«Faded», նորվեգացի դիջեյ և պրոդյուսեր Ալան Ուոքերի երգը նորվեգացի երգչուհի Իսելին Սոլհեյմի մասնակցությամբ։ Թողակումը սկզբում նախատեսվել է 2015 թվականի նոյեմբերի 25-ին, սակայն հետաձգվել է մինչև նույն թվականի դեկտեմբերի 3-ը։ Երգը մեծ հաջողություն է ունեցել՝ ընդգրկվելով բազմաթիվ երկրների հիթ-շքերթներ լավագույն տասնյակներում և գլխավորելով ավելի քան տասը երկրի հիթ-շքերթներ։
«Faded» երգի առաջին կենդանի կատարումը Ալան Ուոքերի և նորվեգացի վոկալիստ Իսելին Սոլհեյմի կողմից եղել է 2016 թվականի փետրվարի 27-ին Համաշխարհային էքստրեմալ խաղերում[1]։ Ելույթը հեռարձակվել է նորվեգական հեռուստատեսության եթերում։
Պրոգրեսիվ հաուս ոճի «Faded» երգն Ուոքերի էլեկտրո հաուս ոճի «Fade» կոմպոզիցիայի նորացված տարբերակն է, որ թողարկվել էր 2014 թվականին NoCopyrightSounds լեյբլում։
Ալանի խոսքերով՝ «Fade» երգի ստեղծման ժամանակ նա ոգեշնչվել է Ahrix-ի «Nova» երգից, որ ստեղծվել է 2013 թվականին։
Երգի մեղեդիներն ու զարգացման ձևը այնքան յուրօրինակ էին, որ ոգեշնչեցին ինձ ստեղծել «Fade» երգը, որը հետագայում դարձավ «Faded»։
Բնօրինակ տեքստ(անգլ.)
The melodies and the way the track progresses are what’s so unique and its what inspired me to create Fade which later on became Faded[2].
Թեև երգի կառուցվածքն ու մեղեդին գրեթե նույնանուն է «Fade» երգի հետ, «Faded» երգը տարբերվում է իր դաշնամուրային մուտքով և Իսելին Սոլհեյմի վոկալով, ինչպես նաև ձայնի ուղղությամբ կատարված ավելի որակյալ աշխատանքով[3]։
Վոկալի օրիգինալ կատարողը Իսելին Սոլհեյմն է, սակայն կենդանի ելույթների ժամանակ վոկալային մասը կատարել են Ինգրիդ Հելեն Խավիկը, Տովե Ստիրկեն, Ալեքսանդրա Ռոտանը, Թորին Միշելը, Անջելինա Ջորդանը և Սառա Լարսոնը[4]։
Երգի հիման վրա նկարահանված երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2015 թվականի դեկտեմբերի 3-ին[5]։ Տեսահոլովակի գլխավոր դերում[6] նկարահանվել է դերասան Շահաբ Սալեհին[7]։ Որպես ռեժիսորներ հանդես են եկել Ռիկարդ և Թոբիաս Հագբոմները, իսկ Ռիկարդը Հագբոմը եղել է նաև օպերատորը։
Տեսահոլովակում ցուցադրվում է դիմակով, ուսապարկով և Սև բլոկի անդամների հագուստների նման հագուստով մարդ, որի ձեռքին իր տան լուսանկարն է։ Նա թափառում է լքված թաղամասերով, այդ թվում նաև ավերված գործարանային շենքերում և կառույցներում։ Լուսանկարի միջոցով նա ի վերջո գտնում է իր տունը, սակայն այն ավերված է։ Նայելով տանը՝ մարդը հանում է դիմակը, և էկրանն աստիճանաբար սևանում է[6]։
Տեսահոլովակը նկարահանվել է Էստոնիայում[6][8]՝ հիմնականում լքված և կիսավեր շենքերում[9]։
2016 թվականի փետրվարի 11-ին Ալան Ուոքերը թողարկել է «Faded» երգի ակուստիկ տարբերակը «Faded (Restrung)» խորագրով։ Երաժշտական մասը կատարվում է միայն դաշնամուրով և լարային գործիքներով, ընդ որում՝ EDM-ի բոլոր տարրերը հանվել են երգից։ The FADER ամսագրին տված հարցազրույցում Ուոքերը հետևյալ կերպ է մեկնաբանել արգի այլընտրանքային տարբերակի ձայնագրման մասին որոշման կայացումը.
...Ցանկություն առաջացավ ընդգծել երգի ուրիշ կողմեր, երգը ներկայացնել այլ լսարանի, որը կարող է գնահատել Իսելինի ձայնը և մեղեդին, բայց չլսել էլեկտրոնային երաժշտություն։
Բնօրինակ տեքստ(անգլ.)
...to highlight other aspects of the song; to present it to another audience who may like Iselin [Solheim]'s voice and the melodies, but can't stand the electronic parts of it[10].
«Restrung» երաժշտական տեսահոլովակում նկարահանվել են Ուոքերը, Իսելին Սոլհեյմը և տասնմեկ մարդուց բաղկացած լարային նվագախումբը, որ հանդես են եկել R1-ի՝ Շվեդիայում առաջին միջուկային ռեակտորի ապամոնտաժված դահլիճում։ Բոլոր դերասանները հագել են միանման հագուստներ. դրանց վրա պատկերված է Ալան Ուոքերի պատկերանիշը, որ կազմված է նրա Անվան ու ազգանվան ոճավորված սկզբնատառերից։ R1 ռեակտորային դահլիճը տեղակայված է Ստոկհոլմում՝ Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում[11]։
Տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով զբաղվել է այն նույն թիմը, որ աշխատել է առաջին տեսահոլովակի վրա. Բրոր Բրորը եղել է պրոդյուսերը, Ռիկարդ և Թոբիաս Հեգբոմները՝ ռեժիսորները, իսկ Շահաբ Սալեհին մասնակցել է որպես ռեժիսորի օգնական։ Հոլովակն իր մթնոլորտով նման է առաջինին. ըստ Ալան Ուոքերի՝ Behind The Scenes տեսանյութում ասված խոսքերի՝ «Restrung»-ը նկարահանվել է որպես «Faded» օրիգինալ տեսահոլովակի շարունակություն[11][12]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
«Shahab Salehi». Swedish Film Database. The Swedish Film Institute. 2016. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
Asplid, Åsa (2008 թ․ փետրվարի 27). «Sexigast i Sverige» [The Sexiest in Sweden] (Swedish). Expressen. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
↑«Årslista Singlar – År 2016» (Swedish). Sverigetopplistan. Swedish Recording Industry Association. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)