Jump to content

Gran Turismo 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gran Turismo 4
Изображение логотипа
ՄշակողPolyphony Digital
ՀրատարակիչSony Interactive Entertainment
ԿոմպոզիտորMasahiro Andoh?
Սերիայի մասGran Turismo?
ՆախորդGran Turismo 4: Prologue?
ՀաջորդGran Turismo HD Concept?
ՎայրՓարիզ, Կալիֆոռնիա, Գերմանիա և Ճապոնիա
Թողարկման թվական
ՊլատֆորմներPlaystation 2[2]
Ժանրավտոմոբիլային սիմուլյատոր
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 3
ESRBբոլորի համար
CEROA (Բոլոր տարիքի)
ԿրիչDVD
ԿառավարումDualShock
🌐us.gran-turismo.com/us/products/gt4/
 Gran Turismo 4 Վիքիպահեստում

Gran Turismo 4 (ճապ.グランツーリスモ4, հպվ.GT4, հայԳրան Տուրիզմո), Gran Turismo սերիայի չորրորդ ավտոմոբիլային սիմուլյատոր ժանրի համակարգչային խաղ, որը մշակվել է Polyphony Digital ընկերության կողմից և հրատարակվել է Sony Computer Entertainment-ի կողմից, բացառիկը՝ խաղաբարձակ PlayStation 2-ի համար։ Ճապոնիայում թողարկվել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին, 2005 թվականի փետրվարի 22-ին՝ Հյուսիսային Ամերիկայում և 2005 թվականի 9-ին՝ Եվրոպայում[1]։ Մտնում է «Greatest Hits» ցանկի մեջ։ Խաղի հատուկ տարբերակը Gran Turismo 4 Online test version, թողարկվել է Ճապոնիայում 2006 թվականին, սահմանափակ քանակով։

Ինչպես նախորդ սերիաները, այնպես էլ Gran Turismo 4-ը հիմնված է իրատեսական ավտոարշավների վրա, որտեղ մրցավազքում ներկայացված են հայտնի արտադրողների բազմաթիվ լիցենզավորված մրցարշավային մեքենաներ։ Բացի այդ խաղում ավելացվել է նոր ռեժիմ, այսպես կոչված «B-Spec», որը թույլ է տալիս անմիջականորեն ղեկավարել ողջ մրցույթային գործընթացը։

Gran Turismo 4-ը մշակվել է այնպես որպեսզի ավելի իրատեսական արտահայտի մեքենայի վարքագիծը մայրուղու վրա։ Խաղի մշակման աշխատանքները տևել են ավելի քան մեկուկես տարի, առցանց-բաղադրիչը հեռացվել է խաղի եզրափակիչ տարբերակից<refGameSpot Staff (24 сентября 2004). «Gran Turismo 4 coming to US December 14, minus online» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.</ref>: Խաղային մամուլում Gran Turismo 4-ը ստացել դրական արձագանքներ։ Տեսաբանները բարձր են գնահատել խաղային ընթացքը, գրաֆիկան և ֆիզիկական շարժիչը, սակայն բացասական կարծիք են հայտնել «B-Spec» ռեժիմի և առցանց խաղի բացակայության վերաբերյալ։ 2009 թվականի դեկտեմբերի դրությամբ վաճառվել է խաղի ավելի քան 11 միլիոն օրինակ։

Խաղային ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես սերիայի նախորդ խաղերում, այնպես էլ Gran Turismo 4 առկա են երկու հիմնական խաղային եղանակներ. արկադային (անգլ.՝ arcade) և սիմուլյատոր (անգլ.՝ simulation): Արկադային ռեժիմում խաղացողը ազատ կարող է մասնակցել մրցարշավների։

