Desert Eagle
Desert Eagle | |
---|---|
Ենթատեսակ | կիսաավտոմատ ատրճանակ |
Երկիր | Իսրայել և ԱՄՆ |
Ստեղծող | Magnum Research? և Israel Military Industries |
Արտադրող | Magnum Research? և Israel Weapon Industries? |
Փամփուշտի տեսակ | .50 Action Express?, self-contained cartridge?, .44 Magnum? և .357 Magnum? |
Desert Eagle (հայերեն՝ Անապատի արծիվ), խոշոր տրամաչափի (մինչև 12․7 մմ) ինքնալիցքավորվող ատրճանակ։ Ատրճանակը նախատեսված է որսորդության ժամանակ վայրի գազաններից պաշտպանվելու և ավազակներից ինքնապաշտպանվելու համար։ Ստեղծվել է 1983 թվականին իսրայելական Israel Military Industries ընկերության կողմից։ Ներկայումս արտադրվում է իսրայելական Israel Military Industries ընկերությունում։ Շնորհիվ չափսերի և դիզայնի՝ այս զենքը հաճախ օգտագործում են ֆիլմերի նկարահանման ժամանակ և համակարգչային խաղերում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենքի առաջին պատվերը եղել է ամերիկացի Բերնարդ Ուայթի (Bernard C. White) կողմից 1983 թվականի հունվարին։ Այս պատվերը հիմք հանդիսացավ, որպեսզի Magnum Research ընկերությունը, որ գտնվում է ԱՄՆ-ում, 1983 թվականին սկսի զենքի վերարտադրումը իր երկրում։ Որից հետո ԱՄՆ-ում պատրաստված այս ատրճանակն իր նոր դիզայնով 1985 թվականին ուղարկվեց Israel Military Industries ընկերություն, որտեղ էլ բարելավվեց զենքի մարտավարտեխնիկական բնութագիրն ու դիզայնը և հետագայում արտադրվեց զենքի երկրորդ մոդելը[1]։
Այս ատրճանակների փամփուշտների ծայրերը կտրտված են և հենց այս պատճառով, դժվար է այն շփոթել այլ զենքի տեսակների հետ։
Մասսայական արտադրությունը կազմակերպվել է Israel Military Industries ընկերության կողմից Իսրայելում։ 1995-2000-ական թվականներին մասսայական արտադրությունը շարունակվել է արդեն Saco Defense ընկերությունում՝ Մեն նահանգ ԱՄՆ։ Հետագայում կրկին տեղափոխվել է Israel Military Industries ընկերություն։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապես Desert eagle ատրճանակը ստեղծված չի եղել ինքնալիցքավորվող համակարգով, այլ գազամխոցային համակարգով[2]։ Գազամխոցային համակարգը տեղադրված է փողի տակ։ Desert eagle զենքի գազամխոցային առանձնահատկության շնորհիվ զենքի փողային հատվածը համեմատաբար այլ նմանատիպ զենքերի ավելի մեծ զանգված ունի։
Օգտագործվող զինամթերք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա պահին Desert Eagle զենքերը կարող են վերափոխվել 50 Action Express, 44 Magnum, 357 Magnum տրամաչափի։ Զենքի վերափոխումը հնարավոր է լինի հետևյալ կերպ՝ փոփոխության է ենթարկվում զենքի կափարիչը, փահեստատուփը և զենքի փողը և այս ամենը կարող է լինել դաշտային պայմաններում։
440 Cor-bon տրամաչափի համար նախատեսված պարագաների արտադրման և վաճառման գործընթացները դադարեցվել են։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Desert Eagle զենքի ընդամենը երեք տարբերակներ են ստեղծվել՝ Mark I, Mark VII և Mark XIX։
Mark I և Mark VII
[խմբագրել | խմբագրել կոդը]Mark I-ը հանվել է արտադրությունից, որը եղել է ալյումինից և պողպաից, ինչպես նաև օգտագործվել է չժանգոտվող պողպատ։ Մնացած հատվածներն իրենց մեջ ներառում են զենքի տարբեր այլ հատվածներ, որոնք կազմված են այլ նյութերից։
Ծանոթ��գրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «US Patent 4,563,937». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Բացի Desert Eagle ատրճանակից այս համակարգն օգտագործվում ևս մեկ Wildey Magnum ատրճանակի համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Desert Eagle զենքի արտադրող ընկերության Israel Military Industries կայքը Արխիվացված 2012-09-27 Wayback Machine(անգլ.)
- Զենքի դետալներն հավաքող Magnum Research ընկերության կայքը(անգլ.).
- Ֆիլմերի ցանկը որտեղ օգտագործվում է Desert Eagle ատրճանակը(անգլ.)
- Հատվածներ 24 տարբեր ֆիլմերից, որտեղ օգտագործվում է Desert Eagle-ի հնարավորությունները