Jailhouse Rock (երգ)
«Jailhouse Rock» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | ռոքնռոլ |
Երգահան | Mike Stoller? և Jerry Leiber? |
«Jailhouse Rock» (հայերեն՝ Բանտային ռոք), Ջերրի Լիբերի և Մայք Սթոլլերի հեղինակած երգը, որն առաջին անգամ կատարել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին։ Սինգլը թողարկվել է 1957 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Փրեսլիի մասնակցությամբ «Բանտային ռոք» ֆիլմի թողարկման հետ միաժամանակ։ Երգի հեղինակ Մայք Սթոլլերը մասնակցել է ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Փրեսլիի կատարմամբ այս երգը զբաղեցնում է 67-րդ տեղը Ըստ Rolling Stone ամսագրի՝ բոլոր ժամանակների 500 լավագույն երգերի ցանկում[1]։
Դիրք հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլի «Բ» կողմն է՝ «Treat Me Nice» US #1 hit (7 շաբաթ, 1957 թվականի աշուն) և UK #1 (3 շաբաթ, 1958 թվականի սկիզբ)[2]։
1957 թվականին Jailhouse Rock-ը դարձել է «Բանտային ռոք» կինոնկարի ալբոմ-սաունդթրեքի գլխավոր երգը։ Ալբոմի երգերի թվում են նաև «Young and Beautiful», «I Want to be Free», «Don’t Leave Me Now» և «(You're So Square) Baby I Don't Care» երգերը։ Ալբոմը գլխավորել է «Billboard» երաժշտական ամսագրի «EP հիթ-շքերթը» և վաճառվել երկու միլիոն օրինակով՝ երկու անգամ արժանանալով RIAA պլատինե հավաստագրի։
2005 թվականին երգը կրկին թողարկվել է Միացյալ Թագավորությունում և ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հասել առաջին հորիզոնական։
Կերպարներ և թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգում հիշատակվող որոշ կերպարներ իրական մարդիկ են։ Շիֆթի Հենրին առավել հայտնի էր ոչ թե որպես հանցագործ, այլ երաժիշտ Լոս Անջելեսից։ «The Purple Gang»-ը իրական հանցախումբ էր, այլ ոչ թե ռիթմ-խումբ։ Երգում հիշատակված «Bugs» հերոսի նախատիպը, հավանաբար, ամերիկացի գանգստեր Բագսի Սիգելն է։
Ինչպես նշում է «Rolling Stone» ամսագիրը, երգի տեքստի այն մասը, որտեղ բանտարկյալները սիրախաղում և պարում են միմյանց հետ, կարող է լինել բանտարկյալների միջև միասեռական հարաբերությունների ակնարկ[3]։
Քավեր-տարբերակներ և նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Jailhouse Rock» երգը հաճախ կատարում են տարբեր երաժիշտներ․ օրինակ՝ 1970-ականներին երգը ներառվել է «Queen» խմբի երաժշտական պոպուրիի մեջ։ «American Idol» ծրագիրը երգն օգտագործել է երկու եթերաշրջանում. 5-րդ եթերաշրջանում երգը կատարել է Թեյլոր Հիքսը (2006 թվականի մայիսի 9), 7-րդ եթերաշրջանում` Դենի Նորեգան (2008 թվականի փետրվարի 20)։ Երգը օգտագործվել է նաև Դիսնեյի «Լիլո և Սթիչ» անիմացիոն ֆիլմում։ «Full House» ամերիկյան սերիալում Ջեսսին և Բեքքին կատարել են այս երգը հարսանիքի ժամանակ։
Գերմանական «Spider Murphy Gang» ռոք խմբի անվանումը վերցված է տեքստի կերպարներից մեկի անունից։ Ամերիկացի գրող Սթիվեն Քինգի «Քրիստինա» վեպում հեղինակը հիշատակում է «Jailhouse Rock» երգը, երբ Բադդի Ռեպերտոնի մեքենան քաղաքամերձ այգում ջարդվում է ավտովթարի ժամանակ։
«Jailhouse Rock» երգը ձայնագրել են նաև ուրիշները․
- Ջերի Լի Լյուիս
- Միրանդա Լամբերտ
- Մերլ Հագգարդ
- The Residents
- Mötley Crüe
- Brownsville Station
- The Blues Brothers
- ZZ Top
- The Animals (խումբ)
- Twisted Sister
- The Cramps
- Ջոն Մելլենքամփ
- Մայքլ Բոլթոն
- The Jeff Beck Group (Ռոդ Սթյուարտ և Ռոն Վուդ)
- Բիլլի Քրեդդոկ
- Ադրիանո Չելենտանո
- Քլիֆ Ռիչարդ
- ABBA (խումբ) (Օլիվիե Նյուտոն-Ջոնի և Էնդի Գիբբի հետ)
- Քուին
- Ֆրենկի Լայմոն և The Teenagers
- Դեննի Նորեգա
- Էնրիկե Գուսման
- Mind Garage
- IBEX
- Կարլ Պերկինս և Մայքլ Բոլթոն (1994)
- Բրավո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The RS 500 величайших песен всех времён». RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 2-ին.(անգլ.)
- ↑ Whitburn, Joel (2004). The Billboard Book of Top 40 Country Hits: 1944–2006, Second edition. Record Research. էջ 272.
- ↑ «Jailhouse Rock (короткое эссе)». RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.(անգլ.)
|