Սիմուլյատոր ռեժիմում գեյմերը հնարավորություն ունի վաստակել խաղային գումար, գնել, վերանորոգել և վաճառել իր ամտոմեքենաները, մրցել տարբեր մրցարշավներում։ Իր կարիերայի սկզբում խաղացողը ունի 10 000 խաղային գումար։ Դա բավարար է, որպեսզի նա ձեք բերի 80-ականների կամ 90-ականների օգտագործված մեքենա։ Խաղացողները, ովքեր ունեն Gran Turismo 3-ի պահպանում, կարող են նրանից միչև 100 000 խաղային գումար ուղարկել իրենց Gran Turismo 4-ի խաղային հաշվին, ինչպես նաև А և В դասի լիցենզիաներ։ Չնայած նրան, որ որոշ մրցարշավներ չունեն լիցենզիոն սահմանափակումներ, իր կարիերան «բարձրացնելու» համար, խաղացողը պետք է թեստեր հանձնի լիցենզիա (իրավունք) ստանալու համար[3]։

«A-Spec» ռեժիմում խաղացողը վաստակում է հատուկ միավորներ, հաղթելով սովորական մրցույթներում։ Յուրաքանչյուր մրցարշավ առավելագույնը կարող է բերել 200 A-Spec միավոր։ Ընդհանուր առմամբ հաղթանակի համար օգտագործվում են ավելի թույլ մեքենաներ, քան տալիս է խաղային արհեստական բանականությունը։ Միավորներ կարելի է ստանալ ընդամենը մեկ անգամ, ուստի արդեն անցած մրցավազքում ավելի միավորներ վաստակելու համար խաղացողը պետք է օգտագործի ավելի թույլ մեքենա, քան օգտոգործում է արհեստական բանականությունը։ Կան նաև 34 առաքելություններ, որոնցից յուրաքանչյուրի հաղթանակը գեյմերին բերում է 250 միավոր։ Չնայած դրան «A-Spec» ռեժիմում չի կարելի ոչ մի միավոր ծախսել, քանի որ նրանք ծառայում են, որպես վարորդի վարպետության ցուցանիշ։

Gran Turismo 4-ը E3 2003-ին

Նոր «B-Spec» ռեժիմում խաղացողին հնարավորություն է տրվում տեղական թիմում լինել ղեկավար, որը կարող է վարորդին տալ վարորդական տեղեկություններ, նշել թե երբ է պետք վազանց կատարել, շրջանցել, կամ կանգնել փիտ-ստոպում (էկրանի վրա կա անվադողերի մաշվածության, վառելիքի մակարդակի և շարժիչային յուղի մակարդակի ինդիկատոր)։ Այս ռեժիմում կարելի է երկարացնել մրցավազքի տևողությունը երեք անգամ, երկարաժամյա մրցարշավները տվյալ ռեժիմում կարելի է ավարտել շատ ավելի արագ, քան «A-Spec» ռեժիմում։ Խաղացողը պարտավոր է յուրաքանչյուր փիթ-ստոպից հետո միացնել 3х արագացումը։ Խաղային ուղեցույցում ասվում է, որ մրցավազքի ժամանակը կարելի է երկարացնել հինգ անգամ, բայց դա արդեն համարվում է անճշտություն։ «B-Spec» ռեժիմում յուրաքանչյուր հաջողությամբ ավարտած մրցարշավում տրվում են «B-Spec» միավորներ։ Դրանք բարձրացնում են վարորդական մակարդակը և արհեստական բանականության հմտությունները։

Առաքելությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ նորամուծություն են վարորդական առաքելությունները, որոնք իրենց սկզբունքներով հավասար են «իրավունքի թեստերին»։ Առաքելությունն անցնելու համար խաղացողը ստանում է 250 A-Spec միավորներ և 1000 (կամ ավելի) վարկ։ Յուրաքանչյուր առաքելություն խաղացողին նախապես տալիս է որոշակի մեքենա։

Խաղում առկա են առաքելության 4 շարք.

