Jack Daniel’s
Jack Daniel’s | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և distillery? |
Արտադրող | Brown-Forman? |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Ստեղծման տարի | 1866 |
Անվանված է | Ջեք Դանիել |
jackdaniels.com(իսպ.) | |
Jack Daniel's whiskey Վիքիպահեստում |
Ջեք Դենիելս (անգլ.՝ Jack Daniel’s), վիսկիի ապրանքանիշ, ամենաշատ վաճառվող ամերիկյան վիսկին աշխարհում[1][2]։ Այն արտադրվում է Թենեսիում` Ջեք Դենիել գործարանում, որը 1956 թվականից ի վեր պատկանում է Բրաուն Ֆորման ընկերությանը[3]։
Արտադրանքը ենթարկվում է խիստ չափանիշերով կանոնավոր ստուգումների.[4][5]: Ինչպես սահմանված է Հյուսիսային Ամերիկայի ազատ տնտեսական համաձայնագրում, Թենեզիի վիսկին դասակարգվում է որպես բուրբոն տեսակի վիսկի, որն արտադրվում է միայն Թենեզիի նահանգում[6]։ Շշալցված քառակուսի տարաներում շուրջ 11 միլիոն Բլեք Լեյլբլ պիտակավորմամբ վիսկի վաճառավել է միայն 2012 թվականի ընթացքում։
Վաղ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Ջեք Դենիելս ապրանքանիշի պաշտոնական կայքի` ապրանքանիշի հիմնադիր Ջեք Դենիելը ծնվել է 1850 թվականին, բայց կոնկրետ ամիս-ամսաթիվը հայտնի չէ[7]։ Ավանդույթի ուժով նրա ծննդյան օրը նշվում է սեպտեմբեր ամսին.[7]: Պիթեր Քրասի հեղինակած «Արյուն և վիսկի. Ջեք Դենիելի կյանքը և ժամանակը» (անգլ.՝ Blood & Whiskey: The Life and Times of Jack Daniel) կենսագրական գրքի համաձայն նա ծնվել է 1846 թվականի սեպտեմբերի հինգին[8]։ Ջեքը ընտանիքի տասներեք երեխաներից կրտսերն էր[8]։ Ջեքի պապը ԱՄՆ էր գաղթել Ուելսից իր շոտլանդուհի կնոջ հետ միասին[9]։
Դեռ մանկուց Ջեքը աշակերտել է վիսկի թորող վարպետի[10]։ 1887 թվականին հորից ստացած ժառանգությամբ Ջեքը հիմնեց սեփական արտադրամաս իր վարպետի հետ միասին[8][10]։ Արտադրանքի ապրանքային պիտակում նշվում է "Est. & Reg. in 1866", բայց կենսագիրը նշում է, որ պաշտոնական գրանցումը եղել է դեռևս մինչև 1875 թվականը։ Մինչև 1885 թվականը Դենիելի արտադրամասը դարձել էր երկրի 15 խոշոր արտադրամասերից մեկը։ Նա սկսեց քառակուսի շշերը օգտագործել 1897 թվականից[8][10]։ Երկարատև և արդյունավետ աշխատանքի շնորհիվ Ջեք Դենիելսը Լուիզիանայի Էքսպոյի ժամանակ արժանացավ ոսկե մեդալի, չնայած նրա տեղական հեղինակությունը անկում էր ապրում, քանի որ ժուժկալության շարժումը (անգլ.՝ Temperance movement in the United States) ԱՄՆ-ում գնալով ահագնանում էր[8][9][10]։ Ջեք Դենիելը երբեք չի ամուսնացել և չի ունեցել երեխաներ։ Բայց նա իր ազգականներին վերցրել էր իր խնամքի ներքո, որոնցից մեկը Լեմյուելն էր[8][10]։ Վերջինս Դենիելի քրոջորդին էր և շուտով սկսեց իրականացնել արտադրամասի ամբողջ թղթարարությունը։ 1907 թվականին Ջեք Դանիելը, առողջական վատ վիճակի պատճառով թորման գործարանը թողեց իր երկու զարմիկներին։
Ջեք Դենիելը մահացավ 1911 թվականին արյան վարակի պատճառով։ Ըստ որոշ վարկածների վարակը առաջացել էր ոտքի հատվածում ստացած վնասվածքից.[11] .[8][10]: Ջեք Դենիելիս թորման արտադրմասը դադարեց գործել 1942-1946 թվականներին, երբ ԱՄՆ կառավարությունը որոշում կայացրեց դադարեցնել վիսկիի արտադրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Մոթլուն վերսկսեց Ջեք Դենիելսի արտադրությունը 1947 թվականին, երբ կրկին արտոնվեց արտադրել վիսկի։
Ընկերությունը 1956 թվականին վաճառվեց Բրաուն Ֆորման կորպորացիային[3]։ Ջեք Դենիելս թորման գործարանը 1972 թվականին ներառվել է Պատմական վայերերի ազգային ռեգիստրում։
Նոր պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1987 թվականը Ջեք Դենիելսի սև պիտակը պատմականորեն արտադրվում էր 90 մակնշմամբ։ Կանաչ պիտակը ուներ 80 մակնշումը։ Ե'վ սև, և' կանաչ պիտակները արտադրվում են նույն բաղադրամասերից. տարբերակումը կատարվում է մասնագետների կողմից, որոնք էլ առաջացնում են բարձր որակի սև պիտակը և ստանդարտ որակի կանաչ պիտակը։
