանամիի և Ամիի ընկերուհին է։ Նա իր երկրորդ կեսի մշտական փնտրտուքների մեջ է։ Երբ Ամիին առևանգել էին, նա նույնպես իմանում է Նանամիի իրական էության մասին, նա նույնպես շատ հանգիստ է ընդունում այդ փաստը և անգամ Կուրամային ստիպում է, որ նա էլ մասնակցի Նեկոտայի փրկությանը։
Ակուրա-օու (Կիրիհիտո)- հայտնի է, ինչպես Արյունալի Թագավոր, հայտնի է եղել յոկաեյում, որն արդեն ապրում է 600 տարի։ Տոմոեյի լավագույն ընկերն է եղել, երկուսով աշխարհով մեկ քաոս էին ցանում։ Նրանք անհաղթ էին այնքան ժամանակ, մինչև որ Տոմոյեն չի սիրահարվում մարդու`Յուկիձեին։ Այդ բանից հետո, նա ընկնում է գերի, նրան ուղարկում են Յոմի-նո-կունի, որտեղ անցկացրել է 100 տարի մինչև այն պահը, երբ նրա մոտ գալիս է մահացած երիտասարդ տղայի հոգին (Կիրիհիտո) և խնդրում է իր մորը փոխանցել, որ նա (զղջում է), որովհետև նա կռվել էր իր մահից առաջ մոր հետ։ Ակուրա-օուն ձանձրույթից և հետաքրքրությունից վերցնում է տղայի մարմինը և արթանանում է հիվանդանոցում։ Իր նպատակն է ամեն գնով իր մարմինը հետ բերել։ ԻՆչպես հրեշ, 600 տարի առաջ, նա եղել է հպարտ, դաժան և վստահ է եղել իր ուժերի վրա։ Լինելով մարդկային կերպարանքի մեջ, նա փորձում էր չխառնել Կիրիհիտոյի «իսկական» մորը։
Յատորի- Ակուրա-օուի (Կիրիհիտո) կամակատարն է։ Կա աչք, որը իր բառերով «անհնար է ստել»։ Գլխին դնում է սպիտակ գլխարկ, որից դուրս են սողում երկու սև ձեռքեր։ Իրականում այն հանդես է գալիս ինչպես «խառնուրդ» կամակատար Ակուրա-օուի, որպես մորթե գունդ և Սուկե անունով մարդ։
Ձիրո- գոռոզ է, և վստահ է իր տենգու ուժերի վրա։ Վարպետ Սյոձյոբյոի հիվանդության պատճառով ղեկավարում է տենգուն, հետո դառնում է չորրորդ ժառանգը։ Նանամիի հանդեպ զգացմունքներ ունի։
Ունարի- կիսաջրահարս, կիսավիշապ, Օկինավի ծովի պահակ և ջրահարսների ղեկավար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kamisama Hajimemashita Shōjo Manga Gets TV Anime». Anime News Network. 3 июля 2012. Վերցված է 3 июля 2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Web Side at TV Tokyo (Japanese)
|