  1. The Pass, որտեղ խաղացողը պետք է անցնի իր մրցակցին որոշակի սահմանված հեռավորության վրա,
  2. Lap Battle, այստեղ խաղացողը պետք է վազանց կատարի 5 մրցակիցների նկատմամբ նշված ժամանակահատվածում,
  3. Slipstream Battle, հետևյալ շարքում խաղացողը պետք է անցնի իր հակառակորդին, օգտագործելով slipstream տեխնոլոգիան,
  4. Lap Magic, այստեղ խաղացողը մրցավազքը սկսում է ժամանակավոր մեժ տուգանքով, ընդդեմ «դանդաղ» մրցակիցների, և պետք է հաղթի առաջին շրջանից։ Յուրաքանչյուր առաքելությունների փաթեթը ավարտելով, խաղացողը ստանում է մրցանակային ավտոմեքենա։ Այդպիսի մեքենաները ընդամենը հինգն են։

Խաղում ընդգրկված է Photo Mode ռեժիմը, որը հնարավորություն է տալիս խաղացողին ազատ կառավարել վիրտուալ տեսախցիկները, և ավտոմեքենաներին լուսանկարել մայուղիներում կամ հատում տողերում, օրինակ՝ Մեծ Կանիոնի կիրճում։ Հնարավոր է փոփոխել սքրինշոթի որակը (Normal/Fine/SuperFine) և թույլատվությունը (ընդհուպ մինչև 1280x960): Ստացված նկարները կարելի է պահպանել կամ տպել USB տպիչի միջոցով։

Ավտոմեքենաները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Gran Turismo 4-ի շարունակում է իր առաջընթացը իր նախորդների ճանապարհով, ներառելով իր մեջ մեքենաների հսկայական ընտրություն. օրինակ PAL-տարբերակը իր ցուցակում ունի 80 արտադրողների 721 մեքենաներ։ Կախված Gran Turismo 4 տարածաշրջանային տարբերակներից, ավտոմեքենաների ցուցակում մեքենաների անվանումները տարբերվում են, օրինակ՝ JDM Toyota Vitz մեքենան Եվրոպայում և Պուերտո Ռիկոյում հայտնի է որպես Toyota Yaris:

Շատ ավտոմեքենաների մոդելներ ունեն տարբեր մոդիֆիկացիաներ։ Խաղում առկա է 20 տարբեր Subaru Impreza, 25 Mitsubishi Lancer և 48 Nissan Skyline, ներառյալ Nissan GT-R (Gran Turismo 4 դարձել է առաջին խաղը, որտեղ նա ներկայացվել)։ Վերջինիս կարելի է հաղթել, եթե բոլոր մրցարշավներում խաղացողը ստանա արծաթ և Միջազգային լիցենցիա «А»: Մրցանակներից մեկն էլ Skyline (անվտանգության մեքենայի տեսքով), ներկայացվում է «Guide Lap» թեստային լիցենզիայում։

Յուրաքանչյուր ավտոմեքենան պարունակում է ավելի քան 4000 պոլիգոն[4]։ Մեքենաների գները սկսվում են 2500 Crt[~ 1] (օգտագործված Ճապոնական ավտոմեքենաների համար), և ավարտվում են 4 500 000 Crt գաղտնի մրցավազքերի մեքենաները)։ Որոշ հատուկ մրցանակային ավտոմեքենաները չեն երևում ցուցադրական սենյակում, իսկ ոմանք ունեն դիլերներ, օրինակ՝ Formula Gran Turismo (Ֆորմուլա 1

Gran Turismo 4 շատ մեքենաներ առաջին անգամ ներկայացվել են Gran Turismo սերիայի այլ խաղերում։ Հայտնվել են Փիքափներ, ինչպիսիք են Ford Lightning, Toyota Tacoma, և Dodge Ram: Շարքում առաջին անգամ ներկայացվել է DeLorean DMC-12-ը և ավտոմեքենաներ դիզելային BMW 120d շարժիչով։ Միևնույն ժամանակ Gran Turismo 2-ում առկա է եղել Renault Espace, հագեցած F1 շարժիչով, Gran Turismo 4 առաջին անգամ ներկայացվել է Honda Odyssey (JDM version): Խաղում չկան այնպիսի հայտնի արտադրողների ավտոմեքենաներ, ինչպիսիք են Ֆերրարին, Lamborghini, Maserati և Porsche, սակայն Porsche-ի որոշ մշակված առկա են Ruf Automobile ընկերության կողմից թողարկված խաղում։