Վաճառքը և ապրանքանիշի արժեքավոր ստատուսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեք Դենիելս Սև պիատկավոր Թենեզիի վիսկին մնում է Բրաուն Ֆորման ընկերության դրոշակակիրը։ 2012 թվականի ֆիսկալային տարվա ընթացքում ընկերությունը վաճառել է 11 միլիոն շիշ խմիչք[12]։ 2013 թվականին գինիների և սպիրտային խմիչքների Համաշխարհային դասակրգման արդյուքնում Ջեք Դենիելսն արժանացել է երրորդ մրցանակին.[13]: 2014 թվականի դասակարգման աղյուսակում զբաղեցրել է չորրորդ պատվավոր տեղը համաշխարհային սպիրտային խմիչքների շարքում[14]։
Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական մակարդակով Թենեզիին մտցրել է հատուկ չափանիշներ։ «Թենեզիի վիսկի» պիտակավորումն ստանալու համար բավակն չէ, որ վիսկին արտադրված լինի Թենեզիում։ Այն պետք է ունենա համապատասխան որակ և արտադրական չափանիշներ[15]։
Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականից արտադրությունը ղեկավարում է Ջեֆֆ Արրնետը։
Ղեկավար | Աշխատանքային տարիներ |
---|---|
Ջասպեր «Ջեք» Նյուտոն Դենիել | 1866—1907 |
Լեմ Մոտլոու | 1907—1947 |
Ջիմմի Բետֆորդ | 1988—2008 |
Ջեֆֆ Արրնետը | 2008-ից |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատմական վայրերի ազգային ռեգիստր
-
Ջեք Դենիել
-
Վիսկիի տակառները գործարանում
-
Տակառների ներսի հատվածքը
-
Վիսկին շշալցված վիճակում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hughes, T.,World's best-selling spirits revealed (and the winner is very unexpected), The Daily Mail, June 6, 2012.
- ↑ Stengel, Jim. «Jack Daniel's Secret: The History of the World's Most Famous Whiskey». The Atlantic. Վերցված է 2012 թ․ մարտի 26-ին.
- ↑ 3,0 3,1 «Slight Change of Recipe». Time Magazine. Time Magazine. 1966 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Cowdery, Charles K., Favorite whiskey myths debunked, The Chuck Cowdery Blog, December 16, 2009. (Accessed January 2011.)
- ↑ Cowdery, Charles K., Tennessee Whiskey Versus Bourbon Whiskey, The Chuck Cowdery Blog, February 21, 2009. (Accessed January 2011.)
- ↑ North American Free Trade Agreement Chapter Three: National Treatment and Market Access for Goods Արխիվացված 2014-12-02 Wayback Machine, NAFTA, January 1, 1994.
- ↑ 7,0 7,1 "People" section of Jack Daniel's website. Retrieved: March 20, 2014.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Book Discussion: Blood & Whiskey: The Life and Times of Jack Daniel, C-SPAN.
- ↑ 9,0 9,1 Jeanne Ridgway Bigger, "Jack Daniel's Distillery and Lynchburg: A Visit to Moore County, Tennessee", Tennessee Historical Quarterly, Vol. 31, No. 1 (Spring 1972), pp. 3-21.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Krass, Peter (2004). Blood and whiskey: the life and times of Jack Daniel. Hoboken, New Jersey: Wiley. ISBN 0-471-27392-9. (page 7 saying "after he was born in 1849", and page 19 saying "By the time Jack was born in January 1849, ...")
- ↑ Freeth, N. (2005). Made in America: from Levis to Barbie to Google. St. Paul, MN: MBI.
- ↑ "Jack Daniel's In Legal Fight with Upstart Rival Distiller", The Oregonian [Portland], October 26, 2013, pp. B8, B10.
- ↑ «Diageo tops IWSR's brand rankings». Business Standard. 2013 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «The Power 100 Spirits & Wine». RankingTheBrands. Intangible Business. 2014. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
- ↑ Esterl, Mike (2014 թ․ մարտի 18). «Jack Daniels Faces Whiskey Rebellion». The Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Axelrod, Alan. The complete idiot's guide to mixing drinks. Indianapolis, IN: Alpha Books. ISBN 0-02-864468-9. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- Krass, Peter (2004). Blood and whiskey: the life and times of Jack Daniel. Hoboken, New Jersey: Wiley. ISBN 0-471-27392-9.
- Waymack, M. H., & Harris, J. F. (1995). The book of classic American whiskeys. Chicago, Illinois: Open Court.
- McCarley, Daniel J (2011). Jack Daniel's: the Unofficial Bottle Collector's Guide. ISBN 978-0-578-09069-6.