El Ateneo Grand Splendid
El Ateneo Grand Splendid, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի ամենամեծ գրախանութը։ Գտնվում է Բուենոս Այրեսի Ռեկոլետա շրջանի Ավենիդա Սանտա Ֆե պողոտա 1860 հասցեում[1] ։ Բրիտանական Guardian թերթի գնահատականով, El Ateneo Grand Splendid-ն աշխարհի ամենագեղեցիկ գրախանութներից մեկն է[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը՝ որպես թատրոն, նախագծել է ճարտարապետ Պերո ի Տորես Արմենգոն[4]։ Ինտերիերի մշակումը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին։ Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1919 թվականին մայիսին[5]։ 1920 թվականի վերջին վերապրոֆիլավորվեց կինոթատրոնի, իսկ 2000 թվականին թատրոնի շենքում Ateneo գրախանութների ցանցը գրատուն բացվեց։
Թատրոնը 1050 նստատեղ ուներ; Այնտեղ ելույթ են ունեցել Կառլոս Գարդելը, Ֆրանսիսկո Կանարոն, Ռոբերտո Ֆիրնոն, Իգնասիո Կորսինին և ուրիշները։ 1924 թվականին թատրոնի շենքում բացվել է Radio Splendid ռադիոկայանը, որը տեղում համերգներ էր ձայնագրում։ Կինոթատրոն դառնալուց հետո այնտեղ ցուցադրվել են առաջին արգենտինական կինեմատոգրաֆի ձայնավոր կինոնկարները։
Ճարտարապետ Ֆերնանդո Մանսոնեի ղեկավարությամբ 2000 թվականին շենքը վերաձևավորվեց գրախանութի[6]։ Նախկին կինոթատրոնի դահլիճում նստարանների փոխարեն գրադարակներ դրեվեցին[7], նախկին օթյակներում հնարավորություն կա նստելու և թերթելու գրքերը[8]։ Նախկին բեմում սրճարան է։ Թատրոնի պատերին փայտի փորագրություն է, առաստաղին իտալական նկարիչ Նազարենո Օրլանդիի նկարներով ֆրեսկոներ են[4], կարկիր վարագույրն ու թատերական լուսավորությունը նախնական ձևով է։ Չնայած ներկառուցված շարժասանդուղքին և վերականգնմանը գրախանութում տիրում է թատրոնի շունչն ու մթնոլորտը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ San Martín, Raquel (2008 թ․ հունվարի 17). «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]. La Nación (Spanish). Buenos Aires. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին. «Ayer, los empleados de la librería porteña -en Santa Fe 1860- comentaban la noticia.»
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dodson, Sean (2008 թ․ հունվարի 11). «Top shelves». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին. «2) El Ateneo in Buenos Aires»
- ↑ The world’s 10 best bookshops | Books | guardian.co.uk (անգլ.)
- ↑ 4,0 4,1 San Martín, Raquel (2008 թ․ հունվարի 17). «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]. La Nación (Spanish). Buenos Aires. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին. «El teatro fue diseñado por los arquitectos Peró y Torres Armengol a principios de siglo, con 4 hileras de palcos, 500 butacas, una cúpula pintada por el italiano Nazareno Orlandi y esculturas de Troiani a los costados del escenario y en la marquesina de estilo griego del frente.»
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ San Martín, Raquel (2008 թ․ հունվարի 17). «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]. La Nación (Spanish). Buenos Aires. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին. «Esta semana, la librería porteña ocupó el segundo lugar en la lista de las diez librerías más importantes del mundo por su esplendor arquitectónico, según el diario británico The Guardian , que destacó la conservación del interior del edificio, inaugurado en mayo de 1919 y convertido en librería 81 años más tarde, en 2000.»
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ San Martín, Raquel (2008 թ․ հունվարի 17). «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]. La Nación (Spanish). Buenos Aires. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին. «En febrero de 2000, el Grupo Ilhsa firmó un contrato de alquiler por 10 años sobre el edificio e invirtió 3 millones de pesos en remodelaciones, a cargo del estudio del arquitecto Fernando Manzone.»
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ San Martín, Raquel (2008 թ․ հունվարի 17). «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo» [El Ateneo Grand Splendid, a jewel among the libraries of the world]. La Nación (Spanish). Buenos Aires. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին. «En tres plantas alfombradas, que conservan el rojo y dorado original, la librería tiene 2000 metros cuadrados totales.»
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Dodson, Sean (2008 թ․ հունվարի 11). «Top shelves». The Guardian. London. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին. «As you can see from this photomontage the El Ateneo has retained its former splendour, with high painted ceiling, original balconies and ornate carvings intact.»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Argentina’s Travel Guide: «El Ateneo in Buenos Aires — A bookstore to end all bookstores» (անգլ.)
- La Nacion, 17 січня 2008 року: «El Ateneo Grand Splendid, una joya entre las librerías del mundo»(չաշխատող հղում) (իսպ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել El Ateneo Grand Splendid կատեգորիայում։ |