Gran Turismo 4-ում ներկայացված են նաև պատմական մեքենաներ, թողարկված 1886 թվականին – ավտոարտադրության լուսաբացի սկզբին։ Այդպիսի մեքենաների համար պետք է գնել տուրբո շարժիչներ և ազոտային օքսիդի համակարգ (NOS), որպեսզի կարողանան մրցել ժամանակակից մեքենաների հետ (որպես օրինակ Daimler Motor-Carriage ստանդարտ չափով ունի 1 ձիաուժ հզորություն, մինչ դեռ Castrol Tom’s Supra ունի 464 ձիաուժ հզորություն)։

Կատակերգու Ջեյ Լենը, ով նաև ունի ավտոմեքենաների մեծ հավաքածու, խաղում հադիսացել է որպես արտադրող. նրա մեքենաներից մեկը Blastolene Special մեքենան խաղում ներկայացված է որպես մրցանակային մեքենա, որը կարելի է ձեռք բերել անցնելով 11-20 առաքելությունները[5]։ Gran Turismo 4-ում նախորդ խաղերից մնացել են մեքենաների ձևավորման (տյունինգ) բոլոր հնարավորությունները, բայց միևնույն ժամանակ ավելացվել է հնարավորություն, որը թույլ է տալիս բարձրացնել մեքենաների քաշը, որն ազդում է մեքենաների կառավարելիության վրա։ Մեկ այլ նորամուծություն է ազոտի օքսիդի համակարգը։

Մայրուղիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում ներկայացված են 50 ճանապարհներ։ Շատերը համարվում են Gran Turismo-ի նախորդ սերիաների բարելաված  տարբերակները։ Նաև ավելացվել են մեր իրականությունում առկա հայտնի ավտոարշավային ճանապարհներ. Նյուրբուռգրինթց, Սուձուկա և Սարտե (Լա Մանա)։ Նաև ներկայացված  են մերօրյա այնպիսի հայտնի տեսարժան վայրերի ճանապարհներ, ինչպիսիք են Նյու Յորքի Թայմս Սքվերը, Հոնկոնգի, Փարիզի և Լաս Վեգաս Սթրիփի ճանապարհները։ Հոնկոնգի ճանապարհը գտնվում է Tsim Sha Tsui հրապարակում։

Մշակումը և հրատարակումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Gran Turismo 4  սիմուլյատորի դերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Gran Turismo խաղերի շարքը ստեղծվել  է իրական վարորդական փորձի հիման վրա։ 500-ից 700 պարամետրերը սահմանում են ֆիզիկական ավտեմոքենայի մոդելը։ Մշակողների խոսքով՝ նրանք հրավիրել են պրաֆեսիոնալ վարորդի, համեմատման արդյունքերի որոշման համար, օգտագործելով այն նույն մեքենան, որը որ երթևեկել է Նյուբուռգրինգի ճանապարհներով։ Gran Turismo 4-ի արդյունքները իրական կյանքի արդյունքներից տարբերվել  են 2 %-ով։

Top Gear հեռուստաշոուի առաջատարներից մեկը՝ Ջերեմի Քլաքսոնը փորձարկում է անցկացրել իրական ավտոմեքենայի  և  Gran Turismo 4-ի վիրտուալ մեքենայի միջև։ Իրական կյանքում նա երթևեկել է Mazda Raceway Laguna Seca ճանապարհով, օգտագործելով Honda NSX մեքենան, 1մ/վ. արագությամբ։ Gran Turismo 4-ում նրա արդյունքը  եղել է 1մ/41վ.[6]: Քլաքսոնը ասել է, որ իրական կյանքում շրջադարձի պահին արգելակումը կարող է բերել մեքենայի վերահսկողության խափանման, ինչպես նաև նշել է, որ խաղում ավելի ես գնում ռիսկի, քան իրական կյանքում, և որ խաղում ավտոմեքենան չի «տառապում» արգելակների երկար սեղման պատճառով։ Չնայած այս հակասություններին Քլաքսոնը The Sunday Times թերթում Gran Turismo 4-ի մասին գրել է հետևյալը.

