Jump to content

Ever Given

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ever Given. Ռոտերդամի նավահանգիստ 2020 թվական

Ever Given, «Golden» կարգի բեռնարկղանավ, աշխարհի ամենամեծ բեռնարկղանավերից մեկը[1]։ Պատկանում է Imabari Shipbuilding նավաշինական ընկերության դուստր ձեռնարկությանը, վարձակալված է թայվանական Evergreen Marine բեռնափոխադրող ընկերության կողմից։ 2021 թվականի մարտին Մալայզիայի Իսկանդար Պուտերիից դեպի Նիդերլանդների Ռոտերդամ ուղևորվելիս նավը խրվել է ծանծաղուտի մեջ՝ արգելափակելով Սուեզի ջրանցքը և ստեղծելով տրանսպորտային խցանում[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ever Given-ը 2018 թվականին Imabari Shipbuilding ընկերության կողմից մշակված Imabari 20000 նախագծով կառուցված տասներեք բեռնարկղանավերից մեկն է։ 399,94 մետր երկարությամբ, այն ծառայության մեջ գտնվող ամենաերկար նավերից մեկն է[3]։

Բախում Համբուրգում 2019 թվականին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 9-ին Էլբայի հոսանքով շարժվելիս Համբուրգ նավահանգստի մոտ Ever Given-ն անընդունելի մոտ է անցել Բլանկենեզե կառանարանից, որի հետևանքով զգալիորեն վնասել է այնտեղ կայանած HADAG ընկերության Finkenwerder փոքրիկ ուղևորատար լաստանավը։ Բախման ընթացքում Ever Given-ը չի կորցրել կառավարումը և կանգ չի առել[4]։

2021 թվականին Սուեզի ջրանցքի արգելափակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ever Given բեռնարկղանավն արգելափակում է Սուեզի ջրանցքը։ 2021 թվականի մարտի 24-ի արբանյակային պատկեր

2021 թվականի մարտի 24-ի գիշերը՝ ժամը 07:40-ին (UTC+2) «Էվըր Գիվեն» բեռնարկղանավը շարժվել է Սուեզի ջրանցքով։ Կառավարման սարքավորումների խափանման պատճառով նավը պտտվել է, որի հետևանքով նավացռուկն ու նավախելը խոր խրվել են ծանծաղուտը։ Վթարի հետևանքով ջրանցքի ��արժումը դադարել է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Один из самых больших контейнеровозов в мире заблокировал Суэцкий канал. Чтобы освободить его, может понадобиться несколько дней — Meduza». web.archive.org. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  2. 2,0 2,1 «Egypt's Suez Canal blocked by huge container ship» (բրիտանական անգլերեն). 2021 թ․ մարտի 24. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  3. «ABS: American Bureau of Shipping». www.eagle.org. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
  4. «Gentle touch of a giant – mega container ship brushed ferry». FleetMon.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.