Ես զանգահարել եմ Sony և նրանց խնդրել եմ, որ ինձ ուղարկեն խաղի ինտեգրալ սխեման, որը իր մեջ պարունակում էր արդեն 700 համակարգչային մեքենաներ։ Եվ ես պատրաստվում եմ փորձարկել նրանց բոլորին, քանի որ, ի տարբերություն շատ մարդկանց, ես իրական կյանքում իսկապես վարել եմ այդ մեքենաներից գրեթե բոլորը։

Ներկա սխալներն են։ Օրինակ՝ BMW M3 CSL-ը ճանապարհին ավելի լավ է արգելակում, քան  էկրանին։ Եվ  Peugeot 106-ը ոչ մի կերպ չի կարող առաջ ընկնել Fiat Punto-ից, մեկնարկի պահից։ Բայց և այնպես ես զարմացած  եմ. նրանք կարողացել են ճիշտ տարբերություն դնել Mercedes SL 600 և Mercedes SL 55 միջև, քանի որ իրական կյանքում դա բացահայտելը շատ դժվար է։

Ահա այսպես են ընթանում գո��ծերը։ Խաղը  կարող էր ավելի ռեալ լինել, եթե վթարի պահին մի մեծ բեկոր թռչեր էկրանից և հարվածեր ձեր գլխին։ Ընդհանրապես միակ թերությունը այն է, որ դուք կարող եք հարվածել  ճաղաշարին, առանց մեքենան վնասելու։ Գուցե նրանք դա վերցրել են GT5-ից։ Հավանաբար նրանք կտան դրան ենթավերնագիր՝ «Մահ կամ Փառք»։

Կարլ Բրաուերը, Edmunds.com կայքից կատարել է նույնպիսի փորձարկում ինչ Քլաքսոնը, նույն Mazda Raceway Laguna Seca-ում: Նա հրավիրել էր երկու այլ պրոֆեսիոնալ մրցարշավորդների Էյ- Ջեյա Օլմենդինգարին և IGN-ի խաղային խմբագիր Ջասթին Կախլերաին։ Երեքով նրանք ճանապարհորդում էին Gran Turismo 4-ի մեքենաներին համապատասխան մեքենաներով։ Բրաուերի լավագույն ցուցանիշը Ford GT-ով խաղում եղել է 1:38, իսկ իրական կյանքում  1:52[7][8]: Բոլոր չորս մեքենաներից ոչ մեկը չի կարողացել գերազանցել  իր խաղային ռեկորդը իրական կյանքում։ Բրաուերը ասել է.

Գլխավոր տարբերությունը վիրտուալ և իրական մրցավազքի միջև է – դա մեքենան զգալու զգացումն է – կամ դրա գործնական բացակայությունը։ Այո՝ ղեկից հետադարձ վերադարձը լավ հնարավորություն է տալիս հասկանալ, որ դու դուրս ես եկել մայրուղի, սակայն ոչինչ դրանից չի մոտենում՝ և մոտ չէ այն զգացողությանը, որը դու ստանում ես իրական մեքենա վարելիս։ Իսկ այդպիսի մեքենաներով ինչպեսին է Ford GT դա բավականին կարևոր է։

Մարքեթինգը և տարբերակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի պաշտոնական հայտարարությունը տեղի է ունեցել 2003 թ. մայիսի 13-ին, Electronic Entertainment Expo, որտեղ ստացել է խաղային քննադատների պարգև՝ Լավագույն մրցարշավային խաղ[9]։ Խաղը ներկայացրել է սերիայի ստեղծող Կաձունորի Յամաուտին։ Նրա խոսքերով՝ Gran Turismo 4-ի ֆիզիկական շարժիչը արմատապես փոխվել է դեպի լավը։ Նա նաև հաստատել է այն, որ խաղում կլինի առցանց ռեժիմ[10][11], սակայն 2004 թվականի սեպտեմբերի 24-ին Tokyo Game Show հայտարարել  է, որ առցանց ռեժիմը խաղում բացակայելու է[12][13]։ Ընդ որում, Polyphony Digital հայտարարել է, որ առցանց բաղադրիչը կհայտնվի Gran Turismo սերիայի հաջորդ խաղում։ Ցուցահանդեսում TGS2004 մշակողները ներկայացրել են նոր խաղային ռեժիմ, որը կոչվում է «B-spec»[14]:

Տեխնիկական մշակման ժամանակ խաղի մասերը խաղամշակողների կողմից դարձել  են ավելի ռեալ։ Gran Turismo 4 աջակցում է  480p, 576i և 1080i (վերջինը հասանելի է միայն NTSC-տարբերակում) թույլտվություններ, ինչպես նաև լիակատար էկրանի ռեժիմ։ Չնայած այն հանգամանքին, որ խաղից հեռացվել  է առցանց բաղադրիչը, Gran Turismo 4-ում օգտագործվում է ցանցային ադապտեր PlayStation 2, որի միջոցով կարելի է միավորել միչև 6 մուլտի նվագարկիչ խաղահարթակներ։ Gran Turismo 4-ին ինչպես և իր նախորդներին աջակցում են Logitech Driving Force Pro և GT Force կառավարման ղեկերը։ ԱՀ համատեղելի ղեկը, որը  ոչ պաշտոնապես աշխատել  է  Gran Turismo 3-ում, Gran Turismo 4 հանվել է։ Հայտնվել  են նաև USB-կուտակիչների և տպիչների աջակցություն, որոնք կարելի է օգտագործել «Photo Mode» ռեժիմում։

Gran Turismo 3 հետ համեմատած  Gran Turismo 4 շրջապատը, ճանապարհները դարձել են առավելագույնս նման դրանց, իրական կյանքում[15]։ Փորձագետները տարբեր մեքենաներով իրական կյանքում կատարել են բազմակի փորձեր, նման անձնական փորձը թույլ է տալիս ավելի ճիշտ կառուցել խաղային ֆիզակական շարժիչը։ Ճապոնիայում թողարկվել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին[16][17]։ 2006 թվականին լուս է տեսել խաղի հատուկ տարբերակը Gran Turismo 4 Online test version, որի նպատակն էր ստուգել առցանց բաղադրիչը։ 2006 թվականին անցել է բետա թեստ։ Լիարժեք առցանց բաղադրիչը հայտնվել է հաջորդ խաղում Gran Turismo 5:

Երաժշտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Gran Turismo 4 Original Game Soundtrack
Թողարկված2004 թվականի դեկտեմբերի 22-ին
Ժանրավտոմոբիլային սիմուլյատոր
Տևողություն1:10:55
ԼեյբլSony

Gran Turismo 4-ի ասիական տեղեկագրում, ինչպես և նախորդ սերիաների թողարկման ժամանակ հնչում է «Moon Over the Castle», Անդո Մասահիրոյի ստեղծագործությունը։ Հյուսիս Ամերիկյան տարբերակը իր մեջ նեչառում է Անդո Մասահիրոի ստեղծագործություններից, նաև Van Halen-ի «Panama»: Եվրոպական տարբերակում հնչում է Kasabian-ի «Reason is Treason» երաժշտությունը։

Խաղում ներկայացված է ավելի քան 60 երաժշտություն, որոնք ընդգրկված են կառտարողների և ժանրերի լայն շրջանում:Խաղի առավել  հայտնի երաժշտությունները 7 են, որոնց հեղենակներն են Skillz, Apollo 440, Bootsy Collins, Dieselboy, և Mr. Natural: Հատուկ Gran Turismo 4-ի համար Papa Roach, The Crystal Method, The Commodores, Ջեյմս Բրաունը, Earth, Wind & Fire ստեղծել են իրենց հիթերի նոր ռեմիքսներ[18]։

Gran Turismo 4 Original Game Soundtrack[19]
# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «Moon Over The Castle (Orchestra Version)»  Անդո Մասահիրո 2:59
2. «Kiss You Good-bye»  Անդո Մասահիրո 3:35
3. «Get Closer»  Անդո Մասահիրո 4:06
4. «Freedom To Win»  Անդո Մասահիրո 4:13
5. «Nobody»  Անդո Մասահիրո 3:57
6. «Green Monster»  Անդո Մասահիրո 3:30
7. «Drive You Crazy»  Անդո Մասահիրո 2:49
8. «Vette Lug»  Անդո Մասահիրո 2:59
9. «The Motorious Zone»  Իսամու Օհիրա 1:51
10. «Hypnosis»  Իսամու Օհիրա 1:49
11. «An Old Bassman»  Իսամու Օհիրա 2:18
12. «Mission Impossible»  Իսամու Օհիրա 1:39
13. «Don’t Kick Yourself»  Իսամու Օհիրա 2:13
14. «Be At Home»  Իսամու Օհիրա 2:27
15. «From The East To The West»  Իսամու Օհիրա 2:02
16. «Endless Journey Ver.II»  Իսամու Օհիրա 1:41
17. «Light Velocity Ver.II»  Իսամու Օհիրա 2:22
18. «Horizon»  Իսամու Օհիրա 2:01
19. «It’s All About You»  Դայկի Կասյո 4:56
20. «Soul Surfer»  Դայկի Կասյո 5:14
21. «What To Believe»  Դայկի Կասյո 6:26
22. «Break Down»  Դայկի Կասյո 5:51

Գնահատականներ և կարծիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Edge7/10[20]
Eurogamer8/10[21]
Famitsu39/40[22]
Game Informer9.25/10[23]
GamePro4.5/5 stars[24]
Game RevolutionB+[25]
GameSpot8.9/10
GameSpy4.5/5 stars[26]
GameZone9.7/10[27]
IGN9.5/10
Official PlayStation Magazine US5/5 stars[28]
Detroit Free Press3/4 stars
Maxim10/10
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Game Rankings89.53%[29]
Metacritic89/100[30]
Պարգևներ
Best Racing Game of 2005

Gran Turismo 4-ը քննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականների։ Metacritic և GameRankings կայքերում խաղի միջին գնահատականը 89 % է։ Գրեթե բոլոր լրագրողները բարձր են գնահատելխաղային գրաֆիկը, ձայնային էֆեկտներև և ֆիզիկական շարժիչը։ 2009 թվականի դեկտեմբերին Ճապոենիայում արդեն աճառվել էր խաղի 1,27 միլիոն օրինակ, Հյուսիսային Ամերիկայում 3,04 միլիոն իսկ Եվրոպայում 6,50 միլիոն, և 170 000 օրինակ Հյուսիս-արևելյան Ասիայում, որը գումարով կաղմում է 10,98 միլիոն օրինակ[31]:Gran Turismo 4 զբաղեցրել է հինգերորդ տեղը «Բոլոր ժամանակների 25 PS2 խաղերը» թոպում, որը կազմակերպել էր IGN կայքը[32]։ Խաղը զբաղեցրել է 50-րդ տեղը լավագույն «Բոլոր ժամանակների 100 խաղերը»[33]։ PlayStation Awards 2005-ի կողմից նախագիծը արժանացել է Պլատինե մրցանակի[34]։

Allgame կայքում խաղը ստացել է չորս ու կես աստղեր հնարավոր հինգից[35]։ IGN կայքի մեկնաբանը բառեվ է բնութագրել խաղը. «GT4-ը, GT3-ի բոլոր գաղափարների կատարելագործումն է, որը հնարավոր է PS2-ում»։ GameSpot կայքի քննադատը նշել է, որ «Երբ Gran Turismo 4-ը աշխատում իր ամբողջ ուժ ով, նա քեզ պատճառում է գերագույն հաճույք, այն հնարավոր է համեմատել տվյալ սերնդի կոնսուլների[36] խաղերի հետ»։

1UP.com կայքի մոկնաբանը գրել է, որ նա խաղին շատ ազատ ժամանակ է նվիրել, բայց չի տեսել այն ամենը ինչ առաջարկում է Gran Turismo 4. «Իմ ավտոտնակում կան շատ կրակոտ ավտոմեքենաներ, բայց ես դեռ չունեմ այնպեսի ցանկալի մեքենաներ, ինչպիսիք են Aston Martin DB9 և Cadillac Chen»:

Eurogamer կայքի գրախոսը Gran Turismo 4-ի անվանել է «Ավտոմոբիլային աշխարհի Բրիտանիկա հանրագիտարան», և «ավելի քան 700 հատուկ անիվները, որպես ապացույց»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանություն

  1. Արժույթ (անգլ.՝ Credit) — խաղային դրամական միավոր

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 http://ps2.ign.com/objects/489/489327.html%7Ctitle=IGN(չաշխատող հղում)
  2. Redump.orgJapan.
  3. Ekberg, Brian (22 февраля 2005). «Gran Turismo 4 for PlayStation 2 Review» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  4. Pavlacka, Adam (17 февраля 2005). «Gran Turismo 4 — PlayStation 2 — Video Game Review» (անգլերեն). Yahoo Games. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  5. Hart, Jeremy (26 августа 2005). «The Jay Leno Column: Tank Car» (անգլերեն). Сhannel4. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  6. http://itop-gear.ru/195-7-sezon-6-seriya.html
  7. Brauer, Karl (10-06-2005). «Inside Line test Virtual Racing: Gran Turismo 4 Part One» (անգլերեն). Edmunds. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  8. Kaehler, Justin (23 сентября 2005). «IGN: Laguna Seca Wrap-Up» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  9. Wes Nihei. «www.gamecriticsawards.com: 2003 Winners» (անգլերեն). Game Critics Awards. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  10. IGN Staff (13 мая 2003). «E3 2003: GT4 Officially Unveiled» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
  11. Giancarlo Varanini (13 мая 2003). «Sony E3 2003 Press Conference Report» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
  12. «GS Online». Foursquare. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. IGN Staff (24 сентября 2004). «TGS 2004: Gran Turismo 4 Goes Offline» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
  14. Gantayat, Anoop (9 ноября 2004). «Online GT4 Still Coming» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
  15. https://www.youtube.com/watch?v=hClHwZ2b0dM
  16. «Gran Turismo 4 Chinese language version (Box contents)» (անգլերեն). Play-Asia.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Gran Turismo 4 Japanese language version (Box contents)» (անգլերեն). Play-Asia.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  18. IGN Music (23 февраля 2005). «GT4 Rocks: In-game soundtrack to feature new and customized tracks alongside recognized classics» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  19. «Gran Turismo 4 Original Game Soundtrack» (անգլերեն). VGMdb.net. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.
  20. Edge Staff (2005 թ․ մարտ). «Gran Turismo 4 Review». Edge (147): 78. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
  21. Bramwell, Tom (2005 թ․ մարտի 9). «Gran Turismo 4 Review». Eurogamer. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  22. https://www.youtube.com/watch?v=Kh1fUtiysss
  23. Mason, Lisa (2005 թ․ մարտ). «Gran Turismo 4». Game Informer (143): 120. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  24. Fart of War (2005 թ․ փետրվարի 23). «Gran Turismo 4 Review for PS2 on GamePro.com». GamePro. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  25. Gee, Brian (2005 թ․ մարտի 4). «Gran Turismo 4 Review». Game Revolution. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  26. Williams, Bryn (2005 թ․ փետրվարի 28). «GameSpy: Gran Turismo 4». GameSpy. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  27. Sandoval, Angelina (2005 թ․ մարտի 1). «Gran Turismo 4 - PS2 - Review». GameZone. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  28. Davison, John (2005 թ․ ապրիլ). «Gran Turismo 4». Official U.S. PlayStation Magazine: 98. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  29. «Gran Turismo 4 for PlayStation 2». GameRankings. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  30. «Gran Turismo 4 for PlayStation 2 Reviews». Metacritic. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  31. «Gran Turismo Series Software Title List» (անգլերեն). Polyphony Digital. Март 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  32. «IGN: The Top 25 PS2 Games of All Time» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  33. «IGN: The Top 100 Games of All Time: Readers' Choice 2006» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  34. Gantayat, Anoop (21 июля 2005). «PS Meeting 2005: Sony Honors Big Sellers» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  35. https://www.youtube.com/watch?v=VuhyIAkv1MA
  36. «Ազատ կոնսուլներ Խաղեր - ARM HY». www.armhy.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gran Turismo 4» հոդվածին։